ՄԵԿ ՏՈՂՈՎ 06-09-2021 09:19 Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին պնդում է, որ վախենում էր Բրեդ Փիթի հետ ամուսնության ժամանակ իր երեխաների անվտանգության համար։ The Guardian-ին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ ամուսնու հետ ամուսնալուծությունը հեշտ չի եղել, սակայն ստիպված է եղել ընդունել այդ որոշումը։
06-09-2021 09:09 ԱՄՆ տրանսպորտի նախարար Փիթեր Բութիջիչը, լինելով առաջին բաց գեյը, որը զբաղեցնում է պետական ծառայողի պաշտոն, երկու երեխա է ունեցել իր ամուսնու հետ։ Բութիջիչը ասել է, որ զույգը աղջիկ եւ տղա է ունեցել։ Ավելի վաղ նշվել էր, որ զույգը, որն ամուսնացած է 2018 թվականից, փորձել է երեխա որդեգրել մեկ տարվա ընթացքում:
04-09-2021 10:51 Որդու ծնվելուց երեք ամիս անց 33-ամյա երգչուհի Յուլիաննա Կարաուլովան որոշել է մկրտել երեխային: Իր սիրեկանի և երեխայի հոր ՝ Անդրեյ Չերնիի հետ միասին աստղը մեկնել է Հայաստան, որտեղ տեղի է ունեցել սրբազան արարողությունը:
04-09-2021 10:39 Շվեդական լեգենդար ABBA-ն վերադառնում է: Երաժշտական խումբը վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ հայտարարել նոր ալբոմի թողարկման մասին և ներկայացրել երկու նոր ստեղծագործություն: Ալբոմը, որը կոչվում է Voyage, կթողարկվի նոյեմբերի 5-ին:
04-09-2021 10:22 Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի կյանքի վերջին բուռն իրադարձությունները կցուցադրվեն նոր ֆիլմում, որը կոչվում է «Հարրի եւ Մեգան. փախուստ պալատից»: Սակայն ժապավենն արդեն քննադատության է ենթարկվել սադրիչ տեսարանի պատճառով։ Ֆիլմը սկսվելու է երազներից, որտեղ Սասեքսի դքսուհին ավտովթարի է ենթարկվելու։
04-09-2021 07:36 Քնի քրոնիկ անբավարարությունը վտանգավոր է առողջության համար. այն ասոցացվում է անուշադրության եւ հիշողության կորստի, ճանապարհատրանսպորտային պատահարների եւ սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի եւ բազմաթիվ այլ խնդիրների հետ:
03-09-2021 10:25 Մոսկվայում բացվել է Collection Premiere Moscow- ի նորաձևության 36-րդ միջազգային ցուցահանդեսը: Միջոցառման հյուրերի թվում էին Օլեսյա Սուձիլովսկայան, Լյուբով Տոլկալինան, Օլգա Սուտուլովան, Եկատերինա Ստրիժենովան, Դարիա Պովերեննովան, Դինա Նեմցովան, Աննա Չուրինան և այլք:
03-09-2021 09:57 Քենդալ Ջեները դարձել է FWRD լյուքս ինտերնետ խանութի ստեղծագործական տնօրեն․ նա պատասխանատու կլինի կայքի արտաքին տեսքի համար, ինչպես նաեւ կհավաքի դիզայներական իրերի անձնական ընտրանի:
03-09-2021 09:41 Մեծ Բրիտանիայի բնակչուհի Զոի Սթիվենսը, ով համավարակի սկզբում մնացել էր Տոնգա կղզում, վերադարձել է տուն: Զոի Սթիվենսը մեկուկես տարի անցկացրել է պոլինեզիական թագավորությունում և համավարակի հետ բախվել է միայն Մեծ Բրիտանիայում:
03-09-2021 09:31 Օրերս 44-ամյա Քանյե Ուեսթը ներկայացրեց նոր` Donda ալբոմը, որի թողարկումից առաջ նա մեծ համերգ կազմակերպեց Չիկագոյում: Դրան մասնակցեց նաև ռեփերի 40-ամյա կինը՝ Քիմ Քարդաշյանը, ում հետ այժմ նա ամուսնալուծության գործընթացում է: Այնուամենայնիվ, կարծես, Քանյեն չի ցանկանում բաժանվել Քիմից. նա նոր երգերից մեկում ակնարկեց իր կնոջը վերադարձնելու ցանկության մասին: Մեկ այլ՝ Hurricane երգում էլ ակնարկեց, որ ամուսնության ընթացքում դավաճանել է Քիմին:
03-09-2021 02:11 Խաբարովսկի դպրոցներից մեկի խորեոգրաֆիայի ուսուցչուհի Յուլիա Մարչենկոն ներողություն է խնդրել պորտապարի համար, որը բեմականացվել է սեպտեմբերի 1-ին: Նրա զղջման խոսքերով տեսահոլովակը հրապարակվել է քաղաքի սոցցանցային էջում: «Իմ հեղինակային համարով պատկերելով երջանկության թռչունին, ես վիրրավորելու ոչ մի ցանկություն չեմ ունեցել»,- ասել է նա:
02-09-2021 10:37 Օրերս Dolce & Gabbana-ի նորաձևության շքեղ ցուցադրություններից հետո, որոնք համախմբեցին մի շարք աստղերի՝ Ջենիֆեր Լոպեսից մինչև Ֆիլիպ Կիրկորով, Վենետիկը հայտնիների հերթական հրավառություն է ապրում. քաղաքում մեկնարկել է Վենետիկի կինոփառատոնը։ Բացման արարողությանը ներկա էին Պենելոպա Կրուսը, Ջորջինա Ռոդրիգեսը, Ադրիանա Լիման, Հելեն Միրենը, Իզաբել Յուպերը, Բյանկա Բալտին, Բարբարա Պալվինը և շատ այլ աստղեր:
02-09-2021 10:09 Աշնանային հատապտուղները, ինչպիսիք են լոռամիրգը և լորենին, դրական ազդեցություն են ունենում առողջության ու իմունային համակարգի վրա․ այս համոզման են սննդաբանները։
02-09-2021 07:42 39-ամյա Բրիթնի Սփիրսի կյանքում գոնե մեկ գլխացավանք պակասեց։ Նրանից հանվել են բոլոր այն մեղադրանքները տնային տնտեսուհու վրա հարձակման գործով: Հիշեցնենք, որ անցյալ ամիս երգչուհու տան օգնականն ասել էր, որ իր և Բրիթնիի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում աստղը, ենթադրաբար, հեռախոսը խլել է իր ձեռքից, այնուհետև հարվածել:
02-09-2021 01:53 MakSim-ը, որը երկար ժամանակ կոմայի մեջ էր (իսկական անունը`Մարինա Աբրոսիմովա), հայտնվել է հանրության առջև: Ըստ երգչուհու երկրպագուների խմբի, նա ներկա է կրտսեր դստեր՝ Մարիայի, առաջին դպրոցական տողանին:
02-09-2021 01:15 Անաստասիա Վոլոչկովան սեպտեմբերի 1-ին դստերն այցելել է անպարկեշտ դեկոլտեով: Instagram-ի իր էջում հրապարակած նկարը առաջացրել է հետևորդների վրդովմունքը։ «Շատ հարմար զգեստ է դպրոց այցելելու համար», «Բացվածքը սարսափելի է», «Կարելի էր ավելի փակ հագուստ կրել», «Եթե իմ մայրը նման հանդերձանքով գար դպրոց, ավելի լավ կլիներ այդ օրը ես մահանայի», - արձագագանքել են բաժանորդները։
01-09-2021 08:01 Մասնագետների պնդմամբ՝ առավել հաճախ «սեքսուալ ձանձրույթի» ֆենոմեն արձանագրվում է այն զույգերի մոտ, որոնք իրենց ինտիմ կյանքում խուսափում են կիրառել նորարարական մոտեցումներ, հակված են միապաղաղ սեռական վարքագծի: Պարզվում է, որ այդպիսի զույգերը սխալմամբ կարծում են, որ զուգընկերը/ուհին բացասական կվերաբերվի իրենց սեքսուալ ֆանտազիաներին, սակայն անհատական զրույցի ժամանակ պատրաստակամություն են հայտնում ընտանիքի ներդաշնակության վերականգնման համար կատարել ամուսնու (կամ կնոջ) ինտիմ ցանկությունները:
01-09-2021 07:54 Forbes-ը հրապարակել է վերջին մեկ տարվա ընթացքում ամենաբարձր վարձատրվող թենիսիստների լավագույն տասնյակը։ Կանանց մեջ առաջատարը Նաոմի Օսական է (Ճապոնիա) 60.1 միլիոն դոլարով, նրան հաջորդում է Սերենա Ուիլյամսը՝ (ԱՄՆ) 41.8 միլիոն։
01-09-2021 07:38 Ֆրանսուհի Ժաննա Պուշենը 4 տարի փորձում է ապացուցել, որ ողջ է, այն բանից հետո, երբ դատարանը նրան մահացած է ճանաչել 2017 թվականին: Ամեն բան սկսվել է, երբ չորս տարի առաջ ընտանիքը նամակ է ստացել դատարանից, որտեղ սխալմամբ նշվում էր, որ նա մահացել է, և որ ամուսինն ու որդին պետք է վճարեն կնոջ պարտքերը:
01-09-2021 07:34 Մեծ Բրիտանիայի ամենատարեց բնակիչը`109-ամյա Ջոն Թենիսվուդը պնդում է, որ այսքան երկար է ապրել, քանի որ ամեն ուրբաթ «ֆիշ ընդ չիպս» է ուտում՝ տապակած ձկներից եւ կարտոֆիլ ֆրիից պատրաստվող անգլիական ուտեստ: Բացի այդ, բրիտանացին խորհուրդ է տվել չփորձել գերազանցել սեփական հնարավորությունները:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27 Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։ 26-10-2026 12:24 Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։ 26-10-2026 12:20 Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին: 22-10-2026 09:48 29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։ 22-10-2026 09:47 40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026 Դիտվել է 837 անգամ 21.10.2026 Դիտվել է 492 անգամ 22.10.2026 Դիտվել է 337 անգամ