Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Շաքարային դիաբեդը տարածման և երիտասարդացման միտում ունի. ինչպես խուսափել բարդություններից

02.05.2019

Վիճակագրությունը փաստում է, որ շաքարային դիաբետ հիվանդությունն ունի ոչ միայն տարածման, այլև երիտասարդացման միտում: Եթե 2011 թվականին ամբողջ աշխարհում կար այս հիվանդությունն ունեցող 266 միլիոն մարդ, ապա 2015 թվականին նրանց թիվն արդեն հասել էր 514 միլիոնի: Փորձագետների գնահատմամբ` 2040 թվականին շաքարային դիաբետով հիվանդաների թիվը կլինի 642 միլիոնի սահմաններում:

Յուրաքանչյուր 10 վայրկյանը մեկ երկրագնդի վրա ավելանում է 1 շաքարախտով հիվանդ, ինչը նշանակում է 7 միլիոն մարդ` տարեկան: Մեկ տարվա ընթացքում շաքարային դիաբետից մահացողների թիվը 4 միլիոն է:

Թեև գիտությունն առաջ է ընթանում, բժշկության հնարավորություններն ընդլայնվում ու կատարելագործվում են, այդուհանդերձ, հիվանդությունը շարունակում է տարածվել: Որո՞նք են այն հիմնական պատճառները, որոնք բերում են հիվանդության տարածմանը: Արմենիա բժշկական կենտրոնի ներզատաբանական բաժանմունքի վարիչ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դոցենտ, «էնդոկրինոլոգների համահայկական միության» նախագահ Լուսինե Մամիկոնյանի ներկայացմամբ` շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, մետաբոլիկ խանգարումներով: Առաջին հիմնական պատճառներից մեկը քաշի ավելացումն է. 21-րդ դարում ճարպակալումը դարձել է ամենատարածված դրսևորումներից մեկը, որն իր հերթին բերում է արյան ճնշման բարձրացման, գլյուկոզայի մակարդակի աճի, շատ այլ բարդությունների:

Նրա խոսքով՝ շաքարային դիաբետի տարածումը մեծապես կապխած է սննդակարգից, էկոլոգիայի վիճակից, նստակյաց կյանքից: 21-րդ դարին բնորոշ է քիչ քայլելը, արագ սննդի հաճախակի ընդունումը, որոք նույնպես նպաստում են մարդկանց ճարպակալմանը:

Պատասխանելով հարցին, թե ինչ ախտանիշների ի հայտ գալուց է անհրաժեշտ դիմել բուժհաստատություն, բժշկուհին նշեց, որ նախ պետք է ուշադրություն դարձնել կլինիկորեն արտահայտված բերանի չորությանը, հաճախամիզությանը, գիշերամիզությանը: Նաև՝ արձանագրվում է քաշի նվազում. բառացիորեն 1 ամսում հիվանդը կարող է մոտ 6 կգ քաշ գցել: «Եթե նկատում եք, որ ավելի հաճախ եք սկսել ջուր խմել, հատկապես ածխաջրերով հարուստ սնունդ ընդունելուց հետո, ապա անպայման պետք է դիմել բժշկի՝ առաջին օղակ՝ պոլիկլինիկա»,-հորդորեց Լուսինե Մամիկոնյանը:

600x580

Որքանո՞վ է բուժելի և որքանո՞վ է այսօրվա բժշկությունն իր կարողություններով ունակ չեզոքացնել վատ հետևանքները: Ըստ բաժանմունքի վարիչի՝ գործ ունենք անբուժելի, քրոնիկ, ծանր հիվանդության հետ: Այն իր հերթին բերում է բազմաթիվ բարդությունների՝ հիմնականում անոթային, տեսողության վատացման, աչքի հատակում բավականին բացասական փոփոխություններ են առաջանում, երիկամների լուրջ խանգարումներ արձանագրվում: Խնդիրներ են առաջանում սիրտ-անոթային համակարգի, ստորին վերջույթների հետ կապված:

«Հետևանքների մեղմումը շատ բանով կախված է բժշկի մոտեցումից և հիվանդի գիտակցությունից: Վերջինս պետք է հասկանա, որ անհրաժեշտ է հրաժարվել շատ-շատ բաներից, որը նախկինում արել է: Խուսափել փողոցում սնվելուց, արագ սննդի, գազավորված ջրերի օգտագործումից: Զուգահեռաբար հարկ է շատ ժամանակ հատկացնել ֆիզկուլտուրային, մաքուր օդին քայլելուն: Ապրելակերպն ամբողջությամբ վերանայելու կարիք է առաջանում»,-ասաց դոցենտ Մամիկոնյանը՝ հավելելով, որ, եթե այս ամենից հետո բարելավվում չի արձանագրվում, նոր միայն անցում է կատարվում հակադիաբետիկ հաբերի օգնությամբ բուժմանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե որքանո՞վ է հայաստանյան իրականության մեջ արդյունավետ կազմակերպվում դիաբետով հիվանդների հետ տարվող աշխատանքը, որքանո՞վ է մեզանում բարձր առկա մասնագիտական պատրաստվածությունը, «էնդոկրինոլոգների համահայկական միության» նախագահը ձեռնպահ մնաց գնահատելու այլ մասնագետների գործունեությունը, նշելով, որ յուրաքանչյուրն ունի իր մոտեցումները, գիտելիքներն ու աշխատելոճը: Հայաստանում առկա են մեծ թվով ներզատաբաններ, և ներկայում անգամ առկա է անհամապատասխանություն պատրաստվող կադրերի և պահանջարկի միջև: «Ավելի լավ է քիչ թվով մասնագետներ պատրաստվեն և շեշտը դրվի մասնագետական որակների զարգացման վրա»,-ընդգծեց բժշկուհին:

Հիվանդներին դեղորայքային ապահովումը պետությունը մեծամասամբ իր վրա է վերցրել: Ինսուլոթերապիայի հակադիաբետիկ բուժումն ապահովում է առաջին օղակը՝ ինսուլինը հիվանդներին տրամադրում է պոլիկլինիկան: «Հիմնականում տրվում է այն դեղամիջողը, որը գնվում է պետության կողմից: Ինչ խոսք, ավելի լավ կլիներ, եթե ընտրությունն ավելի մեծ լիներ՝ հատկապես հակադիաբետիկ պրեպարատների առումով, ապահովվեր այլընտրանք՝ կապված հիվանդի մոտ առկա խնդրից»,-նշեց Լուսինե Մամիկոնյանը:

Ըստ «էնդոկրինոլոգների համահայկական միության» նախագահի՝ կարևոր է, որ բնակչությունը պահպանի կանխարգելիչ միջոցառումների ռեժիմը՝ հետագա բարդություններից խուսափելու համար: Այս առումով Միությունը փորձում է ճանաչողական ամենատարբեր միջոցառումներ կազմակերպել, այդ թվում՝ տարբեր բնակավայրերում գլյուկոզոյի մակարդակի զանգվածային ստուգումներ: «Ցավոք, մեր բնակչության մենթալիթետն այնպիսին է, որ մինչև «դանակը ոսկորին չի հասնում»՝ բժշկի չեն դիմում: Միչդեռ հիվանդության վաղ շրջանում միջամտությամբ կարելի է խուսափել բազմաթիվ բարդ հետևանքներից»,- հավելեց Արմենիա բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի բաժանմունքի վարիչը:

Հարցազրույցը՝ Անուշ Ավանյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3274 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
26-04-2024 05:44
Ապրիլի 25-ին Ռենե Զելվեգերը դառձավ է 55 տարեկան։ Ամերիկացի դերասանուհուն շատերը հիշում են անձնական կյանքում խնդիրներ և ավելորդ քաշ ունեցող Բրիջիթ Ջոնսի դերով, սակայն դերասանուհին ունի բազմաթիվ այլ հաջողված աշխատանքներ և երկու «Օսկար» մրցանակ։ Երկար տարիներ Ռենեի բախտը չի բերել միայն մեկ բանում՝ սիրո մեջ, բայց սա նույնպես անցյալում է, քանի որ շատ շուտով դերասանուհին ամուսնանում է։ 
26-04-2024 03:33
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կանանց 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գրիգորյանը մրցեց իռլանդացի Շենոն Սվինիի հետ: Գրիգորյանը զիջեց ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Սա նրա առաջին մեդալն է մեծահասակների պայքարում:
26-04-2024 02:39
Իրինա Շեյքը Թոմ Բրեյդիից բաժանվելուց հետո նոր սիրելիի է փնտրում։ Ռուս մոդելը շատ բարձր պահանջներ ունի՝ ընտրյալը պետք է լինի հարուստ ու հայտնի, ուստի պոտենցիալ թեկնածուները դեռ քիչ են։ «Իրինան սեր է փնտրում Եվրոպայում և Ամերիկայում, բայց մինչ այժմ նրա ցուցակում կա միայն մի փոքր խումբ։ Նրան հետաքրքրում են փառքով, գեղեցկությամբ և փողով տղամարդիկ»,- ասում է ինսայդերը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 598 անգամ
19.04.2024
Դիտվել է 205 անգամ
23.04.2024
Դիտվել է 168 անգամ
25.04.2024
Դիտվել է 95 անգամ
26.04.2024
Դիտվել է 41 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster