Հայտնի են վաղաժամ մահվան հավանականությունը մեծացնող մթերքները
19.03.2019
ԱՄՆ Հյուսիս-Արևմտյան համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ձվի հաճախակի օգտագործումը (դեղնուցի) և մեծ քանակությամբ խոլեստերին պարունակող մթերքները մեծացնում են վաղաժամ մահվան ռիսկը։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American Medical Association ամսագրում։
Մասնագետները վերլուծել են վեց փորձի արդյունքներ, որոնց մասնակցել է տարբեր ազգերի 29615 մարդ։ Յուրաքանչյուր մասնակից հարցաթերթիկ էր լրացնում (սննդային հարցաթերթիկ), որտեղ պետք է նշեին այն մթերքները, որոնցով ավելի հաճախ էին սնվում։ Այնուհետև բժիշկները երկար տարիներ հետևել են նրանց առողջական վիճակին։ Արդյունքում ախտորոշվել է 5,4 հազար սիրտ-անոթային հիվանդություն, 6132 մահվան դեպք։
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ ձվի և բարձր խոլեստերինով սննդի օգտագործումը վտանգավոր է սիրտ-անոթային համակարգի համար։ Այսպես՝ խոլեստերինի անվտանգ չափաբաժինը չպետք է գերազանցի 300 մգ։ Ձվի մեկ դեղնուցը պարունակում է 200 մգ։
Մասնագետները նաև խորհուրդ են տալիս չչարաշահել այնպիսի ուտելիքները, ինչպիսիք են արագ սնունդը, մսային պահածոները, երշիկը և յուղոտ կաթնային մթերքներները։
Աղբյուր՝ LADYNEWS.am
Դիտվել է 6244 անգամ
Читать на русском
|