Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-10-2021 10:24
Կալիֆոռնիան դարձել է Ամերիկայի առաջին նահանգը, որտեղ խոշոր խանութները օրենսդրորեն պարտավորվում են վաճառել գենդերային տեսանկյունից չեզոք մանկական խաղալիքներ ու հիգիենայի պարագաներ։
11-10-2021 07:55
Երգչուհի Սաթի Կազանովա. «Նվաստացուցիչ է, երբ աղջիկը տղամարդու ներկայությամբ փող է հանում»: Նա կնճիռներ ունի և բացառում է բոտոքսը, անկեղծորեն խոսում է հարաբերությունների և իր իտալացի ամուսնու մասին, և չի թաքցնում, որ հավատում է աղոթքի ուժին:
09-10-2021 10:17
«Եվրատեսիլ-2022» միջազգային մրցույթը տեղի կունենա Թուրինում: Հոկտեմբերի 8-ին այդ մասին հայտնել է ANSA գործակալությունը։ Իտալիայի RAI պետական ռադիոհեռուստատեսային կորպորացիայի ղեկավարությունն այդ որոշման մասին կհայտարարի մոտ ժամանակներս, սակայն Թուրինի թեկնածությունն արդեն հաստատված է:
09-10-2021 10:14
Կալիֆոռնիան դարձավ ԱՄՆ առաջին նահանգը, որն արգելեց սեռական հարաբերության ժամանակ պահպանակի հեռացումը առանց զուգընկերոջ բանավոր համաձայնության: Այժմ զոհերը կարող են հայց ներկայացնել մեղադրյալների դեմ վնասի փոխհատուցման՝ այդ թվում տուգանքների համար: 
09-10-2021 10:12
Իրանում սահմանվել են ցենզուրայի նոր սահմանափակումներ, որոնց շրջանակում կարգելվի կանանց ցուցադրումը, որոնք ուտում են պիցցա կամ սենդվիչներ, ըմպում են կարմիր գույն ունեցող ընպելիքներ կամ կրում են կաշվե ձեռնոցներ: Առանձին քննարկվել է նաեւ տան պայմաններում մարդկանց նկարահանումը, ինչպես նաեւ տեսարանները, որտեղ տղամարդը թեյ է լցնում կնոջը:
09-10-2021 07:22
Ֆիլիպինցի լրագրողուհի Մարիա Ռեսային շնորհվել է 2021 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակ։ Այս պատվին արժանացել է նաև «Նովայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր Դմտրի Մուրատովը։
09-10-2021 02:28
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ավագ դուստրը՝ 22-ամյա Այշատը, որը ծառայում էր որպես Չեչնիայի մշակույթի նախարարի առաջին տեղակալ, այժմ կղեկավարի այս նախարարությունը։
08-10-2021 10:25
2001 թվականին Ջեյք Ջիլենհոլը և Ջենիֆեր Էնիսթոնը միասին նկարահանվեցին «Լավ աղջիկը» ֆիլմում: Կինոկարում նրանք խաղում են գործընկերների, որոնց միջև սիրավեպ է բռնկվել: Երեկ Հովարդ Ստերնին տված հարցազրույցում դերասանը խոստովանել էր, որ իր համար դժվար է եղել Էնիսթոնի հետ ինտիմ տեսարաններում հանդես գալը: Ամբողջ բարդությունն այն էր, որ այդ շրջանում Ջենիֆերը նրան շատ է դուր եկել:
08-10-2021 10:11
Իսպանիայի իշխանությունները մտադիր են երիտասարդներին ամսական 250 եվրո առաջարկել, որպեսզի խրախուսեն նրանց հեռանալ ծնողական տնից եւ բնակարան վարձել:
08-10-2021 10:01
Հիպերտոնիայի ամենալուրջ հետեւանքներից մեկը համարվում է անոթային տկարամտությունը, որը կարող է առաջանալ ուղեղի հատվածների անբավարար սնուցման պատճառով։ Նոր հետազոտությունում Չինաստանի եւ Ավստրալիայի գիտնականները գնահատել են կապը երիտասարդ տարիքում բարձր ճնշման եւ ուղեղի վտանգավոր փոփոխությունների միջեւ։
08-10-2021 07:44
Մեգան Մարքլը թագավորական ընտանիքի որոշ անդամների անվանել է «անբարյացակամ և նախանձ»: Այս մասին գրել է Mirror-ը՝ հղում անելով արքայական կենսագիր Էնդրյու Մորտոնի «Մեգան. Արքայադուստր Հոլիվուդից» վերահրատարակված գրքին:
08-10-2021 05:40
45-ամյա Անաստասիա Վոլոչկովան հայտնել է իր նոր սիրեցյալի անունը՝ Վլադիմիր, որը 38 տարեկան է: Բալերի պարուհին Instagram-ում տարածել է ռոմանտիկ տեսանյութ, որտեղ զույգը օդ է նետում վարդի թերթիկներ:
07-10-2021 10:07
Նիդեռլանդներից «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթի մասնակից Դիլեյ Ուիլեմշտայնը հրաժարվել է մասնակցությունից՝ պատճառաբանելով, որ եզրափակչի համար պետք է մեկնի Պուերտո Ռիկո, սակայն այնտեղ հասնելու համար պետք է անպայման պատվաստվի կորոնավիրուսի դեմ:
07-10-2021 10:03
Աշխարհահռչակ երգչուհի Թինա Թըրները վաճառել է իր երաժշտական կատալոգի իրավունքները, ներառյալ այնպիսի հիթերի, ինչպիսիք են The Best-ը և Nutbush City Limits-ը: աստղը գործարքը կնքել է BMG երաժշտական հրատարակչական ընկերության հետ: Գործարքը նաև ենթադրում է, որ BMG-ն իրավունքներ է ձեռք բերում Թըրների անվան, կերպարի, ինչպես նաև ապագա հովանավորչական և առևտրային գործարքների համար: Խոսքը 50 մլն դոլարից բարձր գումարի մասին է:
07-10-2021 09:53
Louis Vuitton գարուն-ամառ 2022-ի ցուցադրությունը, որը տեղի է ունեցել Փարիզի Նորաձեւության շաբաթվա վերջին օրը, փորձել է խափանել էկո-ակտիվիստուհին։ Հանդիսատեսը, որոնց թվում էին կինոդիտողներ Կատրին Դենյովն ու Իզաբել Յուպերը, ինչպես նաեւ LVMH ընկերության ղեկավար Բեռնար Առնոն, նույնիսկ միանգամից չեն հասկացել, թե ինչ է տեղի ունենում, երբ բեմահարթակ է դուրս եկել էկոակտիվիստուհին՝ ֆրանսիական «Երկրի բարեկամներ» կազմակերպությունից:
07-10-2021 09:49
Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են «Տուր պատճառ» նոր տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։ Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներից մեկում երգչուհին կերպարանք է ընդունել մեքենայի մեջ։ Նա կրում է արծաթագույն բոտֆորտներ, կապույտ երանգի ոճային բաճկոն։
07-10-2021 00:09
«Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթելուց հետո ամբողջ աշխարհում հայտնի դարձած Maneskin իտալական խումբն իր Instagram-ի հաշվում կիսվել է նոր անկեղծ լուսանկարով: Կադրում խմբի անդամները կեցվածք են ընդունել ստուդիայում՝ բոլորը միասին, հատակին նստած: Դամիանոն և իր ընկերները ամբողջովին մերկ են հայտնվել լուսանկարչի առջև' ծածկելով իրենց մարմնի ինտիմ հատվածները ձեռքերով կամ սև կպչուն պիտակներով:
06-10-2021 09:37
Արդեն մի քանի օր է, ինչ ինտերնետը խոսում է միայն Netflix-ի նոր՝ հարավկորեական «Squid Game» սերիալի մասին, որը թողարկվել է սեպտեմբերի 17-ին: Դժվար է ասել՝ արդյո՞ք դրա ստեղծողներն ակնկալում էին, որ դա նման հետաքրքրություն կառաջացնի ողջ աշխարհ հանրության: Այնուամենայնիվ, այն ոչ միայն ակնթարթորեն մտավ հոսքային ծառայության թոփերի մեջ, այլև գլխավորեց վարկանիշային ցուցակը:
06-10-2021 09:35
Դանիայի նախկին վարչապետ Հելե Թորնինգ Շմիդտը Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենին մեղադրել է ոտնձգությունների համար: «Ժիսկար դ`Էստենը, որը նստած էր կողքիս, սեղանի տակ բռնեց ազդրս: Դա միանգամայն խելագարություն էր: Ես ինքս ինձ հարց տվեցի, թե ինչ է կատարվում: Փոխեցի տեղս, և ամեն ինչ ավարտվեց», - գրել է սոցիալ-դեմոկրատների նախկին առաջնորդն իր գրքում:
06-10-2021 08:55
Մարդիկ, ովքեր երիտասարդ տարիքում կայուն բարձր զարկերակային ճնշում են ունեցել, ուղեղի փոքր չափեր ունեն։ Նրանց մոտ բարձր է նաեւ տկարամտության զարգացման ռիսկը։ Այսպիսի եզրակացության են եկել Ավստրալիայի եւ Չինաստանի գիտնականները։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 821 անգամ
21.10.2026
Դիտվել է 490 անգամ
22.10.2026
Դիտվել է 337 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster