Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-08-2021 10:59
Հայտնի ռուս երգչուհի Տատյանա Բուլանովան պատմել է իր նոր սիրեցյալի մասին, ով 19 տարի փոքր է իրենից: Երգչուհին խոստովանել է, որ նախկինում դեմ է եղել տարիքի նման էական տարբերությամբ հարաբերություններին, սակայն, հայտնվելով նման իրավիճակում, որոշել է, որ բոլոր տարիքում սերը հնազանդ է: Եթե տղամարդը լավ է վերաբերում կնոջը, ապա բոլորովին կարեւոր չէ, թե քանի տարեկան է նա:
27-08-2021 10:48
Givenchy-ի ստեղծագործական տնօրեն Մեթյու Ուիլյամսին մեղադրում են գրագողության մեջ։  Խնդիրը Givenchy-ի աշնանային հավաքածուի զգեստն է, որը հիշեցնում է հանգուցյալ դիզայներ Բենջամին Չոյի հագուստը: Երկու նմուշներում կարելի է տեսնել գործած մետաքսե հյուսքեր։ Ուիլյամսը հայտարարել է, որ զգեստը, որով Բեյոնսեն ներկայացել է Harper՝s Bazaar-ի համար, դիզայներին «օմմաժ» է եղել։
27-08-2021 10:15
Անցյալ հանգստյան օրերին Instagram-ի 30-ամյա աստղ Նաստյա Իվլեևան և 27-ամյա ռեփեր Ալջայը հաստատեցին ընտանեկան տարաձայնությունների մասին լուրերը և հրապարակավ հայտարարեցին իրենց բաժանման մասին: Այժմ նախկին սիրահարներին սպասվում է ունեցվածքի բաժանման ոչ այնքան հաճելի գործընթացը:  Ընդհանուր առմամբ, համատեղ կյանքի տարիների ընթացքում հեռուստահաղորդավարը և ռեփերը ձեռք են բերել ավելի քան 100 միլիոն ռուբլի արժողությամբ գույք:
26-08-2021 11:09
Ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Կոտիյարը Սան Սեբաստյանում (Իսպանիա) անցկացվող կինոփառատոնի շրջանակում արժանացել է «Դոնոստիա» մրցանակին կինոարվեստում ունեցած ավանդի համար: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մրցանակը նրան կհանձնվի սեպտեմբերի 17-ին մրցույթի բացման արարողության ժամանակ:
26-08-2021 11:05
Ամերիկացի փոփ աստղ Բրիթնի Սփիրսի հայրը՝ Ջեյմին, վերջերս բռնկված աղմկահարույց սկանդալի պատճառով հրաժարվել է դստեր նկատմամբ խնամակալությունից։ Սակայն, Daily Mail-ի տեղեկություններով, կրկին փաստաթղթեր է ներկայացրել դատարան։ Այժմ էլ Ջեյմի Սփիրսը հայտարարում է, որ պատրաստ է հետագայում եւս հոգ տանել դստեր մասին եւ մտադիր է վերսկսել խնամակալությունը։
26-08-2021 10:57
Դերասաններ Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթեւոսյանն օրեր առաջ ծնողներ են դարձել։ Զույգը որդի է ունեցել։
26-08-2021 10:18
Warner Bros ընկերությունը հայտարարել է «Մատրիցա» ֆիլմաշարի առաջիկա ֆիլմի պաշտոնական անվանումը: Առաջիկա «Մատրիցայի» մասին նոր տեղեկություններ հայտնի դարձան Լաս Վեգասի CinemaCon կինոփառատոնում: Տեղի է ունեցել նաև թիզերային թրեյլերի շնորհանդեսը, որից պարզել է, որ չորրորդ մասի պաշտոնական անվանումն «Մատրիցա. Հարություն» է:
26-08-2021 09:15
Ամերիկացի հայտնի երգչուհի Բիլլի Այլիշը երկրպագուներին զարմացրել է նոր կերպարով՝ ներկայանալով նոր սանրվածքով, որով նմանակել է իր մայրիկին:19-ամյա երգչուհին լուսանկար է հրապարակել իր Instagram-ի «Սթորիզ» բաժնում: Նա հրապարակել է իր լուսանկարը, ապա մայրիկի՝ Մեգգի Բերդի արխիվային լուսանկարը երիտասարդ տարիներին:
25-08-2021 10:48
Forbes-ը կազմել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցանկը, որը գլխավորել է Wildberries առցանց խանութի հիմնադիր Տատյանա Բակալչուկը, որի կարողությունը գնահատվում է 13 մլրդ դոլար: 2-րդ տեղում  ձեռնարկատիրուհի և Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի այրի Ելենա Բատուրինան է (1,3 մլրդ դոլար), 3-րդում՝ «Չերկիզովո» խմբի համասեփականատեր Լիդիա Միխայլովան իր ընտանիքի հետ (1.3 մլրդ դոլար), 4-րդում՝ «Լուկօյլ» ընկերության բաժնետիրոջ՝ Լեոնիդ Ֆեդունի, դուստր Եկատերինան է, որը նաև «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է (900 մլն դոլար):
25-08-2021 10:08
Սոչիում ավարտվեց «Նոր Ալիք 2021» մրցույթը, որի բացարձակ հաղթողը դարձավ Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանը (267 միավոր): Սարոն մրցույթի առաջատարն էր՝ սկսած հենց առաջին օրվանից: Վերջին՝ երրորդ մրցութային օրը, Սարոն հանդես է եկել հատուկ իր համար գրված երգով, որի հեղինակը Դավիթ Բադալյանն է (Tokionine): Երկրորդ հորիզոնականում Բուլղարիայի ներկայացուցիչ Դենիցա Կարասլավովան է:
25-08-2021 10:08
44-ամյա Քանյե Ուեսթը որոշել է կյանքը սկսել զրոյից: Կնոջից՝ Քիմ Քարդաշյանից բաժանվելուց և Իրինա Շեյքի հետ անհաջող սիրավեպից հետո ռեփերը պաշտոնապես դիմել է՝ իր անունը փոխելու համար: Նա փաստաթղթեր է ներկայացրել Լոս Անջելեսի դատարան՝ խնդրելով դատավորին փոխել իր անունը Քանյե Օմարի Ուեսթ-ի փոխարեն՝ Յե (Ye): Ուեսթn իր մտադրությունը հիմնավորել է անձնական պատճառներով:
25-08-2021 07:58
Վաղաժամ սերմնաժայթքումը սեքսոլոգիական այցելուների շրջանում ամենահաճախ հանդիպող խնդիրներից է: Այն կարող է պայմանավորված լինել ֆունկցիոնալ և օրգանական պատճառներով, ոչ ռեգուլյար սեռական կյանքով: Վաղաժամ սերմնաժայթքման հակված են այն անձինք, որոնք ունեն տագնապային, անհանգիստ, հուզական, անկայուն բնավորություն:
25-08-2021 01:03
Կարծես թե 52-ամյա Ջենիֆեր Լոպեսը և 49-ամյա Բեն Աֆլեքը գրեթե չեն բաժանվում: Երեկ, 17 տարի անց սիրավեպը վերսկսած սիրահարները միասին գնումներ են կատարել. զույգը նկարահանել են Լոս Անջելեսի Westfield առևտրի կենտրոնի մոտ: Բենը Ջենիֆերին տարել է այն առեւտրի կենտրոն, որտեղ նրան օրերս նկատել էին ոսկերչական խանութում:
24-08-2021 11:38
Եղիսաբեթ II-ը փաստաբանների թիմ է վարձել՝ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի դեմ պայքարելու համար, որոնք «բազմիցս հարձակվել են» թագավորական ընտանիքի վրա: The Sun-ի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի թագուհին պատրաստ է դիմել դատարան, սակայն հույս ունի, որ հարազատները խելքի կգան և կդադարեցնեն հակամարտությունը:
24-08-2021 11:27
Apple TV- ն ներկայացրել է «Առավոտյան շոուի»-ի 2 -րդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը՝ Ջենիֆեր Էնիսթոնի և Ռիզ Ուիզերսփունի մասնակցությամբ:
24-08-2021 11:07
Տանզանիայի նախագահ Սամիա Սուլուհու Հասանը քննադատության թիրախ է դարձել «տափակ կրծքերով» կին ֆուտբոլիստների մասին այն խոսքերի համար, որ նրանք դժվարությամբ կկարողանան ամուսնանալ: Հասանը Աֆրիկայում միակ գործող կին ղեկավարն է՝ Եթովպիայի նախագահ Սահլե Վորկ Զեւդեի հետ միասին, որի դերը հիմնականում արարողակարգային է:
24-08-2021 08:31
60-ամյա Ալեքսանդր Ցեկալոյի կինը՝ Դարինա Էրվինին, հղիության մասին լուրեր է հրահրել: 30-ամյա նկարչուհին իր սոցէջում տեղադրել է հերթական սելֆին: Հետևորդներն անմիջապես ուշադրություն են դարձրել Դարինայի նկատելի կլորացված փորի վրա, որից էլ եզրակացրել են, որ շուտով աստղային ընտանիքը կհամալրվի:
24-08-2021 01:11
Կամավոր Լեոնիդը, որն օգնություն է ցուցաբերել Մաքսիմին, StarHit-ի հետ զրույցում մանրամասներ է պատմել կոմայից հետո երգչուհու վիճակի մասին։ Նրա խոսքով՝ արտիստը կոմայից հետո հյուծված ու թույլ է եղել։ Այդ պատճառով նրան օգնություն է հարկավոր եղել։ 38-ամյա երգչուհու տրամադրությունը տարբեր է եղել․ մի կողմից նա շփոթված է եղել, մյուս կողմից հասկացել է, որ ողջ է, պարզաբանել է նա։
23-08-2021 09:07
Ապահարզանի դիմում ներկայացնելուց վեց ամիս անց 40-ամյա Քիմ Քարդաշյանն ու 44-ամյա Քանյե Ուեսթը միասին ճաշելու են գնացել Մալիբուում: Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է զույգը մեքենան կայանում շքեղ հյուրանոցի դիմաց, որը գտնվում է Քարդաշյան/Ջեներ ընտանիքի սիրելի ռեստորաններից մեկի հարևանությամբ:
23-08-2021 08:58
Կենդանակերպի նշաններ, որոնք սիրային հարաբերություններում ամենավտանգավորն են․ Կշեռք, Ձկներ, Խոյ, Երկվորյակներ։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 842 անգամ
21.10.2026
Դիտվել է 492 անգամ
22.10.2026
Դիտվել է 339 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster