Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչից են նրանք վախենում. կենդանակերպի յուրաքանչյուր նշանի գաղտնի վախերը

31.01.2025

Մենք բոլորս էլ բախվում ենք տագնապների, և դրանց էությունը հասկանալն ու դրանց հետ աշխատելը միայն մեզ ավելի ուժեղ և ներդաշնակ է դարձնում: Այս առումով աստղերը ձեզ կարող են ուղղություն ցույց տալ:

Մեզանից յուրաքանչյուրը կրում է վստահության կամ անտարբերության դիմակ, բայց այս պատյանի տակ հաճախ թաքնված են վախեր, որոնք մենք միշտ չէ, որ պատրաստ ենք ցույց տալ նույնիսկ մեր ամենամտերիմներին:

Աստղագուշակությունը պնդում է, որ կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իր խորը տագնապները՝ կապված իր բնույթի, տարերքի և մոլորակների ազդեցության հետ:

Եկեք տեսնենք յուրաքանչյուր նշանի էությունը և պարզենք, թե նրանք ինչ վախեր և ինչպես պետք է հաղթահարեն։

Խոյ. վախ անգործությունից

Խոյերը սովոր են առաջնորդ լինել և առաջ շարժվել։ Նրանց գաղտնի վախը լճացումն է:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վախենում են կորցնել իրենց ակտիվությունը, հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ չեն կարող նախաձեռնող լինել։

Այս նշանի ներկայացուցիչները վախենում են նաև պարտությունից, հատկապես, եթե այն դառնում է հրապարակային, քանի որ Խոյերը սովոր են հաղթող լինել։

Ցուլ․ փոփոխությունների վախ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գնահատում են կայունությունը, և նրանց սովորական կենսակերպին անդրադարձող ցանկացած սպառնալիք անհանգստություն է առաջացնում։

Նրանք վախենում են կորցնել ֆինանսական ապահովությունը, հարմարավետությունը կամ անվտանգությունը, որին այդքան երկար էին ձգտում: Այս վախը նրանց ստիպում է զգույշ լինել և երբեմն՝ չափից դուրս համառ:

Երկվորյակ. վախ մենակությունից

Ամենահաղորդակցվող նշաններից մեկը մշտական շփման, նոր տպավորությունների ու տեղեկատվության կարիք ունի։ Նրանց ամենամեծ վախը մոռացվելն է կամ մեկուսացվելը:

Երկվորյակների համար մենակությունը հավասարազոր է կյանքի իմաստը կորցնելուն, քանի որ նրանց համար կարևոր է կիսվել մտքերով և շարժման մեջ լինել:

Խեցգետին. մերժվելու վախ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խորապես զգացմունքային են և կապված են սիրելիների հետ։

Նրանց հիմնական մտահոգությունը մերժվելն է կամ լքված լինելը: Խեցգետինները վախենում են իրենց զգացմունքներին արձագանք չգտնելուց, քանի որ ապրում են ուրիշների սիրո և աջակցության համար։

Առյուծ․ ճանաչվածթյունը կորցնելու վախ

Հաստատ տեղյակ եք՝ Առյուծները մանկուց սովոր են լինել ուշադրության կենտրոնում և հաճոյախոսություններ ստանալ։

Նրանց վախը միանգամայն տրամաբանական է (ինչպես բոլորի մոտ)՝ դառնալ աննկատ կամ չգնահատված։ Նրանք վախենում են ուրիշների աչքում կորցնել իրենց վառ կերպարն ու նշանակությունը, քանի որ դա նրանց էներգիայի աղբյուրն է։

Կույս. վախ քաոսից

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամեն ինչում ձգտում են կարգուկանոնի ու վերահսկողության։

Նրանք շատ են վախենում քաոսի մեջ ընկնելուց, որտեղ չեն կարողանա կանոնակարգել իրենց կյանքը:

Ցանկացած անորոշություն Կույսերին ստիպում է անօգնական զգալ, քանի որ նրանք սովոր են ամեն ինչ վերահսկողության տակ պահել։

Կշեռք. վախ հակամարտությունից

Սեպտեմբերի վերջին և հոկտեմբերին ծնվածներն ապրում են ներդաշնակությամբ և վախենում են տարաձայնություններից:

Հակամարտությունները, հատկապես բացահայտ ու տևական, նրանց զրկում են ներքին հավասարակշռությունից։ Կշեռքներին անհանգստացնում է նաև այն, որ իրենք սխալ կհասկացվեն կամ կքննադատվեն փոխզիջումային որոշումների համար:

Կարիճ. վախ դավաճանությունից

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն առանձնանում են խոր հուզականությամբ, սակայն նրանց հիմնական վախը դավաճանությունն է։

Կարիճները վախենում են բացվել մի մարդու առաջ, ով հետո դա կօգտագործի իրենց դեմ։ Ահա թե ինչու նրանք հաճախ կողպեքի տակ են պահում իրենց զգացմունքները:

Աղեղնավոր. ազատությունը կորցնելու վախ

Աղեղնավորներն արկածների ու նոր հորիզոնների սիրահարներ են։ Նրանց վախը ծագում է ինչ-որ անհայտ բանի ծարավից. կապված լինելը մի վայրի կամ անձի հետ, որը սահմանափակում է նրանց ազատությունը, Աղեղնավորին վտանգավոր է թվում:

Նրանք վախենում են հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ չեն կարող հետևել իրենց ցանկություններին և երազանքներին։

Այծեղջյուր. վախ անհաջողությունից

Այծեղջյուրները հավակնոտ են և նպատակասլաց, բայց նրանց հիմնական վախը սպասելիքները չարդարացնելն է, հատկապես՝ իրենցը:

Նրանք վախենում են կորցնել հարգանքն ու կարգավիճակը, որոնց հասնելու համար այդքան աշխատել են, ուստի հաճախ իրենց խիստ վերահսկողության տակ են դնում։

Ջրհոս. անհատականությունը կորցնելու վախ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հպարտանում են իրենց ինքնատիպությամբ ու անկախությամբ։

Եվ վախենում են ամբոխի մեջ տարրալուծվելուց, իրենց յուրահատկությունը կորցնելուց կամ այնպիսի շրջանակում հայտնվելուց, որը կզրկի առանձնահատուկ լինելու հնարավորությունից։

Ձկներ․ վախ աշխարհի դաժանությունից

Ձկները երազողներ են, ովքեր ապրում են իրենց հուզական աշխարհում: Նրանց հիմնական մտահոգությունը սառը իրականության հետ առերեսվելն է կամ ուրիշների դաժանությունը:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վախենում են, որ իրենց զգայունությունը ցավի ու հիասթափության թիրախ կդառնա։

Ինչպես հաղթահարել վախերն ու անհանգստությունները

600x400

Սա այն դեպքը չէ, երբ դուք պետք է հաշտվեք. հաճախ վախերն ու անհանգստությունները մեզ մղում են դեպրեսիվ վիճակի (ի դեպ, հակառակը նույնպես գործում է): Ահա թե ինչպես կարող եք դա հաղթահարել ինքնուրույն։

• Ընդունեք ձեր վախերը: Գիտակցումը դրանք հաղթահարելու առաջին քայլն է: Մի վախեցեք նայել ձեր ներսը և վեր հանել ձեր մտահոգությունները:

• Պահպանեք հավասարակշռությունը։ Կիրառեք հանգստացման տեխնիկա՝ մեդիտացիա, շնչառական վարժություններ կամ քայլեք բնության գրկում:

• Վստահեք ձեր մտերիմներին: Կիսվեք ձեր մտահոգություններով նրանց հետ, ովքեր կաջակցեն ձեզ: Երբեմն միայն լսված լինելը լուծման կեսն է:

• Զարգացրեք ինքնավստահությունը: Հիշեք ձեր ձեռքբերումներն ու ուժեղ կողմերը: Սա կօգնի ձեզ հաղթահարել անհանգստությունը և ձեզ հիշեցնել ձեր արժեքավորության մասին:

• Սովորեք ձերբազատվել: Մի վախեցեք իրավիճակներից, որոնք չեք կարող կառավարել։ Ավելորդ վերահսկողությունից ազատվելն օգնում է գտնել ներքին խաղաղություն:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5311 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ

28.07.2026
Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:

Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում

03.07.2026
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-09-2026 10:19
Սեպտեմբերի 22-ին մեկնարկեց Միլանի նորաձևության շաբաթը , և նույն օրը տեղի ունեցավ Vogue World–ի համաշխարհային ցուցադրությունը, որը հինգերորդ անգամ միավորեց նորաձևության և շոու-բիզնեսի համաշխարհային ներկայացուցիչներին: Ցուցադրության թեման, որին մասնակցում էին այսօրվա լավագույն հայտնիները, «Արհեստագործական վարպետություն և մարդկային մասնակցությունն» էր: «Դա հատկապես կարևոր է անել հիմա՝ արհեստական բանականության դարաշրջանում», - Vogue Italia-ին ասել է Ֆրանչեսկա Ռագացցին:
23-09-2026 10:14
Ադրիանա Լիման զարմացրել է երկրպագուներին իր անհավանական կերպարանափոխությամբ։ Նա վերջերս հայտնվեց Մադրիդում կայացած Mercedes-Benz Fashion Week երեկույթին։ Մոդելը միջոցառմանը ժամանեց ապշեցուցիչ սև, հատակին հասնող, մեջքը բաց զգեստով։ Սակայն երկրպագուներին զարմացրեց ոչ նրա ոճային տեսքը։ Սոցիալական ցանցերն այժմ եռում են այն մասին, թե որքան կտրուկ է փոխվել նրա արտաքին տեսքը. Լիման նկատելիորեն նիհարել է, և, որոշ օգտատերեր ենթադրում են, որ պլաստիկ վիրահատություն է կատարել։ Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե ինչպես է այս արդյունքին հասել, մեկ բան հստակ է. 45 տարեկանում բեմահարթակների աստղը նույնն է, ինչ 20 տարեկանում էր։
23-09-2026 09:25
Թոմ Քրուզը, երազելով արիստոկրատ հարսնացուի մասին, խիզախորեն սիրահետում է Քեյթ Միդլթոնին: Հոլիվուդյան դերասանը և բրիտանական արքայադուստրը հանդիպել են Լոնդոնում՝ «Digger» ֆիլմի պրեմիերային: Մի շարք հարգված կինոքննադատներ կարծիք են հայտնել. «Թոմ Քրուզը անպայման Օսկար կշահի այս ֆիլմի համար»: Նրանք նկատի ունեն «Digger»-ը, որտեղ հոլիվուդյան դերասանը բոլորովին նման չէ իրեն: Մենք սովոր ենք նրան տեսնել որպես աշխարհը փրկող հերոսի, բայց այստեղ՝ նոսրացող մոխրագույն մազերով և կեղծ փորիկով, նա խաղում է իր կարիերայի ամենատարօրինակ կերպարներից մեկի դերը:
23-09-2026 08:29
Մինչ աշխարհը քննարկում է նրա հայտնի ծնողների բազմամիլիոն դոլարանոց կարողություններն ու հնչեղ անունները, Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի կրտսեր դուստրը լուռ կառուցում է իր սեփական կարիերան՝ հեռու կարմիր գորգից և Հոլիվուդյան շքեղությունից: 18-ամյա Վիվիեն Ջոլին, որին շատ երկրպագուներ անվանում են նախկին զույգի երեխաներից «ամենահամեստը», վերջերս նկատվել է անսպասելի մի բան անելիս՝ փողոցում նկարներ վաճառելիս: Սեպտեմբերի 19-ին Վիվիենը իր իմպրովիզացված տաղավարն է տեղադրել Լոս Անջելեսի տեղական տոնավաճառում: Նրա սեղանը ծածկված էր սեփական աշխատանքներով՝ տպագրություններ, կպչուն պիտակներ և շնորհավորական բացիկներ՝ իր սեփական դիզայնով: Նա ստեղծագործում է «Կակաչների դաշտեր» կեղծանվամբ:
23-09-2026 02:39
48-ամյա ռուս դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան բացահայտել է պրոդյուսեր Ալեքսանդր Զլատոպոլսկու հետ իր հարսանիքը հետաձգելու պատճառները։ Նա այս մասին կիսվել է «VK Лекториум»-ին։ Նրա խոսքով՝ տոնակատարությունը ստիպված է եղել հետաձգել իր շան բուժման պատճառով։ «Ամբողջ բյուջեն ծախսվել է իմ շան՝ Ամերիկայում լիմֆոմայի բուժման վրա։ Հետևաբար, մեր առաջնահերթությունը շանը բուժելն էր, այլ ոչ թե շքեղ հարսանիք անելը։ Բայց մենք երազանքներ ունենք, ուստի կարծում ենք, որ դրանք կիրականացնենք մինչև հաջորդ ամառ», - ասել է դերասանուհին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.09.2026
Դիտվել է 780 անգամ
22.09.2026
Դիտվել է 172 անգամ
23.09.2026
Դիտվել է 117 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster