| ՄԵԿ ՏՈՂՈՎ | 13-03-2025 14:20 46-ամյա երգչուհի Անի Լորակը գաղտնի ամուսնացել է իսպանացի Իսահակ Վեյրակայի հետ։ Հարսանեկան բացառիկ լուսանկարները հրապարակվել են «OK!» ամսագրում։ Արարողությունը տեղի է ունեցել Մալդիվներում։
|  |
|
|
13-03-2025 14:08 «Դաունթոն աբբայության» 37-ամյա աստղ, բրիտանացի դերասանուհի Միշել Քիգանը և նրա ամուսին Մարկ Ռայթն առաջին անգամ ծնող են դարձել։ Զույգը սոցցանցում հրապարակել է նորածին դստեր առաջին լուսանկարը։
|  |
|
|
13-03-2025 13:38 Սելենա Գոմեսը վաճառքի է հանել մատանին, որը նա նվեր է ստացել իր նշանածից՝ երաժշտական պրոդյուսեր Բենի Բլանկոյից՝ իրենց հարաբերությունների վաղ շրջանում։ 32-ամյա աստղը հիշարժան զարդը վաճառել է ընդամենը 12 դոլարով։ Այն վաճառվել է «12 Days of Truly Rare Things» արշավի շրջանակներում, որը մեկնարկել է արտիստուհու անձնական «սենտիմենտալ» իրերը երկրպագուներին վաճառելու համար՝ նրա և Բլանկոյի համատեղ ալբոմի թողարկումից առաջ։ Մատանու նախնական գինը եղել է 3250 դոլար։
|  |
|
|
13-03-2025 04:34 62-ամյա Գրիգորի Լեպսը պատրաստվում է իր 19-ամյա հարսնացու Ավրորա Կիբայի հետ ապրել այն տանը, որտեղ նա ապրել է նախկին կնոջ հետ։ Դեռևս Աննա Շապլիկովայի հետ նախորդ ամուսնության ժամանակ Լեպսը սկսել էր քաղաքից դուրս թայվանական ոճով երկու տուն կառուցել: Նա նախագծի վրա աշխատել է ավելի քան 10 տարի, իսկ ռիելթորներն այն գնահատում են 400-500 մլն ռուբլի։
|  |
|
|
13-03-2025 02:12 Բալետի ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովայի 19-ամյա դստեր՝ Արիադնայի հարսանիքը տեղի կունենա «Մեծ Գեթսբիի» ոճով։ Այս մասին գրում է Հինգերորդ ալիքը։ Հարսանիքի կազմակերպիչ Նատալյա Վոլկովայի խոսքով՝ այս ոճին բնորոշ են ոսկին, մարգարիտներն ու փետուրները։
|  |
|
|
12-03-2025 12:45 ԱՄՆ Վիսկոնսին նահանգում 4-ամյա տղան որոշել է պատժել իր մայրիկին, ով կերել էր իր պաղպաղակը։ Նա զանգահարել է 911 ծառայություն և բողոքել է իր մայրիկից՝ ասելով. «Մայրիկս իրեն վատ է պահում»: Ըստ CNN-ի, ծառայության հեռախոսավարուհու հարցին, թե ինչ է պատահել, տղան պատասխանել է. «Եկեք՝ բռնեք մայրիկիս»: Երեխան ոստիկանների մոտ կրկին պնդել է, որ մայրը կերել է իր պաղպաղակը և պահանջել է նրան բանտ տանել: Ոստիկաններին մի կերպ հաջողվել է համոզել երեխային, որ նա իր բողոքը չպնդի. երեխան, ի վերջո, համաձայնել է:
|  |
|
|
12-03-2025 12:01 Միշել Օբաման քննարկում է իր ամուսնությունը նոր փոդքաստում, որը նա վարում է իր եղբոր՝ Քրեյգ Ռոբինսոնի հետ: Միշելի և նրա ամուսնու՝ նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից հիմնադրված Higher Ground մեդիա ընկերությունը հայտարարել է նոր փոդքասթի մասին՝ IMO With Michelle Obama and Craig Robinson, կրճատ՝ ««in my opinion» (Իմ կարծիքով):
|  |
|
|
12-03-2025 11:46 Ջեյմս Քեմերոնը սկսում է ծաղրել «Ավատարի» երկրպագուներին՝ «Ավատար. Կրակ և մոխիր» ֆիլմի երկարության և հուզական բովանդակության հետ կապված, հայտնում է People-ը: 70-ամյա ռեժիսորը նշել է, որ Ավատարի երրորդ մասը «մի փոքր ավելի երկար կլինի, քան երկրորդ ֆիլմը», որը տեւել է երեք ժամ 12 րոպե։ Ֆիլմի երկարությունից բացի, Քեմերոնը նաև ասել է, որ իր կինը՝ Սյուզի Էմիս Քեմերոնը դեկտեմբերի 22-ին առաջին անգամ տեսել է «ամբողջ ֆիլմը սկզբից մինչև վերջ» և շատ հուզվել է։ «Նա լաց էր լինում չորս ժամ», - ասել է Ջեյմսը:
|  |
|
|
12-03-2025 10:57 27-ամյա Քայլի Ջենները վստահ է, որ 29-ամյա Թիմոթի Շալամեն «հենց նա է, ով պետք է»։ Այս մասին հայտնում է Page Six-ը՝ վկայակոչելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ Ըստ ինսայդերի՝ Ջենները զգում է, որ իր նոր ընկերը շատ է տարբերվում իր բոլոր նախկիններից։
|  |
|
|
12-03-2025 09:55 Ամերիկացի սուպերմոդել, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Թայրա Բենքսին կասկածել են պլաստիկ վիրահատության մեջ՝ «նա այլևս չի կարող ժպտալ» գրությամբ։ Կադրերը հրապարակել է Daily Mail-ը։ 51-ամյա մոդելը Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում մասնակցել է Balenciaga-ի ցուցադրությանը։
|  |
|
|
11-03-2025 10:58 Քնի քրոնիկ պակասը հանգեցնում է այն նյութերի արտադրության ավելացմանը, որոնք մեծացնում են ճարպային և քաղցր սննդի օգտագործման հաճույքը: Արդյունքում մարդն ավելի շատ է օգտագործում նման սնունդ և գիրանում է, բացատրել են էնդոկրինոլոգները։ Քնի քրոնիկ պակասը հանգեցնում է այն նյութերի արտադրության ավելացմանը, որոնք մեծացնում են ճարպային և քաղցր սննդի օգտագործման հաճույքը:
|  |
|
|
11-03-2025 10:52 Նյու Օռլեանի հնաոճ իրերի վաճառող M.S Rau ընկերությունը վաճառքի է հանել Փոլ Ռիվերի՝ ամերիկյան հեղափոխության հերոսներից մեկի և մասնագիտությամբ ոսկերչի աշխատանքի մի քանի առարկա: Այդ աշխատանքների թվում է փորագրված սրճեփ, որը փորձագետները գնահատել են ավելի քան մեկ միլիոն դոլար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
|  |
|
|
11-03-2025 10:41 Աշխատողների մեկ քառորդը, որոնք շատ ժամանակ են անցկացնում աշխատանքային խորհրդակցություններում, իրենց ավելի քիչ արդյունավետ և կենտրոնացած են զգում: Գիտնականները նրանց զգացողություններն անվանել են «չափից շատ խորհրդակցություններից զարթխումի համախտանիշ»։ Չափազանց շատ աշխատանքային խորհրդակցություններն ազդում են մարդկանց վրա, եւ ազդեցությունը տեւում է միջոցառման ավարտից հետո մի քանի ժամ: Ոմանք դա զգացել են մինչեւ աշխատանքային օրվա ավարտը, մատնանշել են նրանք։
|  |
|
|
11-03-2025 10:05 Նորաձևության շաբաթվա շրջանակներում Փարիզում ցուցադրվել է Louis Vuitton-ի աշնանային հավաքածուն։ Շոուին մասնակցել են Էմմա Սթոունը, Անա դե Արմասը, ով վերջերս կասկածվում էր Թոմ Քրուզի հետ սիրավեպի մեջ, Ջենիֆեր Քոնելին, Ալիսիա Վիկանդերը, Սաուրս Ռոնանը, Քլոե Մորենցը, Սոֆի Թյորները, Լեա Սեյդուն, Բրիջերթոնի աստղ Ֆիբի Դայնևորը, Ջեյդեն Սմիթը և այլք:
|  |
|
|
11-03-2025 09:07 Ջեսսի Քեյվը, որն առավել հայտնի է Ռոն Ուիզլիի ընկերուհու՝ Լավանդեր Բրաունի դերով Հարի Փոթերի մասին ֆիլմերում, հայտարարել է OnlyFans-ում անձնական էջի բացման մասին (պլատֆորմ, որը հիմնականում տեղադրում է սեքս բովանդակություն): Այս մասին 37-ամյա դերասանուհին խոսել է իր սոցիալական ցանցերում։
|  |
|
|
10-03-2025 10:15 Ամերիկացի դիետոլոգները պարզել են, որ ալկոհոլի, քաղցր ըմպելիքների և սուրճի չարաշահումը կարող է հանգեցնել ուղեղի և ճանաչողական ֆունկցիայի խանգարումների: Մասնագետները նշել են, որ մեծ քանակությամբ ալկոհոլը արագորեն սպանում է ուղեղի նեյրոնները, «այնպես որ խմիչքի պարբերաբար օգտագործումը կարող է լրջորեն վնասել այն»:
|  |
|
|
10-03-2025 10:09 Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ օրական 7,7 ժամից քիչ քնող դեռահասներն ավելի հաճախ են տառապում արյան բարձր ճնշմամբ։ Նույն կերպ՝ նրանց մոտ, ովքեր տառապում են անքնությամբ, ինչպես նաեւ քնի պակասով, հինգ անգամ ավելի մեծ են արյան բարձր ճնշում ունենալու շանսերը, որը կգերազանցի 140 սիստոլիկ ճնշումը, վկայում է այն հետազոտությունը, որը ներկայացվել է Նոր Օռլեանում, Ամերիկյան սրտաբանների հանդիպման ժամանակ, գրել է UPI-ն։
|  |
|
|
10-03-2025 10:03 Էլիդա Քոչարյանը վստահ հաղթանակով մեկնարկեց Սերբիայում անցկացվող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում: 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը 1/16 եզրափակիչում 5:0 հաշվով հաղթեց ռումինացի Կլաուդիա Նեչիտային: Վազգեն Բադալյանի գլխավորած հավաքականից աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաև Եկատերինա Սիևւան, Անուշ Գրիգորյանը և Սոնա Հարությունյանը:
|  |
|
|
10-03-2025 10:00 69-ամյա Լարիսա Դոլինան բժիշկներին բողոքել է ուսի սուր ցավերից, հայտնում է Shot-ը։ Երգչուհին նշել է, որ գրեթե չի կարողանում ձեռքը շարժել։ Հետազոտության ժամանակ պարզվել է, որ աստղը ջլային վնասվածք ունի։ Բժիշկները Դոլինային խորհուրդ են տվել չծանրաբեռնել ձեռքը և ծանր առարկաներ չբարձրացնել, սակայն երգչուհին դեռ չի պատրաստվում չեղարկել իր շրջագայությունը կամ կրճատել նկարահանումների քանակը։
|  |
|
|
10-03-2025 09:12 Փարիզի Նորաձևության շաբաթում, այն օրը, երբ աշխարհը նշում էր Կանանց միջազգային օրը, Նադեժ Վանհին ներկայացրեց իր՝ վերջին տասնամյակի ամենահզոր հավաքածուն՝ «Կաշվե շքեղությունը», որը համատեղում է կանացի ուժը, զուսպ գայթակղությունը և բացարձակ վերահսկողությունը: Հողածածկ պոդիումը հիշեցնում էր ձիարշավարան՝ ընդգծելով ձիասպորտի մոտիվները, որոնք անքակտելիորեն կապված են ապրանքանիշի ժառանգության հետ:
|  |
|
|
|
|
|