Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-05-2021 09:46
Հեռուստահաղորդավարուհի Ալյոնա Վոդոնաեւան հայտարարել է, որ կարող է կնոջ հետ լուրջ հարաբերություններ ունենալ: «Կնոջ հետ հարաբերություններ երբեք չեմ ունեցել։ Բայց ես վստահ եմ, որ նրանք կարող էին լինել, եթե ես հանդիպեի իմ մարդուն», - հայտարարել է հաղորդավարուհին։
24-05-2021 03:51
Բրգաձեւ սոճու յուղը մեծապես կիրառվում է կոսմետիկ միջոցներ պատրաստելու հարցում։ Յուղը պարունակում է 40 ակտիվ նյութ, որոնք թույլ են տալիս օգտագործել այս միջոցը գլխամաշկի խնդիրներից ազատվելու նպատակով։
22-05-2021 12:12
Արեւադարձային բույսի' Գարցինիայի էքստրակտը կարող է արդյունավետ լինել թոքաբորբի եւ այլ խնդիրների համար, որոնք ծագում են կորոնավիրուսային վարակի ժամանակ իմունային համակարգի գերարձագանքի պատճառով: Դա պարզել են Հադերսֆիլդի համալսարանի մասնագետները:
22-05-2021 12:07
Տեկիլայի սեփական՝ 818-ի բրենդի գովազդի պատճառով աԱմերիկյան սուպերմոդել Քենդալ Ջեններին մեղադրել են մի ամբողջ ժողովրդի վիրավորելու մեջ: 25-ամյա հայտնի մոդելն իր Instagram-ում լուսանկարներ է հրապարակել Մեքսիկայում ալկոհոլային խմիչքի գովազդային արշավի նկարահանումներից: Տեղադրված լուսանկարներից մեկում մանեկենուհու վզից կախված է կովբոյական գլխարկ, կրում է սպիտակ բլուզ, զոլավոր վերնաշապիկ եւ կապույտ գույնի ջինսե տաբատ։
21-05-2021 11:11
Տունը, որում ապրել է արքայադուստր Դինանան, ժառանգելու են ոչ թե նրա որդիները, այլ եղբոր կրտսեր ժառանգը: Վերջինս կստանա առանձնատուն և 13,500 ակր հող:
21-05-2021 11:03
35-ամյա Լեդի Գագան բացահայտ պատմել է սեռական բռնության իր փորձի մասին: Աստղը խոստովանել է, որ երբ 19 տարեկան էր, իրեն բռնաբարել է երաժշտական պրոդյուսերը (անունը չի տվել), որից հետո հղիացել է:
21-05-2021 10:59
Ալբանիայի, Բուլղարիայի, Մոլդովայի, Սերբիայի, Հունաստանի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի և Սան Մարինոյի ներկայացուցիչները երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով դուրս են եկել «Եվրատեսիլ-2021» երաժշտական միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ: Առաջին կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակզում իրենց տեղերն էին ամրագրել Ռուսաստանի, Նորվեգիայի, Իսրայելի, Ադրբեջանի, Մալթայի, Լիտվայի, Կիպրոսի, Շվեդիայի, Բելգիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները:
21-05-2021 10:51
Մեկ կիլոգրամից պակաս մարմնի քաշով ծնված տղամարդիկ կենսաբանորեն 4,6 տարով ավելի մեծ են, քան սովորական քաշով ծնված նույն տարիքի տղամարդիկ: Նման եզրակացության են հանգել Մակմաստերի համալսարանի գիտնականները:
21-05-2021 10:47
Առայժմ միայն ընկերական հարաբերություններ ունեն․ Ջանիֆեր Լոսպեն ու Բեն Աֆլեքը կրկին մտերմացել են։
20-05-2021 12:22
Եթե Ձեզ դավաճանել են կամ ցավ են պատճառել, ուրեմն ժամանակն է ճիշտ եզրակացություններ անել և փնտրել նոր իմաստ և ոգեշնչում: Cluber-ը ներկայացրել է Անջելինա Ջոլիի դաժան, բայց արդար միտքը. «Եթե Ձեզնից երես են թեքել որոշ մարդիկ, նշանակում է՝ կյանքը Ձեզ պարզապես ազատել է աղբից»:
20-05-2021 12:15
Մայիսի 20-ին, աշխարհի ամենահայտնի հայուհիներից մեկը՝ ավելի քան 5 տասնամյակ երգչուհու կարիերա ծավալող Շերիլին Սարգսյանը (Շեր), տոնում է ծննդյան 75-ամյակը։ Այդ կապակցությամբ երգչուհին անակնկալ է մատուցել երկրպագուներին։ Շերը Twitter-ում հայտնել է, որ Universal Pictures կինոստուդիայի հետ համագործակցությամբ իր անձնական և մասնագիտական ուղու մասին կենսագրական ֆիլմ կստեղծվի։
20-05-2021 12:10
Շոգ եղանակին խորհուրդ է տրվում օգտագործել թեթեւ ապուրներ, բանջարեղեն, ցիտրուսային եւ թթու մթերքներ։ Ըստ սննդաբանների՝ շոգ եղանակին խորհուրդ է տրվում ճաշի ժամը տեղափոխել 17-18-ին։
20-05-2021 12:03
HBO Max սթրիմինգային ծառայությունը թողարկել է «Ընկերները» սերիալի հատուկ էպիզոդի պաշտոնական թրեյլերը: Թողարկումը կհեռարձակվի մայիսի 27-ին։ Գլխավոր դերակատարները՝ Ջենիֆեր Էնիսթոնը, Քորթնի Քոքսը, Մեթ Լեբլանը, Լիզա Կուդրոուն, Մեթյու Փերին եւ Դեւիդ Շվիմերը, կիմիավորվեն 17 տարի անց՝ այցելելու սերիալի նկարահանման հրապարակ եւ հիշելու համար, թե ինչպես են անցել լեգենդար սիթքոմի նկարահանումները։
20-05-2021 11:24
Սոնա Ռուբենյանը երաժշտասերների դատին է հանձնել «Քեզ հետ, հայրիկ» երգը, որն արդեն երգչուհու YouTube-ի պաշտոնական ալիքում է: Երգի երաժշտության հեղինակը Սոնա Ռուբենյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն իրականացել են Կարեն Համբարձումյանն ու Սևակ Մելքոնյանը:
19-05-2021 10:07
ԱՄՆ-ում հարսնացուն իմացել է, որ մայրը վճարել է փեսային իրեն ժամադրելու համար և չեղյալ է հայտարարել հարսանիքը: Աղջիկը, որը ցանկացել է անանուն մնալ, պատմել է, որ սիրեցյալն իրեն առաջարկել է ամուսնանալ սիրավեպի սկսվելուց երկու ամիս անց: «Պարզվել է, որ մայրս նրան հանդիպել է ընդհանուր ընկերոջ միջոցով և վճարել է, որ առաջին ժամադրության ժամանակ ինձ տանի թանկարժեք ռեստորան: Նա վճարել է մեր բոլոր ժամադրությունների և, իհարկե, մեր հարսանիքի համար»,-պատմել է աղջիկը։
19-05-2021 09:59
Keeping Up With the Kardashians իրապատում շոույի աստղ Քայլի Ջեները Kylie Swim և Kylie Swim by Kylie Jenner անվանումներով ապրանքանիշ գրանցելու համար փաստաթղթեր է ներկայացրել: Քայլին այս անվան տակ արտադրելու է լողազգեստներ և լողափի համար նախատեսված այլ պարագաներ։
19-05-2021 09:53
50-ամյա սուպերմոդել Նաոմի Քեմփբելը առաջին անգամ մայր է դարձել: Այս լավ լուրը աստղը տարածել է իր Instagram- ում ՝ տեղադրելով նորածին երեխայի փոքրիկ ոտքերի լուսանկար:
19-05-2021 09:51
Ռեփեր Քանյե Ուեսթը եւ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որոնք ամուսնալուծության գործընթացում են, կարող են դատարանի առաջ կանգնել նախկին աշխատակիցների բողոքներից հետո։ Նախկին աշխատակազմն այժմ դիտարկում է աշխատանքի պահմանների պատճառով դատական հայց ներկայացնելու հնարավորությունը:
19-05-2021 09:48
Ֆիզիկական ակտիվությունը կարող է միջոց լինել՝ COVID-19 կորոնավիրուսային վարակից մահվան դեպքերի կանխման համար: Այս մասին հաղորդվում է Տորոնտոյի (Կանադա) համալսարանի գիտնականների հետազոտության մեջ, որը հրապարակվել է PLOS ONE ամսագրում:
18-05-2021 10:15
Երկարատեւ աշխատանքային օրը տարեկան հարյուր հազարավոր մարդկանց է սպանում: ԱՀԿ-ի տվյալներով՝ իր տեսակի մեջ առաջին համաշխարհային ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկարատեւ աշխատանքային օրվա պատճառով 2016-ին 745 000 մարդ է մահացել ինսուլտից եւ սրտային հիվանդություններից:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1033 անգամ
21.10.2026
Դիտվել է 508 անգամ
22.10.2026
Դիտվել է 356 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster