Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-08-2021 10:29
Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի դատավարությունների շուրջ սկանդալը թափ է հավաքում։ Daily Mail-ը գրում է, որ դերասանը շահել է միջնորդությունը, որի արդյունքում կստուգվի, թե ինչ է եղել 7 մլն դոլարի հետ, որը Հերդը ստացել է ամուսնալուծությունից հետո:
31-07-2021 10:22
36 -ամյա Սքարլեթ Յոհանսոնը դատի է տվել Disney-ին՝ «Սև այրին» ֆիլմի հոնորարի համար: Սքարլեթը վրդովված էր, որ ֆիլմի պրեմիերան թատրոններում և ստիմինգային ծառայությունում հեռարձակվել է միաժամանակ, մինչդեռ Յոհանսոնի հոնորարները կախված են միայն կինոթատրոնների տոմսարկղերում վաճառքից: Մյուս կողմից, Disney-ն անհիմն է համարել նրա պահանջները և, ի պատասխան, հայտարարել, որ դերասանուհուն արդեն վճարված է 20 միլիոն դոլարի չափով գումար:
31-07-2021 10:08
Արագ նիհարելու համար անհրաժեշտ չէ պահել խիստ դիետաներ և օրեր շարունակ անցկացնել մարզասրահում: Այս մեթոդը կօգնի նիհարել 8-12 կգ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում: Միակ պայմանը՝ դուք պետք է յուրաքանչյուր անգամ սնունդ ընդունելուց առաջ խմեք երկու բաժակ ջուր և չխմեք ուտելուց հետո երկու ժամվա ընթացքում:
31-07-2021 10:05
TikTok-ի աստղը Քոնեքտիկուտից մտել է Գինեսի ռեկորդների գիրք որպես աշխարհում ամենամեծ բերան ունեցող։ 31-ամյա Սամանթա Ռամսդելի տեսանյութը մի քանի անգամ վիրուսային է դարձել TikTok-ում, երբ նա ցուցադրել է իր բերանի չափը։
31-07-2021 10:01
24-ամյա ամերիկացի լողորդուհի Քեթի Լեդեկին նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը 800 մետր ազատ ոճում՝ երրորդ անընդմեջ Խաղերում։ Սա Լեդեկիի 7-րդ օլիմպիական ոսկե մեդալն է կարիերայում։ Այդ ցուցանիշով նա հետ է միայն ամերիկացի Ջենի Թոմփսոնից, որը 8 ոսկե մեդալ ունի։
31-07-2021 05:18
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին և իրավապաշտպան Ամալ Ալամուդին Քլունին երեխայի չեն սպասում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով ամուսինների ներկայացուցչին: Բրիտանական պարբերականն ավելի վաղ, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ամուսինները սպասում են իրենց երրորդ երեխայի ծնունդին:
30-07-2021 10:18
Իսրայելում լույս աշխարհ եկած աղջկա ստամոքսում սաղմ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Times of Israel-ը՝ նշելով, որ նման երևույթ բժշկության մեջ բավականին հազվադեպ է հանդիպում: Հաղորդվում է, որ աղջիկը ծնվել է ավելի վաղ հուլիսին Աշդոդ քաղաքի հիվանդանոցում: Մասնագետների խոսքով՝ պտուղը պտղի մեջ դեպքը հանդիպում է յուրաքանչյուր 500 000 ծնունդներից մեկի դեպքում:
30-07-2021 09:58
67-ամյա երգիչ Բորիս Մոիսեևը որոշել է Քրիստինա Օրբակայտեին ժառանգություն թողնել Լատվիայում գտնվող բնակարանը։ Նրա մտերիմ ընկեր Սերգեյ Գորոխը պարզաբանել է, որ արյունակցական կապի մասին խոսք չկա. Ալլա Պուգաչովայի ընտանիքը նախկինի պես շատ մոտ է արտիստին:
30-07-2021 07:21
«MK» հրատարակության կայքը տեղեկացրել է 39-ամյա Կիրիլ Շամալովի՝ Վլադիմիր Պուտինի ենթադրվող նախկին փեսայի և նրա ներկայիս կնոջ՝ Ժաննա Վոլկովայի, տարաձայնությունների մասին։ Ըստ հրապարակման, Շամալովը դիմել է Խամովնիչեսկի դատարան՝ 2018թ․ գրանցված ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջով:
30-07-2021 05:03
Ռուս հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովան մեկ միլիոն ռուբլի արժեքով զարդ է գնել, ինչի մասին հայտնել է Instagram-յան էջի Stories բաժնում։ 35-ամյա հեռուստահաղորդավարուհին հրապարակել է ֆիանսիական Van Cleef & Arpels ապրանքանիշի ոսկե վզնոցի լուսանկարը, որի արժեքը 1 030 000 ռուբլի է։ «Ինքս ինձ շնորհավորել եմ նկարահանումների ավարտի առիթով»,- լուսանկարը մակագրել է նա։
30-07-2021 03:31
Ի՞նչ է հայտնի 49-ամյա դերասանուհի Մարինա Ֆեդունկիվի երիտասարդ ամուսնու մասին: 2019 թվականին աստղը  իտալացի Ստեֆանո Մաջիին հանդիպել է ընդհանուր ընկերների հարսանիքի ժամանակ: Ստեֆանոն Իտալիա-Ռուսաստանն Առևտրի պալատի նախագահի խորհրդականն է, ուստի մի քանի տարի է, ինչ ապրում է Ռուսաստանում: Ընտրյալը 12 տարով փոքր է Ֆեդունկիվից: «Ես տեսա նրա ազնվամտությունը, լավ վարվելակերպը, հոգատարությունը, որով նա շրջապատում էր ինձ», - ասել է Մարինան «Կոմսոմոլսկայա պրավդա» -ին տված հարցազրույցում:
29-07-2021 11:22
Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի նոր ալմբոմը՝ Happier than ever («Ավելի երջանիկ, քան երբևէ») խորագրով, որը կթողարկվի մի քանի օրից, արդեն ռեկորդ է սահմանել նախնական պատվերների քանակով: Ալբոմը դարձել է ամենատարածվածը նախնական պատվերների առումով Apple Music-ի ողջ պատմության ընթացքում: Ավելի քան 1 մլն 28 հազար օգտատեր արդեն այն ավելացրել է իր երգացանկում:
29-07-2021 11:11
Միացյալ Նահանգներում պատրաստել են ամենաթանկ կարտոֆիլե խորտիկը, որն արդեն իսկ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում. այն արժե 200 դոլար։ Ուտեստը պատրաստվել է Նյու Յորքի բարձրաշխարհիկ Serendipity ռեստորանում։ Խոհարարը կարտոֆիլը թաթախել է թանկարժեք շամպայնի և հատուկ քացախի մեջ, ապա 2 անգամ տապակել է սագի ճարպի մեջ։
29-07-2021 11:02
Իսպանիայի պատվավոր թագավոր Խուան Կառլոսի նախկին սիրուհին հայց է ներկայացրել բրիտանական դատարան՝ մեղադրելով նրան հետապնդման մեջ:
29-07-2021 10:54
Կոլումբացի երգչուհի Շակիրան կարող է Իսպանիայում հայտնվել ամբաստանյալի աթոռին հարկերի վճարումից հնարավոր խուսափելու պատճառով։ Դատախազությունը Շակիրային մեղադրում է հարկային վեց հանցագործության համար։ Խոսքն ընդհանուր առմամբ 14,5 միլիոն եվրոյի մասին է։
29-07-2021 05:26
Փերիս Հիլթոնը հերքել է իր հղիության մասին լուրը. «Միայն հարսանիքից հետո», նշել է աստղը:
28-07-2021 11:02
40-ամյա բարձրաշխարհիկ գեղեցկուհի և 2000-ականների ամենահայտնի շիկահեր Փերիս Հիլթոնն առաջին անգամ մայր կդառնան. աստղը երեխա է սպասում իր 40-ամյա փեսացու Քարտեր Ռումից, ում համար ևս ապագա երեխան կլինի առաջինը:
28-07-2021 10:42
Հնդկաստանում հարազատները 17-ամյա աղջկան մահու չափ ծեծել են ջինս կրելու համար, հաղորդում է BBC-ը: Նեհա Պասվանզաբիլին ստացված հարվածներից մահացել է Ուտար Պրադեշ նահանգում:
28-07-2021 10:40
Թուրինի «Յուվենտուսի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույր Կատյա Ավեյրուն հոսպիտալացվել է կորոնավիրուսի հետ կապված բարդացումների պատճառով: Ավեյրուրի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել հուլիսի 17-ին, ինչից հետո նա ինքնամեկուսացել է տանը: Այնուհետև նրա վիճակը վատթարացել է, սկսվել է թոքաբորբ: Հուլիսի 23-ին Կատյային տեղափոխել են հիվանդանոց:
28-07-2021 04:56
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը ընտանեկան լուսանկարներ է հրապարակել՝ շնորհավորելով մայրական կողմի տատի՝ Մարի Ջո Քամփբելի ծննդյան 87-րդ տարեդարձը։ «Դու այն կինն ես, որն ինձ իմ աշխատանքային էթիկան է սովորեցրել և շատ բաներ կյանքի, սիրո և հարաբերությունների մասին», -հրապարակմանը կից գրել է 40-ամյա հեռուստաաստղը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 851 անգամ
21.10.2026
Դիտվել է 492 անգամ
22.10.2026
Դիտվել է 339 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster