Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-01-2022 11:31
Գալիք ամսում Եղիսաբեթ II-ը նշելու է երկրի կառավարման 70-ամյակը։ Նա առաջին անգամ գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին այն բանից հետո, երբ նրա հայրը՝ Ջորջ VI-ը, մահացել է քնի մեջ՝ կորոնար թրոմբոզից։
14-01-2022 11:18
Ամերիկացի պաշտոնյան ծաղրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կնոջը՝ Մելանյային՝ 250 հազար դոլարով սեփական գլխարկը վաճառելու համար։ Նախկին առաջին տիկինն աճուրդի է հանել սպիտակ լայնեզր գլխարկը, որը նա կրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի պետական այցի ժամանակ 2018 թվականի ապրիլի 24-ին:
14-01-2022 11:10
Մեծ Բրիտանիայի թագուհին Էլիզաբեթ Երկրորդը որդուն՝ արքայազն Էնդրյուին, այսօր զրկել է բոլոր զինվորական կոչումներից և թագավորական հովանավորությունից՝ ընդգծելով, որ նա ստիպված է լինելու աղմկահարույց սեքս սկանդալի շրջանակում սեռական ոտնձգության հայցով դատարանի առաջ կանգնել որպես «մասնավոր քաղաքացի»:
14-01-2022 02:10
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի կրտսեր դուստրը՝ Ալիյան, հանկարծակի ջնջել է իր էջերը սոցիալական ցանցերում այն բանից հետո, երբ Instagram-ը պարզեց, որ նա գտնվում է ԱՄԷ-ում։
13-01-2022 11:45
Ռեփեր Machine Gun Kelly-ն առաջարկություն է արել Մեգան Ֆոքսին։ «Ինչ-որ կերպ մեկուկես տարի անց, միասին անցնելով դժոխքի միջով, միասին ծիծաղելով շատ ավելի, քան ես երբեւէ կարող էի պատկերացնել, նա ինձ խնդրեց ամուսնանալ իր հետ։ Եվ ինչպես կյանքում, որը նախորդել է սրան, ինչպես յուրաքանչյուր կյանքում, որը կհետեւի սրան, ես ասացի՝ այո»․- ինստագրամում գրել է Ֆոքսը։
13-01-2022 11:41
Ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի որակավորման փուլի եզրափակիչ։ 19-ամյա հայ մարզուհին կիսաեզրափակիչում մրցել է ուկրաինացի Կատերինա Բայնդլի հետ եւ առավելության է հասել 6։2, 7։5 հաշվով։
13-01-2022 06:20
Սիցիլիայում վաճառքի է հանվել շքեղ առանձնատուն, որտեղ ընթացել են Ֆենսիս Ֆորդ Կոպպոլայի հանրահայտ «Կնքահայրը» եռապատումի երրորդ մասի նկարահանումները: 19-րդ դարի առանձնատունն ունի 22 ննջարան, 8 լոգասենյակ, մառան, նկարչական ստուդիա, գրադարան, փոքրիկ մատուռ, ընդարձակ պարտեզ և վաճառքի է հանել 6 մլն 817․407 դոլարով:
13-01-2022 02:03
Ռուսաստանցի Վալենտին Սեմյոնովը պահանջում է 24 մլն ռուբլի գանձել МУЗ-ТВ հեռուստաալիքից, որի երաժշտական մրցանաբաշխության արարողությանը երգիչ Ֆիլիպ Կիրկորովն ու ռեփեր Դավան (Դավիթ Մանուկյան) ներկայացել են նորապսակների կերպարում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Մոսկվայի Բասմանյան դատարանին:
13-01-2022 01:09
Պանամայական գորտի նոր տեսակն անվանվել է շվեդ բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգի անունով։  Pristimantis gretathunbergae գորտերը հայտնաբերվել են Պանամայում՝ Սանտա Կրուսի բրազիլական համալսարանից Կոնրադ Մեբերտի գլխավորությամբ հետազոտական խմբի կողմից:
12-01-2022 10:37
Սուպերմոդել Բելլա Հադիդը նկարահանվել է Victoria's Secret ներքնազգեստի ապրանքանիշի՝ Սուրբ Վալենտինի օրվան նվիրված գովազդային արշավին: Նոր հավաքածուում տեղ են գտել կրծկալներ, փայլուն ժապավենով Bombshell վարտիքներ, ծաղկային ժանյակով գոտիներ, բոդիներ, ինչպես նաեւ գիշերազգեստներ։
12-01-2022 10:17
Ատամի մածուկի եւ մի շարք այլ մթերքների մեջ հայտնաբերված տրիկլոզանը կարող է աղիների բորբոքում առաջացնել։ Այս եզրակացությանն է հանգել հետազոտողների միջազգային խումբը՝ Չապել Հիլլի Հյուսիսային Կառոլինայի համալսարանի գիտնականների գլխավորությամբ: Այս հակաբակտերիալ նյութի վտանգի մասին ուսումնասիրության արդյունքները հաղորդվում են Nature Communications-ում։
12-01-2022 07:59
Netflix սթրիմինգային ծառայությունը երկարացրել է «Էմիլին Փարիզում» սերիալը միանգամից երկու սեզոնով՝ երրորդ և չորրորդ։ Այս մասին լուրը հայտնվել է ծառայության Twitter-ի պաշտոնական էջում։
12-01-2022 05:52
ԱՄՆ-ում գենետիկորեն վերափոխված խոզի սիրտը հաջողությամբ փոխպատվաստել են մարդուն: Այդ մասին հաղորդել է New York Times-ը: Սա խոզի սրտի առաջին փոխպատվաստումն է մարդուն:
12-01-2022 02:56
Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնն անհայտ անձից զանգ է ստացել. զանգահարողը պնդել է, որ նրա ամուսինը՝ նախագահ Էմանուել Մակրոնը, գեյ սիրեկանի հետ է: Սենատոր Ֆրանսուա Պատրիատը, որը Մակրոնի En Marche կուսակցության անդամ է, հաստատել է, որ տիկին Մակրոնը շատ վատ է զգացել և ցնցվել է այս հեռախոսազանգից հետո:
11-01-2022 11:04
Նիկոլ Քիդմանը «Ոսկե գլոբուս» մրցանակ է ստացել «Դրամայում կնոջ լավագույն դեր» կատեգորիայում՝ «Լինել Ռիկարդո» ֆիլմում մարմնավորած դերի համար: Այս կատեգորիայում պարգեւին նաեւ հավակնում էին Ջեսիկա Չեսթեյնը (Թեմմի Ֆեյի աչքերը»), Օլիվիա Քոլմանը («Անծանոթ դուստրը»), Լեդի Գագան («Gucci»-ի տուն») եւ Քրիսթեն Սթյուարտը («Սփենսեր»):
11-01-2022 10:38
«Netflix» սթրիմինգային հարթակը հայտարարել է, որ «Կախարդը» սերիալի երրորդ եթերաշրջանի նկարահանումները կսկսվեն 2022թ․-ի մարտին: Հայտնի է նաեւ, որ նոր եթերաշրջանի պրեմիերան տեղի կունենա 2023թ․-ի գարնանը։
11-01-2022 08:50
Ֆիլիպիններից նկարչուհի Բրենդա Դելգադոn զարմացրել է սոցցանցերը սատկած ուտիճների վրա արված իր նկարներով: Ուտիճների վրա նկարելու միտքը նրա մոտ ծագել է, երբ նա նկատել է սատկած միջատներին իր աշխատավայրում՝ գրասենյակում:
11-01-2022 07:14
ԱՄՆ Վիրջինիա նահանգում մայրը որդուն Սուրբ ծննդի կապակցությամբ վիճակախաղի տոմս է նվիրել։ Նվերը հաջողություն է բերել. տղան դարձել է միլիոնատեր: Շահած մեկ լիլիոնի մասը ուսանող տղան ծախսել ուսման ծախսերը հոգալու համար։
11-01-2022 02:21
51-ամյա իտալացի իշխան Ջակոմո Բոնաննո դի Լինգվագլոսան դատական հայց է սկսել իր սիրելիի՝ բելառուսցի 35-ամյա Տատյանա Յաշչենկոյի դեմ։ Տղամարդը պնդում է, որ գեղեցկուհին իրենից հարյուր հազարավոր եվրոյի նվերներ է շորթել։
10-01-2022 10:27
Քչերը գիտեն, որ մազերին ծավալ ու փայլ հաղորդելու համար պետք է շամպունի մեջ շաքարավազ ավելացնել։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 649 անգամ
21.10.2026
Դիտվել է 485 անգամ
20.10.2026
Դիտվել է 430 անգամ
22.10.2026
Դիտվել է 333 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster