Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-02-2025 10:29
Նոր սեզոնի պահանջված գույներից է հարուստ զմրուխտե կանաչը, որը հայտնվել է 2025 թվականի գարնանային մի շարք հավաքածուներում եւ ներկայացված է տարբեր գործվածքներով եւ ուրվանկարներով՝ թափանցիկ վերնաշապիկներից եւ շքեղ ատլասե զգեստներից մինչեւ շքեղ թավշյա բաճկոններ եւ կաշվե արեւելյան-արեւմտյան պայուսակներ։
14-02-2025 02:35
Marc Jacobs-ը Էմիլի Ռատակովսկուն հայտարարել է իր նոր The Dual պայուսակի դեմքը։ Միանալով խորհրդանշական պայուսակների տպավորիչ շարքին՝ նոր Dual-ն իր դեբյուտը կատարեց պոդիումի վրա․ այն պատրաստված է հարթ իտալական կաշվից, հայտնում է Hypebae-ն:
13-02-2025 12:41
Սեւ պայուսակը ցանկացած էլեգանտ հագուստի հիմքն է։ Դարչնագույն պայուսակն ակնարկում է ռետրո-ոճի մասին, իսկ կարմիր պայուսակը վառ երանգ է ավելացնում ցանկացած հագուստին։ Այդ գույների պայուսակներն անհրաժեշտ են յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում, բայց նոր, ավելի մեղմ տարբերակն ի հայտ է եկել նորաձեւության վերջին ցուցադրություններում՝ հաստատելով աճող հետաքրքրությունը բաց կապույտ պայուսակի հանդեպ։
13-02-2025 12:15
Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը դատապարտում է հակասեմիտիզմը եւ կոչ է անում օրենք ընդունել, որը կպաշտպանի հասարակությանն արհեստական բանականությունից այն բանից հետո, երբ ԱԲ-ի կողմից ստեղծված տեսանյութը տարածվել է վիրուսային հոլովակում, որտեղ նա եւ այլ հայտնի մարդիկ միջնամատ են ցույց տալիս Քանյե Ուեսթին:
13-02-2025 04:44
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի հակասեմական արտահայտությունները ոչ միայն վնասել են նրա իմիջին ու ստեղծագործությանը, այլեւ տարաձայնություններ են առաջացրել Բիանկա Ցենսորիի հետ իրենց ամուսնության առումով։ Ըետ Daily Mail–ի՝ Սենսորին «տրավմա է ստացել» ամուսնու թունավոր տիրադներից, որոնք նա տեղադրել է սոցիալական ցանցերում, և այժմ հրաժարվում է շարունակել իրենց համատեղ ֆիլմի նկարահանումները։
13-02-2025 03:29
Ռենե Զելվեգերը Նյու Յորքում ներկա է գտնվել «Բրիջիթ Ջոնս. խենթացած տղայի համար» նոր ֆիլմի պրեմիերային։ Այս անգամ 55-ամյա դերասանուհին կարմիր գորգի վրայով քայլելու համար ընտրել է բաց ուսերով մինչև հատակը հասնող թեթև զգեստ։
11-02-2025 22:53
Դոհայում անցկացվող WTA-1000 մրցաշարի երկրորդ շրջանում աշխարհի 48-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը պարտվեց աշխարհի 12-րդ ռակետ, ռուսաստանցի Դարյա Կասատկինային։  Երրորդ շրջանում Դարյա Կասատկինայի մրցակիցը կլինի աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլան, որը 6:3, 7:6 (7:3) հաշվով պարտության մատնեց աշխարհի 22-րդ ռակետ, ուկրաինացի Էլինա Սվիտոլինային։
11-02-2025 13:01
Գեղեցկության միտումները հաճախ վերադառնում են 70-90-ականներ, սակայն այժմ նորաձեւ են համարվում միջնադարյան սանրվածքները։ Բարդ մազափնջերից մինչեւ լոքոններ, որոնք անպայման կհմայեն թագավորական փեսացուին, «ye olde» սանրվածքները հայտնվել են հանրահայտության բարձրակետում, գրել է Hypebae-ը։
11-02-2025 12:57
Մեծ Բրիտանիայում շաքարախտով տառապողների թիվը հասել է ռեկորդային բարձր մակարդակի։ Ըստ նոր տվյալների՝ Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր հինգերորդ չափահաս մարդ ունի կամ շաքարախտ կամ նախաշաքարախտ: Շաքարախտը ախտորոշվել է 4,6 միլիոն մարդու օրգանիզմում՝ նախորդ տարվա համեմատ աճելով 200 հազարով։ Այդ գնահատականները հրապարակել է Diabetes UK-ն: Բացի այդ, Մեծ Բրիտանիայում ևս 1,3 միլիոն մարդ ունի 2-րդ տիպի շաքարախտ, սակայն նրանց օրգանիզմում ախտորոշված չէ:
11-02-2025 03:52
Նորաձևության շաբաթվա շրջանակներում Նյու Յորքում ցուցադրվել է Tory Burch ապրանքանիշի աշնանային հավաքածուն։ Հայտնի հյուրերի թվում էին' Ամանդա Սեյֆրիդը, Աննա Վինտուրը, Սիարան, Սպիտակ լոտոսի աստղ Ալեքսանդրա Դադարիոն, 83-ամյա Մարթա Ստյուարտը և այլք:
10-02-2025 12:01
Մինչ աշխարհը քննարկում է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հնարավոր ամուսնալուծությունը, Դոնալդ Թրամփը հիշել է նրանց։ Դա տեղի է ունեցել The New York Post-ի լրագրողների հետ զրույցում, ովքեր հարցրել են ԱՄՆ 47-րդ նախագահին, թե արդյոք նա մտադիր է կատարել իր խոստումը և վտարել բրիտանացի արքայազնին Ամերիկայից։ «Ես չեմ ուզում դա անել։ Ես նրան հանգիստ կթողնեմ։ Նա արդեն բավական խնդիրներ ունի կնոջ հետ։ Վերջինս սարսափելի է»,- ասել է Թրամփը։
10-02-2025 10:59
Գիտնականները պարզել են, որ հնեցված պանիրների չափավոր օգտագործումն օգնում է ավելացնել կյանքի տևողությունը։ Այս մասին հաղորդել են Տեխասի A&M համալսարանի մասնագետները։ Նշվում է, որ այնպիսի պանիրները, ինչպիսին են չեդերը, բրին և պարմեզանը, պարունակում են սպերմիդին կոչվող քիմիական նյութ, որի օգտագործումն ապահովում է զարկերակային արյան ավելի ցածր ճնշում, 40 տոկոսով իջեցնում է սրտի անբավարարության և այլ սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը:
10-02-2025 10:51
Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է BMC Neurology ամսագրում, մանրակրկիտ ուսումնասիրել է վիտամին D-ի պակասի եւ դեմենցիայի եւ Ալցհեյմերի հիվանդության՝ տկարամտության ամենատարածված ձեւի միջեւ կապը: Ուսումնասիրությունները հաստատել են կապը վիտամին D-ի պակասի եւ Ալցհեյմերի հիվանդության եւ դեմենցիայի վտանգի բարձրացման միջեւ: Նաեւ պարզվել է, որ վիտամին D-ի խիստ անբավարարությունը կարող է հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության հավանականության 51 տոկոս աճի:
10-02-2025 09:55
Աշխարհի 48-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Դոհայում անցկացվող WTA-1000 մրցաշարում։ Հայաստանի ներկայացուցիչը մրցեց 36-րդ ռակետ, չինացի Սինյույ Վանի հետ եւ առավելության հասավ 7։6 (7։3), 1:6, 7:6 (7:5) հաշվով։ 2-րդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի Դարյա Կասատկինայի եւ աշխարհի 59-րդ ռակետ, ռուսաստանցի Պոլինա Կուդերմետովայի դիմակայության հաղթողի հետ։
10-02-2025 01:52
Շարունակվում է Սանտա Բարբարայի ամենամյա 40-րդ միջազգային կինոփառատոնը, որին ավելի վաղ մասնակցել էր Անջելինա Ջոլին։ Կիրակի օրը կինոմրցանակաբաշխության շրջանակում «Վիրտուոզներ» մրցանակաբաշխությանը ներկա են եղել Սելենա Գոմեսը, Արիանա Գրանդեն, «Անորայի» աստղ Մայքի Մեդիսոնը և այլ հյուրեր։
08-02-2025 12:18
Վաչե Թովմասյանի ու Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա»-ն հաղթել է Critics Choice Awards-ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Հավելենք, որ Շոն Բեյքերի ֆիլմն առաջադրված է նաեւ «Օսկարի» 4 անվանակարգում։ Այն կպայքարի «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասանուհի», «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Լավագույն օրիգինալ սցենար» մրցանակների համար։
08-02-2025 02:22
Մարդիկ ամեն օր շնչում կամ կլանում են պլաստիկի մնացորդների մանր մասնիկները, որոնք հայտնի են որպես միկրոպլաստիկ եւ նանոպլաստիկ։ Գիտնականները վաղուց են կասկածում, որ դրանք կարող են հաղթահարել հեմատոէնցեֆալիկ պատնեշը, որը գործում է որպեզ զտիչ կենտրոնական նյարդային համակարգի եւ օրգանիզմի մնացած մասերի միջեւ՝ ուղեղը պաշտպանելով թունավոր նյութերից եւ նրան մատակարարելով սննդարար նյութեր։ Հետազոտություններից վերջինը վկայում է այն մասին, որ դա իսկապես տեղի է ունենում։
07-02-2025 11:54
Ակադեմիկոսը քննադատել է «Գեղեցկուհին եւ հրեշը»՝ նշելով, որ այն «ամենավտանգավոր ֆիլմերից մեկն է», քանի որ «ստոկհոլմյան համախտանիշի» օրինակ է, գրում է Daily Mail-ը։ Արեւելյան Անգլիայի համալսարանի հումանիտար գիտությունների դասախոս դոկտոր Վիկտորիա Քենը պնդում է, որ 1991 թվականի անիմացիան խնդրահարույց է, քանի որ Հրեշը միշտ բռնության եզրին է եղել եւ սպառնալից պահվածք է ցուցաբերել:
07-02-2025 04:54
Բիանկա Սենսորին կրկին կմասնակցի սադրիչ նախագծի՝ չնայած 2025 թվականի «Գրեմմի»-ին նրա «մերկ» տեսքի պատճառով առաջացած քննարկումների փոթորկին: Բայց կարծես 30-ամյա մոդելն ու ճարտարապետը չի պատրաստվում կանգ առնել: Նա կլինի Քանյեի և նրա ստեղծագործական շրջապատի ստեղծած գեղարվեստական ֆիլմի գլխավոր աստղը։ Ըստ ինսայդերների՝ նախագիծը կկենտրոնանա կանացի մարմնի վրա, իսկ գլխավոր դերը կկատարի Բիանկան։
07-02-2025 04:31
Նորաձեւության շաբաթվա շրջանակներում Նյու Յորքում կայացել է YSL Beauty ապրանքանիշի շոուն։ Միջոցառմանը ներկա են եղել Նիկոլ Ռիչին, Քեյթ Մոսի դուստրը՝ Լիլան, բլոգեր Մերի Լիստը, մոդել Գաբրիելը, «Կուռք» սերիալի աստղ Հարի Նեֆը, երգչուհի Քեշան և այլք։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1217 անգամ
21.10.2026
Դիտվել է 364 անգամ
20.10.2026
Դիտվել է 352 անգամ
22.10.2026
Դիտվել է 234 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster