Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-09-2021 03:51
Աստղիկ բկ-ից երեք եղբայրները տուն են տարել իրենց նորածին երեք քույրերին։ Եռյակը ծնվել է կեսարյան հատմամբ՝ բնականոն առաջացած հղիությունից: Քույրիկները ծնվել էին անհաս, մեկ ամիս Աստղիկ բկ-ի նորածնային ինտենսիվ թերապիայում անցկացնելուց հետո, դուրս են գրվել լիարժեք առողջ: Ընտանիքը, որ արդեն ուներ 3 զավակ, անհամբերությամբ և մեծ ուրախությամբ է դիմավորել փոքրիկներին։
01-09-2021 01:08
Ամռան վերջին օրը տեղի է ունեցել ռուս ամենահակասական ռեփեր Մորգենշտերնի հարսանիքը՝ 21-ամյա սիրեցյալի՝ Դիլարա Զինատուլինայի հետ: Տոնակատարությունը, որը զույգը որոշել էր կազմակերպել 1990 -ականների ոճով, արդեն հավակնում է իր արտառոցությամբ գերազանցել Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի հարսանիքը:
31-08-2021 10:47
Հանգստյան օրերին Dolce & Gabbana-ն Վենետիկում նորաձևության շքեղ միջոցառում էր կազմակերպել՝ ներկայացնելով կենցաղային իրերի, զարդերի նոր հավաքածուներ, ինչպես նաև Ala Moda հավաքածուն: Ցուցադրությունը տեղի ունեցավ Սան Մարկո հրապարակում, իսկ դահլիճում Դոմենիկո Դոլչեին և Ստեֆանո Գաբբանային հաջողվեց հավաքել անհավատալի թվով հայտնիների՝ Ջենիֆեր Լոպես, Հեյդի Քլում, Քիթի Սփենսեր, Շերոն Սթոուն, Հելեն Միրեն, Մոնիկա Բելուչի և շատ ուրիշներ:
31-08-2021 10:21
Այս ամիս տեղի է ունեցել Քսենիա Բորոդինայի եւ Կուրբան Օմարովի ամուսնալուծությունը: Այդ ժամանակ էլ համացանցում լուրեր էին հայտնվել 38-ամյա հեռուստաաստղի և Էրիկ Ավագյանի հնարավոր սիրավեպի մասին։ Ինքը՝ Քսենիան խուսափել է պատասխանել նոր ընտրյալի մասին հարցերին, սակայն ակնարկել է, որ նրա սիրտն արդեն գրավել է մեկ այլ տղամարդով։ Երեկ Բորոդինան մասնակցել է բիզնեսվումեն Էլեոնորա Մովսիսյանի ծննդյան տարեդարձին և ամբողջ երեկոն անցկացրել է մեկ այլ հյուրի՝ Էրիկ Ավագյանի գրկում։
31-08-2021 07:44
ԱՄՆ-ն պնդում է, որ Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհի որդի Էնդրյուն հարցաքննվի. ամերիկուհի Վիրջինիա Ջուֆրեն նրան մեղադրել է բռնաբարությունների մեջ, որոնք կազմակերպել էր ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը:
31-08-2021 06:37
Բրազիլիայի քաղաքացի Ֆրանսուազա դե Սոուզա Օլիվեյրան 31 տարվա բանտարկության է դատապարտվել ամուսնուն՝ Բրազիլիայում Հունաստանի դեսպանին, սպանելու համար: Կնոջ սիրեկանին՝ ոստիկան Սերժիու Մորեյրուին, դատարանը դատապարտել է 22 տարվա բանտարկության: Եվս մեկ ֆիգուրանտի՝ ոստիկանի ազգական Էդուարդու Մորեյրուին, արդարացրել են սպանության գործով, բայց մեկ տարվա բանտարկության են դատապարտել մարմինը թաքցնելու համար:
31-08-2021 02:30
Իլինոյսում դատավորը որդուն զրկել է մայրական խնամքից, քանի որ մայրը չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Դատավոր Քուք Ջեյմս Շապիրոն հարցրել է Ռեբեկա Ֆիրլիթին՝ արդյո՞ք նա պատվաստվել է COVID-19-ի դեմ: Կինը հայտարարել է, որ չի պատվաստվել անցյալում պատվաստանյութերի նկատմամբ կողմնակի ռեակցիաների պատճառով: Դատավորը վճռել է, որ Ֆիրլիթը չի կարող տեսակցել իր 11-ամյա որդուն, քանի դեռ չի պատվաստվել: Նա խնամակալությունը փոխանցել է Ֆիրլիթի նախկին ամուսնուն, որն ամբողջովին պատվաստված է։
30-08-2021 09:37
Չիկագոյից նորապսակների զույգն ուղարկել է 240 դոլարի հաշիվ հյուրերին, որոնք պատշաճ կերպով չէին նախազգուշացրել, որ ներկա չեն գտնվելու հարսանիքին։ «Վերոնշյալ հաշիվը ձեր անհատական տեղերի արժեքն է: Քանի որ դուր չեք զանգահարել կամ պատշաճ կերպով չեք ծանուցել, որ ներկա չեք գտնվելու, այդ գումարը պետք է վճարեք նախապես համաձայնեցված ձեր տեղի համար»,-նշել են նորապսակները:
30-08-2021 08:46
Ամերիկյան Keeping up with the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեները երկրորդ երեխային է սպասում զուգընկերոջից: Երիտասարդ միլիարդատիրուհին և ռեփեր Թրևիս Սքոթն արդեն մեկ դուստր ունեն՝ 3-ամյա Սթորմին: Զույգին մոտ կանգնած աղբյուրները հաստատել են, որ զույգն այժմ երկրորդ երեխային է սպասում, մինչդեռ 24-ամյա Քայլին դեռևս հրապարակայնորեն չի հաստատել իր հղիությունը:
30-08-2021 08:41
Կալիֆոռնիայի Կալաբասաս քաղաքի բնակչուհին փրկել է հնգամյա որդուն կատվառյուծից: Մայրը լսել է երեխայի բղավոցներն ու դուրս վազել դեպի փողոց, որտեղ նրան հաջողվել է մերկ ձեռքերով որդուց հետ մղել վայրի կենդանուն:
30-08-2021 07:52
Կանադայի բնակչուհին, որը գլխուղեղի կաթված է տարել, մեկ տարուց ավելի քաղցի զգացողություն չի ունեցել: 28-ամյա հղի կինը հիվանդանոց է տեղափոխվել մարմնի աջ կողմի կաթվածով և խոսքի խանգարումով: Կինը սկսել է կրկին քաղցի զգացողություն ունենալ միայն կաթվածից 15 ամիս անց: Այդ ժամանակահատվածում վերջինս նիհարել է 10 կգ-ով:
30-08-2021 06:48
Եթե սիրահարվեք Կենդանակերպի այս նշանին, իմացեք՝ հավերժ դատապարտված եք: Նա տարբերվում է բոլոր նրանցից, ում Դուք երբևէ սիրել եք. խոսքը Կարիճի մասին է: Կարիճներն ընկերասեր են և երեկույթների ոգին են, բայց նրանք սիրում են նաև մենությունը: Նրանք անմիջապես հասկանում են՝ երբ են իրենց ստում: Այնպես որ, զգուշացեք:
28-08-2021 10:22
Ինտիմ հարաբերություններն ամրապնդում են իմունային համակարգը՝ ակտիվացնելով իմունոգլոբուլինի արտադրությունը, ինչը մեծացնում է օրգանիզմի՝ պայքարելու և հիվանդություններից խուսափելու ունակությունը։ Գիտնականները պարզել են նաև, որ սեռական մտերմությունը խթանում է ուղեղի աշխատանքը:
28-08-2021 10:00
Լյուքսեմբուրգի արքայազն Լուիի նախկին կինը` 35-ամյա Թեսի Էնթոնին  երրորդ անգամ է մայրացել․ նա ամուսնուց՝ շվեյցարացի գործարար Ֆրանկ Ֆլոսելից, որդի է ունեցել:
28-08-2021 09:57
Ռուս դերասանուհի Յուլիա Պերեսիլդը, ով պատրաստվում է տիեզերք մեկնել «Մարտահրավեր» ֆիլմի նկարահանումների համար, պատմել է դժվարությունների մասին: «Մարզումներ... իջեցում... սկաֆանդրներում... ամոնիակային դիմակներով... վաղը հակագազերով 4-6 ժամ առանց ընդմիջման... թռիչքների վերլուծություն փորձառու տիեզերագնացների կողմից ... հազարավոր անծանոթ բառեր ... եւ գիշերը տեղեկատվության վերամշակում․․․ վերընթերցել բորտային փաստաթղթերը ... վերլուծելով սխալները, որպեսզի այլեւս չկրկնեն դրանք», - Instagram-ում գրել է դերասանուհին։
28-08-2021 09:51
Ընդունված է համարել, որ ճանաչողական գործառույթը տարիքի հետ աստիճանաբար վատանում է, սակայն ամերիկացի գիտնականները կասկածի տակ են դրել այս հիմնավորումը: Փորձագետները պարզել են, որ տարեց մարդկանց մոտ մտավոր որոշ ունակություններ կարող են բարելավվել։
28-08-2021 09:25
Ուզբեկ գիտնականները «լոլիկային պատվաստանյութ» են ստեղծել: Նրանք պնդում են, որ նման լոլիկ ուտելու դեպքում մարդ պատվաստվում է կորոնավիրուսի դեմ:
28-08-2021 02:31
30-ամյա Սոֆյա Տայուրսկայան և 36-ամյա Իլյա Պրուսիկինը Little Big խմբից, ովքեր իրենց սիրավեպը հաստատել էին մայիսի վերջին, շարունակում են կիսվել իրենց հարաբերությունների սկզբի մանրամասներով: Այսպես, Տայուրսկայան նոր հարցազրույցում ասել է, որ իրենք Պրուսիկինի հետ սեռական հարաբերություններ են ունեցել ընկերությունից դրդված:
27-08-2021 11:19
Իրենց հարաբերությունների հինգերորդ տարում 45 -ամյա դերասանուհի Դիանա Կրյուգերը և 52-ամյա Նորման Ռիդուսը որոշել են ամուսնանալ: People-ին զույգի նշանադրության մասին լուրը հայտնել է սիրահարների շրջապատի աղբյուրը:
27-08-2021 11:06
Գերմանիայում 36-ամյա մոդել Ջեսիկա Լեյդոլֆը նկարահանման ժամանակ ընձառյուծի հարձակման է ենթարկվել: Նկարահանումը նվիրված է եղել կենդանիներին, թեև հայտնի չէ, թե ինչ նպատակով էր այն արվում: Կինը նկարվելիս է եղել վանդակի ներսում, որտեղ երկու ընձառյուծ է եղել, և ինչ-որ պահի ամեն ինչ սխալ է գնացել: Մոդելը հոսպիտալացվել է:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 837 անգամ
21.10.2026
Դիտվել է 492 անգամ
22.10.2026
Դիտվել է 337 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster