Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-05-2021 10:09
Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն ամուսնացել է անշարժ գույքի գործակալ Դալթոն Գոմեսի հետ: Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին արտիստի հայրենի Մոնթեսիտո քաղաքում՝ Կալիֆոռնիա նահանգ։ Արարողությանը հրավիրված են եղել միայն հարազատներն ու մտերիմ ընկերները՝ ընդամենը 20 մարդ։
17-05-2021 07:42
Երգչուհի Բիլլի Այլիշը «պայթեցրել» է համացանցը բրիտանական Vogue ամսագրի համար արված անկեղծ ֆոտոսեսիայի շնորհիվ: Նկարներից մի քանիսը, որոնք նա տեղադրել է Instagram- ում մայիսի 2-ին, բառացիորեն ցնցել են լսարանը և հավաքել 14-ից 21 միլիոն հավանում:
17-05-2021 07:41
36-ամյա ռուս դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Վառնավան առաջին անգամ արտահայտվել է TNT հեռուստաալիքի Comedy Woman շոուից հեռանալու մասին: Նա եղել է Comedy Club-ի հաղորդման հյուրը, որտեղ Պավել Վոլյան եւ Գարիկ Խարլամովը գեղեցկուհու համար խաչաձեւ հարցաքննություն են կազմակերպել։ Եկատերինայի խոսքով՝ Comedy Woman-ին մի քանի տարի մասնակցելուց հետո ինքը ցանկացել է իրեն փորձել այլ ժանրերում։
17-05-2021 07:38
Երգչուհի Լոլիտան պատանեկության տարիներին սեռական ոտնձգությունների է ենթարկվել։ Նրան բարեբախտաբար չեն բռնաբարել, սակայն ապագա արտիստուհուն հաջողվել է փրկվել։ Այս մասին նա պատմել է «Ты не поверишь!» հաղորդման եթերում։
17-05-2021 07:36
Իվան Ուրգանտը կնոջ՝ Նատալյայի հետ հանգստանում է Նյու Յորքում։ Օվկիանոսից այն կողմ հեռուստահաղորդավարն ու նրա կինը գնացել են դստեր՝ Էրիկային տեսակցելու։ Ուրգանտի խորթ դուստրը սովորում է ԱՄՆ-ում եւ պանդեմիայի պատճառով ավելի քան մեկ տարի չի տեսել ծնողներին։ Հաղորդավարի կինը՝ Նատալյա Կիկնաձեն, Էրիկային լույս աշխարհ է բերել նախորդ ամուսնության ընթացքում, սակայն Իվանը միշտ աղջկան հարազատ է համարել։
17-05-2021 04:45
34-ամյա Ելենա Պերմինովայի և 61-ամյա Ալեքսանդր Լեբեդևի բազմանդամ ընտանիքում տեղի է ունեցել համալրում: Աստղային զույգն ունեցավ չորրորդ ընդհանուր երեխան: Եվ դա տղա է:
15-05-2021 12:54
Comedy Club-ի սցենարիստ, դերասան 41-ամյա Սեմյոն Սլեպակովը գաղտնի բաժանվել է կնոջից` Կարինայի, որը իրավաբան է և կապ չունի շաու բիզնեսի հետ։
15-05-2021 12:45
Թողարկվել է «Աննա Բոլեյն» սերիալի առաջին թրեյլերը․ գլխավոր դերում հանդես է եկել սեւամորթ դերասանուհի Ջոդի Թըրներ-Սմիթը:
14-05-2021 11:09
Ամերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն վնասել է ոտքը Օկլահոմայում, որտեղ եկել էր Մարտին Սկորսեզեի «Ծաղկային լուսնի մարդասպանները» (Killers of the Flower Moon) ռեժիսորական նոր ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար: Նշանակավոր դերասանը ստիպված է եղել վերադառնալ տուն՝ Նյու Յորք:
14-05-2021 11:07
Հունաստանը զբոսաշրջիկների համար բացել է իր սահմանները: Հունաստանում 6 ամիս առաջ ներդրված բոլոր սահմանափակումները չեղյալ են հայտարարվել: Մասնավորապես, զբոսաշրջիկներից այլևս չի պահանջվի կարանտին անցնել: Երկրի սահմանները բաց կլինեն այն բոլոր զբոսաշրջիկներ համար, որոնք կա՛մ հակակորոնավիրուսային պատվաստում են ստացել, կա՛մ էլ կորոնավիրուսի՝ բացասական արդյունքով թեստ ցույց կտան:
14-05-2021 10:32
Լյուբով Ուսպենսկայայի ամուսինը՝ Ալեքսանդր Պլակսինն, արդեն երկար տարիներ ԱՄՆ-ում ապրում է կնոջ գումարի շնորհիվ։ Նրանք պաշտոնապես ամուսնալուծված չեն, եւ տղամարդը որոշել դատարանում կիսել «համատեղ վաստակածը»։ Արդյունքում Ուսպենսկայայի ամուսինը պարտվել է ունեցվածքի բաժանման գործով դատական վեճը:
14-05-2021 10:20
Ամերիկյան Crocs ապրանքանիշի ռետինե հողաթափերն անվանվել են 2021 թվականի ամռան ամենահայտնի կոշիկները։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ռեփ-կատարող Նիկի Մինաժն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ նա լուսանկարվել է մորթե բարձերով եւ Crocs ապրանքանիշի վարդագույն սաբոներով։
14-05-2021 01:11
43 տարեկան հասակում հանկարծամահ է եղել սեքս-լուսավորիչ, լրագրող, Ռուսաստանի ամենահայտնի ֆեմակտիվիստներից մեկը, SPLETNIK.RU կայքի հիմնադիր Տատյանա Նիկոնովան:
13-05-2021 12:36
Ավոկադոն կարող է հակաքաղցկեղային հատկություններ ունենալ, կարծում են Կանադայի Գուելֆ համալսարանի գիտնականները: Ըստ գիտնականների՝ ավոկադոն հարուստ է ավոկատին B-ով, որը ճնշում է VLCAD ֆերմենտը, որն էլ, իր հերթին, մասնակցում է լեյկեմիկ բջիջների նյութափոխանակության գործընթացին: Այս սննդանյութը քաղցկեղային հիվանդության ոչ թունավոր բուժում է համարվում:
13-05-2021 02:41
Դերասանուհի Օլիվիա Ուայլդը բացասական արձագանքների է բախվել, երբ համացանցում են հայտնվել «հոմոֆոբ» մեկնաբանությունները, որոնք նա կատարել է նախկին հարցազրույցների ընթացքում։ 37-ամյա դերասանուհին քննադատության է ենթարկվել ԼԳԲՏԿ հանրության կողմից այն պատճառով, որ իր կարիերայում դերերի փոփոխությունը համեմատել է սեքսուլության ընդունման որոշման հետ, որը փոխում է մարդու կյանքը։
12-05-2021 10:31
Քանյե Ուեսթից բաժանվելուց հետո Քիմ Քարդաշյանը վայելում է կյանքը։ Ռեալիթի-շոուի աստղն ամուսնալուծվել է ռեփերից փետրվարին, եւ աղբյուրներն ասում են, որ նա «երջանիկ է», որ վերադարձրել է ազատությունը:
12-05-2021 10:28
Comedy Woman-ի նախկին մասնակից Տատյանա Մորոզովան Վյաչեսլավ Մանուչարովի YouTube-յան «Эмпатия Манучи» նախագծում պատմել է, թե ինչու է որոշել լքել հայտնի հումորային շոուն: Մորոզովան նշել է, որ հասկացել է, որ իրեն «պետք է առաջ գնալ»։ «Ես որոշել եմ, որ ինչ-որ նոր բան եմ ուզում», - բացատրել է արտիստուհին։
12-05-2021 09:48
Կարծես թե 51-ամյա Ջենիֆեր Լոպեսի և 48-ամյա Բեն Աֆլեքի վերամիավորման մասին լուրերը կարող են ճիշտ լինել: Հայտնի է դարձել, որ դերասանն ու երգիչուհին միասին են անցկացրել արձակուրդը  Մոնտանայի լեռնադահուկային հանգստավայրում: Ուղեւորության, ըստ աղբյուրների, նրանք միասին են գնացել:
12-05-2021 05:34
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերն առաջիկա մենամարտից առաջ տանից վռնդել է իր հարսնացուին՝ Աննա Մոնրոյին: 44-ամյա ամերիկացին ցանկանում է կենտրոնանալ իր առաջիկա մենամարտի վրա, որտեղ մրցելու է 26-ամյա վիդեոբլորգեր Լոգան Պոլի հետ: Մեյվեզերը կարծում է, որ Մոնրոն կարող է շեղել իրեն, այդ պատճառով վռնդել է նրան:
12-05-2021 02:43
Նեոէքսպրեսիոնիզմի ամերիկացի ներկայացուցիչ Ժան-Միշել Բասկիայի «Այս դեպքում» ստեղծագործությունը աճուրդում 93 միլիոն դոլարով է վաճառվել:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1066 անգամ
21.10.2026
Դիտվել է 515 անգամ
22.10.2026
Դիտվել է 361 անգամ
27.10.2026
Դիտվել է 10 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster