Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-01-2025 11:46
Բլոգեր և դիմահարդար Գոհար Ավետիսյանը պարտք է Ռուսաստանի դաշնային հարկային ծառայությանը (FTS), հայտնում է Super-ը։ Ավետիսյանի «Բյութի ակադեմիա» ՍՊԸ-ում հայտնաբերվել են 1,9 մլն ռուբլու հարկերի, տուրքերի և տուգանքների գծով պարտքեր։ 2023 թվականի ապրիլին Ավետիսյանն ընդգրկվել է 32 միլիոն հետևորդ ունեցող բլոգերների ցուցակում, որոնց պատրաստվում էին ստուգել Ռուսաստանի իրավապահ մարմինները՝ փողերի լվացման և հարկերից խուսափելու համար։ Նրանց թվում էին նաև Դարիա Զոտեևան (Инстасамка), Ռեգինա Տոդորենկոն, Եգոր Կրիդը, Վիկտորիա Բոնյան, Օքսանա Սամոյլովան, Դինա Սաևան, Անաստասիա Միրոնովան, Եկատերինա Ուսմանովան, Վերոնիկա Խացկևիչը, Ելենա Բլինովսկայան և Վալերիա Չեկալինա (Լերչեկ):
31-01-2025 11:33
Աշխարհում մարդկանց հուզական վիճակի վերաբերյալ հետազոտություն անցկացնող «Gallup» ընկերությունը հրապարակել է 2024-ի զեկույցը։ Զեկույցում առանձնացված են աշխարհի ամենասթրեսային երկրները։ Ըստ ermenihaber.am-ի՝ ցանկը գլխավորում է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը, որտեղ սթրեսի մակարդակը կազմում է 65%։ 2-րդ տեղում Իսրայելն է (62%), 3-րդում 59%-ով Նիգերիան է, իսկ 4–ում՝ Թուրքիան (58%)։ Վերջինիս հաջորդում են Տանզանիան, Լիբանանը, Հունաստանը և Եգիպտոսը 58%-ով։
31-01-2025 10:39
Թողարակվել է Netflix-ի «Ընձառյուծը» պատմական սերիալի թրեյլերը, որտեղ գլխավոր դերերում են 20-ամյա Դևա Կասելը և նրա 25-ամյա սիրելի Սաուլ Նանին։ Գործողությունները տեղի է ունենում Սիցիլիայում՝ տարբեր իշխանությունները մեկ թագավորության մեջ միավորելու ժամանակ։ Սյուժեն կենտրոնանում է Դոն Ֆաբրիցիո Սալինայի վրա, ով նոր ժամանակների պատճառով ստիպված է պայքարել իր սկզբունքների համար:
31-01-2025 09:44
Լոնդոնում մահացել է 60-ականների խորհրդանիշ, բրիտանացի երգչուհի և դերասանուհի, The Rolling Stones-ի մուսա և Միք Ջագերի նախկին սիրուհի Մարիաննա Ֆեյթֆուլը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Նա մահացել է 79 տարեկան հասակում, իր տանը՝ սիրելիներով շրջապատված։
31-01-2025 02:12
Բրազիլիայում պոռնոաստղը երկու տղամարդկանց հետ մեծահասակների համար ֆիլմ նկարահանելիս ընկել է հյուրանոցի պատշգամբից և մահացել, հայտնում է Daily Mail-ը։ Աննա Բեատրիզ Պերեյրա Ալվեսին, ով համացանցում հայտնի է որպես Աննա Պոլլի, մահացած են հայտնաբերել Նովա Իգուաչուում գտնվող հյուրանոցի բակում: Ենթադրվում է, որ OnlyFans մոդելը, որը ըստ տեղական ԶԼՄ-ների 23 տարեկան էր, ընկել է երկու տղամարդկանց հետ մեծահասակների տեսարաններ նկարահանելիս:
30-01-2025 11:49
Ֆլորիդայից նկարչուհի Քիմբերլի Մարասկոն դատական հայց է ներկայացրել երգչուհի Թեյլոր Սվիֆթի պրոդյուսերական ընկերության դեմ՝ հեղինակային իրավունքի ենթադրյալ խախտման համար։ Այս մասին գրում է Radar Online-ը։ Բողոքարկման պատճառ է դարձել Սվիֆթի The Eras Tour ֆիլմը, որտեղ նկարչուհին տեսել է իր աշխատանքին նման «կրեատիվ տարրեր»։
30-01-2025 11:44
Արքայադուստր Բեատրիսը և նրա ամուսին Էդոարդո Մապելի Մոցցին երկրորդ անգամ են ծնողներ դարձել։ Զույգը դուստր է ունեցել, ում անվանել են Աթենա Էլիզաբեթ Ռոուզ։ «Թագավորն ու թագուհին տեղեկացված են և հիացած են նորությամբ: Նորին թագավորական մեծությունը և նրա դուստրը առողջ են և իրենց լավ են զգում», - ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ:
30-01-2025 11:25
Օրական 160 միլիգրամ ասպիրին ընդունելը կրկնակի իջեցրել է քաղցկեղի կրկնության վտանգը հաստ աղիի քաղցկեղ ունեցող պացիենտների մոտ՝ PI3K գենի մուտացիայով պայմանավորված, հայտնել են գիտնականները 2025թ. Սան Ֆրանցիսկոյում Աղեստամոքսային քաղցկեղի կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան ընկերության սիմպոզիումում:
30-01-2025 01:41
Փարիզում Բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Elie Saab նորաձեւության տան նոր կուտյուր հավաքածուն։ Շոուին ներկա են եղել՝ Եվա Լոնգորիան, Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, Օլգա Կուրիլենկոն, Պոպի Դելևինը, ով հղի է իր առաջնեկով, և այլ հյուրեր։
30-01-2025 00:52
Երգչուհի Սաթի Կազանովան երեք ամսական երեխայի և ամուսնու՝ լուսանկարիչ Ստեֆան Տիոցցոյի հետ մեկնել է Իտալիա։ Աստղն իր անձնական բլոգում գրել է, որ դստերը ներկայացրել է ամուսնու հարազատներին և նրանց հետ լուսանկար հրապարակել սոցցանցերում։
29-01-2025 11:32
Ռուս կինը ծննդաբերել է Գրենլանդիայի երկնքում թռչող ինքնաթիռում։ Սկզբում անձնակազմը սկսել է խուճապի մատնվել, սակայն հետո նրանց հաջողվել է բժիշկների գտնել ուղևորների մեջ և օգնել մորն ու երեխային։ Այս մասին հայտնում է Life.ru-ն։ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի վրայով Նյու Յորք թռչող ինքնաթիռում հղի կնոջ մոտ երկունքի ցավեր են սկսվում։ Բորտուղեկցորդուհիները սկսում են բժիշկներ փնտրել ուղևորների մեջ և գտնում եմ միանգամից երկուսին՝ մանկաբարձուհու և վիրաբույժի։
29-01-2025 11:09
Կանայք, ինչպես տղամարդիկ, նախընտրում են ավելի երիտասարդ զուգընկերներին։ Տղամարդկանց և կանանց գրավում են ավելի երիտասարդ սեռական զուգընկերները, անկախ նրանից՝ նրանք դա գիտակցում են, թե ոչ: Այս եզրակացությանն է հանգել 4500 կույր ժամադրություն անցկացրած ամերիկյան ուսումնասիրությունը: 
29-01-2025 11:07
Արյան փորձարարական հետազոտությունը կարող է արդյունավետ եւ ճշգրիտ հայտնաբերել հաստ աղիի քաղցկեղը միջին տարիքի եւ տարեց մարդկանց մոտ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Clinical Oncology ամսագրում:
29-01-2025 03:22
Տիկտոկեր Դանյա Միլոխինը «Ճշմարտություն՝ փողի դիմաց» շոուի ժամանակ պատմել է, որ մտերիմ հարաբերություններ է ունեցել «Սառցե դարաշրջան» շոուի իր զուգընկերոուհու՝ Եվգենիա Մեդվեդևայի հետ, ում հետ իրեն կասկածում էին սիրավեպի մեջ։ Նախագծում նրանց «զույգը» ևս երկար կյանք չունեցավ։ Բլոգերը հանկարծ հայտարարեց, որ հոգնել է և լքեց նախագիծը, ինչը քննադատությունների փոթորիկ առաջացրեց՝ ուղղված իր հասցեին։ Մեդվեդևան պետք է շտապ նոր զուգընկեր գտներ, իսկ ավելի ուշ ասաց, որ վիրավորված է Դանիայից։
29-01-2025 01:19
Փարիզում Բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Armani Prive կուտյուրի հավաքածուն։ Շոուի աստղային հյուրերի թվում էին Լետիտիա Կաստան, Քրիստինա Ռոմանովան, Մերի Լիստը, դերասանուհիներ Դիանա Ագրոնը, Վալերիա Գոլինոն ու Ալբա Ռորվախերը, Քեյթ Մոսի նախկին սիրեցյալ Նիկոլայ ֆոն Բիսմարկը և այլք:
28-01-2025 11:16
Փարիզի նորաձևության շաբաթը մեկնարկել է Schiaparelli նորաձեւության տան նոր հավաքածուի ցուցադրությամբ։ Շոուի աստղային հյուրերի թվում էին Նատալյա Վոդյանովան, Կարլա Բրունին, Քրիստինա Ռոմանովան, Իդա Գալիչը, Ֆարիդա Խելֆան, «Էմիլին Փարիզում»–ի աստղ Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Քելլի Ռադերֆորդը և Աննա Դելո Ռուսսոն:
28-01-2025 11:02
20 տարի շարունակ կինն ապրել է՝ ականջի մեջ խաղալիքի կտորով, օտար մարմինը հեռացրել են Կեմերովոյի մարզի Պրոկոպեւսկ քաղաքի հիվանդանոցում։ Կինը դիմել է քիթ-կոկորդ-ականջաբանին՝ գանգատվելով լսողության կորստից: Պարզվել է, որ երբ նա 10 տարեկան է եղել, ձախ ականջի մեջ լեգոյի կտոր է հայտնվել։ Պացիենտը պատմել է, որ դեպքը թաքցրել է ծնողներից եւ մինչեւ առաջին լուրջ գանգատները չի դիմել բժշկի։
28-01-2025 10:44
Դերասանուհի Եվա Զոհրաբյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին: Եվան ուրախալի լուրով կիսվել է ինստագրամյան իր էջում: Դերասանուհին հայտնել է, որ 2024-ին չէր հասցրել կիսվել իր կյանքի կարեւորագույն իրադարձությամբ, ինչն անում է այս պահին:
28-01-2025 01:12
Վենսան Կասսելի հետ ամուսնալուծությունից ընդամենը ամիսներ անց 27-ամյա Թինա Կունաքեյին բռնեցրել են ժամադրության մեջ: Աղջիկը ժամանակ է անցկացրել իր ընտրյալի՝ լուսանկարիչ Վիկտոր Սանտյագոյի հետ, ում պոդիումի աստղը վաղուց է ճանաչում։ Նրանց հարաբերությունների մասին հայտնի դարձավ ընդամենը մեկ տարի առաջ։ Սիրահարները մինչ այժմ միասին են՝ նրանք հանրության առաջ հայտնվեցին մեկ օր առաջ՝ Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում։
27-01-2025 12:49
63-ամյա Բարաք Օբամայի և նրա 61-ամյա կնոջ՝ Միշելի միջև ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում 55-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը հերքում է մեկ այլ լուր՝ ԱՄՆ նախկին նախագահի հետ իր սիրավեպի մասին։ Տաբլոիդները անցյալ ամառանից են սկսել գրել այն մասին, որ Ջենիֆերը, իբր, գաղտնի հանդիպում է Օբամայի հետ: Դերասանուհու ներկայացուցիչն արագ հերքել էր այս տեղեկությունը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1217 անգամ
21.10.2026
Դիտվել է 365 անգամ
20.10.2026
Դիտվել է 353 անգամ
22.10.2026
Դիտվել է 237 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster