Եթե սիրում եք խոհանոցում հրաշքներ գործել ու զարմացնել ընտանիքի անդամներին, հյուրերին այս բաղդրատոմսը հենց Ձեզ համար է: Առավել եւս եթե սիրում եք դասական երաժշտություն... :) «Դաշնամուր» աղցանի պատրաստման համար անհրաժեշտ է՝
4 հատ եփած ձու,
150-200 գ պինդ պանիր,
250-300 գ հավի եփած միս,
200 գ եփած շամպինիոն,
մարինացված սոխ,
100 գ ընկույզ,
250-300 գ մայոնեզ:
Զարդարելու համար կարող եք օգտագործել՝
1 հատ պանրիկ,
3-4 ձվի սպիտակուց,
3 հատ սալորաչիր,
1 հատ փոքր լոլիկ,
մաղադանոս:
Պատրաստման եղանակը.
Աղցանը ստանում ենք շերտերով' ձվի կտրատած սպիտակուց, խորանարդաձև կտրատած հավի միս, սոխ, սունկ, պանիր, մանրացրած ընկույզ, կտրատած դեղնուց:
Բացի հավի մսի շերտից, մյուս բոլոր շերտերի վերջում ավելացնում ենք մայոնեզ' փորձելով ցանց պատկերել: Վերջին' դեղնուցի շերտի վրա ևս ավելացնում ենք մայոնեզ ու հարթեցնում «դաշնամուրի» մակերեսը:
«Դաշնամուրի» մի մասը զարդարում ենք ձվի սպիտակուցով: Մյուս մասում պանրիկների միջոցով փորձում ենք ստանալ սպիտակ ստեղնաշար: Սև ստեղների համար օգտագործում ենք սալորաչիր: Լոլիկի եւ մաղադանոսի միջոցով կարող ենք ստանալ նաև գեղեցիկ ծաղիկ (առավել ռոմանտիկների համար):
06-09-2024 09:56 43-ամյա ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դերասանական ոլորտում իր ուերը սկսեց փորձել ՝ նկարահանվելով «American Horror Story» հեռուստասերիալում և արդեն պատրաստվում է մեկ այլ դերի «American Horror Story»-ի ստեղծող Ռայան Մերֆիի նոր նախագծում։ Քիմը նույնիսկ պատրաստ է փոխել իր առոգանությունը գալիք աշխատանքի համար՝ հիմնականում սեփական ճանաչելի ձայնի հանդեպ ունեցած հակակրանքի պատճառով։
06-09-2024 09:40 Hulu-ի «Սպանություններ նույն շենքում»/Only Murders In The Building սերիալը կունենա հինգերորդ եթերաշրջան: Հանրաճանաչ քրեական շոուն, որում նկարահանվել են Սթիվ Մարտինը, Սելենա Գոմեսը եւ Մարտին Շորթը, բաղկացած կլինի 10 դրվագից, հայտնում է Variety-ն։
06-09-2024 09:32 Աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան եւ աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլան դուրս եկան Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչ։ Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին։ US Open-ի մրցանակային հիմնադրամը 75 միլիոն դոլար է։
06-09-2024 03:00 Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի երեխաներին՝ Անտոնին, Անուշկան և Ալեն-Ֆաբիենը, տրվել են իրենց հոր կտակը` նրա մահից գրեթե երեք շաբաթ անց: Այս մասին գրում է Le Figaro-ն՝ հղում անելով աղբյուրին։ 2024 թվականի հունվարին դերասանի ավագ որդին՝ Էնթոնին ասել էր, որ իր քրոջը՝ Անուշկային կտրվի հոր ունեցվածքի 50%-ը, իսկ եղբայրներից յուրաքանչյուրը կունենա 25%-ը։
05-09-2024 10:18 Հայտնիները և հարուստ մարդիկ հաճախ գրանցվում են Raya ծանոթությունների բացառիկ ծառայութունում, երբ սեր են փնտրում: Սակայն այժմ Tinder-ը՝ ծանոթությունների աշխարհի ամենահայտնի հավելվածը, նպատակադրվել է ծառայութհուններ մատուցել նաև «A» դասի հայտնի մարդկանց համար: