Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ծիրանի օգուտներն ու վնասները

27.06.2025

Ծիրանը ոչ միայն համեղ միրգ է, այլև շատ առողջարար։ Ահա ծիրանի հիմնական օգտակար հատկությունները մարդկանց համար։

Ծիրանի պտղամիսը պարունակում է 4.7-ից մինչև 27% սախարիդներ (գլյուկոզ, ֆրուկտոզ, մալտոզ, սախարոզ), 1.3% օրգանական թթուներ (խնձորաթթու, կիտրոնաթթու և սուկցինաթթու), ինչպես նաև կարոտինոիդներ, ինչպիսիք են լիկոպենը և լյուտեինը: Բացի այդ, քաղցր միրգը հարուստ է բազմաթիվ ֆենոլային միացություններով, ֆլավոնոիդներով, կատեխիններով և A, B1, B2, PP, C վիտամիններով:

Ծիրանը կալիումի լավ աղբյուր է: 100 գ թարմ միրգը պարունակում է այս հանքանյութի օրական նորմայի մոտ 12%-ը, իսկ չիրը՝ խորհուրդ տրվող օրական նորմայի մոտ 70%-ը:

Ծիրանի կորիզները պարունակում են ամինաթթուներ, էմուլսին ֆերմենտը և ճարպային յուղեր, որոնք հիմնականում բաղկացած են լինոլեային և օլեինաթթուներից, ինչպես նաև գլիցերիդներից։

Հետաքրքիր փաստ. որքան մուգ է պտղի կեղևի և միջուկի ծիրանագույն երանգը, այնքան ավելի շատ ասկորբինաթթու է պարունակում պտուղը։

Օգտակար հատկությունները․

600x400

Ամրացնում է արյան անոթները։ Ֆլավոնոիդները նպաստում են արյան անոթների ամրացմանը և նվազեցնում օրգանիզմում քրոնիկ բորբոքման ախտանիշները։

Նպաստում է սրտի առողջությանը։ Օրգանիզմում կալիումը պատասխանատու է նյարդային և մկանային գործառույթների բնականոն գործունեության, սննդանյութերի տեղափոխման, ինչպես նաև առողջ արյան ճնշման ու սրտի առողջության պահպանման համար:

Բարելավում է մարսողությունը։ Ծիրանը պարունակում է սննդային մանրաթել, որը նպաստում է աղիքների լավ գործունեությանը և կանխում փորկապությունը։

Խոնավացնում է մարմինը։ Ծիրանը 85% ջուր է պարունակում, ինչը նպաստում է ջրային հավասարակշռության պահպանմանը, հատկապես շոգ եղանակին։

Մաշկի երիտասարդացում։ Ծիրանը պարունակում է E և C վիտամիններ, որոնք հզոր հակաօքսիդանտներ են, որոնք դրական ազդեցություն ունեն մաշկի վրա։ Դրանք օգնում են պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից և բարելավել մաշկի առաձգականությունը։ Մրգի մեջ պարունակվող մեկ այլ հակաօքսիդանտ է բետա-կարոտինը։ Այս նյութը պաշտպանում է բջիջները քայքայումից, այդ թվում՝ արևային ճառագայթման հետևանքով առաջացած քայքայումից։

Ո՞վ պետք է խուսափի ծիրանից

• Ծիրանը պարունակում է մեծ քանակությամբ շաքար, ուստի շաքարախտի դեպքում դրանք պետք է զգուշությամբ ներառել սննդակարգում։

• Մեկ այլ հակացուցում է ստամոքսի խոցը և սրացման փուլում գտնվող այլ աղե–ստամոքսային հիվանդությունները։

• Ծիրանն ուժեղ ալերգեն է, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս երեխաներին և հղի կանանց դրանք զգուշորեն օգտագործել։

Կարևոր է. նույնիսկ առողջ մարդիկ չպետք է ուտեն ծիրանի հում կորիզներ. դրանք պարունակում են ամիգդալինի բավականին բարձր կոնցենտրացիա, որը կարող է թունավոր ազդեցություն ունենալ: Ամիգդալինը քայքայվում է ջերմային մշակման ընթացքում, ուստի կարելի է ուտել բովված կորիզներ կամ կորիզներով ծիրանի ջեմ:

Վտանգավոր են նաև խակ պտուղները։ Դրանք կարող են առաջացնել ստամոքսահյութի թթվայնության բարձրացում, այրոց, փորկապություն և լուծ։

Քանի՞ ծիրան կարելի է ուտել՝ առանց առողջությանը վնաս հասցնելու

Առողջ մեծահասակի համար ծիրանի խորհուրդ տրվող օրական չափաբաժինը մոտ 200 գ (5–6 հատ) թարմ միրգն է կամ 50 գ չիրը։

Մասնագետները խորհուրդ չեն տալիս այս միրգն ուտել դատարկ ստամոքսին կամ քնելուց առաջ։ Դա պայմանավորված է մրգային թթուների առատությամբ, որոնք կարող են գրգռել ստամոքսի պատերը՝ առաջացնելով այրոց, ծանրություն և անհարմարության զգացում։

Իմունիտետը բարելավելու, օրգանիզմն ընդհանուր առմամբ ամրապնդելու և աղիքների նորմալ գործառույթը պահպանելու համար երեխաները, տարեցները և հղի կանայք օրական պետք է ուտեն ընդամենը 100 գ ծիրան։

Ինչպե՞ս պահել ծիրանը

Ծիրանի պահպանման ժամկետը սենյակային ջերմաստիճանում երեք օրից ոչ ավելի է, բայց սառնարանում միրգը կարելի է պահվել մինչև 20 օր։ Ծիրանն ավելի երկար ժամանակ պահպանելու համար այն կարելի պահածոյացնել, սառեցնել կամ չորացնել։

Ինչպե՞ս է ծիրանն օգտագործվում կոսմետոլոգիայում

600x400

Ժամանակակից կոսմետոլոգիայում ակտիվորեն օգտագործվում է պտղի միջուկը, ինչպես նաև կորիզներից ստացված յուղը։ Ծիրանը օգտագործվում է ինչպես խանութում գնված մասնագիտական կոսմետիկ միջոցներ, այնպես էլ տնային խնամքի միջոցներ պատրաստելու համար։

Ծիրանի դիմակը շատ հեշտ է պատրաստել. վերցրեք հասուն միրգը, կեղևազրկեք, լավ մանրացրեք միջուկը և քսեք նախապես մաքրված դեմքին: Այս դիմակի պահելու ժամանակը մոտ 20 րոպե է, այնուհետև այն պետք է լվանալ և դեմքին ուրիշ ոչինչ չքսել: Եթե մաշկը չափազանց յուղոտ է, ապա ծիրանի միջուկին կարող եք մի փոքր կեֆիր ավելացնել: Նման դիմակները պետք է օգտագործել 3-4 օրը մեկ անգամ:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3843 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ

28.07.2026
Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:

Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում

03.07.2026
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-09-2026 10:33
Վերջերս Սելին Դիոնը Vogue ամսագրին տված երկար հարցազրույցում հայտարարեց չորս տարվա բացակայությունից հետո համերգներին վերադառնալու մասին։ Նա պայքարում էր լուրջ հիվանդության՝ մկանային կոշտության համախտանիշի դեմ, բայց նրա առողջությունը նկատելիորեն բարելավվել է։ Երգչուհին շուտով կսկսի համերգների շարք Փարիզում, իսկ մինչ այդ կրկին սկսել է հայտնվել հանրության շրջանում։ 
02-09-2026 10:23
Ֆրանսիայի առաջին տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի դուստրը, կարծես թե, գնում է մոր հետքերով։ Պարզվել է, որ 42-ամյա Տիֆեն Օզիերը սկսել է հանդիպել իրենից 20 տարով փոքր ուսանողի հետ։ Կինն ինքն է հայտնել լուրը սոցիալական ցանցերում։ Վերջերս նա տեսանյութ է հրապարակել Ամստերդամ կատարած իր ուղևորությունից։ Այնտեղ երջանիկ Տիֆենը ժամանակ էր անցկացնում մի երիտասարդի հետ, որին նա շտապել էր նշել գրառման մեջ՝ բիզնես դպրոցի 22-ամյա ուսանող Անտուան Լեկոնտի։
01-09-2026 08:56
39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50
Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46
Ջոն Գալիանոն հրաժարվել է Met  թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.09.2026
Դիտվել է 1000 անգամ
31.08.2026
Դիտվել է 844 անգամ
29.08.2026
Դիտվել է 528 անգամ
02.09.2026
Դիտվել է 266 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster