Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-02-2025 07:38
38-ամյա Սինտիա Էրիվոն, ով վերջերս առաջադրվել էր Օսկարի, կմարմնավորի Հիսուսին «Հիսուս Քրիստոս– սուպերսթար» պիեսում։ Ըստ Variety-ի, բեմադրադրության պրեմիերան տեղի կունենա օգոստոսի սկզբին Լոս Անջելեսում: Ռեժիսորները կլինեն Էնդրյու Լլոյդ Ուեբերը և Թիմ Ռայսը՝ 1970-ականներին Բրոդվեյում բեմադրված յուրահատուկ ռոք օպերայի հեղինակները:
20-02-2025 04:28
Երգչուհի Քեսսի Վենտուրան, ով առաջինը էր բռնության մեջ մեղադրել Պ.Դիդդիին, սպասում է երրորդ երեխային։ Այս մասին նա հայտնել է Instagram-ում։ Գրառման տակ ղիության կապակցությամբ 38-ամյա երգչուհուն  շնորհավորել են Ջեսիկա Ալբան, Քիմ Քարդաշյանը և Դակոտա Ֆենինգը։ Վենտուրան ավելի քան հինգ տարի ամուսնացած է ֆիթնեսի մարզիչ Ալեքս Ֆայնի հետ, զույգն ունի երկու դուստր:
20-02-2025 02:33
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին պատրաստվում են թողարկել իրենց ֆիլմը։ Այս մասին հայտնում է The Post-ը՝ հղում անելով զույգին մոտ կանգնած աղբյուրին։ Ըստ ինսայդերի՝ դա պետք է լինի ֆիլմ Բիանկա Ցենսորիի մասին։ Աղբյուրը նշում է, որ դա կլինի «նորաձև» կինոնկար, որը Բիանկային կցուցադրի Քանյեի աչքերով։
19-02-2025 09:54
Ցերեկային երկարատև քունը չի բարձրացնում կաթվածի զարգացման վտանգը, պարզապես երկար քնում են նրանք, ովքեր արդեն առողջական խնդիրներ ունեն: Բժիշկները նշում են, որ եթե կեսօրին կարճ քնել՝ 10, 20 կամ 30 րոպե, ապա սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը կնվազի, իսկ երկար քնի դեպքում վտանգը մեծանում է։
19-02-2025 09:50
Սոցիալական ցանցերի ինֆլուենսերները գովազդում են գերչակի յուղը որպես քաշի կորստի նոր «բնական» այլընտրանք: Գերչակի յուղը քսում են որովայնին (հաճախ «փորի փաթաթանով» կամ սեղմող վիրակապով) կամ քնելուց առաջ քսում են որովայնի կոճակին։ Շատերը պնդում են, որ «հրաշք դեղամիջոցը» բնական օզեմպիկն է, որն օգնում է նիհարել, բարելավել աղիների աշխատանքը, լավացնել քունը և նույնիսկ կարգավորել ցիկլը կանանց մոտ: Այդուհանդերձ՝ գերչակի յուղի միակ բժշկական օգտագործումը, որը հաստատվել է FDA-ի կողմից, յուղի ներքին ընդունումն է՝ փորկապությունը թեթևացնելու համար:
19-02-2025 09:46
Ալկոհոլային միջուկով կոնֆետները հակացուցված են երեխաների, հղիների և լյարդի հիվանդություններ ունեցող մարդկանց: Մասնագետները խորհուրդ են տալիս նաև նրանց, ովքեր տրանսպորտային միջոցներ են վարում, լիովին խուսափել ալկոհոլով քաղցրավենիքից: 
19-02-2025 08:59
Մեգան Մարքլը հայտարարել է ամերիկյան իր Riviera Orchard ընկերության ռեբրենդինգի մասին և նոր գովազդ է ներկայացրել դստեր՝ Լիլիբեթի մասնակցությամբ։ Ամերիկյան Riviera Orchard ապրանքանիշը, որը վաճառում է ջեմեր և խոհանոցային պարագաներ, այժմ կկոչվի As Ever:
19-02-2025 07:58
Կյանքից հեռացել է 97–ամյա իտալացի քիմիկոս Ֆրանչեսկո Ռիվելլան, որը զգալի ներդրում է ունեցել «Նուտելլա» շոկոլադե մածուկի ստեղծման ու հանրահայտ դառնալու գործում։ Այս մասին հայտնում է իտալական Messaggero–ն։
18-02-2025 10:22
Վիրջինիայի համալսարանի և ԱՄՆ-ի Ընտանեկան հետազոտությունների ինստիտուտի գիտնականները պարզել են, որ լիբերալ կանայք երեք անգամ ավելի հաճախ են զգում միայնության զգացում, քան պահպանողական կանայք: Այս միտումը նկատվում է նաև տղամարդկանց վարքագծի մեջ, թեև նրանց սոցիալ-տնտեսական դիրքը մնում է համեմատաբար կայուն։
18-02-2025 10:14
Նյու Յորքի և Սթենֆորդի համալսարանների ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ հատուկ ստեղծված երաժշտությունը աշխատանքային գործընթացի համար իսկապես բարելավում է արտադրողականությունը: Հետազոտողներն այս ազդեցությունը կապում են մոդալ գրգռման տեսության հետ, որը ենթադրում է, որ մարդիկ, ովքեր իրենց ավելի լավ են զգում, ավելի արդյունավետ են աշխատում:
18-02-2025 07:41
Սելենա Գոմեսը և նրա զուգընկեր Բենի Բլանկոն միասին գնել են իրենց առաջին տունը։ Դա տեղի է ունեցել նշանադրության լուրից անմիջապես հետո, որի մասին նրանք հայտնել են միայն մի քանի ամիս անց․ այդ ժամանակ Սելենայի նախկին սիրեցյալ Ջասթին Բիբերը երեխա էր ունեցել, և զույգը չէր ցանկացել ուշադրություն գրավել իր վրա։
18-02-2025 02:50
Օրերս Իրինա Շեյքը սոցիալական ցանցերում կիսվել է, թե ինչպես է նշել Սուրբ Վալենտինի օրը։ Մոդելը հրապարակել է ծաղկեփնջի լուսանկար, որը նա նետել է աղբարկղը։ Ըստ երևույթին, Իրինան նվերը ստացել է անցանկալի կամ կպչուն երկրպագուից։ «Քո Վալենտինը չէ»,- մակագրության մեջ նշել է մոդելը։
17-02-2025 10:53
Լոնդոնում կայացել է BAFTA կինոմրցանակաբաշխությունը։ Հաղթող ճանաչվեցին «Բրուտալիստ»-ը և «Կոնկլավ» ֆիլմերը, որոնք ստացան չորսական անվանակարգեր, իսկ գլխավոր դերերի համար մրցանակներ ստացան Մայքի Մեդիսոնը և Էդրիեն Բրոուդին:
17-02-2025 10:47
Բոստոնի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները, որ հրապարակվել են American Journal of Hypertension ամսագրում, ցույց են տվել, որ յոգուրտը կարող է փրկել կաթվածից և ինսուլտից: Շաբաթական 2 բաժին և ավելի յոգուրտ օգտագործած կանանց մոտ ռիսկը նվազել է 17%-ով, իսկ տղամարդկանց մոտ 21%-ով՝ համեմատած այն մարդկանց հետ, ովքեր յոգուրտ չեն օգտագործել կամ օգտագործել են ամսական 1 անգամ: Իսկ նրանց մոտ, ովքեր հատուկ դիետա էին պահպանել և ամենօրյա սննդակարգում յոգուրտ էին ներառել, կաթվածի և ինսուլտի հավանականությունը նվազել էր 30%-ով:
17-02-2025 10:32
Իլոն Մասկը չի ճանաչել իր տասներեքերորդ երեխայի հայրությունը: Պահպանողական ինֆլյուենսեր և մանկական գրքերի հեղինակ Էշլի Սենտ Քլերը հրապարակայնորեն կոչ է անում Իլոն Մասկին «ավարտին հասցնել իրենց պայմանագիրը»՝ երեխայի համատեղ դաստիարակության հարցում: Դա տեղի է ունեցել իր այն հայտարարությունից մեկ օր անց, որ նա հինգ ամիս առաջ լույս աշխարհ է բերել Մասկի երեխային:
17-02-2025 09:51
Շվեյցարիայում կայանալիք «Եվրատեսիլ 2025» մրցույթին Հայաստանը կներկայացնի Պարգը։ Մրցույթը կկայանա մայիս ամսին։ Մրցույթին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 12 մասնակից։
17-02-2025 09:35
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը բարձրացել է 4 աստիճան եւ 44-րդն է։ Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արիան Սաբալենկան է։ Լավագույն տասնյակում են նաեւ լեհ Իգա Շվյոնտեկը, ամերիկացի Կոկո Գաուֆը, իտալացի Յասմին Պաոլինին, ամերիկացիներ Ջեսիկա Պեգուլան ու Մեդիսոն Քիզը, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան, չինացի Ցինվեն Չժենը, ամերիկացի Էմմա Նավարոն եւ իսպանացի Պաուլա Բադոսան։
14-02-2025 13:40
Daily Mail-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է Քանյե Ուեսթի և Բիանկա Սենսորիի առաջիկա ամուսնալուծության մասին։ Ենթադրվում է, որ նրանք բանավոր պայմանավորվել են, որ ամուսնալուծությունից հետո Բիանկան կստանա 5 միլիոն դոլարի վճար: 47-ամյա ռեփերին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է, որ զույգն արդեն բաժանվել է, և որ նրանք պատրաստվում են ամուսնալուծության օրինական միջնորդություն ներկայացնել առաջիկա օրերին։
14-02-2025 13:22
Կանցնի ևս որոշ ժամանակ, և մերկության նորաձևությունը կարող է դառնալ առօրյա կյանքի մաս: Սակայն, պե՞տք է արդյոք աշխարհին դա, թե ոչ՝ այլ հարց է։ Նյու Յորքի Նորաձևության շաբաթում մի ամբողջ շոու նվիրվել է մերկության ցուցադրությունը։ Շոուն կազմակերպել է սադրանքի հայտնի սիրահար, դիզայներ Դրահան Բլեքհարթը իր Black Tape Project-ով։ Մոդելները պոդիումով շրջել են ամբողջովին մերկ՝ փատված ներքնազգեստ հիշեցնող  նմանակող սև և գունավոր կպչուն ժապավեններով։
14-02-2025 11:04
Պարզ ֆիզիկական ակտիվությունը բարելավում է հիշողությունը։ Ուղեղի ակտիվացման այս անսպասելի միջոցին անդրադարձել են Լոնդոնի համալսարանի Համաճարակաբանության և առողջության ինստիտուտի հետազոտողները՝ Միքայելա Բլումբերգը և Էնդրյու Ստեպտոն։ Բլումբերգը նշել է, որ ճանաչողական կարողությունները բարելավվում են առաջին մարզումից հետո։ «Դա կարող է լինել արագ քայլելու, պարելու կամ աստիճաններով բարձրանալու տեսքով»,- նշել է նա:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1217 անգամ
21.10.2026
Դիտվել է 364 անգամ
20.10.2026
Դիտվել է 352 անգամ
22.10.2026
Դիտվել է 234 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster