Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-10-2021 03:19
Լիտվայում բժիշկներն ավելի քան երեք ժամ վիրահատել են մի տղամարդու, որը մեկ ամսում ավելի քան մեկ կիլոգրամ քաշով տարբեր մետաղական իրեր է կուլ տվել: Տղամարդը դիմել է Կլայպեդայի համալսարական հիվանդանոց՝ բողոքելով որովայնի հատվածում սաստիկ ցավերից, բայց միևնույն ժամանակ չասելով, որ վերջին երեսուն օրում մետաղական իրեր է կուլ տվել:
06-10-2021 02:58
Ջենիֆեր Լոպեսը չի ներկայացել իր սիրեցյալ Բեն Աֆլեքի հետ «Նուրբ բար» ֆիլմի պրեմիերային։ Պարզվել է, որ պատճառը Ջորջ Քլունին է։  «Ջենը, ինչպես հայտնի է, վատ հարաբերությունների մեջ էր Ջորջ Քլունիի հետ, երբ նրանք միասին նկարահանվում էին «Տեսադաշտից դուրս» (1998) ֆիլմում։ Նրանք չէին կարող հանդուրժել միմյանց», - պատմել է մոտ կանգնած աղբյուրը։
06-10-2021 01:43
Մայիսին հայտնի դարձավ, որ 37-ամյա դերասանուհի Յուլիա Պերեսիլդը և 38-ամյա կինոռեժիսոր Կլիմ Շիպենկոն հոկտեմբերի 5-ին մեկնելու են տիեզերական կայան, որտեղ «Союз МС-19»-ում նկարահանվելու է «Մարտահրավեր» ֆիլմը: Այսօր արդեն ամբողջ աշխարհը հետևում է նրանց պատմական թռիչքին:
05-10-2021 11:09
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով երկրում այսուհետ կնշվի «Հոր օր» տոնը: Տոնը նշվելու է հոկտեմբերի երրորդ կիրակի օրը:
05-10-2021 11:07
Պոլսահայ գործարար Արման Բըչաքչյանի (Բըչաքչը) կինը՝ Սոնգյուլ Օդենը, Թուրքիայում ամենամյա «Magazin Gazetecileri Derneği Altın Objektif Ödülleri» մրցանակաբաշխությանը թատրոնի լավագույն դերասանուհի է ճանաչվել:
05-10-2021 11:01
Ըստ դիետոլոգների՝ ընկույզները պարունակում են բազմաթիվ օգտակար նյութեր՝ բջջանյութ, վիտամիններ եւ հանքանյութեր: Ընկուզեղենը ցանկալի է հում ուտել, քանի որ տապակելու, աղ կամ շաքար ավելացնելու դեպքում դրանք կորցնում են իրենց օգտակար հատկությունները: Նաեւ խորհուրդ է տրվում գնել կեղեւով ընկույզներ, քանի որ կեղեւը մաքրած ընկուզեղենը արագ է թթվում:
05-10-2021 10:47
Արկանզաս նահանգում մի կին 4,38 կարատանոց դեղին ադամանդ է գտել «Ադամանդների խառնարան» այգում։ Նորին Վրեդբերգը եւ նրա ամուսին Մայքլը այցելել են Արկանզաս նահանգի «Ադամանդների խառնարան» զբոսայգի, որտեղ այցելուները կարող են փորփրել ծայրամասերում եւ տուն տանել այն, ինչ կգտնեն:
05-10-2021 01:12
Հանրահայտ ամերիկացի բլոգեր Բրեթման Ռոքը, որն իրեն նույնասեռական է ներկայացնում, առաջին անգամ դարձել է Playboy ամսագրի նոր շապիկի հերոս: Սև ու սպիտակ լուսանկարում 23-ամյա երիտասարդը կրում է կորսետ, զուգագուլպաներ, բարձրակրունկ կոշիկներ:
04-10-2021 10:52
Շվեյցարացի և շվեդ գիտնականների խումբը վերլուծել է մոլորակի երկարակյացների մասին տվյալներն ու պարզել է, որ մարդ կարող է ապրել առնվազն 130 տարի: Միևնույն ժամանակ մարդկային կյանքի տևողությունը սահմանափակող որևէ գործոն նրանք չեն հայտնաբերել:
04-10-2021 10:47
Իսպանիայի Սիտջես քաղաքում ավարտված կանանց աշխարհի թիմային առաջնությունում հաղթող դարձավ Ռուսաստանի հավաքականը։ Հայաստանի կանանց ընտրանուն հաջողվեց խմբային փուլից անցնել մեկ քառորդ եզրափակիչ, որտեղ զիջեց Ուկրաինայի հավաքականին։
04-10-2021 10:44
Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմի ցուցադրությամբ հոկտեմբերի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկեց Երևանի ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը:
04-10-2021 10:35
Ավելի քան տասը հազար երեխա է դարձել մանկապիղծ հոգեւորականների զոհ Ֆրանսիայում, հաղորդում է AFP-ն: Հատուկ հանձնաժողովի հետաքննությունը տեւել է ավելի քան երեք տարի:
04-10-2021 10:32
Պրոդյուսեր Սերգեյ Գալոյանը «Տատու» խմբի նախկին մենակատար Ելենա Կատինային արգելել է կատարել փոփ խմբի երգացանկից տասնյակ երգեր, երբ նա հայտարարել է 2022թ․-ի գարնանը վերադարձի մսին։  Արգելանքի տակ են հայտննվել այպիսի երգեր, ինչպիսիք են «Я сошла с ума» եւ «Нас не догонят», որոնք թույլ չի տրվում կատարել նաեւ այլ լեզուներով։
02-10-2021 11:12
«Հիմա արդեն Թուրքիայում չեմ զգում այն նույն հանգստությունը». պոլսահայ երգչուհի Սիբիլ: Սեպտեմբերի 10-ին երգչուհին երաժշտասերների դատին հանձնեցիք «պատերազմներում որբացած երեխաներին» նվիրված «Ավրորայի աղոթքը» երգը։
02-10-2021 11:07
Ինդոնեզիացին ամուսնացել է բրինձ խաշելու սարքի հետ։ Նա թվիթթերում գրառում է կատարել, որում կիսվել է իր «միակի» հետ միավորվելու ուրախությամբ։ Այդ թվիթը վիրուսային է դարձել։ Ընդ որում, եւ՛ տղամարդը, եւ՛ սարքը հարսանեկան զգեստով են եղել։
02-10-2021 11:00
Այս տարվա մարտի 8-ին Էմիլի Ռատակովսկին եւ Սեբաստիան Բեար-Մաքքլարդն առաջին անգամ ծնող են դարձել՝ առաջնեկին տալով Սիլվեստր Ապոլլո Բեարի անունը: Ընդ որում, նորաթուխ ծնողներն ընդգծել են, որ իրենք չգիտեն երեխայի սեռը, քանի դեռ նա 18 տարեկան չէ եւ չի որոշել։
01-10-2021 17:00
Երեկ Բևերլի Հիլզում տեղի ունեցավ Variety Power Of Women ամենամյա արարողությունը, որն անցկացնում են Variety ամսագիրը և Liferime հեռուստաալիքը: Այս տարվա արարողությանը պատվել են բանաստեղծուհի Ամանդա Գորդոնին, երգչուհիներ Քեթի Փերիին և Լորդին, պրոդյուսեր Չենինգ Դունգիին և դերասանուհի Ռիտա Մորենոին: Նրանք մեծարվել են բարեգործության մեջ նշանակալի ներդրման համար:
01-10-2021 15:22
Կոլումբիացի երգչուհի Շակիրայի վրա հարձակվել է երկու վայրի խոզ. աստղը չի տուժել: Միջադեպը տեղի է ունեցել Բարսելոնայի այգիներից մեկում: Երգչուհու հետ է եղել ութամյա որդին՝ Միլանը: Instagram-ում Շակիրան հետևորդներին պատմել է, որ վարազներն իր պայուսակն ու հեռախոսը տարել են անտառ, բայց նրան հաջողվել է գտնել դրանք:
01-10-2021 15:20
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում բնակվող 15-ամյա աղջիկը պնդում է, որ ամեն օր արցունքի փոխարեն քար է թափվում աչքից: Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, աղջկա մոտ արտասովոր երևույթը սկսել է ի հայտ գալ երկու ամիս առաջ:
01-10-2021 15:09
«Орел и решка» հեռուստատեսային ճամփորդական շոուի մոտիվներով լիամետրաժ ֆիլմ կթողարկվի։ Ժապավենը կստանա «Орел и решка. Кино» անվանումը։ Այն կպատմի, թե ինչպես է նախագծի պրոդյուսերը որոշել նկարահանումներ կազմակերպել աշխարհի ամենափակ երկրներից մեկում՝ թույլ չտալու համար նախագծի փակումը, քանի որ հեռացել են բոլոր հաղորդավարները, ռեժիսորներն ու օպերատորները։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 821 անգամ
21.10.2026
Դիտվել է 490 անգամ
22.10.2026
Դիտվել է 337 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster