Netflix ընկերության նոր՝ «Էմիլին Փարիզում» կատակերգական դրամա սերիալի առաջին եթերաշրջանի պրեմիերան կայացավ ընթացիկ տարվա հոկտեմբերի 2-ին՝ Netflix-ում։ Այն արդեն իսկ հասցրել է ստանալ միջազգային արձագանք ու երկրպագուների մեծ բանակ։
Փարիզում երազանքներն իրականություն են դառնում։ Իր հեքիաթային արկածների մասին պատմում է Էլիմին՝ քսանամյա հետաքրքրասեր ամերիկուհին, որն իր կարիերայում նոր բարձունքներ գրավելու նպատակով մեկնում է սիրո քաղաք։ Գլխավոր դերում հայտնի դերասանուհի Լիլի Քոլինզն է։
Մարկեթինգի ոլորտում աշխատող Էմիլին, որը լիովին անծանոթ է ֆրանսիական մշակույթին և չի տիրապետում ֆրանսերեն լեզվին, իր նոր՝ փարիզյան առօրյայում կանգնում է մի շարք բարդությունների առջև։ Ամերիկյան տեսակետն ու աշխատանքային մոտեցումները ֆրանկոֆոն աշխարհ ներմուծել փորձող Էմիլիին սպասվում են բազմաթիվ արկածներ, նոր ծանոթություններ ու նորաձևության բազահայտումներ։
Աղջկը հայտնվում է նաև սիրային եռանկյունու մեջ, որի հանգուցալուծումը պարզելու համար պետք է դիտեք կատակերգական դրամա սերիալը։
Երկրորդ եթերաշրջանի մասին մանրամասությունները դեռ հայտնի չեն։
14-07-2026 10:23 Շոգ եղանակին նկատվող ոտքերի այտուցները շատերը հաճախ վերագրում են հոգնածությանը կամ երկար կանգնած մնալուն։ Սակայն այս ախտանիշը կարող է վկայել ոչ միայն կենսակերպի առանձնահատկությունների, այլև սրտանոթային, երակային կամ ավշային համակարգի լուրջ խնդիրների մասին։ Ըստ բժշկների՝ ոտքերի այտուցների առաջացման պատճառները բազմազան են։ Դրանք կարող են պայմանավորված լինել ավշային շրջանառության խանգարմամբ, երակային հիվանդություններով, սրտային կամ երիկամային խնդիրներով, ինչպես նաև նստակյաց կենսակերպով, ավելորդ քաշով և հոդային հիվանդություններով։ Շոգ եղանակին այտուցներն առավել հաճախ են արտահայտվում, քանի որ բարձր ջերմաստիճանը նպաստում է հեղուկի կուտակմանը ստորին վերջույթներում։
14-07-2026 10:07 Ավստրալիացի գիտնականները հաստատել են, որ տղամարդիկ զգալիորեն ավելի հակված են, քան կանայք, դադարեցնելու ուշադիր լսելը և զրուցակիցներին պատասխանելը բազմակի առաջադրանք կատարելիս: Հեղինակները ենթադրում են, որ տղամարդիկ ենթագիտակցորեն կարող են զրույցը համարել ավելի ցածր առաջնահերթություն, քան մյուս գործողությունները, կամ այնքան կենտրոնացած լինել առաջադրանքի վրա, որ պարզապես չեն նկատում զրույցը։ Այս ազդեցությունը կարող է բացատրել այն տարածված կարծրատիպը, որ կանայք ավելի լավ են միաժամանակ մի քանի գործ անելու մեջ․ տարբերությունը հիմնականում վերաբերում է հաղորդակցությունը պահպանելու ունակությանը, այլ ոչ թե այլ առաջադրանքների կատարմանը։
14-07-2026 04:13 ԱՄՆ-ում 44-ամյա Լարրի Միլլեթը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի հունվարին անհետացած իր կնոջ՝ Մայայի առաջին աստիճանի սպանության մեջ: Քննության տվյալներով՝ կնոջ անհետացումից մի քանի ամիս առաջ Լարրին դիմել է մի կնոջ, որն իրեն վհուկ էր անվանում՝ փորձելով պահպանել ամուսնությունը: Նա ավելի քան 11 հազար դոլար է ծախսել տարբեր «ծեսերի» և կախարդանքների վրա, ներառյալ հարաբերությունները վերականգնելու փորձերը, իսկ ավելի ուշ՝ խնդրանքներով, որպեսզի «Մայային վերացնեն»: Կնոջ անհետացումից հետո գերբնական գործունեությանն ուղղված նրա զբաղմունքերը դադարել են:
13-07-2026 10:20 Վերջին ամիսներին Ռիհաննայի հնարավոր հղիության մասին լուրերը շատ են տարածվել։ Երգչուհու կերպարը ենթադրությունների տեղիք է տվել. պապարացիները նրան ավելի հաճախ են լուսանկարում մեծ չափերի հագուստով, քան նախկինում։ Այնուամենայնիվ, լուրերը, կարծես, հաստատվել են. չնայած երգչուհու պնդմանը, որ երեք երեխան բավարար է իր համար, հաղորդվում է, որ նա կարող է սպասել իր ընտանիքի ևս մեկ անդամի։ Այս մասին հայտարարել է ազդեցիկ Քսենիա Շիպիլովան։ Նա պնդում է, որ Լոս Անջելեսում իր ընկերները կիսվել են գաղտնիքով։ Նրանք բացահայտել են, որ Ռիհաննան ոչ միայն հատուկ իրավիճակում է, այլև հղի է երկվորյակներով։
13-07-2026 10:07 Շոգ եղանակին թուլությունը շատերը բացատրում են պարզ բառերով՝ «արևից է», «հոգնել եմ», «մի քիչ ջուր կխմեմ՝ կանցնի»։ Բայց երբ շոգին առաջանում են սրտխփոց, գլխապտույտ, ճնշման անկման զգացողություն, շնչահեղձություն կամ ուժերի կտրուկ պակաս, օրգանիզմը կարող է հուշել, որ սիրտ-անոթային համակարգը աշխատում է ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ։ Երբ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, անոթները լայնանում են, որպեսզի ավելի շատ արյուն հասնի մաշկին և մարմինը կարողանա ջերմությունը դուրս բերել։ Միաժամանակ ուժեղանում է քրտնարտադրությունը։ Սա բնական պաշտպանական գործընթաց է, բայց այն սրտի համար լրացուցիչ աշխատանք է նշանակում։