Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-10-2021 10:04
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է 1990-ական թվականների նորաձևության ոլորտի լուսանկարչության լավագույն կադրերից մի քանիսը: Ֆոտոշարքում ներկայացված են նախորդ դարի վերջի ամենահայտնի սուպերմոդելները: Ընդհանուր առմամբ, ֆոտոշարքը ներկայացնում է նորաձևության ոլորտի ոսկե դարաշրջանը: Ֆոտոշարքում ընդգրկված կադրերն ընտրել է սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը:
21-10-2021 02:44
Երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան նկարահանվում է հոլիվուդյան ֆիլմում: Այս մասին նա հայտնել է kp.ru-ին տված հարցազրույցում։ Ինչի մասին է ֆիլմը եւ ինչ կերպարում հանդես կգա Բուզովան, դեռեւս հայտնի չէ․ մանրամասները նա չի կարող պատմել:
20-10-2021 10:47
Սննդագետները նշել են այն մթերքները, որոնք օգնում են հաղթահարել սթրեսը եւ բարելավել քունը։ Ըստ նրանց՝ առաջին հերթին հարկավոր է ուտել մագնեզիումով հարուստ մթերքներ՝ ընկուզեղեն, ազնվամորի, մոշ, թուրինջ, ավոկադո: Նաեւ անհրաժեշտ է B խմբի վիտամիններ, որոնք պարունակում են բանջարեղենային աղցանները եւ կանաչեղենը:
20-10-2021 10:43
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը համաձայնել է ամուսնալուծությունից հետո նախկին ամուսնուն՝ Քանյե Ուեսթին, կանխիկ 20 մլն դոլար վճարել, որպեսզի Հիդեն Հիլզում գտնվող նրանց առաձնատունն իրեն մնա:
20-10-2021 10:37
Հաճախակի զկռտոցը կարող է վկայել օնկոլոգիական հիվանդության մասին, պնդում են բրիտանացի մասնագետները: Զկռտոցը կարող է առաջանալ արագ ուտելու, մեծ քանակությամբ սնունդ կամ ալկոհոլ օգտագործելու պատճառով: Սակայն մի շարք դեպքերում այս ախտանիշը ազդարարում է կերակրափողի քաղցկեղի առաջացման մասին:
20-10-2021 10:28
Վթարից հետո, որը մարդու կյանք է խլել, Քսենիա Սոբչակը կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Այս անգամ համբույրի պատճառով։ Նաստյա Իվլեեւայի YouTube-յան ալիքում հրապարակվել է նրա «Королевские кобры» շոուի նոր թողարկումը, որի հատուկ հյուրը Քսենիան է։ Հենց հաղորդման նկարահանումների ընթացքում Իվլեեւան եւ Սոբչակը կրքոտ համբուրվել են, եւ թեման այժմ բուռն քննարկվում է համացանցում։
20-10-2021 03:45
Հնդկաստանում շարունակում են մոլեգնել տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղները, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ հեղեղներից ամենաշատը տուժած Կերալա նահանգում մի զույգ, փողոցների՝ ջրի տակ անցած լինելու պատճառով, ստիպված է եղել իր պսակադրության վայր հասնել՝ ահռելի կաթսայի մեջ նստած:
19-10-2021 10:34
Անգլիական Բեդֆորդշիրի խորհուրդը ծնողներին կոչ է արել իրենց երեխաներին թույլ չտալ դիտել Netflix հոսքային ծառայության հիթ համարվող «Կաղամարի խաղը» (The Squid Game) սերիալը: Պատճառը սերիալում առկա գրաֆիկական պատկերներն են ու բռնության տեսարանները:
19-10-2021 10:23
Cluber-ը ներկայացրել է գեղեցիկ կյանքի 9 կանոնները. 1. Ընդունեք Ձեր իրականությունը: 2. Փորձեք հասկանալ Ձեր կյանքի իմաստը: 3. Շփվեք այլ մարդկանց հետ: 4. Երախտապարտ եղեք: 5. Հոգ տարեք Ձեր մասին: 6. Սովորեք բաց թողնել: 7. Ներեք ինքներդ Ձեզ: 8. Վայելեք մենության պահերը: 9. Սովորեք տեսնել շրջապատող աշխարհի գեղեցկությունը:
19-10-2021 10:01
Ալֆա-լինոլենաթթվով հարուստ սննդակարգը կապված է բոլոր պատճառներից, ներառյալ սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկի նվազեցման հետ: Այսպիսի եզրակացության են եկել Իրանից ժամանած հետազոտողները՝ Կանադայի եւ Նորվեգիայի գործընկերների հետ միասին: Ալֆա-լինոլենաթթուն Omega-3 խմբի պոլիհագեցած ճարպաթթու է, որը պարունակվում է ընկույզեղենի, սոյայի եւ բուսական յուղերի մեջ: 
19-10-2021 07:20
200 տղամարդ եւ կին կամավորներ մերկացել եւ սպիտակ ներկով ներկել են իրենց մարմինները գեղարվեստական ինստալյացիայի համար, որը նախատեսված է ուշադրություն հրավիրել Մեռյալ ծովի ցամաքելու վրա: Նրանց լուսանկարել է ամերիկացի Սփենսեր Թունիքը, ով նման ինստալյացիաներ է արել աշխարհի այլ էկզոտիկ վայրերում:
19-10-2021 05:29
44-օրյա պատերազմից անմիջապես հետո, բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների նախաձեռնությամբ Հայաստանում ընտրվեց 150 սոցիալապես անապահով ընտանիք, որոնք տարիներ շարունակ երեխա չէին ունենում և միակ ճանապարհը արտամարմնային բեղմնավորումն էր: Ծրագրի մեկնարկից 10 ամիս անց 45 զույգ արդեն սպասում է ապագա բալիկի լույս աշխարհ գալուն: Մյուսները բուժման և հետազոտությունների տարբեր փուլերում են: Ծրագրի իրականացման համար բարերարները տրամադրել են 300 մլն դրամ:
18-10-2021 10:50
Դերասանուհի Յուլիա Պերեսիլդը և ռեժիսոր Կլիմ Շիպենկոն, տիեզերագնաց Օլեգ Նովիցկիի ուղեկցությամբ, Երկիր են վերադարձել Միջազգային տիեզերակայանում երկշաբաթյա նկարահանումներից հետո:
18-10-2021 10:39
Վիեննայի Զբոսաշրջության բյուրոն, ի նշան բողոքի, բացել է օգտահաշիվ OnlyFans ծառայությունում մարմնի մերկ մասերով գեղարվեստական ստեղծագործողությունները ցուցադրելու համար, որոնք արգելափակվում են Facebook եւ Instagram սոցիալական ցանցերի կողմից ներքին կանոնների պատճառով: Այդ նախագիծը պետք է ուշադրություն ներգրավի արվեստի ազատության խնդրի շուրջ ինտերնետային հարթակներում ցենզուրայի պայմաններում:
18-10-2021 10:33
Հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանն ու «Blink-182» ռոք խմբի թմբկահար Թրեւիս Բարքերը հայտարարել են նշանադրության մասին։ 42-ամյա Քորթնին 45-ամյա Թրեւիսը Քորթնիին առաջարկություն է արել մայրամուտին «Rosewood Miramar Beach» հյուրանոցում՝ կարմիր վարդերով շրջապատված։
18-10-2021 07:54
Կարծես թե այժմ գիտենք, թե ում հետ է հանդիպում 33-ամյա Քրիստինա Ասմուսը: «Պրակտիկանտներ» հեռուստասերիալի և «Տեքստ» ֆիլմի աստղի ենթադրյալ ընկերը հաշվարկվել է բաժանորդների կողմից: Քրիստինայի հաշվի մանրազնին ուսումնասիրությունը նրանց հանգեցրել է այն եզրակացության, որ նա հանդիպում է հեռուստատեսային պրոդյուսեր Բորիս Կոկինի հետ:
18-10-2021 02:48
Բաղդադի բնակչուհի Անսամ Մանուելն ընտրությունների արդյունքում անցել է Իրաքի խորհրդարան՝ չնայած այն բանին, որ երկու ամիս առաջ է մահացել՝ նոր կորոնավիրուսով վարակվելուց հետո առաջացած բարդություններից: Անսամ Մանուելը խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր որպես մայրաքաղաքից անկախ թեկնածու և ստացել մոտ 2400 ընտրողի աջակցությունը: Սակայն, ինչպես հայտնի է դարձել, ամռանը նա վարակվել է նոր կորոնավիրուսով և մահացալ օգոստոսի վերջին:
15-10-2021 11:25
Հոկտեմբերի 13 -ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական կանանց ֆորումը: Միջոցառումը տեղի է ունենում երեք տարին մեկ, որտեղ քննարկվում են կանանց դերը ժամանակակից աշխարհում և գլոբալ խնդիրներում: Երեկ նիստի մոդերատորն է եղել Վլադիմիր Պուտինի 36-ամյա  դուստրը՝ Մարիա Վորոնցովան, քննարկվել է «ԴՆԹ-ի ուսումնասիրությունը որպես ինքնաճանաչման միջոց» թեման: 
15-10-2021 10:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը ապրում է Թուրքիայում, նրա հասակը 215․16 սմ է։ Ռյումեյսա Գելգին Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել էր նաև 2014 թվականին՝ որպես աշխարհի ամենաբարձրահասակ դեռահաս։ Այն ժամանակ նրա հասակը 213 սմ էր։
15-10-2021 10:33
Ճարպակալում ունեցող մարդկանց համար շատ կարեւոր է սպորտով զբաղվելը, եւ դա ամենեւին էլ քաշի կորստի համար չէ. վարժությունները նրանց համար ինքնին օգտակար են: Ճարպակալում ունեցող մարդիկ, որոնք նստակյաց կյանք են վարում, կարող են 30%-ով կամ ավելի նվազեցնել վաղաժամ մահվան ռիսկը, եթե սկսեն վարժություններ անել:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 814 անգամ
21.10.2026
Դիտվել է 489 անգամ
22.10.2026
Դիտվել է 337 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster