2020 թվականը շատերի համար դժվար տարի էր: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստիպված ենք եղել տանը մնալ սովորականից շատ ավելի երկար ժամանակ, իսկ հոսքային տեսանյութերի քանակը վերելք է ապրել:
Netflix-ն այս ցուցակում ունի հստակ առաջատար դիրք՝ 20 անվանակարգերից 9-ը: Այնուամենայնիվ, երեք լավագույն ֆիլմերը նրանցը չեն, այլ Amazon Prime Video-ինը և Disney + - ինը:
Անսպասելիորեն առաջին տեղը գրավել է Միացյալ Նահանգների, ավելի ճիշտ՝ առաջին ֆինանսների նախարար Ալեքսանդր Համիլթոնին նվիրված երաժշտաֆիլմը:
Երկրորդ տեղում սկանդալային «Բորատ» կատակերգությունն է: Երրորդում՝ գործակալի մասին «Իմ լրտեսը» կատակերգությունը: Վերին մասում են հայտնվել նաև կախարդուհիների մասին կատակերգությունը և Շերլոք Հոլմսի քրոջ արկածները, ինչպես նաև մազերի վերաբերյալ տարօրինակ սարսափ ֆիլմը և Բեյոնսեին նվիրված կինոնկարը:
1. «ՀԱՄԻԼԹՈՆ»
Պրեմիերայի ամսաթիվը ՝ 2020 թվականի հուլիսի 3, Disney +
2 «ԲՈՐԱՏ 2»
Պրեմիերայի ամսաթիվ. 2020 թ. հոկտեմբերի 23, Amazon Prime Video
3. «ԻՄ ԼՐՏԵՍԸ»
Պրեմիերայի ամսաթիվը. հունիսի 26, 2020թ․, Amazon Prime Video
4. «ՏԵՅԼԵՐ ՌԵՅԿ. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ»
Պրեմիերայի ամսաթիվը ՝ 2020 թ. ապրիլի 24, Netflix
5. «ՖԻՆԵՍԸ ԵՎ ՖԵՐԲԸ. ՔԵՆԴԻՍՆ ԸՆԴԴԵՄ ՏԻԵԶԵՐՔԻ»
Պրեմիերայի ամսաթիվը. 2020 թ. Օգոստոսի 28, Disney +
6. «ՄՈՒԼԱՆ»
Պրեմիերայի ամսաթիվը՝ 4 սեպտեմբերի, 2020 թ., Disney
7. «ԱՆՄԱՀ ԳՎԱՐԴԻԱՆ»
Պրեմիերայի ամսաթիվը՝ հուլիսի 10, 2020 թ., Netflix
8. «ԴԱՏ՝ ԸՆԴԴԵՄ ՉԻԿԱԳՈՅԻ ՅՈԹՆՅԱԿԻ»
Պրեմիերայի ամսաթիվը ՝ 16 հոկտեմբերի, 2020 թ., Netflix
9. «ԿԱԽԱՐԴՈՒՀԻՆԵՐԸ»
Պրեմիերայի ամսաթիվը՝ 22 հոկտեմբերի, 2020 թ. HBO Max
09-05-2025 12:03 Սայմոն Քոուելը հիշել է երկրպագուների հետ շփման ամենատարօրինակ դրվագներից մեկը՝ ամուսնական զույգն իրեն 150,000 դոլար է առաջարկել սեքսի ժամանակ իրենց գնահատելու համար։ Էլիզաբեթ Դեյի հետ How To Fail փոդքասթի 65-ամյա նախկին American Idol-ի ժյուրին պատմել է այդ դրվագը՝ խոստովանելով, որ նույնիսկ կարճ ժամանակ մտածել է այդ խելահեղ առաջարկի մասին:
09-05-2025 12:01 Քանյե Ուեսթի նախկին ընկերուհի Ջուլիա Ֆոքսը մերկացել է Քորթնի Քարդաշյանի նոր գովազդային հոլովակի համար։ Գովազդային հոլովակում Ջուլիան նստած է լոգարանում և նայում է մանուշակագույն շշին՝ Քորթնի Քարդաշյանի Lemme ապրանքանիշի խորհրդավոր նոր ապրանքը գովազդելու համար։
08-05-2025 11:44 Միխայիլ Գալուստյանի կինը՝ 38-ամյա Վիկտորիան, խոսել է իրենց ամուսնալուծության մասին։ Մինչ այս պահը նա ձեռնպահ էր մնացել հրապարակային հայտարարություններ անելուց՝ սահմանափակվելով միայն կարճ մեկնաբանությամբ։ Վիկտորիան իր Stories-ում հրապարակել է կրտսեր դստեր՝ Էլինայի հետ լուսանկար և շնորհակալություն հայտնել բաժանորդներին աջակցության համար՝ նշելով, որ այժմ որոշել է կենտրոնանալ իր երեխաների վրա։
08-05-2025 11:40 Քայլի Ջենները և Թիմոթի Շալամեն որպես զույգ առաջին անգամ պաշտոնապես ներկայացել են հանրությանը։ Զույգը միասին կեցվածք է ընդունել Հռոմում կայացած David di Donatello 70-րդ մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա, որտեղ «Դյուն» ֆիլմի 29-ամյա աստղը պետք է ստանա կինոյում ունեցած ակնառու նվաճումների համար մրցանակը։
08-05-2025 11:23 Նոր Զելանդիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որով արգելվում են սոցիալական ցանցերը 16-ից ցածր տարիքի օգտատերերի համար: Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը։ Խորհրդարան ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ օրինագիծը, որով սահմանափակվում է սոցիալական ցանցերի օգտատերերի տարիքը, պետք է «երեխաներին ու երիտասարդներին պաշտպանի ծաղրանքներից, արգելված բովանդակությունից և կախվածության առաջացումից»: