Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-01-2025 11:12
Ջիջի Հադիդը դարձել է Rabanne «Million Gold for Her» օծանելիքների նոր դեմքը, որոնք մարմնավորում են ուժի, հաջողության եւ բույրի վստահության հաղթանակը։ «Ինձ դուր է գալիս հավասարակշռությունը։ Իմ անձը շատ բանով տղամարդկային երանգներ ունի, ուստի ինձ դուր է գալիս կանանց եւ տղամարդկանց տարրերի համադրումը բույրի մեջ»,- ասել է Հադիդը։
15-01-2025 11:08
Նոր հետազոտության համաձայն՝ տղամարդկանց մոտ գանգուղեղային վնասվածքից մահանալու հավանականությունը երեք անգամ ավելի բարձր է կանանցից։ Նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Brain Injury ամսագրում, գիտնականները հայտնաբերել են նաև, որ 75 եւ ավելի բարձր տարիքի տարեց մարդիկ գանգուղեղային վնասվածքների հետ կապված մահացության ամենաբարձր ցուցանիշներն ունեն՝ ավելի քան 86 մահ յուրաքանչյուր 100 հազար մարդու հաշվով։
15-01-2025 01:20
Քեյթ Միդլթոնը վերադարձել է հիվանդանոց, որտեղ բուժում էր անցնում քաղցկեղից։ Ինչպես ինքը՝ արքայադուստրն է ասում, քաղցկեղի բուժումը շատ անկանխատեսելի է։ Դու կարող ես քեզ լավ զգալ այսօր, իսկ հետո կարող են դարձյալ դժվար օրեր գան:
15-01-2025 00:23
Ջեսիկա Սիմփսոնը 10 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է ամուսնուց՝ ռոմանտիկայի պակասի պատճառով։ Աստղը խոստովանել է, որ ինքն ու Էրիկը վաղուց առանձին են ապրում։ Մի քանի ամիս զույգը փորձում էր փրկել իրենց հարաբերությունները, բայց ոչինչ չէր ստացվում։
14-01-2025 11:10
ԱՄՆ քաղաքացուհուն թույլ չեն տվել մուտք գործել Լեհաստան, քանի որ նրա անձնագիրը լի է եղել ձեռագիր գրառումներով: Կնոջը կանգնեցրել են անձնագրային հսկողությունում, քանի որ նրա փաստաթղթում գրված են եղել օդանավակայանների գտնվելու վայրի և անունների մասին ձեռագիր նշումներ այն երկրների վիզայի դրոշմանիշերի տակ, որտեղ նա այցելել է:
14-01-2025 11:04
Հյու Ջեքմանը և Սաթթոն Ֆոսթերին առաջին անգամ տեսել են կրքոտ համբուրվելիս այն բանից հետո, երբ պարզվել է, որ նրանց գաղտնի հարաբերություններն այլեւս գաղտնիք չեն: «Ռոսոմախի»-ի 56-ամյա դերասանը և Բրոդվեյի 49-ամյա գեղեցկուհին սիրահարված տեսք ունեին և չէին կարողանում պոկվել իրարից, երբ համբուրվում էին իրենց մեքենայում Սան Ֆերնանդո In-N-Out-ում:
11-01-2025 10:25
Շաքարի ավելցուկը բացասական ազդեցություն է թողնում արյան շրջանառության վրա և կարող է հանգեցնել ներքին օրգանների խանգարման: Եզրահանգումը Կոպենհագենի համալսարանի սննդաբաններինն է: Միևնույն ժամանակ, սննդաբանները համոզված են, որ կարևոր ներքին օրգանները, ինչպիսիք են ուղեղը և սիրտը, նույնպես վնասվում են արյան անբավարարությունից: 
11-01-2025 10:18
Այրիս Էպֆելի անձնական հավաքածուն աճուրդի է հանվելու. հունվարին Christie's-ում աճուրդի հանվելիք ավելի քան 200 իրերի թվում են հանգուցյալ ինտերիերի դիզայների փիրուզագույն զարդերը, կրաքարի կանաչ արձանիկը, որը պատկերում է նրան սկուտեր վարելիս, վարդագույն, կարմիր և դեղին Carolina Herrera անսամբլը և 18 զույգ ակնոց, որոնցից ոչ մեկը սև չէ, հաղորդում է WWD-ն։ Ակնկալվում է, որ Այրիս Էպֆելի իրերի աճուրդը, որի հասույթը կուղղվի բարեգործությանը, կհավաքվի առնվազն 250 հազար դոլար:
11-01-2025 10:07
Քարդաշյան-Ջեներ ընտանիքը տարհանվել է Հիդեն-Հիլզի եւ Կալաբասասի իրենց առանձնատներից Լոս Անջելեսում հրդեհների պատճառով։ «Քենեթ» հրդեհը սպառնում է հասնել այն թաղամասեր, որտեղ ապրում է հանրահայտ ընտանիքը։ DailyMail.com-ի տվյալներով՝ Քիմ, Քլոե եւ Քորթնի Քարդաշյանները, Քրիս Ջեները, Քայլի Ջեները եւ Քենդալ Ջեները իրենց մերձավորների հետ միասին հաջող հեռացել են շրջանից։
11-01-2025 07:37
60 տարեկանում մահացել է թատրոնի և կինոյի դերասանուհի Եվգենյա Դոբրովոլսկայան և Միխայիլ Եֆրեմովի նախկին կինը։ Այս մասին հայտնում է Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնը, որտեղ դերասանուհին ծառայել է 33 տարի։ Մահվան պատճառը դեռ չի նշվում, սակայն հայտնի է, որ դերասանուհին երկար ժամանակ հիվանդ էր։ 
10-01-2025 13:23
Դատարանը վճռել է, որ Wildberries-ի հիմնադիր Տատյանա Քիմին պատկանում է ընկերության կանոնադրական կապիտալի 99%-ին, իսկ նրա ամուսինուն՝ Վլադիսլավ Բակալչուկին՝ 1%-ը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով դատական փաստաթղթերին։
10-01-2025 12:41
Քվինսլենդի (Ավստրալիա) համալսարանի գիտնականների նոր աշխատանքը պարզել է, թե ինչ է տեղի ունենում ուղեղի հետ, երբ այն հայտնվում է ընդհանուր անզգայացման ազդեցության տակ: Պարզվում է, որ դեղերը ոչ միայն քնեցնում են մարդուն, այլև խախտում են ուղեղի բջիջների կապը: Մարդիկ կարող են ավելի շատ բան հասկանալ ու զգալ շրջակա միջավայրից՝ ընդհանուր անզգայացման ժամանակ, քան նախկինում կարծում էին:
10-01-2025 12:25
Աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Ավստրալիայի Հոբարթ քաղաքում անցկացվող WTA-250 մրցաշարի եզրափակիչ։ Հայաստանի ներկայացուցիչը կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մաքարթնի Քեսլերի հետ, որն առավելության հասավ 4:6, 6:3, 6:4 հաշվով։
10-01-2025 12:23
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջեֆ Բեզոսը և Լորեն Սանչեսը ամուսնանալու են Իտալիայում, հայտնում է NewsNation-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Նշվում է, որ «դարի հարսանիքը» տեղի կունենա գարնանը կամ ամռանը։ Ըստ տաբլոիդների՝ զույգը շքեղ միջոցառում է կազմակերպում երկրի գեղատեսիլ վայրերից մեկում։ Ավելին, տոնակատարությունները փակ են լինելու։ Այս կարևոր միջոցառմանը ներկա կլինեն միայն մտերիմներն ու ընկերները։
10-01-2025 02:25
Համացանցը կասկածում է, որ 43-ամյա Ջեսիկա Ալբան դավաճանել է Քեշ Ուորենին 37-ամյա պրոդյուսեր Անդրեա Իերվոլինոյի հետ։ Օգտատերերը կարծում են, որ դա է պատճառը, որ Ուորենն ու Ալբան ամուսնալուծվել են 17 տարվա ամուսնությունից հետո։
09-01-2025 13:56
Ամերիկացի գիտնականների հետազոտությունները պարզել են, թե շաբաթական քանի կիլոգրամ քաշի նվազումն է անվտանգ: Առողջ սնվելու կանոններին հետևելու և ֆիզիկական ակտիվության դեպքում, առաջին շաբաթվա ընթացքում հարկավոր է կորցնել 1 կգ քաշ: Իսկ դրանից հետո, քաշի նվազումն ամեն հաջորդող շաբաթվա ընթաքում պետք է չգերազնցի 500 գրամը: Քաշի անվտանգ նվազման համար դիետոլոգները խորհուրդ են տալիս ավելացնել ծանր ածխաջրերի քանակը, միևնույն ժամանակ՝ պահպանելով կալորիաները:
09-01-2025 13:51
Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: WTA մրցաշարի երրորդ շրջանում Ավանեսյանը պետք է մրցեր ԱՄՆ ներկայացուցիչ, աշխարհի 36-րդ ռակետ Ամանդա Անիսիմովայի հետ, սակայն վերջինս հիվանդության պատճառով հրաժարվել է պայքարից ու դուրս եկել մրցաշարից: Նրա մրցակիցը կլինի Մակարտնի Կեսլլերը:
09-01-2025 13:41
Ջեսիկա Ալբան բաժանվել է ամուսնուց՝ Քեշ Ուորենից։ Առանձին ապրող զույգը 15 տարվա ամուսնությունից հետո գնում է դեպի ամուսնալուծություն։ 43-ամյա դերասանուհին, որին վերջին զբոսանքների ժամանակ տեսել են առանց ամուսնական մատանու, վերջերս բաժանվել է 45-ամյա կինոպրոդյուսերից, պնդում է TMZ-ը։
09-01-2025 13:37
Շերը անկեղծորեն խոստովանել է, որ չի հիշում այն տղամարդուն, ով զրկել է իրեն կուսությունից: Լեգենդար երգչուհին և դերասանուհին հայտնվել է Jimmy Kimmel Live-ում՝ գովազդելու իր հուշերը՝ Cher: The Memoir: Գրքում նա գրել է, որ կորցրել է կուսությունը 14 տարեկանում՝ Կալիֆորնիայի Տոլուկա լճում մի տղայի հետ, ինչը Քիմելի խոսքով տեղի է ունեցել Լոս Անջելեսի շոուի ստուդիայից ոչ հեռու:
09-01-2025 07:59
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է ապրել և այժմ գտնվում է կոմայի մեջ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է նրա կինը՝ «Russia Today» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1220 անգամ
21.10.2026
Դիտվել է 366 անգամ
20.10.2026
Դիտվել է 353 անգամ
22.10.2026
Դիտվել է 237 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster