Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-04-2021 05:59
39-ամյա դերասանուհի Նատալի Դորմերը, որը հեռուստադիտողներին ծանոթ է «Թյուդորները» և «Գահերի խաղը» հեռուստասերիալներից, առաջին անգամ մայր է դարձել՝ նա դուստր է ունեցել: Աստղը երեխա է լույս աշխարհ բերել իր 37-ամյա սիրեկանից՝ դերասան Դեյվիդ Օուքսից:
28-04-2021 03:03
Հեյլի Բիբերի նորաձեւության շապիկների մարաթոնը շարունակվում է: Նոր էր 24-ամյա մոդելը իր բաժանորդներին ցույց տվել ֆրանսիական Vogue-ի նոր համարը' իր դիմանկարով, երբ վաճառքում հայտնվեց ամերիկյան Harper՝s Bazaar-ի նոր համարը, որտեղ Հեյլին դարձել է շապիկին հայտնված հինգ մոդելներից մեկը:
27-04-2021 10:22
Ուելսի արքայադուստր Դիանայի ամուսնական զգեստը հանրությանը կցուցադրեն Քենինգստոնյան պատալում 25 տարվա ընթացքում առաջին անգամ։ Արքայադստեր երեխաները՝ Քեմբրիջի 38-ամյա դուքս Ուիլյամն ու Սասեքսի 36-ամյա դուքս Հարին, համաձայնել են մոր ամուսնական զգեստը տրամադրել «Royal Style In The Making» ցուցահանդեսի համար, որը կբացվի հունիսի 3-ին։
27-04-2021 09:01
Վերջերս հայտարարելով իրենց բաժանման մասին՝ 51-ամյա Ջենիֆեր Լոպեսը և 45-ամյա Ալեքս Ռոդրիգեսը նշեցին, որ իրենք ընկերներ են մնում: Եվ այդ խոսքերը նրանք պահում են: Ըստ ET- ի, ուրբաթ նախկին սիրահարներին միասին տեսել են Լոս Անջելեսի Bel Air հյուրանոցում, ուր նրանք ժամանել են ընթրիքի:
27-04-2021 08:56
Hulu առցանց վիդեո ծառայությունը ներկայացրել է «Իննը բոլորովին անծանոթ մարդ» մինիասերիալի առաջին թրեյլերը, որի գլխավոր դերում նկարահանվել է Նիկոլ Քիդմանը:
27-04-2021 02:52
39-ամյա Նատալիա Վոդիանովան Instagram-ում կիսվել է Mastermind Magazine-ի նոր համարի ֆոտոշարքի լուսանկարներով: Նկարահանումներին մասնակցել են նաև մոդելի մեծ երեխաները՝ առաջին ամուսին Ջասթին Պորտմանից ունեցած 19-ամյա Լուկասը, 15-ամյա Նևան և 13-ամյա Վիկտորը:
27-04-2021 02:29
Դարթմուտի քոլեջի եւ NCCC քաղցկեղի կենտրոնի մասնագետները փորձարկել են նոր թերապիա, որը թույլ է տալիս վերականգնել կրծքագեղձի քաղցկեղի բջիջների զգայունությունը բուժման նկատմամբ: Հակաէստրոգենային թերապիան արգելափակում է ուռուցքներում էստրոգենի ռեցեպտորների (ER) աճի ազդակները եւ կրծքագեղձի ER+ տիպի քաղցկեղի դեմ արդյունավետ բուժում է հանդիսանում:
26-04-2021 08:51
Համբույրի առաջին տեսարանը կինոէկրաններին հայտնվել է 1896 թվականին, «Համբույր» անունը կրող ֆիլմում: Ֆիլմի տևողությունը 30 վայրկյան է և ֆիլմն ամբողջությամբ բաղկացած է մեկ համբույրի տեսարանից: Կարճամետրաժ ռոմանտիկ ֆիլմի ռեժիսորը Ուիլյամ Հեյսն է: Դերերում հանդես են եկել Մեյ Իրվինը և Ջոն Ռայսը:
26-04-2021 08:37
2020 թվականին Facebook Inc.-ը հայտնաբերել է մանկական պոռնոգրաֆիայով եւ անչափահասների նկատմամբ բռնության վկայություններով կոնտենտի տարածման ավելի քան 20 միլիոն դեպք, ինչը շուրջ 4 միլիոնով ավելին է, քան նախորդ տարի: Իր հերթին Google LLC-ը հայտարարել է նախորդ տարվա առաջին կիսամյակում 1,5 միլիոն, իսկ երկրորդում՝ 2,9 միլիոն հաստատված դեպքի մասին:
26-04-2021 07:54
Սյուզաննա Մելքոնյանը ճանաչվել է ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծի հաղթող։
26-04-2021 05:44
«Օսկար» մրցանակի դափնեկիրներ Մարտին Սկորսեզեն եւ Իրվին Ուինքլերը պայմանավորվել են «Ժամանակակից սեր» սերիալի շոուրաներ Ջոն Քարնիի հետ՝ նկարահանել կոմպոզիտոր Ջորջ Գերշվինի (1898-1937) կյանքից եւ ստեղծագործությունից ոգեշնչված «Հմայիչ ռիթմ» երաժշտական ժապավենը:
26-04-2021 02:49
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին նկարահանվել է համարձակ ֆոտոշարքում՝ նորաձևության ֆրանսիական Madame Figaro ամսագրիի համար: Դերասանուհին զարդարել է ինչպես ամսագրի շապիկը, այնպես էլ հայտնվել է ամսագրի գլխավոր էջերին՝ գայթակղիչ հանդերձանքով:
23-04-2021 11:05
45-ամյա փեսացու Ալեքս Ռոդրիգեսի հետ բաժանվելուց հետո 51-ամյա Ջենիֆեր Լոպեսը օգնության համար դիմել է իր նախկին ամուսնուն՝ 52-ամյա Մարկ Էնթոնիին: «Ջենիֆերն ու Մարկը հիանալի հարաբերություններ ունեն: Նրան շատ հաճելի է, երբ Մարկը ընկերակցում է իրեն, երբ ստիպված է լինում աշխատել արտերկրում», - պատմել է աղբյուրը People-ին:
23-04-2021 10:58
Այն կինը, որը մտադիր է ծանոթանալ տղամարդու հետ, նույնիսկ կարճաժամկետ սիրավեպի համար չի դավաճանում իր սկզբունքներին եւ շատ պահանջկոտ վերաբերմունք ունի իր զուգընկերոջ ընտրությանը: Տղամարդիկ այդ առումով այնքան էլ խստապահանջ չեն, նրանք պատրաստ են զոհել իրենց սկզբունքները կարճաժամկետ սիրավեպի համար, բացի արտաքինին վերաբերող կետից:
23-04-2021 10:39
Hulu սթրիմինգային ծառայությունը հայտարարել է «Ինչպես ես հանդիպեցի ձեր մորը» սերիալի շարունակության նկարահանումների մասին, որը թողարկվել է 2005-ից մինչեւ 2014 թվականը: Սերիալում գլխավոր դերը կկատարի դերասանուհի Հիլարի Դաֆը։ Շոուն կոչվելու է «Ինչպես հանդիպեցի ձեր հորը»։
23-04-2021 10:32
Մեջքի քրոնիկ ցավերը, որին բախվում են շատ կանայք, ոչ միայն իջեցնում են կյանքի որակը, այլեւ լուրջ սպառնալիք են առողջության եւ կյանքի համար: Հետաքրքիր է, որ այդ ռիսկերը միայն կանանց համար են արդիական:
23-04-2021 07:59
62-ամյա Մադոննայի 24-ամյա դուստրը՝ Լուրդես Լեոն, դարձել է Vanity Fair ամսագրի մայիսյան համարի հերոսուհին, որի համար նկարահանվել է ներքնազգեստով և պատմել Թիմոթի Չալամետի հետ սիրավեպի մասին. «Նա իմ առաջին ընկերն էր»:
22-04-2021 11:17
Վերջին տարիներին Անջելինա Ջոլին դերեր չի խաղացել և տարվել է ռեժիսուրայով՝ նկարահանելով այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Անկոտրումը» և «Նրանք սպանեցին իմ հորը»: Այս տարի աստղը վերջապես կվերադառնա էկրան. մայիսի 13-ին կներկայացվի «Նրանք, ովքեր ինձ մահ են ցանկանում» ֆիլմը, որում Անջելինան գլխավոր դերում է: Entertainment Weekly-ին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ իր կարիերայի վրա ազդել են ընտանեկան կյանքում տեղի ունեցող իրադարձությունները:
22-04-2021 11:04
Ավստրալիայի ամենամեծ ադամանդով մատանին Սիդնեյի աճուրդում վաճառվել է ռեկորդային` 1,25 միլիոն ավստրալական դոլարով (965 հազար ԱՄՆ դոլար): 25 կարատ քառակուսի քարը կտրվել է 47.961 կարատ քաշով չմշակված ալմաստից:
22-04-2021 10:30
Բերանի խոռոչի հիգիենան օգնում է նվազեցնել COVID-19 կորոնավիրուսային վարակից մահանալու հավանականությունը: Մեծ Բրիտանիայի, Հարավային Աֆրիկայի եւ ԱՄՆ-ի հետազոտողների միջազգային խումբը հաղորդել է, թե ավելի ու ավելի շատ ապացույցներ են հայտնվում, որ կորոնավիրուսը սկզբում ախտահարում է թոքերի արյունատար անոթները եւ միայն հետո անցնում շնչառական ուղիներին:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1103 անգամ
21.10.2026
Դիտվել է 526 անգամ
22.10.2026
Դիտվել է 371 անգամ
27.10.2026
Դիտվել է 68 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster