Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-01-2025 01:21
42-ամյա Նատալյա Վոդյանովան դարձել է իտալական Ermanno Scervino ապրանքանիշի նոր գարուն-ամառ 2025 հավաքածուի դեմքը։ Ռուս սուպերմոդելը նկարահանվել է Լուիջի Մուրենուի և Յանգո Հենցիի (հայտնի Լուիջի և Իանգո անունով) դուետի նկարահանած գովազդային արշավում: Նկարներում Նատալիան կեցվածք է ընդունել բրենդի զգեստներով, վերնաշապիկով, վերնազգեստով և կոշիկներով։
21-01-2025 14:43
2024 թվականը Բրեդ Փիթի համար ավարտվեց հաջող։ Դեկտեմբերի 30-ին Անջելինա Ջոլիի հետ 8 տարվա իրավական պայքարից հետո զույգը վերջապես պաշտոնապես բաժանվեց։ Բրեդին հաջողվել է երջանիկ միություն կառուցել Ինես դե Ռամոնի հետ՝ զույգը միասին է 2022 թվականից։ Երկրպագուները սպասում են, թե երբ են ամուսնանալու դերասանն ու դիզայները։ Ինսայդերները պատմել են, որ Փիթն ու դե Ռամոնը ամուսնալուծությունից հետո ցանկացել են հայտարարել իրենց նշանադրության մասին, սակայն ամեն ինչ ըստ պլանի չի ընթացել՝ հարսանիքը հետաձգվում է։ Ջոլիի հետ իր անհաջող փորձից հետո Փիթի համար կարևոր է, որ Ինեսը կատարի իր պայմանը և կնքի ամուսնական պայմանագիր։
21-01-2025 14:25
«Ոսկե գլոբուսի» 62-ամյա դափնեկիր Դեմի Մուրին կասկածում են դերասան Էնդրյու Գարֆիլդի հետ սիրավեպի մեջ։ Քննարկումները սկսվել են այն բանից հետո, երբ համացանցում տարածվել է «Ոսկե գլոբուսի» մրցանակաբաշխությունից տեսանյութը, որը հրապարակվել է Paris Match–ի կողմից: Այնտեղ աստղերը բռնում են միմյանց ձեռքերը, խոսում ու նայում միմյանց աչքերի մեջ։
21-01-2025 10:30
Իլոն Մասկին առաջին անգամ հանրության մեջ նկատել են իր երեք երեխաների մոր՝ Սիոբհան Զիլիսի հետ։ Մամուլը քննարկում է հեղինակավոր միջոցառման ժամանակ միլիարդատիրոջ կողքին 38-ամյա Սիոբհան Զիլիսի հայտնվելը։ Զույգը մասնակցել է Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի դոնորների ընթրիքին։ Համացանցում տարածված միջոցառման տեսանյութի համաձայն՝ Զիլիսը զրուցել է Ջեֆ Բեզոսի և նրա հարսնացու Լորեն Սանչեսի, ինչպես նաև Իվանկա Թրամփի և նրա ամուսնու՝ Ջարեդ Քուշների հետ։
21-01-2025 04:33
32-ամյա երգչուհի Չարլի XCX-ը (Charlotte Aitchison) ամուսնացել է իր սիրելիի՝ The 1975 խմբի 34-ամյա թմբկահար Ջորջ Դենիելի հետ։ Իրադարձության մասին հայտնել է Pop Tingz-ը` X սոցիալական ցանցում, սակայն այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա։
20-01-2025 11:34
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանիան, հետեւելով ամուսնուն, սեփական մեմքոին է թողարկել։ Նախագահի կնոջ կրիպտոարժույթը ստացել է $MELANIA անվանումը $TRUMP մեմքոինի նմանությամբ։ Կրիպտոարժույթի թողարկման մասին Մելանիա Թրամփը տեղեկացրել է Truth Social-ում։
20-01-2025 11:31
Ջիջի Հադիդը և Բրեդլի Կուպերը չեն շտապում նշանադրվել: Նրանք լուրջ հարաբերությունների մեջ են, «սակայն նշանադրությունը մեծ քայլ կլիներ», հայտնում է PEOPLE-ը՝ վկայակոչելով աղբյուրին: «Նրանցից ոչ մեկը չի ցանկանում շտապել, բայց դա չի նշանակում, որ նրանք միասին երջանիկ չեն»: Աղբյուրը հավելում է, որ Հադիդի ու Կուպերի երեխաները «միասին ժամանակ են անցկացնում։ Դա շատ լավ է»:
20-01-2025 08:47
Քենդալ և Քայլի Ջեներներն իրենց արձակուրդներն անցկացնում են Ասպեն դահուկային կուրորտում՝ մտերիմ ընկերների հետ։ Նրանց թվում են Հեյլին և Ջասթին Բիբերը որդու՝ Ջեքի հետ։ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրերը կիսվել են իրենց լուսանկարներով՝ դահուկասահքի կոստյումներով և դիմակներով, սնոուբորդ վարելիս։
20-01-2025 01:52
Քրիստեն Ստյուարտին Լոս Անջելեսում բռնացրել են պապարացիները։ Լրագրողները 34-ամյա դերասանուհուն լուսանկարել են Դիլան Մեյերի և մի խումբ ընկերների հետ զբոսնելիս։ Աստղի երկրպագուները զարմացել են, որ նա որոշել է վերադառնալ մազերի բաց գույնին։ Բանն այն է, որ վերջին տարիներին Քրիստենը նախընտրում էր թխահեր լինել։ Սակայն վերջերս նա կրկին ներկել է մազերը։
20-01-2025 00:58
Ջասթին Բիբերը տարածել է իր կնոջ՝ Հեյլի Բիբերի քաղցր լուսանկարը՝ նրան անվանելով «լավագույն կինը, որին նա երբևէ ճանաչել է»։ Երգիչը Instagram-ի իր Stories-ում տեղադրել է Հեյլիի լուսանկարը։
19-01-2025 13:50
Սոլսբերիի համալսարանի գիտնականները պարզել են, որ բժիշկը, որի հերթափոխը տևում է 12 ժամ և ավելի, կարողանում է կենտրոնանալ այնքան, որքան հարբած վարորդը: Աշխատելով նման գերբեռնվածությամբ՝ բժիշկները և հատկապես վիրաբույժները 27 տոկոսով ավելի շատ հնարավորություն ունեն սխալ կատարելու, որը կարող է հանգեցնել հիվանդի մահվան, գրում է Daily Mail-ը:
19-01-2025 13:46
Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է։ Գեղասահորդուհին հաղթել է Ռուսաստանի շրջացատկի առաջնության կանանց մրցաշարում։
19-01-2025 13:43
Քայլի Ջեններին դուր է գալիս Թիմոթի Շալամեի կողքին լինել կարիերայի կարևոր իրադարձությունների ժամանակ: Հակտնի զույգը վերջերս հաճախ է միասն հայտնվել մի շարք հրապարակային վայրերում, այդ թվում՝ 2025 թվականի «Ոսկե գլոբուս»-ի ժամանակ, որտեղ 27-ամյա Ջենները շփվել է իր ընկերոջ գործընկերների հետ: Աղբյուրը հայտնում է PEOPLE-ին, որ նրան դուր է գալիս աջակցելը 29-ամյա Շալամեին, երբ սկսվում է մրցանակաբաշխության սեզոնը:
19-01-2025 13:41
Երևանում իսկական արվեստի բում է. Աշխարհահռչակ փողոցային նկարիչ Ալեք Մոնոպոլին, ում գլուխգործոցները զարդարում են աշխարհի ամենահարուստ մարդկանց հավաքածուները, այժմ ստեղծագործում է հենց մեր քաղաքի փողոցներում։ Նկարիչը հայտնի է իր վառ փոփ-արտ գրաֆիտիներով և շքեղ ապրանքանիշերի հետ համագործակցությամբ, այդ թվում՝ TAG Heuer, Dom Pérignon և Philipp Plein:
19-01-2025 13:37
Դերասանուհի Էլեն Ազնավուրյանն ու նրա ամուսինը սպասում են իրենց երկրորդ երեխային: Ամուսիններն օրերս են պարզել իրենց փոքրիկի սեռը. նրանք դուստր են ունենալու:
16-01-2025 11:22
«Կոնկլավ» թրիլերը, որտեղ Ռալֆ Ֆայնսը խաղում է կարդինալի դերը, որը վերահսկում է նոր պապի ընտրությունը, 12 անվանակարգով գլխավորում է BAFTA մրցանակաբաշխության մրցավազքը՝ մեկով ավելի, քան «Էմիլիա Պերես» մյուզիքլը: Մրցանակների հանձնման արարողությունը նախատեսվում է փետրվարի 16-ին՝ Լոնդոնի Royal Festival Hall-ում: Դեմի Մուրը հնարավորություն ունի՝ առաջադրվելով գլխավոր դերասանուհու անվանակարգում՝ The Substance-ում իր դերի համար: Այլ նշանավոր անվանակարգերում են Սելենա Գոմեսը և Արիանա Գրանդեն՝ «Էմիլիա Պերես» և «Wicked» մյուզիքլներում իրենց դերերի համար։
16-01-2025 10:44
Բրեդ Փիթն արձագանքել է ֆրանսուհու հետ տեղի ունեցած միջադեպին, ով 830 հազար եվրո է տվել խարդախին, որը ներկայացել է դերասանի փոխարեն։ Աստղի ներկայացուցիչը պաշտոնական հայտարարություն է տարածել E! News–ին. «Սարսափելի է, որ խաբեբաներն օգտվում են հայտնի մարդկանց հանդեպ երկրպագուների սերտ կապվածությունից, բայց կարևոր հիշեցում է՝ չպատասխանել առցանց չստուգված հաղորդագրություններին, հատկապես այն դերասանների, ովքեր սոցիալական ցանցերում ներկայությունչունեն»:
16-01-2025 10:29
Ջենիֆեր Լոպեսը հսկայական քանակությամբ հագուստ և աքսեսուարներ է նվիրաբերել Լոս Անջելեսի հրդեհներից տուժածներին, հայտնում է DailyMail.com-ը։ Աղբյուրի համաձայն՝ «Իրերը շատ են եւ արժեն մի ամբողջ կարողություն: Կան շատ հարմարավետ հագուստներ, ինչպիսիք են գլխաշորերը և ջինսերը, պարզապես ամենօրյա իրեր, որոնք կօգնեն մարդկանց ոտքի կանգնել»:
16-01-2025 05:39
Քեմերոն Դիասը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ անցել է կարմիր գորգի վրայով։ 52-ամյա դերասանուհին ներկայացել է իր նոր՝ «Նորից գործի մեջ է» ֆիլմի պրեմիերային։ Իր կերպարի համար դերասանուհին ընտրել է սև տոպ և ջինսե տաբատ, ինչպես նաև երկար թրենչ։
15-01-2025 11:16
Սուրճի մեջ դարչին ավելացնելը կարող է մի փոքր իջեցնել արյան շաքարը և զսպել քաղցը: Այս մասին The Conversation-ին ասել են Հարավային Ավստրալիայի համալսարանի սննդաբանները։ Դարչինի կարողությունը՝ արագացնել քաշի կորուստը, գնահատվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում: Դրանցից մեկը ցույց է տվել, որ օրական 1,5 գրամ դարչին օգտագործելը (կես թեյի գդալում պարունակվող քանակությունը) մի քանի ամսվա ընթացքում նվազեցրել է գոտկատեղի շրջագիծը 1,68 սմ-ով։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1220 անգամ
21.10.2026
Դիտվել է 366 անգամ
20.10.2026
Դիտվել է 353 անգամ
22.10.2026
Դիտվել է 237 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster