Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ինչպես է փոխվում տղամարդկանց վերաբերմունքը կանանց նկատմամբ ամուսնությունից հետո

04.09.2024

Ամուսնությունից հետո շատ տղամարդիկ սկսում են վերագնահատել կնոջ դերն իրենց կյանքում: Գիտնականները պարզել են, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում նորաթուխ ամուսնու գիտակցության մեջ:

Օքլենդի համալսարանի գիտնականները որոշել են ուսումնասիրել, թե ինչպես է փոխվում տղամարդկանց վերաբերմունքն իրենց երկրորդ կեսի նկատմամբ ամուսնանական կյանքի ընթացքում:

Հետազոտողները 14 տարի (2009-ից 2023 թվականներին) հետևել են 1615 նորզելանդացի մեծահասակների՝ պարզելու, թե ինչպես են փոխվել զույգերի հարաբերություններն ամուսնությունից հետո: Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Sex Roles» ամսագրում: Այսպիսով, ի՞նչ են նրանք պարզել:

Ամուսնությունից հետո առաջին տարում տղամարդիկ սկսել են ավելի շատ սեքսիզմ դրսևորել, ավելի ստույգ՝ թշնամական սեքսիզմ։

Մաժամանակ, կանայք նույնպես դարձել են ավելի հակված կարծրատիպերին. նրանք հավասարապես դրսևորել են թշնամական սեքսիզմ, ինչպես իրենց ամուսինները:

Ինչպես է տարիների ընթացքում փոխվել վերաբերմունքը զուգընկերոջ նկատմամբ

Ամուսնությանը նախորդող տարիներին, երբ մասնակիցները միայնակ էին (ամուսնացած չէին), նրանց սեքսիստական համոզմունքները թուլացած էին: Սակայն ամուսնությունից հետո առաջին տարում և՛ տղամարդիկ, և՛ կանայք սկսել են ավելի թշնամական սեքսիզմ դրսևորել։ Այս ժամանակից հետո երկու սեռերի նկատմամբ նախապաշարմունքները սկսել են կամաց-կամաց նվազել։

Ինչու են տղամարդիկ և կանայք դառնում թշնամական սեքսիստներ, ամուսնության հենց սկզբից

600x400

Գիտնականները գտնում են, որ թշնամական սեքսիզմի հիմքում ընկած է այն վախը, որ կանայք իշխանություն ձեռք կբերեն՝ օգտագործելով տղամարդկանց կախվածությունը ինտիմ հարաբերություններում: Ամուսնանալուց հետո տղամարդիկ, հնարավոր է, իրենց ավելի շատ նվիրված են զգում կնոջը, որոշակիորեն պարտավորված և ավելի պակաս ազատ: Սա կարող է մեծացնել նրանց կախվածության զգացողությունը և կողակցի պաճառով իշխանությունը կորցնելու վախը, ինչը խորացնում է նրանց թշնամական սեքսիզմը:

Բայց ինչո՞ւ են կանայք նույնպես նման դինամիկա դրսևորում։ Հետազոտության հեղինակները ենթադրել են, որ կանանց թշնամական սեքսիզմը կարող էր ուղղված լինել նրանց դեմ, ում նրանք ընկալում են որպես պոտենցիալ սպառնալիք: Նրանք անհանգստանում են, որ այլ կանայք կփորձեն գողանալ իրենց ամուսնուն, ուստի նրանց նկատմամբ դառնում են սեքսիստ:

Մյուս կողմից, միայնակ մարդիկ սրտով սիրում են մենակ լինել և իրենց կյանքը չեն կազմակերպում ռոմանտիկ զուգընկերոջ շուրջ։ Նրանք զերծ են ռոմանտիկ հարաբերությունների իշխանությունից։ Միայնակ սրտով տղամարդկանց չի սպառնում կանանց իշխանությունը, իսկ միայնակ կանայք չեն անհանգստանում, որ ուրիշները կգողանան իրենց չունեցած ամուսնուն: Նրանք ապրում են իրենց կյանքը լիարժեք և ուրախ, առանց իրենց նպատակներն ու կիրքերը զոհաբերելու իրենց կողակցի նպատակներին:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 968 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

5 տարբերակ, որոնք կօգնեն ձեզ նրբանկատորեն մերժել տղամարդուն

09.10.2024
Ուժեղ սեռի ներկայացուցիչների կարծիքով՝ այս մեթոդներն ամենագեղեցիկն ու նուրբն են` իրենց ինքնագնահատականի հետ կապված։

10 անսպասելի պատճառ, թե ինչու այլևս չեք ցանկանում միմյանց

12.09.2024
Նույնիսկ եթե ձեր «ներքին աստվածուհին» սովորաբար ամեն երեկո անհամբեր սպասում է, թե երբ է փակվելու ննջարանի դուռը, երբեմն գալիս է հանգստության պահ, երբ ոչինչ չի կարող արթնացնել նրան:

Ինչպես է փոխվում տղամարդկանց վերաբերմունքը կանանց նկատմամբ ամուսնությունից հետո

04.09.2024
Ամուսնությունից հետո շատ տղամարդիկ սկսում են վերագնահատել կնոջ դերն իրենց կյանքում:

18 տարեկան և բարձր. ինչ են ակնկալում տարբեր տարիքի տղամարդիկ սեքսից

08.08.2024
Շատ կանայք վստահ են, որ բոլոր տղամարդիկ անկողնում «նույն բանն են ուզում» ։ Փորձագետները նշել են, թե իսկապե՞ս դա այդպես է։

Կանանց հիմնական պատրանքները հարաբերությունների մասին

18.07.2024
Հոգեբանները նշել են, թե ինչ փուչ երևակայություններից պետք է հրաժարվենք մեր զուգընկերոջ հետ իրական մտերմություն զգալու և երջանիկ միություն կառուցելու համար:

Ամուսնական ժամանակակից խնդիրների 5 պատճառ

29.06.2024
Ժամանակակից զույգերը բախվում են բազմաթիվ խնդիրների, որոնք նախկինում գոյություն չունեին կամ այնքան էլ արտահայտված չէին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-10-2024 10:02
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024թ․ հունվար-մայիս ամիսներին ամուսնությունների թիվը եղել է 6324, ամուսնալուծություններինը՝ 1835։
14-10-2024 09:49
ԱՄՆ Կոլորադո նահանգում տան վաճառքից հետո սառցախցիկում մարմնի մասեր են հայտնաբերվել, որը, պարզվել է, պատկանել է տան նախորդ սեփականատիրոջ 16-ամյա դստերը, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
14-10-2024 04:08
Բրազիլացի սուպերմոդել և դերասանուհի Ժիզել Բունդհենը բաց լուսանկարվել է Zara նորաձևության ապրանքանիշի գովազդային արշավի համար։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է նրա Instagram-ի էջում։ 44-ամյա մոդելը փորձել է իտալացի դերասանուհի Մոնիկա Վիտիի կերպարը։
14-10-2024 02:56
Քիմ Քարդաշյանի 11-ամյա դուստրը՝ Նորթ Ուեսթը, դժգոհել է, որ մայրն իր համար կերակուր չի պատրաստում։ Interview ամսագրի հարցազրույցում նրա աստղային մայրը նրան մի շարք հարցեր է տվել։ «Լավ, լուրջ հարց։ Ինչպե՞ս եմ ես պատրաստում»,- հարցրել է Քիմը։ Նորթը պատասխանել է. «Դու վաղուց չես պատրաստել մեզ համար»։ Նրա խոսքով՝ միակ բանը, որ Քիմը պատրաստել է երեխաների համար, պանրով մակարոնն է։
14-10-2024 02:14
Քանյե Ուեսթի նախկին օգնական Լորեն Պիսիոտտան դատական հայց է ներկայացրել ռեփերի դեմ՝ նրան մեղադրելով բռնաբարության մեջ։ Միջադեպը, նրա խոսքով, տեղի է ունեցել մի քանի տարի առաջ Փ. Դիդդիի հետ ձայնագրման ժամանակ, ով մեղադրվում է մարդկանց թրաֆիքինգի և մարմնավաճառության մեջ ներգրավվելու մեջ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2024 թ․

 

01.10.2024
Այս ամիս Կենդանակերպը լուրջ ճնշման տակ է նահանջող Նեպտունի, Ուրանի և Սատուրնի կողմից: Եվ, ի տարբերություն փոքրիկ չարաճճի Մերկուրիի, այս հսկաները կարող են լրջորեն փչացնել ձեր կյանքը: Ո՞վ է կանգնած սպառնալիքի առաջ և ո՞ւմ բախտը կբերի, կարդացե՛ք մեր հորոսկոպում։

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.10.2024
Դիտվել է 469 անգամ
09.10.2024
Դիտվել է 420 անգամ
10.10.2024
Դիտվել է 383 անգամ
14.10.2024
Դիտվել է 206 անգամ
12.10.2024
Դիտվել է 198 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster