Նյութափոխանակության արագությունը քաշի նվազեցման բանաձևի հիմնական փոփոխականներից է: Կալորիաների կտրուկ նվազեցմամբ, դուք միայն թուլացնում եք ձեր նյութափոխանակությունը, ուստի ավելորդ քաշը կպակասի դանդաղ և ծանր: Բայց արագացնելով նյութափոխանակությունը և հավատարիմ մնալով հավասարակշռված սննդակարգին, նիհարելը շատ ավելի հեշտ կլինի:
Նյութափոխանակությունը մարմինն ապահովում է էներգիայով, սննդից ներառում անհրաժեշտ նյութերը: Քանի որ սա ամենակարևոր գործընթացներից մեկն է, նյութափոխանակությունը պահանջում է կատարյալ մեկնարկային կացություն, որպեսզի կարողանա արդյունավետ աշխատել և խթանել նիհարելու գործընթացը, նպաստելու նրբագեղ կազմվածքի ձևավորմանը: Մի քանի պարզ խորհուրդների շնորհիվ դուք կարող եք ոչ միայն բարելավվել առողջությունը, այլև ինքներդ ձեզ պահել հրաշալի մարզավիճակում:
Երեք գործոն, որոնք նպաստում են նյութափոխանակության արագացմանը.
1. Շարժում
Հենց մարմինը սկսում է պարբերաբար շարժվել, մեծանում է մկանային զանգվածը, որն էլ, իր հերթին, պահանջում է ավելի շատ սննդանյութեր: Այսպիսով, վարժություններն արագացնում են նյութափոխանակությունը և կարող է օգնել նիհարելուն, պայմանով, որ պահպանվի չափավոր և առողջ սննդակարգ: Սկզբի համար պետք է կենտրոնանալ ուժային և բարձր ինտենսիվության մարզման վրա, որոնք խթանում են ճարպերի այրումը, զարգացնում մկանները և նպաստում նյութափոխանակության արագացմանը:
2. Ջուր
Հեղուկը շատ կարևոր է ամբողջ մարմնի գործունեության համար: Առաջին հերթին պետք է ապահովել ջրի անհրաժեշտ քանակությունը: Սննդաբանները խորհուրդ են տալիս օրական խմել առնվազն մեկուկես լիտր: Սնվելուց առաջ մի բաժակ ջուրը կարող է նաև օգնել կոտրել քաղցը և ավելի քիչ ուտել: Այս հնարքը կարող եք փորձել նաև երեկոյան. շատերը աշխատանքային ծանր օրվանից հետո քաղցի զգացում են ունենում, իսկ մի մեծ բաժակ ջուրը կամ առանց շաքարավազի թեյը կօգնեն ձեզ խաբել օրգանիզմը:
3. Քուն
Քաշը գցելիս քունը դառնում է հաջողության հիմնական գործոններից մեկը: Քնի պակասի պատճառով մարմինն անջատում է որոշ գործընթացներ՝ էներգիա խնայելու համար, նյութափոխանակությունը ևս դանդաղում է: Անբավարար քունն անարդյունավետ է քաշը գցելիս և երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել ճարպակալման: Բավարար քունն արյան շաքարի մակարդանը ցածր է պահում, իսկ նյութափոխանակությանն ապահովում է մեծ արագություն:
02-07-2025 15:10 Դանիայում ուժի մեջ է մտել օրենք, որի համաձայն՝ կանայք, չափահաս դառնալուց հետո (18 տարեկան), պարտավոր են գրանցվել զինվորական ծառայության և կարող են զորակոչվել տղամարդկանց հետ հավասար հիմունքներով, հաղորդում է BBC-ն։
02-07-2025 15:04 Փոփ աստղ Lorde–ը քննադատության ալիքի է արժանացել, երբ Rolling Stone-ին տված անկեղծ հարցազրույցում խոստովանել է, որ դիտել է համացանցում հայտնված Պամելա Անդերսոնի և Թոմի Լիի՝ տնային պայմաններում նկարված սեքս-տեսանյութը, իսկ ավելի ուշ նույնիսկ հղում է կատարել դրան իր նոր երգի տեքստում։ 28-ամյա երգչուհին ասել է, որ պատահաբար հանդիպել է սկանդալային տեսագրությանը հոգեմետ թերապիայի սեանսից հետո։
01-07-2025 11:13 Ժամանակակից սիրավեպերը դառնում են ավելի... ռոբոտացված: Ամերիկյան Wingmate ծառայության վերջերս անցկացված ուսումնասիրության համաձայն՝ երիտասարդների 41%-ն արդեն վստահել է արհեստական բանականությանը առօրյա «կեղտոտ աշխատանքը»՝ բաժանման հաղորդագրություններ գրելը, ներողություններ գրելը և նույնիսկ հարաբերություններում կոնֆլիկտների լուծումը: Նույնիսկ ChatGPT-ն այժմ առաջարկում է առանձին գործիքներ բաժանումների համար. «Բաժանման տեքստային օգնական» գործառույթը օգնում է օգտատիրոջը ընտրել տոնը, նշել հարաբերությունների տևողությունը և «հարցը փակելու» մակարդակը։
01-07-2025 10:54 A$AP Rocky-ն պատահաբար բացահայտել է իր և Ռիհաննայի չծնված երեխայի սեռը։ Դա տեղի է ունեցել անցյալ շաբաթավերջին Բելգիայում կայացած «Սմուրֆիկները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որտեղ 37-ամյա երգիչուհին հնչյունավորել է Սմուրֆետայի գլխավոր դերը։ 36-ամյա ռեփերը իր սիրելիին ուղեկցել է միջոցառմանը, և Entertainment Tonight-ի լրագրողը նրան հարցրել է. «Նա աղջի՞կ է, որին դուք այդքան սպասում էիք», ինչին A$AP Rocky-ն պատասխանել է. «Այո՛, տղա՛»։ Այնուհետև, հասկանալով, որ բերանբացություն է արել, ռեփերը վերցրել է Սմուրֆետ տիկնիկը և մատնացույց արել այն։ Սակայն սոցիալական ցանցերում եզրակացվել են, որ Ռիհաննան աղջիկ է ունենալու։
01-07-2025 10:53 Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կարդիոմարզումներն օգտակար են նաև գլխուղեղի համար, հաղորդում է Science World Report-ը: Հետազոտությունը ևս մեկ անգամ հաստատել է, որ տարիքի հետ տեղի են ունենում գլխուղեղի ֆունկցիայի և կարդիոռեսպիրատոր համակարգի փոփոխություններ: Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են շատ ուժեղ կապ անոթի, գլխուղեղի առողջության և կարդիոմարզումների միջև: