Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2021 09:41
«Գահերի խաղերի» աստղեր՝ 34-ամյա Էմիլիա Քլարկը և 42-ամյա Ջեյսոն Մոմոան, ովքեր խաղացել են սերիալի ամենաթեժ զույգերից մեկը՝ Դեներիս Թարգարյենը և Դրոգոն, կրկին միավորվել են:
17-08-2021 05:50
Սիրուշոն 2200-ամյա Ամֆիթատրոնում կատարել է «Քանքարավոր Ընկեր»-ը և ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ հրապարակել։
17-08-2021 03:37
30-ամյա չին-կանադացի երգիչ Քրիս Վուն պաշտոնապես ձերբակալվել է բռնաբարության կասկածանքով: Այս մասին երեկ հայտնել են Պեկինի դատախազությունից: Հուլիսի 31-ին Վուն առաջին անգամ ձերբակալվեց Պեկինի ոստիկանության կողմից՝ իր դեմ սեռական ոտնձգության մեղադրանքով առցանց արշավից հետո:
16-08-2021 09:43
Կենդանակերպի ամենագրավիչ 3 տղամարդիկ. ահա թե ում են ամենից շատ սիրում և ցանկանում կանայք՝ Կարիճներ, Երկվորյակներ, Կշեռքներ։
16-08-2021 09:41
Միջինում մարդն իր ողջ կյանքի ընթացքում ծախսում է 336 ժամ, կամ 2 շաբաթ՝ համբուրվելու համար: Համբույրը հիանալի մարզում է դեմքի համար: Համբուրվելիս դեմքի 57 մկաններից աշխատում է մոտ 30-ը: Մկանային աշխատանքը բարելավում է արյան շրջանառությունը, մաշկի առաձգականությունը և օգնում է հարթել կնճիռները:
16-08-2021 09:32
Մեքսիկացի դերասանուհի Սալմա Հայեքը բացատրել է, թե ինչու առավոտյան չի լվացվում։ Արտիստուհին պնդում է, որ դա իրեն սովորեցրել է մերձավոր ազգականը։ «Մանկուց տատիկս ինձ ասում էր, որ առավոտյան չլվացվեմ, քանի որ մաշկի համար բնական յուղեր են հարկավոր, որպեսզի խոնավացնեն», - պատմել է կինոաստղը: Դերասանուհին նշել է, որ երեկոյան շատ մանրակրկիտ մաքրում է մաշկը։
16-08-2021 09:27
Նյու Ջերսիի բնակչուհուն վեց ամսվա ազատազրկում է սպառնում ոսկեգույն ռետրիվերի 10 շաբաթական ձագին լճակում խեղդելու համար: Թոնի Ֆեան խոստովանել է կենդանիների նկատմամբ իր դաժան վերաբերմունքը: Նրա փաստաբանը հայտնել է, որ Ֆեան որոշել է հիվանդ ձագին չտանել անասնաբույժի մոտ'վախենալով ծառայությունների արժեքից, փոխարենը խեղդել է լճակում:
16-08-2021 02:50
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որը նաև բազմազավակ մայրիկ է, երեխաների հետ ներկա է եղել հանրահայտ Paw Patrol մուլտֆիլմի հիման վրա նկարահանված Paw Patrol:The Movie անիմացիոն ֆիլմի մասնավոր ցուցադրությանը: 40-ամյա աստղն իր երեխաներից բացի վերցրել է նաև զարմուհիներին:
13-08-2021 11:04
Ինդոնեզիայի մի բնակիչ ստիպված է եղել ամուսնանալ միանգամից երկու աղջկա հետ: Երբ 20-ամյա Կորիկ Ակբարը հասնացուի հետ պսակադրման գործընթացի մեջ է եղել, նրա նախկին ընկերուհին ներխուժել է սրահ՝ պահանջելով իր հետ ամուսնանալ: Զարմանալիորեն Ակբարի հարսանցուն՝ Կոտիմահը, համաձայնել է առաջարկին՝ ամուսնու նախկին ընկերուհուն ընդունելով որպես երկրրդ կին:
13-08-2021 10:55
TikTok-ը կսահմանափակի 16-17 տարեկան օգտատերերի հաշիվների՝ հաղորդագրությունների փոխանակման հնարավորությունները: Տեսանյութերի փոխանակման ծրագիրը հայտնել է, որ գաղտնիության կարգավորումները փոխելու դեպքում այս օգտատերերը կզրկվեն կայքի այլ օգտատերերին հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունից:
13-08-2021 10:51
Ջեյմի Սփիրսը՝ ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի հայրը, համաձայնել է հրաժարվել դստեր նկատմամբ խնամակալությունից։ «Variety» ամսագիրի տեղեկություններով՝ Սփիրսի փաստաբանը համապատասխան ծանուցումն ուղարկել է Լոս Անջելեսի դատարան։
13-08-2021 05:08
Հանրահայտ Emirates Airlines ավիաընկերությունն աշխարհի ամենաբարձր աշտարակի՝ «Բուրջ Խալիֆա»-ի գագաթին է կանգնեցրել «բորտուղեկցորդուհուն», տեսանյութը տարածելով համացանցում: 829,8 մ բարձրությամբ և 163 հարկանի շինության գագաթին կանգնած անվախ գեղեցկուհին ժպտում է, իսկ ձեռքում պահում է պաստառ: Տեսանյութի հերոսուհին թեև կրում է բորտուղեկցորդուհու համազգեստ, սակայն իրականում սքայդայավեր Նիքոլ Սմիթ Լյուդվիկն է:
13-08-2021 03:13
37-ամյա ռեփեր Տիմատիից բաժանվելուց հետո 25-ամյա Անաստասիա Ռեշետովան հանդիպում է Ռիհաննայի նախկին ընկերոջ՝ Սաուդյան Արաբիայի միլիարդատեր Հասան Ջամիլի հետ:
12-08-2021 10:52
50 տարեկանից բարձր կանանց հասակի նվազումը կարող է վաղաժամ մահվան ռիսկի նշան լինել: Հետազոտությունները ցույց են տվել, որ հասակի զգալի նվազումը կրկնապատկում է կաթվածից և սրտանոթային այլ հիվանդություններից մահվան հավանականությունը, 71 տոկոսով՝ բոլոր պատճառներից:
12-08-2021 10:49
Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինան մեկ միլիոն ռուբլի է խոստացել իր հետևորդին, եթե վերջինս ապացուցի, որ նրա շուրթերի ծավալն ու մազերի գույնը բնական չեն։
12-08-2021 08:09
Ամերիկացի դերասանուհի Հոլի Բերին վնասվածք է ստացել «Կապտուկների մեջ» (Bruised) ֆիլմի նկարահանման հրապարակում: Դերասանուհին կոտրել է կողերը Netflix հարթակի համար նոր ֆիլմի նկարահանման հենց առաջին օրը: Միևնույն ժամանակ, աստղը չի լքել հրապարակը և շարունակել է աշխատել:
12-08-2021 07:34
«Մի ծառի գագաթ» սերիալի 39-ամյա աստղ Սոֆիա Բուշը նշանվել է իր ընկերոջ՝ Գրանթ Հյուզի հետ, հարաբերությունները սկսելուց մեկ տարի անց: Գործարարը դերասանուհուն ամուսնության առաջարկություն է արել  Իտալիա կատարած իրենց ռոմանտիկ ճանապարհորդության ժամանակ:
12-08-2021 05:16
Եվրոպայից տուն վերադառնալով՝ 35-ամյա Իրինա Շեյքն անմիջապես ընկել է պապարացիների տեսախցիկների առջև՝ իր 35-ամյա ընկեր Վիտո Շնաբելի տանը, ում հետ նրան սիրավեպ է վերագրվում: Զույգի հարաբերությունները երբեք չեն հաստատվել, բայց այս անգամ, ըստ երևույթին, Շեյքը իսկապես, չի ցանկացել, որ իր այցը Շնաբելին հանրային դառնա. նա դեմքը թաքցրել է տեսախցիկներից:
11-08-2021 10:49
«Օսկարի» դափնեկիր Քեթրին Զետա Ջոնսը ընտրվել է Netflix-ում Թիմ Բերթոնի նոր նախագծում Մորտիշա Ադամսի դերի համար: Թողարկման ամսաթիվը դեռ գաղտնի են պահում։ Հայտնի է միայն, որ լեգենդար «Ադամսների ընտանիքի» սփին-օֆֆը կներառի ութ սերիա, իսկ «մռայլ» Բերտոնը ձեռնամուխ է եղել ոչ միայն ռեժիսուրային, այլեւ պրոդյուսերական աշխատանքին:
11-08-2021 10:43
Մաքսիմի ներկայացուցիչ Մարգարիտա Սոկոլովան հայտնել է, թե երբ աստղը կկարողանա համերգային գործունեության վերադառնալ։ Սոկոլովայի խոսքով՝ արտիստը համերգների չի մասնակցի եւ նոր երգեր չի թողարկի նվազագույնը մեկ տարի։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 842 անգամ
21.10.2026
Դիտվել է 492 անգամ
22.10.2026
Դիտվել է 339 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster