Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-09-2021 04:54
42-ամյա դերասանուհի Ջենիֆեր Լավ Հյուիթը և նրա 42-ամյա ամուսինը՝ Բրայան Հոլիսեյը, երրորդ երեխանն են ունեցել: Այս լավ նորությամբ աստղը կիսվել է իր Instagram-ում: 
10-09-2021 03:20
30-ամյա մոդել և Victoria`s Secret-ի «հրեշտակ» Ժասմին Թաքսն ամուսնացել է իր ընկերոջ՝ Snapchat-ի միջազգային շուկաների 31-ամյա տնօրեն Խուան Դավիդ Բորրետոյի հետ: Արարողությունը տեղի է ունեցել Էկվադորի Կիտո քաղաքի կենտրոնում գտնվող կաթոլիկ եկեղեցում:
09-09-2021 10:57
Գենետիկ 10 առանձնահատկություն, որոնք երեխային անցնում են հորից. աչքերի գույնը, դեմքի սիմետրիկությունը, այտի փոսիկը, ատամների որակը, մազերի գույնը, շրթունքները, հասակը, ինտելեկտի մակարդակը, մատնահետքերը, քաշը:
09-09-2021 10:49
31-ամյա դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը եւ նրա ամուսինը՝ Կուկ Մարունին, առաջին անգամ ծնողներ կդառնան, People-ին հայտնել է աստղի ներկայացուցիչը։ Ջենիֆերը Նյու Յորքից 37-ամյա նկարչի հետ ծանոթացել է 2018թ-ին՝ 2017թ․-ին ռեժիսոր Դարեն Արանոֆսկուց բաժանվելուց հետո։ Լոուրենսն ու Մարունին ամուսնացել են 2019թ․-ի հոկտեմբերին։
09-09-2021 04:20
Հոլիվուդյան դերասաններ Ջեսիքա Չեսթեյնն ու Օսկար Այզեքը համացանցում իրարանցում են առաջացրել այն բանից հետո, երբ, կարմիր գորգին միասին հայտնվելով, տարօրինակ մտերմություն են դրսևորել: Դա անկեղծ զարմացրել է նրանց երկրպագուներին, որոնցից շատերը շտապել են հիշեցնել, որ երկուսն էլ ամուսնացած են և ընտանիքներ ունեն:
09-09-2021 02:53
Թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկի վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են պասիվ ծխելը, ռադոնի ու ասբեստի ազդեցությունը, թոքերի հիվանդությունները: Սակայն գիտնականները կարծում են, որ դրանց ազդեցությունը չի կարող բացատրել չծխողների մոտ հիվանդության տարածվածությունը:
09-09-2021 01:17
Աֆղանստանում բնակվող կանայք չեն կարողանա զբաղվել սպորտի այնպիսի տեսակներով, որոնց դեպքում արտաքին տեսքը չի համապատասխանում շարիաթի նորմերին: Այս մասին հայտնել է Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման մշակույթի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ահմադուլլա Վասիկը:
08-09-2021 01:14
Իսպանիայի թագուհի Լետիցիան խնայողության հրաշալի օրինակ է ցուցադրել՝ ամուսնու՝ Ֆելիպե VI-րդ թագավորի հետ Մադրիդում Չիլիի նախագահին դիմավորելու արարողությանը ներկայանալով սկսուրի՝ 40 տարվա զգեստով: Զգեստը ժամանակին՝ 1981թ. Հռոմում, կրել է Իսպանիայի նախկին թագուհի Սոֆիան՝ Ֆելիպե VI-րդի մայրը:
08-09-2021 01:12
Բրիտանական Բրիսթոլում 70 կին ամուսնացել է տասնյակ ծառերի հետ՝ այդպիսով փորձելով փրկել դրանք հատումից, ինչը նախատեսված է տեղում շինարարական աշխատանքների ծրագրով: Կանայք, ընդհանուր առմամբ, ամուսնացել են 74 ծառի հետ: Նրանք կրել են հարսանեկան կամ պարզապես տոնական զգեստներ՝ հայտարարելով, որ «ծառերն իրենց կյանքի զուգընկերներն են»:
08-09-2021 01:05
Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Բեյոնսեն գրել եւ ձայնագրել է “Be Alive” երգը՝ Ուիլ Սմիթի «Ռիչարդ արքան» մոտալուտ դրամայի համար: Los Angeles Times-ը նշում է, որ Բեյոնսեն մեծ հավանականությամբ կարող է «Օսկար» մրցանակի հավակնել այդ թերքի համար:
08-09-2021 01:03
Երգչուհի Ռիհանան իր ընկերոջ՝ ASAP Rocky-ի հետ հյուրընկալվել է Նիկի Մինաժին։ Աստղերը բաժանորդներին զարմացրել են ռեփերների մեկամյա որդու եւ Ռիհանա Մաջեսթիի 7-ամյա զարմուհու հետ կադրերով, ինչպես նաեւ հնարավոր համատեղ ուղու մասին լուրերի ալիք են հրահրել:
08-09-2021 00:59
Տխրահռչակ Մոնիկա Լեւինսկին կարծում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը «պետք է ցանկանա ներողություն խնդրել» 1990-ականների սիրային հարաբերությունների սկանդալում իր դերի համար: «Նա պետք է ցանկանա ներողություն խնդրել այնպես, ինչպես ես կցանկանայի ներողություն խնդրել այն մարդկանցից, ում ես եւ իմ գործողությունները ցավ են պատճառել»,- Today-ին FX-ի American Crime Story: Impeachment-ին տված հարցազրույցում ասել է նա:
07-09-2021 11:12
Իսրայելում հաջողությամբ վիրահատել են մեկամյա սիամական երկվորյակներին, որոնք գլխի հետնամասով միմյանց միացած էին լույս աշխարհ եկել: Սա երկրում իրականացվող առաջին նմանօրինակ վիրահատությունն է, որն արվել է իսրայելցի և արտասահմանցի տասնյակ մասնագետներից կազմված թիմի կողմից:
07-09-2021 11:10
Նիգերիայի Յուբանգ գյուղական համայնքում կանայք և տղամարդիկ, որքան էլ դժվար է հավատալ, տարբեր լեզուներով են խոսում: Գյուղի բնակիչներն ասում են, որ կանայք Վեներայից են, իսկ տղամարդիկ՝ Մարսից: Այնքան էլ հստակ չէ, թե ինչ քանակի բառեր կամ արտահայտություններ են տարբերվում կանանց և տղամարդկանց խոսքում, սակայն նրանք տարբեր կերպ են արտահայտում նույն միտքը:
07-09-2021 10:53
Սիցիլիայում մեկնարկել են, ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի եւ հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի՝ «Ամրոց» լիամետրաժ խաղարկային նախագծի նկարահանումները։ Ֆիլմը համարտադրություն է Հայաստանի, Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների եւ Բուլղարիայի միջեւ։
07-09-2021 06:15
Տղամարդկանց շրջանում սեռական ցանկության նվազումը հաճախ կապված է էրեկցիայի խանգարման հետ։ Սա ավելի շատ սեռական ցանկության թվացյալ խանգարում է, քանի որ հաճախ էրեկցիայի խանգարումը բուժելով ցանկությունը վերականգնվում է։
07-09-2021 05:57
Ճապոնիայում տղամարդուն մեղադրել են ինքնասպասարկման լվացքատներից կանանց ներքնազգեստի 730 կտոր գողանալու մեջ: Ոստիկանները նրա բնակարանում հայտնաբերել են ներքնազգեստի 730 իր: Նա ձերբակալվել է եւ իշխանություններին խոստովանել է, որ գողացել է իր մոտ հայտնաբերված ներքնազգեստը:
06-09-2021 09:34
Քարերի վրա բոբիկ քայլելն առողջության վրա բարենպաստ ազդեցություն է ունենում, քանի որ իջեցնում է արյան ճնշումը: Այս կարծիքին են ԱՄՆ-ի Օրեգոնա նահանգի հետազոտական ինստիտուտի դասախոս Ջոն Ֆիշերն ու իր ընկերները:
06-09-2021 09:29
Քաղցկեղի դեմ երկար պայքարից հետո մահացել է բրիտանական հայտնի Girls Aloud աղջիկների խմբի նախկին մենակատար Սառա Հարդինգը: Երգչուհին 39 տարեկան էր:
06-09-2021 09:23
Չինաստանի Հենան նահանգի բնակչուհի Լի Չժանինը պնդում է, որ ընդհանրապես չի քնել վերջին 40 տարում: Առեղծվածը հաջողվել է պարզել Պեկինի հիվանդանոցներից մեկի մասնագետներին, որոնք պարզել են, որ կինն իրականում քնում է, սակայն ոչ բոլորիս համար սովորական եղանակով: Դրա համար նրան պետք չէ պառկել կամ աչքերը փակել: Բժիշկների խոսքով՝ նա քնում է ամուսնու հետ զրուցելիս, և անգամ իրեն թվում է, թե ինքն արթուն է:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 837 անգամ
21.10.2026
Դիտվել է 492 անգամ
22.10.2026
Դիտվել է 337 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster