Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-05-2021 11:27
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գտնվում է Երևանում: Նա իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել «Մոսկվա» կինոթատրոնին հարակից սրճարաններից մեկից՝ գրելով․ «Բարի լույս, Երևան»:
06-05-2021 11:22
Օրեկան 8000 քայլը մի շարք պատճառներով 51%-ով նվազեցնում է մահվան հավանականությունը: Միեւնույն ժամանակ, օրական ավելի քան 12 000 քայլ կատարելու դեպքում ռիսկերը նվազում են 64%-ով, պնդում են ամերիկացի գիտնականները:
06-05-2021 11:12
Ալցհեյմերի ծանր հիվանդությամբ հիվանդները վարքի եւ ճանաչողական ունակությունների զգալի բարելավումներ են գրանցվել ցածր դոզանով ճառագայթային նորարարական թերապիայի օրերի ընթացքում: Դա ապացուցել է Բեյքրեսթ-Սանիբրուքի վերջերս անցկացրած հետազոտությունը:
06-05-2021 02:35
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին նկարահանվել է համարձակ ֆոտոսեսիայում՝ ֆրանսիական նորաձև Madame Figaro-ի համար: Աստղը զարդարել է հրաամսագրի շապիկը և հայտնվել դրա էջերին գայթակղիչ հանդերձանքով:
05-05-2021 08:47
Ըստ Լրագրության հարցերով կանանց կոալիցիայի (CFWIJ), կին լրագրողներն աշխարհում ամենից շատ բռնության են ենթարկվում Թուրքիայում։ 2021թ. առաջին քառորդում Թուրքիայում կին լրագրողների դեմ հարձակման, բռնության և սպառնալիքների գրանցված դեպքերը ընդհանուր առմամբ հասել են 114-ի:
05-05-2021 08:39
Ամերիկացի Մաքենզի Նյուքոմբը TikTok-ում վաճառել է իր հարսանիքը: NBC News-ի հետ զրույցում աղջիկը բացատրել է, որ նորաձեւ հարսանիքը նախատեսված էր անցյալ տարվա սեպտեմբերի 18-ին եւ պետք է տեղի ունենար իտալական մոդայիկ ռեստորաններից մեկում: Սակայն զույգը չի կարողացել այդքան սպասել ու գաղտնի ամուսնացել է:
05-05-2021 03:42
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի եւ նրա կնոջ ՝ Մելինդա Ջենիֆերի դուստրը ծնողների ամուսնալուծությունը «ամբողջ ընտանիքի համար ոչ հեշտ ժամանակաշրջան» է անվանել: «Առայժմ ես ինքս եմ փորձում գլուղ հանել իմ հույզերից եւ նրանից, թե ինչպես է ավելի լավ աջակցել ընտանիքի անդամներին»,- Instagram-ում գրել է Ջենիֆերը:
05-05-2021 02:55
Ռուս մարմնամարզուհի Վերա Բիրյուկովան սոցցանցում լողազգեստով լուսանկար է հրապարակել՝ վիճաբանությունների պատճառ դառնալով օգտատերերի շրջանում: Մարզուհին լուսանկարվել է երկնագույն բիկինիով: Բիրյուկովան այնպիսի անկյան տակ է լուսանկարվել, որ կազմվածքով նմանվի Քիմ Քարդաշյանին կամ Ջենիֆեր Լոպեսին:
05-05-2021 02:52
Մահացել է սփյուռքահայ մշակութային գործիչ Նորա Իփեքյան-Ազատյանը:
04-05-2021 10:20
Սեւ շոկոլադը, ճարպոտ ձուկը եւ ձվի դեղնուցը այն սննդամթերքներից են, որոնք կարող են օգնել դեպրեսիայի դեմ պայքարում, ինչպես հաստատում են սննդաբանները։
04-05-2021 10:17
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը եւ նրա կինը՝ Մելինդան, հայտարարել են ամուսնալուծության մասին: «Երկար մտածելուց եւ մեր հարաբերությունների վրա շատ աշխատելուց հետո մենք որոշում կայացրեցինք խզել մեր ամուսնությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
04-05-2021 10:12
Գիտնականները պարզվել են, որ արյան երկրորդ կարգ ունեցող մարդիկ ավելի հաճախ են տառապում թրոմբոզներով, առաջին կարգ ունեցողները՝ մակարդելիության խանգարումներով։ Նշվում է նաեւ, որ արյան առաջին խումբ եւ դրական ռեզուս գործոն ունեցող կանայք հղիության ընթացքում ավելի հաճախ են տառապում հիպերտոնիայով:
04-05-2021 09:30
Բրիթնի Սփիրսը քննադատել է իր կյանքի մասին վավերագրական ֆիլմերը. «Դա այնքան կեղծավոր է»:
04-05-2021 02:28
Գերմանիայում երկարատև ոստիկանական հետաքննությունից հետո փակվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության պատկերներ հրապարակող խոշորագույն կայքերից մեկը: Ինչպես փոխանցում է The Guardian-ը, Boystown-ը, որն ավելի քան 400 000 բաժանորդ ուներ ողջ աշխարհում, և ակտիվ գործունեություն է ծավալել գրեթե երկու տարի, հասանելի էր միայն «դարքնեթում»:
03-05-2021 10:53
Համացանցում քննարկում են Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի՝ նախկինում չհրապարակված լուսանկարներից մեկը, որում նա պատկերված է նախկին ընկերոջ հետ: Արխիվային լուսանկարը հրապարակվել է @velvetcoke ինստագրամյան էջում: Մեգան Մարքլը տվյալ լուսանկարում, որն արվել է 2002 թվականին, պատկերված է Կառլոս Կրուցֆելդտի հետ գրկախառնված: Այն ժամանակ զույգը միասին է եղել: Լուսանկարն ավելի քան 93 000 «լայք» է հավաքել:
03-05-2021 10:42
Ավստրալիայից երկվորյակ քույրեր Քոնսի Մարշալը և Լեյլա Մոգը ուրբաթ՝ ապրիլի 30-ին, նշել են իրենց 102-ամյակը: Երկարակյացները բրիտանական Daily Mail տաբլոիդին պատմել են իրենց երկարակեցության գաղտնիքների մասին: Ըստ կանանց, նրանք ամբողջովին հրաժարվել են ալկոհոլից, մասնավորապես՝ վիսկիից և սպիտակ գինուց, և ամեն օր ջուր են խմում:
03-05-2021 10:34
Դերասան Պավել Պրիլուչնին պատմել է իր նախկին կնոջ՝ Ագատա Մուցենիեցեի հետ հարաբերությունների մասին, գրում է StarHit-ը։ Արտիստի խոսքով՝ մինչ նրանց ամուսնալուծությունը մոտ մեկ տարի առանձին են ապրել։ «Իսկ հետո որոշել են․ ինչու մշտապես վիճել, եթե մեկը մի բան է հարկավոր, մյուսին՝ այլ»,-նշել է նա:
03-05-2021 10:29
Երեւանի «Գազպրոմ Արմենիա» մարզահամալիրում մայիսի 1-2-ն անցկացվել է գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցում էին 110 մարզուհիներ Երեւանից, Կապանից, Գյումրիից եւ Ռուսաստանի Դաշնությունից: Թիմային պայքարում 319,945 միավորով հաղթող է դարձել «Շահինյան-1» թիմը, երկրորդ տեղը կիսել են «Շահինյան-2» եւ «Գյումրի-1» թիմերը, երրորդ տեղում «Կենտրոն-1» թիմն է:
03-05-2021 05:49
Անկա Ժուրավլյովան սիրում էր նկարել և ճարտարապետություն էր սովորում: Ուսանելու տարիներին նա աշխատում էր տատու-արտիստ և մոդել. վերջինս, մասնավորապես, նկարահանվում էր Playboy ամսագրի համար: Այժմ Անկան տարվել է լուսանկարչությամբ: Ինստագրամում մոտ 200 հազար հետևորդ ունեցող լուսանկարչուհին իր արվեստը նկարագում է երեք բառով՝ պահ, թրթիռ և գեղեցկություն:
01-05-2021 14:18
Սիրուշոն երկրպագուներին է ներկայացրել «Body on Body» երգի տեսահոլովակը, որն արդեն երգչուհու YouTube-ի պաշտոնական ալիքում է: Երգի և՛ բառերի, և՛ երաժշտության հեղինակը Սիրուշոն է, գործիքավորումն իրականացրել է Ալեքսան Ասրյանը, երգի վիդեոն՝ Sirusho Production-ի:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1066 անգամ
21.10.2026
Դիտվել է 515 անգամ
22.10.2026
Դիտվել է 361 անգամ
27.10.2026
Դիտվել է 9 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster