Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-03-2025 10:56
Հետազոտողները նախազգուշացնում են, որ առաջիկա տասնամյակներում ակնկալվում է, որ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և մահացության դեպքերը կտրուկ կաճեն ամբողջ աշխարհում, իսկ ամենաբարձր ցուցանիշները կլինեն Հյուսիսային Եվրոպայում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (IARC) նոր կանխատեսումների համաձայն՝ մինչև 2050 թվականը կրծքագեղձի քաղցկեղից մահացությունների թիվը աշխարհում կաճի 68%-ով, իսկ նոր դեպքերի թիվը՝ 38%-ով։
07-03-2025 10:48
Մեկ լուսանկարը կարող է ասել ավելի, քան հազար բառը: Բայց հսկայական սկանդալի դեպքում, որը ծագեց Daily Mail-ի տեսանյութից հետո, որտեղ Բեն Աֆլեքը քնքշորեն գրկում է իր նախկին կնոջը՝ Ջենիֆեր Գարներին, Ջենիֆեր Լոպեսը դրա մեջ տեսնում է մեկ բան՝ դավաճանություն։ Աղբյուրի համաձայն՝ 55-ամյա երգչուհին խորը հիասթափություն է ապրել՝ իմանալով, որ իր 51-ամյա նախկին ամուսինը ամուսնալուծությունից հետո այդքան արագ մտերմացել է նախկին կնոջ հետ։
07-03-2025 10:05
2024 թվականի սեպտեմբերին Միխայիլ Գալուստյանը վիճահարույց գրառում էր արել: Նա նշել էր, որ վերջերս շատ է մենակ ու փորձում է հասկանալ ինքն իրեն։ Միխայիլի հանդիսատեսը, որը սովոր է հումորային բովանդակությանը, լրջորեն վախեցրել է նման բացահայտումներից։ Super-ի հետ զրույցում արտիստը հայտարարել է, որ մելանխոլիկ տրամադրությունը նորմալ է։ Նրա կարծիքով՝ տղամարդկանց արցունքները բացարձակապես ընդունելի են, և ինքն իրեն թույլ է տալիս տխրել, եթե հոգին դա պահանջի։
07-03-2025 09:59
ԱՄՆ-ից և Դանիայից գիտնականները պարզել են, որ կանաչ և սև թեյի միացություններն ակտիվացնում են արյան անոթների պատերում իոնային ալիքների սպիտակուցները, ինչը հանգեցնում է դրանց թուլացմանը: Այսպիսով, թեյի կանոնավոր օգտագործումը հանգեցնում է զարկերակային ճնշման իջեցմանը:
06-03-2025 11:31
51-ամյա Գարիկ Մարտիրոսյանը հանուն նոր դերի որոշել է փոխել կերպարը, հայտնում է Газета.Ru-ն։ Առավոտյան TNT հաղորդման եթերում շոումենն ասել է, որ ստիպված է եղել սափրել գլուխը և բեղեր աճեցնել «Наша Russia. 8 марта» շոուում Ժորիկ Վարտանովի դերի համար:
06-03-2025 11:28
Կյանքի տևողությունը կարող է երկարել, եթե ձեր սննդակարգում մայոնեզն ու մարգարինը փոխարինեք ձիթապտղի յուղով,- նման խորհուրդ են տալիս Հարվարդի բժշկական համալսարանի գիտնականները: Ձիթապտղի յուղի հաճախակի օգտագործումը հանգեցրել է սրտանոթային հիվանդություններից մահացության ռիսկի նվազմանը 19%-ով, քաղցկեղից՝ 17%-ով, նեյրոդեգեներատիվ հիվանդություններից՝ 29%-ով, շնչառական հիվանդություններից՝ 18%-ով:
06-03-2025 11:18
Գիտնականները կարծում են, որ պարզել են, թե ինչպես էժան ցավազրկող ասպիրինը կարող է կանգնեցնել քաղցկեղի տարածումը, հայտնել է BBC News-ը։ Կենդանիների վրա կատարված փորձերի ժամանակ նրանք ցույց են տվել, որ դեղամիջոցը մեծացնում է իմունային համակարգի՝ քաղցկեղի դեմ պայքարելու ունակությունը:
06-03-2025 11:15
BMJ ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ մինչեւ 2050թ. ամբողջ աշխարհում Պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդկանց թիվը կհասնի 25,2 միլիոն մարդու (2021թ. համեմատ 112 տոկոսով ավելի), ինչը պայմանավորված է բնակչության ծերացմամբ:
06-03-2025 11:12
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն ուրախացրել է հատկապես իր ֆուտբոլասեր հետեւորդներին։ Երգչուհին Instagram-ում կիսվել է հրապարակումներով, որոնցում աշխարհահռչակ բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի հետ է։ Երգչուհին ու հայտնի ֆուտբոլիստը հանդիպել են սպորտային միջոցառումներից մեկի ժամանակ։
05-03-2025 12:14
Ավելի քան 60 երկրներից շուրջ 192,000 կամավորների (նրանցից գրեթե 52,000-ը ունեցել է սրտանոթային հիվանդություններ) տվյալների լայնամասշտաբ հետազոտությունը ցույց է տվել, թե որքան կարևոր է պարբերաբար յուղոտ ձուկ ուտելը: Ըստ Մաքմաստերի համալսարանի գիտնականների՝ յուղոտ ձուկն օգնում է կանխել սրտանոթային հիվանդությունները բարձր ռիսկի խմբում գտնվող անձանց շրջանում:
05-03-2025 12:05
Սուպերմոդել Իրինա Շեյքը կառնավալում իր դեբյուտն է կատարել Ռիո դե Ժանեյրոյում՝ ընկղմվելով Բրազիլիայի աշխույժ տոնակատարության սրտում: Գեղեցկուհին հրապուրիչ լուսանկարների շարք է հրապարակել, որում կապույտ լողազգեստով Ռիոյի փողոցներում սամբա է վայելում։
05-03-2025 12:03
Աշխարհի 39-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը ինստագրամյան գրառումով մեկնաբանել է մասնակցությունը Մեքսիկայի Մերիդա քաղաքում անցկացված WTA-500 մրցաշարին, որտեղ հասել էր կիսաեզրափակիչ եւ պարտվել ամերկացի Էմմա Նավարոյին։ «Հպարտ եմ, որ WTA-ի վարկանիշային աղյուսակում լավագույն 40-ի մեջ առաջին հայ թենիսիստուհին եմ։ Սա շատ մեծ նշանակություն ունի ինձ համար։ Շնորհակալ եմ այս ճանապարհի համար եւ մոտիվացված եմ նոր նվաճումների»․- գրել է Էլինա Ավանեսյանը։
04-03-2025 11:47
Միլանում Նորաձևության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Ferrari-ի աշնանային հավաքածուն։ Հյուրերի թվում էին Gossip Girl-ի աստղեր Էդ Ուեսթվիկը և Էլիտ Օմար Այուսոն, Վենսան Կասելի նախկին սիրեցյալը՝ Թինա Կունակին, Էլիս Պագանին, Եվա Ռիկոբոնոն՝ Մատեո Չեկարինիի հետ, Էլլի Թումանը, ինֆլենսեր Ժան-Կարլո Լեոնը և այլք:
04-03-2025 11:35
Բժշկական ախտորոշման ոլորտում մեծ առաջընթաց է կատարվել. կորեացի գիտնականների շնորհիվ իրականություն է դարձել արգանդի վզիկի քաղցկեղն ախտորոշելու և դրա միկրոբիոմը մեկ նմուշից վերլուծելու հնարավորությունը։ Ավանդաբար, այս նպատակների համար առանձին ընթացակարգեր էին պահանջվում, սակայն վերջին հետազոտությունը ցույց է տվել ավելի արդյունավետ և արագ մոտեցում:
04-03-2025 11:19
82 տարեկանում մահացել է Դոլլի Պարթոնի ամուսինը՝ Կարլ Թոմաս Դինը։ 79-ամյա քանթրի երաժշտության ներկայացուցիչը երկուշաբթի հայտարարել է ամուսնու մահվան մասին։ Նրանք միասին ապրել են գրեթե 60 տարի։
04-03-2025 10:49
Սելենա Գոմեսը խուսափել է հանդիպել Հեյլի Բիբերի հետ Vanity Fair երեկույթի ժամանակ։ Աստղաշատ միջոցառման ժամանակ, որը հաճախ անվանում են «Օսկար»-ի հետընտրական երեկույթ, 32-ամյա երգչուհին միտումնավոր ընտրել է այնպիսի, որպեսզի չբախվելի իր նախկին ընկերոջ ներկայիս ուղեկցուհու հետ, հայտնում է Daily Mail-ը։
04-03-2025 08:23
Այսօրվանից խանութներում հասանելի կլինեն Սիրուշոյի նոր՝ բրենդային տիկնիկները: Հերթական կերպարը ոգեշնչված է երգչուհու հայտնի տեսահոլովակներից մեկի կերպարից: «Ինձանից Ավել»-ից հետո հասկացել էինք, որ այս կերպարը պետք է անպայման վերածել տիկնիկի, իր էջերում հրապարակված տիկնիկի լուսանկարներին կից գրել է Սիրուշոն:
03-03-2025 08:51
Հայազգի դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը այն երջանիկներից էին, ովքեր բարձրացան «Օսկարի» բեմ, քանի որ նրանց մասնակցությամբ «Անորա» ֆիլմը հաղթեց «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: «Անորան», ընդհանուր առմամբ, շահեց հինգ մրցանակ՝ դառնալով առաջին ֆիլմը «Օսկար»-ում, որտեղ հնչում էր նաեւ հայերեն խոսք՝ ի դեմս Կարենի ու Վաչեի հերոսների:
03-03-2025 08:04
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի կանայք, եթե մարտի 8-ին ձեզ համար ապահովենք արև, իսկ Երևանում՝ +15 աստիճան տաքություն, մեզանից գոհ կլինե՞ք»։
03-03-2025 07:59
Փոքր քանակությամբ շաքար, ճարպ կամ սպիտակուց պարունակող խմիչքները ջրից ավելի լավ են պահպանում հեղուկը մարդու օրգանիզմում: Այս եզրակացության են եկել Շոտլանդիայի Սբ Էնդրյուսի բժշկական դպրոցի գիտնականները: Մասնագետների կարծիքով' մարմինն ավելի արդյունավետ է հագեցնում և խոնավեցնում կաթը այն պատճառով, որ դրա կազմը պարունակում է վերոնշյալ նյութերը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1214 անգամ
21.10.2026
Դիտվել է 363 անգամ
20.10.2026
Դիտվել է 352 անգամ
22.10.2026
Դիտվել է 234 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster