Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-04-2021 10:28
Քուվեյթում կնոջը սպանել են ամուսնության առաջարկությունից հրաժարվելու համար, հաղորդում է MEM-ը: Իշխանությունը հայտարարել է, որ ձերբակալել է սպանության մեջ կասկածյալին:
22-04-2021 07:11
Քրիստինա Ասմուսն իր ծննդյան 33-րդ տարեդարձը նշել է Ալեքսանդր Պետրովի (որի հետ դերասանուհին նկարահանվել է «Տեքստ» ֆիլմում) և Comedy Club-ի արտիստների հետ: Ասմուսի նախկին ամուսինը՝ Գարիկ Խարլամովը միջոցառմանը ներկա չի եղել (այժմ աստղերը բավականին լարված հարաբերություններ ունեն):
21-04-2021 00:44
Comedy Woman հանրահայտ նախագծի հեղինակ Նատալյա Եփրիկյանը դարձավ 43 տարեկան։ Անցյալ տարի, երբ պանդեմիայի պատճառով արտակարգ դրություն հայտարարվեց եւ փակվեց Հայաստանի եւ Ռուսաստանի ավիահաղորդակցությունը, հեռուստաաստղը չկարողացավ տուն մեկնել եւ ուրախ ժամանակ անցկացրեց պատմական հայրենիքում: Եվ հիմա, ինչպես եւ նախորդ տարի, Եփրիկյանը որոշել է իր ծննդյան օրը նշել Դիլիջանում։
21-04-2021 00:42
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի «Լյու-Բյեֆ» կատակերգությունը մասնակցելու է «Բալթյան տուն» թատերական փառատոնին: Փառատոնն անցկացվելու է մայիսի 13-18-ը Սանկտ Պետերբուրգում:
21-04-2021 00:40
Ամուսնու մահվանից երկու շաբաթ հետո դերասանուհի Լուիզա Ղամբարյանը բեմում է:
21-04-2021 00:37
Հայաստանում ապրիլի 20–ին կորոնավիրուսից 34–ամյա հղի կին է մահացել։ Այս տեղեկությունը հաստատել է առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։ Նա կոչ է արել զգոնությունը չկորցնել, ժամանակին դիմել բժշկի ու ինքնաբուժությամբ չզբաղվել։
21-04-2021 00:34
Միչիգանի համալսարանի հետազոտողները պարզել են, որ խռմփացի դեմ պարզ միջոցը կարող է ավելի քան մեկ երրորդով նվազեցնել դեմենցիայի ռիսկը: Խոսքը շնչուղիների վրա մշտական դրական ճնշման պահպանման մասին է: Թերապիան գիշերը դիմակ կրել է ենթադրում, որը միացված է դեպի կոկորդը օդ մղող սարքին, ինչը կանխում է կոկորդի փափուկ հյուսվածքների վնասումը քնի ընթացքում:
20-04-2021 10:39
«blink-182» խմբի թմբկահար Թրեւիս Բարքերը սիրելիի՝ Քորթնի Քարդաշյանի հետ Instagram-յան էջում անկեղծ լուսանկարների ու տեսանյութերի շարք է հրապարակել նրա ծննդյան օրվա առիթով։ Նա սոցիալական ցանցում անձնական արխիվից կադրեր է հրապարակել ու սեր խոստովանել մոդելին։
20-04-2021 10:33
Խոհանոցային սրբիչները կարող են ապաստան լինել մանրէների համար: Ըստ վարակիչ հիվանդությունների փորձագետների՝ դրանք ունիվերսալ են եւ հազվադեպ են լվացվում: Սա մանրէների աճի համար բարենպաստ միջավայր է ապահովում:
19-04-2021 11:22
«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի»․ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է ավագ քրոջ`Քորթնի Քարդաշյանի, ծննդյան 42-րդ տարեդարձը և արխիվային լուսանկարներ հրապարակել: 
19-04-2021 11:21
Ջենիֆեր Լոպեսը փեսացուից բաժանվելուց հետո չի վերադարձրել 1,8 միլիոն դոլար արժողությամբ նշանադրության մատանին:
19-04-2021 11:17
Կրծքագեղձի քաղցկեղը կանխելու 7 գլխավոր պայման․ պահպանեք առողջ քաշը, մարզվեք, ալկոհոլ քիչ օգտագործեք, շատ բանջարեղեն կերեք, իմացեք ձեր ընտանիքի հիվանդությունների պատմությունը, ստուգվեք, մտածեք գենետիկ հետազոտության մասին։
19-04-2021 10:49
Բրազիլիայում կանանց կոչ են արել հնարավորինս հետաձգել հղիությունը, քանի դեռ կորոնավիրուսի համավարակի շուրջ իրավիճակը չի կայունացել: Նշվում է, որ կորոնավիրուսի բրազիլական տարբերակը հղիների մոտ ընթանում է ավելի ագրեսիվ ձեւով:
19-04-2021 10:43
Խորհուրդ է տրվում օրական ոչ ավելի, քան 60 գրամ ընկույզ օգտագործել: Ըստ փորձագետների, ընույզի օրական նորմը 30-50 գրամ է կազմում, իսկ ավելի քան 60 գրամը՝ «լրացուցիչ կալորիաներ են»:
17-04-2021 11:50
Հոլիվուդյան հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոն նշել է, որ Գրեյս Հայթաուերի հետ իր չստացված ամուսնալուծությունը «քամել» է իրեն, և որ իր ունեցած գումարն արագորեն սպառվում է: Դատարանը որոշել է, որ 20 միլիոն դոլար արժողությամբ տան վաճառքից ստացված հասույթը բաժանվելու է երկուսի միջև, բացի այդ, դերասանը տարեկան 1 միլիոն դոլար պետք է հատկացնի կնոջը։
17-04-2021 11:36
Եվրոպայի ամենահին և հեղինակավոր կինոփառատոններից մեկի՝ Կրակովի ՄԿՓ-ի այս տարվա մրցութային ծրագրում առաջին անգամ ներկայացվելու է հայկական կինոնկար՝ «Ժամանումը», որը Րաֆֆի Մովսիսյանի ռեժիսորական դեբյուտային աշխատանքն է:
17-04-2021 11:17
Մահացել է բրիտանացի դերասանուհի Հելեն ՄակՔրորին, որը խաղացել է Հարի Փոթերի մասին ֆիլմերում: Դերասանուհին 52 տարեկան էր։ Նա «Հարի Փոթերի» մասին ֆիլմերում կատարել է Նարցիս Մալֆայի դերը:
17-04-2021 07:21
Նախկին ամերիկյան պոռնոաստղ Մերի Քերին մտադիր է մրցել Գեւին Նյուսոմի հետ՝ կալիֆոռնիացիների կողմից նրա հրաժարականի պահանջների ֆոնին: Քերին հայտարարել է, որ առաջադրվելու է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում՝ միանալով թեկնածուների լայն շրջանակին, եթե Նյուսոմը հրաժարական տա:
17-04-2021 01:57
Հանրաճանաչ հեռուստահաղորդավարուհի Լարիսա Գուզեեւան անցկացրել է «Արի ամուսնանանք» շոուի հերթական հաղորդումը, որտեղ ինտրիգային քայլ է կատարել: Ծրագրին ներկա է եղել դաջվածքի արհեստավարժ նկարիչ, և Գուզեեւան որոշել է բաց չթողնել պահը ու դաջվածք է արել հենց շոուի նկարահանման հրապարակում:
16-04-2021 11:55
Ռուսական էստրադայի երգչուհի Ալլա Պուգաչովան ապրիլի 15-ին նշել է ծննդյան 72-րդ տարեդարձը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1103 անգամ
21.10.2026
Դիտվել է 526 անգամ
22.10.2026
Դիտվել է 371 անգամ
27.10.2026
Դիտվել է 68 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster