Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-06-2021 11:36
Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը հայտնվել է հեղինակավոր Vogue ամսագրի հուլիսյան համարի շապիկին։ Ուղեկցող հարցազրույցում Օքսֆորդի համալսարանի շրջանավարտը խոսել է իր հավատքի, Twitter-ում ակտիվության և AppleTV+-ի հետ համագործակցության մասին։
02-06-2021 11:31
51-ամյա Ջենիֆեր Լոպեսը և 48-ամյա Բեն Աֆլեքը վերջերս վերսկսել են իրենց վաղեմի սիրավեպը և ակտիվորեն աշխատում են իրենց հարաբերությունները հաջորդ մակարդակ տեղափոխելու ուղղությամբ: People`s-ի աղբյուրը տեղեկացրել է, որ Լոպեսն անցած հանգստյան օրերն անցկացրել է Լոս Անջելեսում, բայց չի տեսել Աֆլեկին, քանի որ զբաղված է եղել իր գործերով, ինչը նրան խիստ վրդովեցրել էր:
02-06-2021 11:25
Իսպանիայում բարի աշխատակցուհին ձերբակալվել է դանակով իր ղեկավարի առնանդամը կտրելու համար՝ նրան մեղադրելով բռնաբարության փորձի մեջ: Կինը, որը ենթադրաբար Բանգլադեշի 30-ամյա քաղաքացի է, ինքն է զանգահարել ոստիկանություն, որպեսզի խոստովանի հարձակումը՝ հայտարարելով, որ փորձել է դիմադրել սեռական բռնությանը:
02-06-2021 11:19
Ամերիկացի դերասան եւ կատակերգու Ռոբին Ուիլյամսը, որը կենդանության օրոք տառապել է դեպրեսիայով, կարողացել է դեռահաս աղջկան փրկել թմրամնյութերից եւ հոգեբանական խնդիրներից։ 42-ամյա Լիզա Յակուբը, որը Ուիլյամսի հետ նկարահանվել է «Միսիս Դաութֆայր» ժապավենում, պատմել է աստղի աջակցության մասին:
01-06-2021 09:18
Աշխարհի կանանց երկրորդ ռակետ Նաոմի Օսական հրաժարվեց շարունակել մրցապայքարը թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում, որը «Մեծ սաղավարտ» շարքի երկրորդ մրցաշարն է։ Նա դուրս էր եկել երկրորդ շրջան։ «Կարծում եմ, որ հիմա մրցաշարի, մյուս խաղացողների եւ իմ բարեկեցության համար լավագույնը կլինի իմ հեռանալը, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա կենտրոնանալ թենիսի վրա, որը հիմա Փարիզում է»,- Թվիթերում գրել է Ճապոնիայի ներկայացուցիչը։
01-06-2021 09:13
Եղիսաբեթ II-ը մերժել է նոր արքայական զբոսանավը արքայազն Ֆիլիպի անունով կոչելու վարչապետի առաջարկը։ 
01-06-2021 07:29
Չինաստանի իշխանությունները որոշում են ընդունել ընտանիքներին թույլատրել երեք երեխա ունենալ: Որոշումն ընդունվել է Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի Քաղբյուրոյի նիստի արդյունքներով: Այդ միջոցի ուժի մեջ մտնելու ժամկետը չի ճշտվում:
01-06-2021 05:27
Խրոնիկական հոգնածության համախտանիշն արհեստականորեն առաջացնում են խրոնիկական հիվանդությունները եւ մի շարք այլ պատճառներ: Այդ մասին նախազգուշացրել է բժիշկ-թերապեւտ Թինա Պետրովսկայան։
01-06-2021 02:38
Little Big խմբի մասնակից 30-ամյա Սոֆիա Տայուրսկայան առաջին անգամ պաշտոնապես հաստատել է  իր սիրավեպը գործընկերոջ՝ խմբի մենակատար Իլյա Պրուսիկինի (նույն ինքը՝ Իլյիչ) հետ:
31-05-2021 12:33
Բրիտանական լրատվամիջոցները հայտնել են Բրիտանիայի 56-ամյա վարչապետ Բորիս Ջոնսոնի և նրա 33-ամյա սիրեցյալ Քերի Սիմոնդսի հարսանիքի մասին: Արարողությունը գաղտնի տեղի է ունեցել Վեստմինստերի տաճարում, որին հրավիրված են եղել զույգի ամենամոտ ընկերները և հարազատները՝ 30 հոգի:
31-05-2021 12:20
Հոնկոնգի բնակչուհի Ցանգ Յին Հունը համաշխարհային ռեկորդ է սահմանել աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը նվաճելիս: 45-ամյա ուսուցչուհին Էվերեստի բարձունքը ճամբարից բարձրանալով հաղթահարել է 25 ժամ 50 րոպեում: Դա լեռնագագաթը նվաճելու ամենաարագ ցուցանիշն է կանանց շրջանում:
31-05-2021 11:53
Հայտնի երգչուհի Սլավան իր քաղաքացիական ամուսնուց թանկարժեք նվեր է ստացել։ Գործարար Անատոլի Դանիլիցկին նրան 5,5 մլն եվրո արժողությամբ ժամացույց է նվիրել։
31-05-2021 04:22
ՌԴ ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովն առաջացրել է երկրպագուների դժգոհությունը` տեսանյութում նկարահանվելով ռուսաստանցի բլոգեր Դավիթ Մանուկյանի (Դավա) հետ: Երգիչն ուշագրավ տեսանյութը հրապարակել է իր ինստագրամյան էջում: Ֆիքսված կադրերում Կիրկորովը Դավիթ Մանուկյանի հետ պարում է խոհանոցում' կրելով փայլերով մարզակոշիկներ, մուգ ակնոց ու բազմագույն փետուրներից բոա:
31-05-2021 02:40
Լիամ Հեմսվորթից ամուսնալուծվելուց հետո Մայլի Սայրուսի և Քոդի Սիմփսոնի հարաբերությունները մինչ այժմ  ամենաերկարն են աստղի համար: Ինչու են նրանք բաժանվել, անհայտ է, բայց նախկին սիրահարները կարողացել են լավ հարաբերություններ պահպանել և միմյանց դեմ քեն չեն պահում:
29-05-2021 11:12
Օսկարի 94-րդ մրցանակաբաշխության օրը հետաձգվել է մեկ ամսով՝ փետրվարի 27-ից՝ 2022 թ. մարտի 27-ը:
29-05-2021 10:37
Դիետոլոգները պնդում են, որ նիհարելիս օգտակար է ընդեղենը։ Այդ խմբի մթերքների օգտագործումը հանգեցնում է քաշի չափավոր նվազմանը սննդի կալորիականության սահմանափակումների բացակայության դեպքում։ Խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել ավոկադո, քանի որ այդ մթերքը պարունակում է առողջ ճարպեր, որոնք նպաստում են հագեցվածության զգացմանը։
29-05-2021 01:04
Վերջերս հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ երգչուհի Անի Լորակը պատմել է, որ մի քանի տարի առաջ պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն մտերիմ հարաբերությունների դիմաց իրեն հիասքանչ կարիերա է խոստացել։ Իրավիճակը մեկնաբանել է նաեւ երգչուհի Աննա Սեդոկովան «Կարծում եմ, որ այդ սկանդալը շուտով ավելի մեծ թափ կառնի։ Ես նույնպես չգիտեմ, վստահ չեմ իմ գործողություններում։ Այդ մասին միեւնույն է ավելի շատ բան կբացահայտվի․․․ Բոլոր աղջիկներին ցանկանում են խնայեն իրենց ու իրենց գինն իմանան եւ միշտ լինեն պաշտպանության ներքո», - խորհուրդ է տվել նա։
28-05-2021 08:49
Աստղագուշակները պնդում են, որ որոշ մարդիկ բնածին սրտակերներ են: Ձեր սիրտը հեշտությամբ կարող են նվաճել Աղեղնավորները, Ջրհոսները և Առյուծները։  
28-05-2021 08:47
Հուշանվերների վաճառքի Prop Store ընկերությունը հայտարարել է Լոս Անջելեսում անսովոր աճուրդի բացման մասին: Հարի Փոթերի ակնոցները և Ինդիանա Ջոնսի գլխարկը կվաճառվեն մուրճի հարվածով:
28-05-2021 08:44
Բլոգեր եւ ռեփեր Դավիթ Մանուկյանը, ով տարեսկզբին բաժանվել է Օլգա Բուզովայից, շուտով կդառնա «Դոմ-2» վերագործակված շոուի հաղորդավար: Այդ ֆոնին լուրեր են շրջանառվում, որ շոուին նրա հրավերը դարձել է յուրօրինակ վրեժ Օլգայի համար, որը հրաժարվել է հաղորդման վերագործարկումն իրականացնել մեկ այլ ալիքով:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1033 անգամ
21.10.2026
Դիտվել է 510 անգամ
22.10.2026
Դիտվել է 356 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster