Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-05-2021 08:41
«Ընկերներ»-ում սիրահար զույգի (Ռեյչալ եւ Ռոս) մարմնավորած դերասաններ Ջենիֆեր Էնիսթոնը եւ Դեւիդ Շվիմերը, պատմել են միմյանց նկատմամբ իրական զգացմունքների մասին «Ընկերները․ Վերամիավորում» հատուկ էպիզոդի նկարահանման հրապարակում, որը թողարկվել է HBO Max ծառայությունում:
28-05-2021 01:54
Անգլո-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութն ստանալուց հետո մահացել է BBC-ի ռադիոհաղորդավար Լիզա Նյուքասլը: Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, 44-ամյա լրագրողուհին մահացել է մայիսի 21-ին: Նրա մահվան պատճառը դարձել է թրոմբոզը, որն ի հայտ է եկել պատվաստվելուց հետո:
27-05-2021 11:16
Դերասան Բեն Աֆլեքին և երգչուհի Ջենիֆեր Լոպեսին նկատել են Մայամիում: Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որում զույգը ժամանակ է անցկացնում Լոպեսի տանը: Աղբյուրները նշում են, որ Աֆլեքն ու Լոպեսը վերջերս հանգստյան օրերն անցկացրել են Մոնտանայում և դրանից հետո մշտական կապի մեջ են:
27-05-2021 11:13
Փարիզյան Լուվրի նոր տնօրեն առաջին անգամ կին է նշանակվել` Լորանս դե Կարը, որն ավելի վաղ զբաղեցնում էր «Օրսեի եւ Օրանժերիի թանգարանների նախագահի պաշտոնը: 
27-05-2021 11:00
Աննա Բոլեյն թագուհու աղոթագրքում հայտնաբերվել են նրա գաղտնի գրությունները: Կնոջ համար իր աղոթքների գիրքն այնքան թանկ էր, որ այն 1536 թվականին հետը տարել է ամուսնու՝ Հենրի VIII հրամանով իր  մահապատժին։
27-05-2021 10:49
Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, լուրջ միջադեպից հետո աշխատանքից ազատել է իրենց որդու՝ Արչիի գիշերային դայակին։ Արքայական զույգը դրանից հետո որոշել է գիշերվա համար դայակի չվարձել: «Շատ քիչ մարդիկ գիտեն իրական պատմությունն ու պատճառները, որոնք Մեգանին դրդել են դրան։ Սարսափելի միջադեպ է եղել, որից հետո Մարքլը որոշում է կայացրել առհավետ հրաժարվել այդ մարդու ծառայություններից»,- պատմել է Սասեքսի դքսուհու մտերիմներից մեկը։
27-05-2021 07:18
Ամերիկացի հայտնի երգչուհի Արիանա Գրանդեն սոցցանցերում հրապարակել է իր և ամուսնու՝ անշարժ գույքի գործակալ Դալթոն Գոմեսի հարսանեկան արարողության լուսանկարները: 27-ամյա երգչուհին, որը 25-ամյա Գոմեսի հետ ամուսնացել է իրեն պատկանող 6,75 միլիոն դոլար արժեցող կալվածքում՝ Մոնտեսիտոյում, լուսանկարներում կրում է Vera Wang նորաձևության տան ատլասե երկարաքուղ հարսանեկան զգեստ և կարճ քող։
26-05-2021 08:33
YouTube-ում հայտնվել է Marvel-ի  «Հավերժները» խորագրով ֆիլմի առաջին երկու րոպեանոց հոլովակը: Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Անջելինա Ջոլին, Սալմա Հայեկը և այլ հայտնի դերասաններ: Առաջին հոլովակում երեւում է ամբողջ թիմը, իսկ պրեմիերան նախատեսված է այս տարվա նոյեմբերին:
26-05-2021 08:25
Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանին նկատել են Բևեռլի Հիլզ ժամանելիս՝ մասնակցելու «առեղծվածային» լոնդոնցի միլիարդատեր և ամուրի Ջեյմի Ռուբենի ծննդյան աստղային երեկույթին: Ինչպես գրում է Daily Mail-ը, ամիսներ առաջ ամուսնալուծված Քիմը շարունակում է ակտիվորեն մասնակցել բազմամարդ, շքեղ խնջույքներին:
26-05-2021 08:17
Հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովայի նախկին փեսացուն՝ Դավիթ Մանուկյանը, կդառնա «Դոմ-2» ռեալիթի-շոուի վարողը: Ենթադրվում է, որ թողարկումները կսկսվեն արդեն հունիսի 1-ից։
26-05-2021 08:14
Քիմ Քարդաշյանը հրապարակել է սեփական կոսմետիկ բրենդի գովազդի համար նոր ֆոտոշարքից որոշ կադրեր, ինչով զայրացրել է Հնդկաստանի իր բաժանորդներին: Լուսանկարներից մեկում 40-ամյա աստղը ներկայացել է կարմիր գույնի, խորը դեկոլտեով տոպով, կիսաթափանցիկ տաբատով, թափանցիկ ժակետով: Կերպարը լրացնում են հնդկական խորհրդանշով խոշոր ականջօղեր։
26-05-2021 05:27
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն իր վրա է վերցնում անցյալ ամիս կյանքից հեռացած արքայազն Ֆիլիպի պարտականությունները, որը «կապող օղակ» էր հանդիսանում թագավորական ընտանիքի անդամների միջև և օգնում էր հաղթահարել խնդիրները:  Vanity Fair ամսագրում Վինձորներին նվիրված սյունակի հեղինակ Քեթի Նիկոլը կարծում է, որ 39-ամյա դքսուհին դարձել է միապետական ընտանիքի համար դժվարին ժամանակներում նրա «ամենամեծ ակտիվը»:
25-05-2021 01:46
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում: Եզրափակիչում էլ Էլմիրա Կարապետյանը խոցելով 157.0 միավոր վերջանական հաշվարկում 5-րդն է:
25-05-2021 01:43
Նյութափոխանակությունը կարեւոր դեր է խաղում նիհարելու գործընթացում։ Եթե այն դանդաղ է, բավական դժվար կլինի ազատվել ավելորդ քաշից։ Եվ հակառակը, եթե նյութափոխանակությունն աշխատում է ինչպես հարկն է, ցանկալի քաշի հասնելն ավելի հեշտ կլինի։
25-05-2021 01:35
«Անվնաս» թվացող քոր առաջացնող ցանը մաշկի վրա կարող է վտանգավոր քաղցկեղի ախտանիշ լինել, կարծում են Mayo Clinic-ի (ԱՄՆ) մասնագետները:
25-05-2021 01:13
Ոչ վաղ անցյալում 30-ամյա բրիտանացի երգչուհի Ռիտա Օրայի անձնական կյանքում փոփոխություն տեղի ունեցավ. աստղը սկսել է հանդիպել 45-ամյա ռեժիսոր Թայկա Ուայտիտիի հետ, ով «Ջոջո նապաստակի» լավագույն ադապտացված սցենարի անվանակարգում Օսկար էր շահել:
25-05-2021 00:01
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են իսպանացի մոդել Սիթա Աբելանի ոճավորմամբ՝ կիրառելով KKW Beauty ապրանքանիշի արտադրանքները:
24-05-2021 10:12
Ռոտերդամում ավարտված Եվրատեսիլ 2021 երգի մրցույթի հաղթող է ճանաչվել իտալական Måneskin ռոք խումբը:
24-05-2021 10:05
Ըստ կանխատեսողների, այս ամառը կլինի վերջին 25 տարիների ամենաշոգ ամառներից մեկը: Այնպես որ անցյալ տարի գնված երկար կիսաշրջազգեստները, նեղ ջինսերը և կոստյումները պահեք աշնան համար. եկել է սեքսուալ մինի զգեստների ժամանակը:
24-05-2021 09:55
Ճապոնուհի դաշնակահարուհի Յուկո Յոշիոկան Տոկիոյում կայանալիք համերգին կկատարի Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Առնո Բաբաջանյանի և Բեթհովենի ստեղծագործությունները: Այս մասին հայտնում է Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը՝ տեղեկացնելով, որ համերգային երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 15-ին:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1033 անգամ
21.10.2026
Դիտվել է 510 անգամ
22.10.2026
Դիտվել է 356 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster