Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-08-2021 00:40
Մարդիկ ավելի գրավիչ են համարում նրանց, ովքեր դեմ չեն սննդով փորձարկումներ անելուն: Ենթադրվում է, որ սեռական հարաբերություններում նրանք ավելի քիչ հակակրանք ունեն տարբեր ասպեկտների նկատմամբ: Նրանք ընկալվում են որպես զուգընկերներ, ովքեր հակված են առանց պարտավորության սեքսի:
05-08-2021 00:29
Ընկույզը քունն ավելի ամուր եւ առողջ է դարձնում: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ից սննդաբան Սամանտա Քեսեթին: Մասնագետի խոսքով՝ ընկույզը պարունակում է մի քանի միացություններ, որոնք կապված են քնի ռեժիմի հետ: Դրանցից գլխավորը տրիպտոֆանն է:
05-08-2021 00:15
Բանգլադեշում կայծակի հարվածից զոհվել է հարսանիքի առնվազն 16 հյուր: Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի կեսօրին երկրի հյուսիսում գտնվող Շիբգանջ ենթաշրջանում, երբ հյուրերը նավակով լողում էին Պադմա գետի վրայով:
05-08-2021 00:10
Մոսկվայի Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունը ստուգումներ է սկսել այն բանից հետո, երբ համացանցում տարածվել է տեսանյութ, որում երիտասարդ կինը կապված է շարժվող մեքենայի տանիքին: Տեսանյութն իր ինստագրամյան էջում հրապարակել է բլոգեր Սերգեյ Կոսենկոն, որն ունի հինգ միլիոն հետևորդ: Կադրերում երևում է՝ ինչպես է երիտասարդ կինը, որը վարորդի ընկերուհին է, պառկած Bentley-ի տանիքին՝ կապված պարանով և կպչուն ժապավենով, մի ձեռքը ձեռնաշղթայով կապած է վարորդի թևին:
04-08-2021 01:42
Գերմանիայի՝ 100 տարեկանից բարձր տարիքի բնակիչների թիվը 2020 թվականին հասել է ռեկորդային ցուցանիշի վերջին տասը տարվա ընթացքում և կազմել 20 465: Այդ ցուցանիշը 3 523-ով ավելի է, քան արձանագրվել է 2019 թվականին: 100 տարեկանից բարձր կանանց թիվը գործնականում քառապատիկ ավելի է, քան տղամարդկանցը:
04-08-2021 01:34
Ամերիկացի դերասանուհի Ռիզ Ուիզերսփունը 900 միլիոն դոլարով վաճառել է իր «Hello Sunshine» պրոդյուսերական ընկերությունը, որը թողարկել է «Առավոտյան շոու» եւ «Մեծ, փոքր սուտ» սերիալները: Նոր ընկերությունն առայժմ անվանում չունի, սակայն կղեկավարվի Disney-ի նախկին թոփ մենեջերներ Քեւին Մայերի եւ Թոմ Աթեգսի կողմից։
04-08-2021 01:05
Իսպանիայում ձերբակալել են 79-ամյա կնոջ, ով ղեկավարել է թմրավաճառների բանդան: Ձերբակալվել են նաեւ 26 եւ 60 տարեկան տղամարդիկ:
04-08-2021 00:45
Լեգենդար երգչուհի Մադոննան իր երկրպագուներին զարմացրել է երիտասարդ տղայի հետ համբույրով: Նա համապատասխան տեսանյութը տեղադրել է Instagram-ում: Կադրերում աստղը կրքոտ համբուրում է իր 27-ամյա ընկերոջը' Ահլամալիկ Ուիլյամս անունով տղային:
04-08-2021 00:05
46-ամյա Անջելինա Ջոլին, ով վերջերս Փարիզում էր, ժամանել է Իտալիա: Երեխաների հետ միասին դերասանուհին կանգ է առել Վենետիկում ՝ շքեղ Cipriani հյուրանոցում:
03-08-2021 11:20
Քանյե Ուեսթի համերգի «օդով լի» տոպրակն աճուրդում վաճառվել է 7600 դոլարով:
03-08-2021 10:53
Netflix-ը թողարկել է իսպանական «Թղթե տունը» սերիալի հինգերորդ եթերաշրջանի առաջին մասի թրեյլերը։ Շարունակությունը հարթակում կլինի սեպտեմբերի 3-ին, երկրորդ մասը՝ դեկտեմբերի 3–ին։
03-08-2021 07:29
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում բնական ճանապարհով բեղմնավորված, առանց օժանդակ տեխնոլոգիաների կիրառման եռյակ է ծնվել: Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակչուհի 25-ամյա Լաուրա Միրզոյանն ու նրա ամուսինը պլանավորում էին երկրորդ երեխան: Աննկարագրելի է այն զգայական պահը, երբ հղիության վաղ շրջանում Լաուրան ու ամուսինը ՈՒՁՀ հետազոտության ժամանակ պարզեցին, որ ոչ թե մեկ, այլ երեք տղա են ունենալու:
03-08-2021 05:56
Աշխարհի խոշորագույն մասնավոր բարեգործական հիմնադրամներից մեկի համահիմնադիրներ Բիլ Գեյթսի եւ Մելինդա Ֆրենչ Գեյթսի ամուսնալուծությունը պաշտոնապես ավարտվել է: Զույգը ամուսնալուծության դիմումը ներկայացրել է մայիսի 3-ին՝ 27 տարվա ամուսնությունից հետո, սակայն խոստացել է շարունակել իրենց համատեղ բարեգործական աշխատանքը:
03-08-2021 04:23
Հայտնի դերասանուհի Պրյանկա Չոպրան դարձել է աշխարհահռչակ Bulgari ոսկերչական բրենդի նոր համաշխարհային դեսպան, համապատասխան լուսանկարներն արդեն համացանցում են:
02-08-2021 09:23
Netflix-ը վերջապես գաղտնազերծել է, թե ով կդառնա նոր թագուհին, ինչպես նաեւ ում է բաժին հասել արքայադուստր Դիանայի դերը «Թագը» սերիալում: Եղիսաբեթ II-ի դերը հինգերորդ եթերաշրջանում կխաղա Իմելդա Սթոնթոնը, որը առավել հայտնի է «Հարի Փոթերում» կերտած Դոլորես Ամբրիջի դերով: Իսկ Լեդի Դիին կմարմնավորի Էլիզաբեթ Դեբիկին։
02-08-2021 09:17
Կենդանակերպի 3 նշան, ովքեր չգիտեն ինչպես պահել ուրիշների գաղտնիքները. Աղեղնավորներ, Եկվորյակներ, Կույսեր։
02-08-2021 09:12
Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը կրկին գլխավորել է Forbes-ի վարկածով «Ռուսաստանի 50 ամենահաջողակ և հարուստ աստղերի» վարկանիշը՝ 7,4 մլն դոլար եկամուտով։ Նրան հաջորդում է ռեփեր Ալիշեր Մորգենշթերնը՝ 7,4 մլն դոլար եկամուտով։ 3-րդ հորիզոնականում հայտնվել է հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան, որը 2020 թ. հունիսի 1-ից մինչև 2021 թ. մայիսի 31-ը վաստակել է 3,3 մլն դոլար։ Առաջին տասնյակում են ռեփեր Տիմատին, երաժիշտ Սերգեյ Շնուրովը, հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը, հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, ռեփեր Բաստան, ֆուտբոլիստ Արտյոմ Ձյուբան և երգչուհի Պոլինա Գագարինան:
02-08-2021 05:30
Ռենատա Լիտվինովայի 20-ամյա դուստրը՝ Ուլյանա Դոբրովսկայան իր ընկերոջ՝ դիզայներ Ֆյոդոր Դյակոնովի հետ, ներկայացրելեն Մոսկվայի մետրոյի համար ստեղծված հագուստի իրենց դեբյուտային հավաքածուն: Շոուն, որը բացել է երեկոյի համադրող Ռենատա Լիտվինովան, անցկացվել է Հյուսիսային գետափնյա կայարանի տանիքին:
02-08-2021 02:25
Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից, բելառուս աթլետ Կրտիստինա Տիմանովսկայային Բելառուսի իշխանությունները փորձում են Ճապոնիայի մայրաքաղաքից ուժով տանել Մինսկ: Ավելի վաղ 24-ամյա մարզուհին քննադատել էր Բելառուսի հավաքականի ղեկավարության որոշումները: Նրան տեղափոխել են Տոկիոյի օդանավակայան: Մարզուհին ցանկանում է ապաստան ստանալ Եվրոպայում և օգնություն է խնդրել Միջազգային օլիմպիական կոմիտեից (ՄՕԿ):
01-08-2021 13:26
Սեխը մարսողության համար բարդ մթերք է՝ չնայած իր ցածր կալորիականությանը. այդ մթերքի 100 գրամը պարունակում է շուրջ 35 կիլոկալորիա: Չի կարելի սեխն ուտել քաղցած ժամանակ կամ մեկ ուրիշ սննդատեսակի, այդ թվում՝ մրգերի հետ. դա կարող է առաջացնել գազեր կամ փորլուծություն: Լավագույն տարբերակն ուտելուց հետո մեկ ժամ սպասելն է:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 851 անգամ
21.10.2026
Դիտվել է 492 անգամ
22.10.2026
Դիտվել է 339 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster