Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-01-2022 10:57
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը չեղարկել է իր հարսանիքը հեռուստահաղորդավար Քլարկ Գեյֆորդի հետ՝ կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի տարածման պատճառով երկրում հայտարարված տագնապի կարմիր աստիճանի ֆոնին:
24-01-2022 10:43
Քլոե Քարդաշյանի եւ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի վերամիավորման հերթական փորձը կրկին ձախողվել է։ Քլոե Քարդաշյանն իր երեխայի հորը մերժել է տեղափոխվել իր առանձնատուն։ Ըստ աղբյուրների, Քլոեն իր նախկին սիրեցյալին ասել է, որ այլեւս չի ցանկանում նրան տեսնել իր տանը, առավել եւս՝ ապրել մեկ հարկի տակ:
24-01-2022 10:40
73 տարեկանում մահացել է ֆրանսիացի մոդելյեր, լուսանկարիչ եւ Mugler նորաձեւության տան հիմնադիր Թիերի Մյուգլերը։
24-01-2022 07:55
2022 թվականին վառ կարմիրը նոր դրսևորում է ձեռք բերել: Ամենանորաձ տաբատները լինելու են կարմիր և գործվածքը բոլորովին առաջնային չէ:
24-01-2022 02:00
Լյուբով Տոլկալինան Instagram-ում պատմել է մանկության տարիներին իր հետ տեղի ունեցած սեռական բռնության մասին։ Դերասանուհին խոստովանությունն արել է «Խխունջների օրը» ֆիլմի սերիալի գովազդային արշավի շրջանակներում։ Ֆիլմում արծարծվում է կնոջ նկատմամբ բռնության թեման, և Տոլկալինան նշել է, որ այս սերիալն իրեն հոգեհարազատ է։
22-01-2022 12:09
Ֆրանսիայում ձևավորված «Լադանիվա» խումբը, որի հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները մեծ ճանաչում բերեցին խմբին նաև Հայաստանում, Հայաստանը ներկայացնելով՝ հաղթող է ճանաչվել Music Moves Europe Awards 2022 մրցանակաբաշխության «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում:
22-01-2022 11:54
Բրիտանուհին երազում խոստովանել է գողությունը. հանցագործության մանրամասները հայտնի են դարձել ամուսնուն և նա դիմել է ոստիկանություն։ Կինը հաշմանդամից, որին նա խնամել է ծերանոցում, գողացել է 7200 ֆունտ ստերլինգ, իսկ հետո անամոթաբար ծախսել է։
22-01-2022 11:49
Բրիտանացի երգչուհի Ադելը Լաս Վեգասում համերգից մեկ օր առաջ հայտարարել է ելույթը հետաձգելու մասին: Երգչուհին չի կարողացել զսպել զգացմունքներն ու արտասվել է։ Նրա խոսքով՝ ինքն ավելի քան մեկ օր փորձել է խուսափել չեղարկումից, սակայն սարքի առաքման ուշացման եւ իր թիմի ներկայացուցիչների COVID-19 կորոնավիրուսային վարակի թեստի դրական պատասխանի պատճառով շոու պատրաստելու հնարավորություն չի եղել:
22-01-2022 11:47
Ռեփեր Գուֆի նախկին կինը՝ Այզա Դոլմատովան, որոշել է փոխել անունն ու ազգանունը։ Վերջերս բլոգերը պատմել է, որ անվան փոփոխման փաստաթղթեր է ներկայացրել, իսկ այսօր արդեն վկայական է ստացել։ Այժմ 37-ամյա գործարարն ունի Այզա-ԼիԼունա Այ անունը:
21-01-2022 11:11
Արյան ճնշումն արդյունավետորեն վերահսկելու համար անհրաժեշտ է ոչ միայն բժշկի նշանակած դեղամիջոցներն ընդունել, այլեւ հետեւել սննդին։ Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս սննդակարգում կարկադեի (հիբիսկուսի) թեյ ներառել։ Հետազոտությունները ցույց են տվել, որ հիբիսկուսի չոր տերեւներից պատրաստված թեյի օգտագործումը իջեցնում է զարկերակային ճնշումը:
21-01-2022 11:06
Ամերիկացի դերասանուհի Պամելա Անդերսոնը դիմել է հինգերորդ ամուսնուց բաժանվելու համար։ Ֆոտոոմոդելն ու դերասանուհին իր թիկնապահի՝ Դեն Հեյխերսթի հետ ամուսնացած է մեկ տարուց ավելի։
21-01-2022 04:09
Լավ քնի գաղտնիքը բացահայտել են ննջասենյակների դասավորության մասնագետները. նրանց կարծիքով՝ ննջասենյակում ավելորդ իրերի ավելցուկն ու խառնաշփոթը խանգարում են ուղեղին հանգստանալ։ Արդյունքում՝ մարդու համար դժվարանում է քնելն ու լավ քնելը։
21-01-2022 03:40
Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան սկանդալի կենտրոնում է հայտնվել Մալդիվներից Մոսկվա մեկնող ինքնաթիռում՝ դիմակ կրելուց հրաժարվելու պատճառով։ «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո ոստիկանության աշխատակիցներ են կանչվել: Վոլոչկովայի նկատմամբ երկու արձանագրություն է կազմվել, այդ թվում՝ խուլիգանության համար։
21-01-2022 01:35
Մոսկվայում կայացել է Դանիլա Կոզլովսկու «Կարամորայի» առաջին սերիայի պրեմիերան։ Ցուցադրման հյուրերն էին Ֆյոդոր Բոնդարչուկը և Պաուլինա Անդրեևան, Կոնստանտին Խաբենսկին, Վլադիմիր Պոզները, Նադեժդա Միխալկովան, Օլգա Սուտուլովան և Եվգենի Ստիչկինը, Միխայիլ Զիգարը, Սերգեյ Բուրունովը, Վարվարա Շմիկովան և Դանիիլ Ռադլովը, Անտոն և Դարիա Զլատոպոլսկին և շատ ուրիշներ:
20-01-2022 10:02
Սաուդյան Արաբիայի քաղաքացին 34 տարեկանում հաջողությամբ լույս աշխարհ է բերել երկվորյակների հինգ զույգ: Կինը մի քանի շաբաթ գտնվել է բժիշկների խիստ հսկողության տակ: 10 նորածիններից յուրաքանչյուրի քաշը 950-ից 1100 գրամ է։ Նրանք բոլորը բացարձակապես առողջ են։
20-01-2022 09:58
ԱՄՆ-ի Ձայնագրման արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի «Գրեմմի»-ի 64-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 3-ին Լաս-Վեգասում, MGM Grand Garden Arena-ի հարթակում: Արարողությունը պլանավորված էր եղել անցկացնել հունվարի 31-ին, բայց այն հետաձգվել է կորոնավիրուսով հիվանդացության աճի պատճառով:
20-01-2022 09:50
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, կարծում է, որ մարդկանց ավելի շատ պետք է անհանգստացնի ծնելիության անկումը։ ԱՄՆ-ում ծնելիության մակարդակը 2019 թվականից մինչեւ 2020 թվականն ընկել է 4 տոկոսով, ինչը երկրում ամենացածր ցուցանիշն է 1979 թվականից հետո: Մասկը նպատակ ունի մարդկանց բնակեցնել Մարսի վրա:
20-01-2022 09:47
Անգլիայի Մերսիսայդ կոմսության Լիվերպուլ քաղաքից մի զույգ 21 տարում 144 երեխա է դաստիարակել, օգնել 16 երիտասարդ ծնողների եւ չի պատրաստվում կանգ առնել։ 62-ամյա Մենի Բրայթը եւ նրա 67-ամյա ամուսինը՝ Ջոն, սկսել են դաստիարակել երեխաներին եւ դեռահասներին 2000 թվականին։  2010 թվականից նրանց տան դռները բացվել են նաեւ երիտասարդ ծնողների համար։
20-01-2022 02:54
Հունվարի 18-ին Նյու Յորքի նահանգում կյանքի 74-րդ տարում մահացել է Vogue հանդեսի նախկին գլխավոր խմբագիր Անդրե Լեոն Թելլին:
19-01-2022 10:51
Ամերիկյան Forbes-ը ներկայացրել է 2021 թվականի 10 ամենաբարձր վարձատրվող մարզուհիների վարկանիշային աղյուսակը։ Լավագույն եռյակում են թենիսիստուհիներ Նաոմի Օսական ու քույրերը՝ Սերենա և Վինուս Ուիլյամսը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 608 անգամ
21.10.2026
Դիտվել է 484 անգամ
20.10.2026
Դիտվել է 430 անգամ
22.10.2026
Դիտվել է 333 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster