Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Երեք պարզ խորհուրդ՝ նյութափոխանակությունն արագացնելու համար

13.08.2020

Նյութափոխանակության արագությունը քաշի նվազեցման բանաձևի հիմնական փոփոխականներից է: Կալորիաների կտրուկ նվազեցմամբ, դուք միայն թուլացնում եք ձեր նյութափոխանակությունը, ուստի ավելորդ քաշը կպակասի դանդաղ և ծանր: Բայց արագացնելով նյութափոխանակությունը և հավատարիմ մնալով հավասարակշռված սննդակարգին, նիհարելը շատ ավելի հեշտ կլինի:

 

Նյութափոխանակությունը մարմինն ապահովում է էներգիայով, սննդից ներառում անհրաժեշտ նյութերը: Քանի որ սա ամենակարևոր գործընթացներից մեկն է, նյութափոխանակությունը պահանջում է կատարյալ մեկնարկային կացություն, որպեսզի կարողանա արդյունավետ աշխատել և խթանել նիհարելու գործընթացը, նպաստելու նրբագեղ կազմվածքի ձևավորմանը: Մի քանի պարզ խորհուրդների շնորհիվ դուք կարող եք ոչ միայն բարելավվել առողջությունը, այլև ինքներդ ձեզ պահել հրաշալի մարզավիճակում:

Երեք գործոն, որոնք նպաստում են նյութափոխանակության արագացմանը.

1. Շարժում

600x580

Հենց մարմինը սկսում է պարբերաբար շարժվել, մեծանում է մկանային զանգվածը, որն էլ, իր հերթին, պահանջում է ավելի շատ սննդանյութեր: Այսպիսով, վարժություններն արագացնում են նյութափոխանակությունը և կարող է օգնել նիհարելուն, պայմանով, որ պահպանվի չափավոր և առողջ սննդակարգ: Սկզբի համար պետք է կենտրոնանալ ուժային և բարձր ինտենսիվության մարզման վրա, որոնք խթանում են ճարպերի այրումը, զարգացնում մկանները և նպաստում նյութափոխանակության արագացմանը:

2. Ջուր

600x580

Հեղուկը շատ կարևոր է ամբողջ մարմնի գործունեության համար: Առաջին հերթին պետք է ապահովել ջրի անհրաժեշտ քանակությունը: Սննդաբանները խորհուրդ են տալիս օրական խմել առնվազն մեկուկես լիտր: Սնվելուց առաջ մի բաժակ ջուրը կարող է նաև օգնել կոտրել քաղցը և ավելի քիչ ուտել: Այս հնարքը կարող եք փորձել նաև երեկոյան. շատերը աշխատանքային ծանր օրվանից հետո քաղցի զգացում են ունենում, իսկ մի մեծ բաժակ ջուրը կամ առանց շաքարավազի թեյը կօգնեն ձեզ խաբել օրգանիզմը:

3. Քուն

600x580

Քաշը գցելիս քունը դառնում է հաջողության հիմնական գործոններից մեկը: Քնի պակասի պատճառով մարմինն անջատում է որոշ գործընթացներ՝ էներգիա խնայելու համար, նյութափոխանակությունը ևս դանդաղում է: Անբավարար քունն անարդյունավետ է քաշը գցելիս և երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել ճարպակալման: Բավարար քունն արյան շաքարի մակարդանը ցածր է պահում, իսկ նյութափոխանակությանն ապահովում է մեծ արագություն:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1282 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ավելի ամուր եղունգներ ունենալու չորս եղանակ

20.11.2020
Եղունգները Ձեր անթերի տեսքը լրացնելու համար պետք է նախեւառաջ առողջ լինեն: Սակայն, հաճախ հակառակն է ստացվում. դրանք աճում են շատ դանդաղ, անընդհատ կոտրվում կամ շերտավորվում:

Աշխատանքի վրա կենտրոնանալու 7 եղանակ

29.10.2020
Մենք առանձնացնել ենք այն հիմնական գործոնները, որոնք ձեզ խանգարում են կենտրոնանալ աշխատանքի վրա, և թե ինչպես կարող եք ազատվել դրանցից։

Նյարդային լարվածությունը թեթևացնելու 3 մարզական եղանակ

02.10.2020
Երեք տարբեր զգացողություններ, որոնք հավասարապես տհաճ են մեզ համար, և որոնց դեմ կարող ենք  պայքարել հաջող վարժությունների միջոցով:

Մաշկը երիտասարդ պահելու պարզ միջոցներ

29.09.2020
Մաշկի վիճակը, մարմնի բարեկազմությունն ու էներգիան մեծապես կախված են մեր խմած ջրի քանակից և որակից:

Մանիկյուրի «երկարակեցությունն» առաջին հերթին թանկ լաքից չէ կախված

15.09.2020
Սովորաբար լաքը փչանում է հենց եղունգի ծայրերի հատվածում: Դրա համար ցանկալի է այն քսել՝ սկսելով եղունգի արմատից: Այդկերպ ծայրերում լաքի շերտն ավելի...

Ինչպես պահպանել ներկված մազերի գույնն աշնանը. 5 պարզ խորհուրդ

08.09.2020
Կարող ես մնալ մեր հովանոցի ներքո, ինչպես երգում էր Ռիհաննան. հենց մենք գիտենք, թե ինչպես չկորցնել մազերի նոր երանգն անձրևային սեզոնի պատճառով:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-11-2020 11:49
Կորոնավիրուսը կարող է վտանգավոր լինել ատամների համար․ որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել լնդերի հիվանդությունների բարդության եւ անգամ ատամների ընկնելուն։ Այս մասին հայտնել է New York Times պարբերականը՝ վկայակոչելով COVID-19-ից ապաքինված պացիենտներին եւ մասնագետներին։
28-11-2020 11:43
Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, թրամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը երեխայի է սպասում: Այդ մասին 26-ամյա մարզուհին հայտնել է ռուսական Առաջին ալիքի «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման ընթացքում:
28-11-2020 06:46
Անգլիայում զայրացած կինը կոտրել է ալկոհոլով լի մոտ 500 շիշ: Միջադեպը տեղի է ունեցել Սթիվենեջում Aldi սուպերմարկետում: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է կինը սայթաքում եւ ընկնում կոտրված շշերի վրա:  Արդյունքում կնոջը ձերբակալել են: Նա 130 000 դոլարի վնաս է հասցրել:
28-11-2020 02:34
Մահացել է Եղիշե Չարենցի թոռնուհին՝ Հասմիկ Չարենցը: Այս մասին տեղեկանում ենք «Մագաղաթ» մշակութային հայրենագիտական հարթակից:
27-11-2020 11:13
Դիսֆագիան (դժվարություններ կերակուր կամ հեղուկ կլլելիս) կարող է վկայել թոքերի քաղցկեղի մասին, պնդում են Ռոյ Քասթլի թոքերի քաղցկեղի ֆոնդի փորձագետները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2020 թ․

01.11.2020
Նոյեմբերին պետք է պատրաստվել կյանքի փոփոխություններին: Դրանք կլինեն և՛ գլոբալ, և՛ նշանակալի: Ամեն ինչ հանգեցնում է նրան, որ ինքներդ եք ուզում ազատվել առօրյա սարդոստայնից, բայց հարկ է հիշել, որ ամեն ինչ կախված է միայն ձեզանից:

LADYNEWS TV
Ուկրաինական «Ձայնը» եւ հայկական «Դեպի Եվրատեսիլ» նախագծերից հայտնի երգչուհի Հասմիկ Շիրոյանը նոր տեսահոլովակ է թողարկել` Last September երգի հիման վրա, որը երգչուհին նվիրել է Արցախյան պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.11.2020
Դիտվել է 1721 անգամ
24.11.2020
Դիտվել է 1051 անգամ
25.11.2020
Դիտվել է 393 անգամ
26.11.2020
Դիտվել է 303 անգամ
27.11.2020
Դիտվել է 254 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster