Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-06-2021 07:37
Ամաչկոտ մարդիկ ծանոթանալու նոր միջոց են հնարել. hամացանցի օգտատերը գնում են իրենց անուններով, հեռախոսահամարներով կամ օգտահաշիվներով դրոշմակնիքներ: Հասարակակաբ վայրում այլ մարդկանց հետ ծանոթանալու համար դրոշմակնիք է դրվում դուր եկած մարդու մարմնի ցանկացած հատվածին:
11-06-2021 05:59
10 մթերք, որոնք կօգնեն մոռանալ հոգնածության մասին. նուշ, մուգ շոկոլադ, նուռ, կարմիր պղպեղ, հունական յոգուրտ, պոպկոն, սպանախ, ամբողջահատիկային մթերքներ, հապալաս,  ծլեցրած ցորեն:
11-06-2021 04:07
Լոնդոնում 19-ամյա երիտասարդը սպանել է 2 քույրերի` վիճակախաղը շահելու համար: Ավելի ուշ նրա տանը հայտնաբերվել է ձեռագիր փաստաթուղթ, որը, իբր, պայմանագիր էր բրիտանացու և սատանայի միջև, համաձայն որի՝ տղան պետք է կանանց զոհաբերեր հարստանալու համար:
11-06-2021 02:46
Սաուդյան Արաբիայի իշխանությունները թույլ կտան չամուսնացած, ամուսնալուծված կամ այրի կանանց ապրել միայնակ առանց մտերիմ ազգական տղամարդկանց համաձայնության, որոնք սովորաբար նրանց խնամակալներն են՝ ըստ իսլամական օրենսդրության։
10-06-2021 12:52
Իրինա Շեյքը և Քանյե Ուեսթը վերջինիս ծննդյան օրը միասին նշել են Ֆրանսիայում, որով ակտիվացրել են իրենց սիրավեպի մասին լուրերը:
10-06-2021 10:59
Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող 37-ամյա Գոսիամե Թամարա Սիտոլեն համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ միանգամից լույս աշխարհ բերելով 10 երեխաների: Ծննդաբերությունը տեղի է ունեցել հղիության ութերորդ ամսում: Երեխաներից յոթը տղաներ են, երեքը՝ աղջիկ:
10-06-2021 09:49
Չեխիայում 68 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի Լիբուշե Շաֆրանկովան' 1973թ. նկարահանված «Երեք ընկույզ Մոխրոտի համար» ֆիլմի աստղը, ինչի մասին հայտնել է նրա որդին:
10-06-2021 08:32
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն իր հանգուցյալ ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի ծննդյան 100-ամյակի պատվին նոր տեսակի վարդ է տնկել: Թագուհուն վարդը նվիրել է Թագավորական այգեգործական միությունը:
10-06-2021 07:01
Լոլիկի հյութի հաճախակի օգտագործումը զգալիորեն նվազեցնում է որոշ լուրջ հիվանդությունների վտանգը: Փաստն այն է, որ լոլիկը պարունակում է հզոր հակաօքսիդիչ՝ լիկոպեն, որը չի կորցնում իր հատկությունները նույնիսկ պաստերիզացիայից հետո:
09-06-2021 12:04
2007թ․-ին՝ «Keeping Up with the Kardashians» նախագծի թողարկումից վեց ամիս առաջ, համացանցում ինտիմ տեսանյութ է հրապարակվել, որում պատկերված էին Քիմ Քարդաշյանն ու նրա ընկերը՝ Ռեյ Ջեյը։ Քիմը տեսանյութի մասին խոսել է «Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի ժամանակ։ «Որովհետև ես հուզված էի, և դա ինձ դուր էր գալիս»,- կարճ պատասխանել էր Քիմը։ Նա հավելել էր, որ նկարահանման ընթացքում գտնվել է արգելված պրեպարատների ազդեցության տակ։
09-06-2021 11:24
Կորոնավիրուսի համավարակի ընթացքում հարմարավետ կոշիկներ կրելու թրենդը վտանգավոր շրջադարձ է ընդունել․ Balenciaga-ն ներկայացրել է կոշիկներ արտադրող Crocs ընկերության հետ իր վերջին համագործակցությունը՝ նեղ կրունկով սպորտային կոշիկները:
09-06-2021 11:09
Ձիթապտղի յուղը կարող է նվազեցնել սրտի կաթվածի ռիսկը: Այս մասին հայտնում եմ ամերիկյան կարդիոլոգիական ասոցիացիայի մասնագետները:
09-06-2021 10:15
Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային և մինչև 19 տարեկանների հավաքականները սկսում են նախապատրաստվել ընկերական հանդիպումներին: Կանանց ազգային հավաքականը հունիսի 12-ին և 15-ին  ընկերական հանդիպումներ կանցկացնի Ղազախստանի հավաքականի հետ: Կանանց Մ-19 հավաքականը հունիսի 12-ին մեր թիմը կմեկնի Բելառուս, որտեղ հունիսի 13-ին և 15-ին կանցկացնի ընկերական հանդիպումներ Բելառուսի հասակակից հավաքականի հետ:
09-06-2021 09:27
Լոս Անջելեսում բնակվող 79-ամյա միանձնուհին` Մերի Մարգարեթ Քրեփերը խոստովանել է, որ յուրացրել է կաթոլիկ դպրոցին նվիրաբերված ավելի քան 800 հազար դոլարը և ծախսել գումարն ազարտային խաղերի վրա:
08-06-2021 08:06
35-ամյա երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան դեր է ստացել Մոսկվայի Գորկու անվան  գեղարվեստական թատրոնի «Հրաշագործ վրացին» ներկայացման մեջ, որը պատմում է Իոսիֆ Ստալինի մասին: Ներկայացման մեջ նա մարմնավորելու է կաբարեի երգչուհի Բելլա Շանտալին:
08-06-2021 08:00
«Մանկական եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) ներկայացրել է իր նոր՝ «Betty World» երգի տեսահոլովակը։ Այն արդեն հասանելի է համացանցում։
08-06-2021 07:52
Հանգուցյալ կինոգործիչ Օլեգ Տաբակովի որդին՝ Պավելը, հայր է դարձել։ Մոտ մեկ տարի առաջ արտիստին որդի է պարգեւել սիրելին ու գործընկերը՝ Սոֆյա Սինցինան։ Երեխայի մասին ճշմարտությունը բացահայտվել է մի քանի օր առաջ, երբ Տաբակովների ամբողջ ընտանիքը գնացել է Մոսկվայի եկեղեցիներից մեկը՝ կնունքի արարողություն կատարելու համար։
08-06-2021 02:57
Իրավաբան Էլվիրա Տրոիցակայան, որը մասնակցել է Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին, իր մասնակցությամբ հոլովակի պատճառով հայց է ներկայացնել հեռուստահաղորդավարուհի եւ բլոգեր Քսենիա Սոբչակի դեմ։ «Տրոիցկայա եւ գործընկերները» իրավաբանական ընկերության ղեկավարը դատարան է դիմել էսկորտ ծառայություններ մատուցողի հետ համեմատության պատճառով։
08-06-2021 00:02
Դանիացի 52–ամյա սուպերմոդել Հելենա Քրիստինսենը Instagram-ում լուսանկար է հրապարակել սև ներքնազգեստով: Քրիսթենսենի հետևորդները հիացել են նրա կազմվածքով և մեկնաբանություններում բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել նրա արտաքինի մասին։
07-06-2021 09:24
Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլն ունեցել են իրենց երկրորդ երեխային։  «Մեծ ուրախությամբ արքայազն Հարին եւ Մեգանը, Սասեքսի դուքսն ու դքսուհին, ողջունում են իրենց դուստր Լիլիբեթին՝ «Լիլի» Դիանա Մաունթբեթեն-Վինձորին»,-ասված է զույգի հայտարարության մեջ: Աղջիկը անվանակոչվել է ի պատիվ նրա մեծ տատիկի՝ Եղիսաբեթ II թագուհու և տատիկի՝ արքայադուստր Դիանայի պատվին:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 986 անգամ
21.10.2026
Դիտվել է 500 անգամ
22.10.2026
Դիտվել է 349 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster