«Օսկար-2022»-ի լավագույն կերպարները
29.03.2022
Լոս Անջելեսում կայացել է Օսկարի 94-րդ մրցանակաբաշխությունը։ Արդեն հաղորդել ենք հաղթողների անունները, ուստի ժամանակն է գնահատելու հայտնիների կերպարները։
Երկու տարվա համավարակի և սոցիալական միջոցառումների կրճատված ձևաչափերից հետո կինոաշխարհի գլխավոր իրադարձությունը վերադարձավ կարմիր գորգ: Իսկ վերջինիս գլխավոր թրենդն այս անգամ գլամուրն էր։ Փայլուն մետաղական երանգներ, լայն բացվածքներ, մերկ պարանոցներ և ուսեր՝ այս ամենի պակասություն չկար: Երեկոյան զգեստապահարանին հատուկ կարմիր և սև գույներն այս անգամ ակնհայտորեն մի կողմ էին մղվել յասամանագույնի և մանուշակագույնի երանգներով. չէ՞ որ իզուր չէր, որ Pantone-ը հենց այս գունային սխեման հայտարարեց տարվա գլխավոր երանգը։
Տուրք տրվեց նաև անցյալին. Քիրսթեն Դանսթը կարմիր գորգի վրա բոլորին հիշեցրեց վինտաժի նորաձևությունը, որը սկսեց գերակշռել դեռևս համաճարակից առաջ, իսկ նորաձևության իսկական դիվա Զենդայան ներկայացրեց 1998 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ Շերոն Սթոունի հայտնի կերպարների ժամանակակից տարբերակը:
Եւ այսպես, ծանոթանանք առավել աչքի ընկած կերպարներին և մեզ համար ընտրենք լավագույնին:
![Oscar-2022-LN-1 600x400](/images/mixed/Oscar-2022-LN-1.jpg)
Ջեսիկա Չեսթեյնը՝ Gucci-ի զգեստով և զարդերով
![Oscar-2022-LN-2.jpg 600x400](/images/mixed/Oscar-2022-LN-2.jpg)
Նիկոլ Քիդմանը Armani Prive զգեստով, Harry Winston-ի զարդերով և Omega-ի ժամացույցով
![Oscar-2022-LN-3.jpg 600x400](/images/mixed/Oscar-2022-LN-3.jpg)
Զենդայան Valentino-յով և Bvlgari-ի զարդերով
![Oscar-2022-LN-4.jpg 600x400](/images/mixed/Oscar-2022-LN-4.jpg)
Պենելոպա Քրուզը՝ Chanel-ի զգեստով և զարդերով
![Oscar-2022-LN-5.jpg 600x400](/images/mixed/Oscar-2022-LN-5.jpg)
Զոի Կրավիցը Saint Laurent-ի զգեստով և Kwiat-ի զարդերով
![Oscar-2022-LN-6.jpg 600x400](/images/mixed/Oscar-2022-LN-6.jpg)
Լյուպիտա Նիոնգոն Prada-յով և De Beers-ի զարդերով
![Oscar-2022-LN-7.jpg 600x400](/images/mixed/Oscar-2022-LN-7.jpg)
Քրիստեն Դանթսը Christian Lacroix-ի վինտաժային զգեստով և Sterle Paris-ի ականջօղերով
![Oscar-2022-LN-8.jpg 600x400](/images/mixed/Oscar-2022-LN-8.jpg)
Ջադա Պինկետ-Սմիթը Jean-Paul Gaultier x Glenn Martens-ի զգեստով և Glenn Spiro-ի զարդերով
![Oscar-2022-LN-9.jpg 600x400](/images/mixed/Oscar-2022-LN-9.jpg)
Էմիլիա Ջոնսը Dolce & Gabbana-ի զգեստով
![Oscar-2022-LN-10.jpg 600x400](/images/mixed/Oscar-2022-LN-10.jpg)
Նաոմի Սքոթը՝ Fendi-ի զգեստով
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2217 անգամ
Читать на русском
|