Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Խնձորի մուս

10.02.2018

Շատ թարմ և համեղ աղանդեր:

Ցանկալի է օգտագործել թթու կամ թթվա-քաղցր խնձորներ:

Բիսկվիթը կատարյալ կերպով լրացնում է համը:

Բաղադրիչների նշված քանակից ստացվում է 6-8 չափաբաժին:


Բաղադրիչներ.

Մուս․

- 500-600 գր խնձոր
- 30 գր սպիտակաձավար
- 100 գր շաքարավազ

Բիսկվիթ․

- 1 հավկիթ
- 50 գր շաքարավազ
- ½ թեյի գդալ դարչին
- 30-40 գր ալյուր

600x580

Պատրաստման եղանակը․

Մաքրեք խնձորները, հանեք մեջտեղի հատվածը, կտրատեք:

600x580

Խնձորները փաթաթեք փայլաթիթեղի մեջ, դրեք ջեռոցի կաղապարի մեջ և տեղադրեք ջեռոցի մեջ: Թողեք այնտեղ 30-40 րոպե 180 աստիճանի տակ:

600x580

Սառեցրեք խնձորները, անցկացրեք քերիչի միջով:

600x580

Պետք է ստացվի 250 գր խյուս:

600x580

Այդ խյուսի մեջ ավելացրեք 300 մլ ջուր:

600x580

Ավելացրեք շաքարավազ: Եռացրեք:

600x580

Ավելացրեք սպիտակաձավար: Եփեք փոքր կրակի վրա մինչև թանձրանալը:

Սառեցրեք:

Ստացված զանգվածը հարեք:

600x580

Պատրաստում ենք բիսկվիթը․

Հավկիթը հարեք շաքարավազի հետ:

600x580

Ավելացրեք դարչինը, խառնեք:

600x580

Ավելացրեք ալյուրը, խառնեք:

600x580

Կաղապարը կարագով քսեք: 

Լցրեք խմորը:

Դրեք 180 աստիճան տաքացած ջեռոց և թխեք 10-15 րոպե:

Սառեցրեք:

600x580

Բիսկվիթից կլորակներ կտրատեք:

600x580

Տեղադրեք մատուցելու բաժակների մեջ:

600x580

Բիսկվիթի վրա տեղադրեք մուսը:

Դրեք սառնարան 2-3 ժամով:

600x580

Մատուցման ժամանակ ցանեք դարչին և զարդարեք անանուխով:

600x580

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 6719 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դասական լազանյա մսով (տեսանյութ)

20.09.2023
Լազանյան համեղ իտալական ուտեստ է, որը վաղուց է համաշխարհային ժողովրդականություն ձեռք բերել: Իտալական լազանիան համարվում է խոհարարության դասական:

Փափուկ, հյութեղ և օդային․ պատրաստում ենք իսպանական հայտնի Ensaimadas բլիթներ

31.08.2023
Բերանում հալվող այս բլիթները պատրաստվել են դարեր շարունակ: Ensaimadas-ը նվաճել է ոչ միայն իսպանացիներին, այլև ամբողջ աշխարհի մարդկանց:

Պիցցա մակարոնով

10.08.2023
Ուտեստը, որը սիրում են գրեթե բոլորն առանց բացառության՝ պիցցան, այժմ կարող եք պատրաստել ավելի արագ և քիչ ծախսով:

Կորեական աղցան հնդկահավով և բանջարեղենով

08.07.2023
Այս աղցանն ապացուցում է, որ նույնիսկ հետեւելով ճիշտ սննդակարգի, դուք կարող եք համեղ սնվել եւ զարմացնել ձեր սիրելիներին ու ընկերներին համերի վառ բազմազանությամբ։

Կոտլետներ ցանցի մեջ

21.06.2023
Նրանց թե բույրը, թե տեսքը միանգամից սեղանի շուրջ կհավաքեն ողջ ընտանիքը:

Չիպսեր միկրոալիքային վառարանում

16.06.2023
Այս չիպսերը պատրաստվում են արագ: Բացի այդ, շատ համեղ են և առողջարար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-09-2023 13:09
Շակիրան մեծահոգաբար շնորհակալություն է հայտնել դայակին, ով բացահայտել էր Պիկեի դավաճանությունը։ Սկանդալի բռնկումից հետո Ժերար Պիկեն նրան հեռացրել է աշխատանքից ու թողել առանց փողի։ Երգչուհին սեփական հետաքննություն է անցկացրել, համոզվել, որ կինը ճիշտ է, և անմիջապես հետ է վերցրել նրան աշխատանքի։ Եվ այս տհաճ իրավիճակի տպավորությունը հարթելու համար երգչուհին բարձրացրել է դայակի աշխատավարձը։
25-09-2023 13:06
Սոֆի Լորենը հոսպիտալացվել է: 89-ամյա աստղի մոտ ախտորոշվել է ազդրի կոտրվածք։
25-09-2023 13:04
Երեք զգեստ, որոնք նախկինում պատկանել են արքայադուստր Դիանային, Julien's աճուրդի տունը վաճառել է 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով։
25-09-2023 12:54
Սեպտեմբերի 24-ին՝ Միլանի Նորաձևության շաբաթվա վերջին օրը, Լա Սկալա թատրոնում տեղի ունեցավ CNMI Sustainable Fashion Awards 2023 մրցանակաբաշխությունը։ Երեկոյի հյուրերի թվում էին Ջեսիկա Չեսթեյնը, Ջուլիանա Մուրը, Ջերեմի Սթրոնգը, Ադուտ Աքեշը, Կոկո Ռոշան, Դոնաթելլա Վերսաչեն։ Աննա Դելլո Ռուսսոն, Էդվարդ Էննինֆուլը, Բեատրիս Գրանոն, Սաբրինա Իմպաչիատորեն, «Բարբիի» և «Կուռքի» աստղ Հարի Նեֆը և այլք։
25-09-2023 09:58
Ջորջ Քլունին վաճառում է իր ամենահայտնի ունեցվածքը՝ Կոմո լճի վրա գտնվող առանձնատունը, որի սեփականատերն էր 21 տարի։ Քլունին արժանի գումար կվաստակի տան վաճառքից, քանի որ այն գնել է 2002 թվականին ընդամենը 10 միլիոն դոլարով, իսկ այժմ հողամասի արժեքը հասել է 100 միլիոն դոլարի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․

01.09.2023
Գաղափարներ շատ կլինեն, գլխավորն այն է, որ դրանք իրական հիմք ունենան։ Ֆինանսական վիճակն ուժեղացնելու համար ստիպված կլինեք այլ հայացքով նայել աշխատանքային դրվագներին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.09.2023
Դիտվել է 313 անգամ
22.09.2023
Դիտվել է 238 անգամ
20.09.2023
Դիտվել է 220 անգամ
23.09.2023
Դիտվել է 190 անգամ
26.09.2023
Դիտվել է 33 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster