Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Շաքարային դիաբեդը տարածման և երիտասարդացման միտում ունի. ինչպես խուսափել բարդություններից

02.05.2019

Վիճակագրությունը փաստում է, որ շաքարային դիաբետ հիվանդությունն ունի ոչ միայն տարածման, այլև երիտասարդացման միտում: Եթե 2011 թվականին ամբողջ աշխարհում կար այս հիվանդությունն ունեցող 266 միլիոն մարդ, ապա 2015 թվականին նրանց թիվն արդեն հասել էր 514 միլիոնի: Փորձագետների գնահատմամբ` 2040 թվականին շաքարային դիաբետով հիվանդաների թիվը կլինի 642 միլիոնի սահմաններում:

Յուրաքանչյուր 10 վայրկյանը մեկ երկրագնդի վրա ավելանում է 1 շաքարախտով հիվանդ, ինչը նշանակում է 7 միլիոն մարդ` տարեկան: Մեկ տարվա ընթացքում շաքարային դիաբետից մահացողների թիվը 4 միլիոն է:

Թեև գիտությունն առաջ է ընթանում, բժշկության հնարավորություններն ընդլայնվում ու կատարելագործվում են, այդուհանդերձ, հիվանդությունը շարունակում է տարածվել: Որո՞նք են այն հիմնական պատճառները, որոնք բերում են հիվանդության տարածմանը: Արմենիա բժշկական կենտրոնի ներզատաբանական բաժանմունքի վարիչ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դոցենտ, «էնդոկրինոլոգների համահայկական միության» նախագահ Լուսինե Մամիկոնյանի ներկայացմամբ` շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, մետաբոլիկ խանգարումներով: Առաջին հիմնական պատճառներից մեկը քաշի ավելացումն է. 21-րդ դարում ճարպակալումը դարձել է ամենատարածված դրսևորումներից մեկը, որն իր հերթին բերում է արյան ճնշման բարձրացման, գլյուկոզայի մակարդակի աճի, շատ այլ բարդությունների:

Նրա խոսքով՝ շաքարային դիաբետի տարածումը մեծապես կապխած է սննդակարգից, էկոլոգիայի վիճակից, նստակյաց կյանքից: 21-րդ դարին բնորոշ է քիչ քայլելը, արագ սննդի հաճախակի ընդունումը, որոք նույնպես նպաստում են մարդկանց ճարպակալմանը:

Պատասխանելով հարցին, թե ինչ ախտանիշների ի հայտ գալուց է անհրաժեշտ դիմել բուժհաստատություն, բժշկուհին նշեց, որ նախ պետք է ուշադրություն դարձնել կլինիկորեն արտահայտված բերանի չորությանը, հաճախամիզությանը, գիշերամիզությանը: Նաև՝ արձանագրվում է քաշի նվազում. բառացիորեն 1 ամսում հիվանդը կարող է մոտ 6 կգ քաշ գցել: «Եթե նկատում եք, որ ավելի հաճախ եք սկսել ջուր խմել, հատկապես ածխաջրերով հարուստ սնունդ ընդունելուց հետո, ապա անպայման պետք է դիմել բժշկի՝ առաջին օղակ՝ պոլիկլինիկա»,-հորդորեց Լուսինե Մամիկոնյանը:

600x580

Որքանո՞վ է բուժելի և որքանո՞վ է այսօրվա բժշկությունն իր կարողություններով ունակ չեզոքացնել վատ հետևանքները: Ըստ բաժանմունքի վարիչի՝ գործ ունենք անբուժելի, քրոնիկ, ծանր հիվանդության հետ: Այն իր հերթին բերում է բազմաթիվ բարդությունների՝ հիմնականում անոթային, տեսողության վատացման, աչքի հատակում բավականին բացասական փոփոխություններ են առաջանում, երիկամների լուրջ խանգարումներ արձանագրվում: Խնդիրներ են առաջանում սիրտ-անոթային համակարգի, ստորին վերջույթների հետ կապված:

«Հետևանքների մեղմումը շատ բանով կախված է բժշկի մոտեցումից և հիվանդի գիտակցությունից: Վերջինս պետք է հասկանա, որ անհրաժեշտ է հրաժարվել շատ-շատ բաներից, որը նախկինում արել է: Խուսափել փողոցում սնվելուց, արագ սննդի, գազավորված ջրերի օգտագործումից: Զուգահեռաբար հարկ է շատ ժամանակ հատկացնել ֆիզկուլտուրային, մաքուր օդին քայլելուն: Ապրելակերպն ամբողջությամբ վերանայելու կարիք է առաջանում»,-ասաց դոցենտ Մամիկոնյանը՝ հավելելով, որ, եթե այս ամենից հետո բարելավվում չի արձանագրվում, նոր միայն անցում է կատարվում հակադիաբետիկ հաբերի օգնությամբ բուժմանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե որքանո՞վ է հայաստանյան իրականության մեջ արդյունավետ կազմակերպվում դիաբետով հիվանդների հետ տարվող աշխատանքը, որքանո՞վ է մեզանում բարձր առկա մասնագիտական պատրաստվածությունը, «էնդոկրինոլոգների համահայկական միության» նախագահը ձեռնպահ մնաց գնահատելու այլ մասնագետների գործունեությունը, նշելով, որ յուրաքանչյուրն ունի իր մոտեցումները, գիտելիքներն ու աշխատելոճը: Հայաստանում առկա են մեծ թվով ներզատաբաններ, և ներկայում անգամ առկա է անհամապատասխանություն պատրաստվող կադրերի և պահանջարկի միջև: «Ավելի լավ է քիչ թվով մասնագետներ պատրաստվեն և շեշտը դրվի մասնագետական որակների զարգացման վրա»,-ընդգծեց բժշկուհին:

Հիվանդներին դեղորայքային ապահովումը պետությունը մեծամասամբ իր վրա է վերցրել: Ինսուլոթերապիայի հակադիաբետիկ բուժումն ապահովում է առաջին օղակը՝ ինսուլինը հիվանդներին տրամադրում է պոլիկլինիկան: «Հիմնականում տրվում է այն դեղամիջողը, որը գնվում է պետության կողմից: Ինչ խոսք, ավելի լավ կլիներ, եթե ընտրությունն ավելի մեծ լիներ՝ հատկապես հակադիաբետիկ պրեպարատների առումով, ապահովվեր այլընտրանք՝ կապված հիվանդի մոտ առկա խնդրից»,-նշեց Լուսինե Մամիկոնյանը:

Ըստ «էնդոկրինոլոգների համահայկական միության» նախագահի՝ կարևոր է, որ բնակչությունը պահպանի կանխարգելիչ միջոցառումների ռեժիմը՝ հետագա բարդություններից խուսափելու համար: Այս առումով Միությունը փորձում է ճանաչողական ամենատարբեր միջոցառումներ կազմակերպել, այդ թվում՝ տարբեր բնակավայրերում գլյուկոզոյի մակարդակի զանգվածային ստուգումներ: «Ցավոք, մեր բնակչության մենթալիթետն այնպիսին է, որ մինչև «դանակը ոսկորին չի հասնում»՝ բժշկի չեն դիմում: Միչդեռ հիվանդության վաղ շրջանում միջամտությամբ կարելի է խուսափել բազմաթիվ բարդ հետևանքներից»,- հավելեց Արմենիա բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի բաժանմունքի վարիչը:

Հարցազրույցը՝ Անուշ Ավանյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 998 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 դրսևորում, որոնք վկայում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին

13.08.2019
Արյան մեջ շաքարի մակարդակը կարևոր ցուցանիչներից մեկն է, որն ակտիվորեն ազդում է առողջության վիճակի վրա:

Նիհարեցնող դետոքս ըմպելիք՝ խնձորով և դարչինով

06.08.2019
Խնձորով և դարչինով դետոքս ըմպելիքը վիտամիններով հարուստ թարմացնող կոկտեյլ է, որը ձեր օրգանիզմին թույլ կտա կենսունակ մնալ։

Պե՞տք է արդյոք ուսումնասիրել գենետիկան հղիանալուց առաջ

29.07.2019
Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր կին կարող է պլանավորել իր հղիությունը և ունենալ առողջ նորածին։

Էպիլյացիան և նեղ ջինսերը․ վտանգներ կանանց համար՝ հանուն գեղեցկության

16.07.2019
Ինտիմ գոտում մազերի հեռացումը և նեղ հագուստ կրելը մեծացնում են բորբոքային հիվանդությունների ռիսկը և անհարմարություն առաջացնում բիկինիի շրջանում։

Գիտնականները որոշել են ամենավտանգավոր սննդակարգը

19.06.2019
Սնվելու այսպիսի կարգը նպաստում է շաքարախտի և կաթվածի առաջացմանը։

Հոգնածության հիմնական պատճառները․ գիտնականներ

13.06.2019
Վերջին ժամանակներս շատ մարդկանց մոտ նկատվում են հոգնածության զգացողություն և էներգիայի պակաս։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-08-2019 05:51
Ամերիկացի հայտնի հեռուստալրագրող Լարի Քինգը 22 տարվա համատեղ կյանքից հետո մտադիր է 8-րդ անգամ ամուսնալուծվել, այս անգամ իր 7-րդ կնոջ՝ Շոն Սաուտուիկի հետ:
22-08-2019 05:36
Մադրիդում կալանավորվել է տղամարդ, որը հասարակական վայրերում տեսանկարել է ավելի քան 550 կանանց ներքնաշորերը՝ «նայելով» նրանց կիսաշրջազգեստի տակ եւ իր տեսանյութերը տարածել է համացանցում:
22-08-2019 04:45
Ամերիկացի դերասաններ Քիանու Ռիվզը եւ Քերի-Էնն Մոսը գլխավոր դերերը կկատարեն «Մատրիցա» գիտաֆանտաստիկ կինոսագայի չորրորդ մասում:
22-08-2019 03:41
Ինքնասպան եղած միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնին մի անգամ ծնունդին երեք 12 տարեկան ֆրանսուհիների են նվիրել. այս մասին հայտնել է Վիրջինիա Ջուֆրը, որն ավելի վաղ պնդել է, թե Էփշտեյնն ու նրա ընկերը՝ Գիզլեն Մաքսվելը, իրեն ստիպել են սեքս-ստրկուհի դառնալ, երբ ինքը 15 տարեկան է եղել:
22-08-2019 02:46
54-ամյա իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին լողազգեստով նկարահանվել է Vanity Fair Italia շաբաթահանդեսի շապիկի համար:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ օգոստոսի 2019 թ

01.08.2019
Oգոստոսին սպասում է արժանի հանգստ, hնարավոր է  ճանապարհորդեք միայնակ:

LADYNEWS TV
25-ամյա Արաինա Գրանդեն թողարկել է Monopoly երգի նոր հոլովակը՝ Վիկտորիա Մոնետի զուգերգությամբ։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.08.2019
Դիտվել է 18116 անգամ
16.08.2019
Դիտվել է 8278 անգամ
19.08.2019
Դիտվել է 1652 անգամ
21.08.2019
Դիտվել է 241 անգամ
18.08.2019
Դիտվել է 219 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster