ՄԵԿ ՏՈՂՈՎ 31-03-2022 09:39 Կինոարվեստների ամերիկյան ամադեմիան կարգապահական քննություն է սկսել դերասան Ուիլ Սմիթի նկատմամբ, որը «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում հարվածել էր կատակերգու Քրիս Ռոքի դեմքին։ Նշվում է, որ Սմիթն «անտեղի ֆիզիկական կոնտակտ է սկսել, վիրավորական ու սպառնալից վարքագիծ դրսեւորել, ինչպես նաեւ խախտել կիոնակադեմիայի հիմնական սկզբունքները»։
31-03-2022 07:37 Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմների առանձնատունը հարձակման է ենթարկվել կողոպտիչի կողմից, երբ ընտանիքը քնած է եղել։ Հաղորդվում է, որ գողացել են դիզայներական իրեր, ինչպես նաև տեխնիկա։
30-03-2022 08:52 Լեզվի քաղցկեղը կարող է ուղեկցվել հետեւյալ ախտանիշներով. չանցնող վերքեր բերանի մեջ, այտուց բերանի խոռոչում, ծնոտի, լեզվի շարժունակության խանգարում, թմրություն բերանում, լեզվի վրա, ցավ, դիսկոմֆորտ բերանի մեջ, լաքաներ (սպիտակավուն կամ կարմիր) լնդերի վրա, գոյացության զգացում կոկորդում, ձայնի փոփոխություն:
30-03-2022 06:59 Քեթի Փերին որոշել է վաճառել Բեւեռլի Հիլզում գտնվող իր առանձնատունը։ Երգչուհին այն 19,5 միլիոն դոլարով վաճառքի է հանել: Հարեւանությամբ ապրում են Ադելը, Նիկոլ Քիդմանը, Պենելոպա Քրուսը, Ջենիֆեր Լոուրենսը, Քեմերոն Դիազը եւ այլ աստղեր։
29-03-2022 11:13 Բրիտանական Christie’s աճուրդի տան միջոցով վաճառքի է հանվել ժամանակակից աճուրդների պատմության մեջ ամենամեծ ադամանդը՝ 228,31 կարատ քաշով: Հարավային Աֆրիկայում արդյունահանված և մոտ երկու տասնամյակ առաջ հղկված «Ժայռ» ադամանդը գնահատվում է 30 միլիոն դոլար։ Աճուրդը նախատեսված է մայիսի 11-ին՝ Ժնևում։
29-03-2022 11:05 Նիդեռլանդների Վուրբուրգ քաղաքի բնակչուհին ամուսնալուծվել եւ մեկ տարի անց որոշել է ինքն իր հետ ամուսնանալ: Երկու երեխաների մայր, 32-ամյա Շառլոտ Զում Վերդե Սիվ Վերդինգը պատմել է, որ 2020թ․ ամուսնալուծվել է եւ կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնմամբ զբաղվող ընկերություն է ստեղծել: Նրա խոսքով, այս նախաձեռնությունն իրեն օգնել է գիտակցել սեփական արժեքն ու անկախությունը։
29-03-2022 08:16 Ուիլ Սմիթը խոսել է Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին, երբ բռունցքով հարվածել է հաղորդավարի դեմքին՝ կնոջ մասին կատակելու համար: «Բռնությունն իր բոլոր ձևերով թունավոր և կործանարար է: Երեկ «Օսկար»-ի իմ պահվածքն անընդունելի և աններելի էր: Իմ մասին կատակներն աշխատանքի մի մասն են, բայց Ջադայի առողջության մասին կատակելը ինձ համար անտանելի էր, և ես զգացմունքային արձագանքեցի: Ես կցանկանայի հրապարակավ ներողություն խնդրել քեզնից, Քրիս, ես կորցրի ինքնատիրապետումը և սխալվեցի»:
29-03-2022 07:20 Քիմ Քարդաշյանը նկարահանվնել է Հոնկոնգյան Vogue-ի համար և ցուցադրել Փիթ Դևիդսոնի կողմից իր վրա արված դաջվածքը։
29-03-2022 05:08 Մրայա Քերին հայտնել է, որ 53 տարեկան է դարձել։ Ամերիկացի երգչուհին խոստովանել է, որ իր ծննդյան օրը տոն չի համարում։ Մրայան նշել է, որ ծննդյան օրն իր համար հերթական ճամփորդության նշումն է, որն ինքը կատարել է տարվա ընթացքում։ Աստղը չի սիրում անձնական տոնին իր նկատմամբ ուշադրություն գրավել։ «Ես միշտ 12 տարեկան եմ»,- նշել է Քերին՝ նկատի ունենալով իր ներքին զգացումը։
28-03-2022 08:19 Լոս Անջելեսում կայացել է աշխարհի ամենահեղինակավոր կինոմրցանակի՝ «Օսկար»-ի 94-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը։ Ամենաշատ մրցանակներին արժանացել է Դենիս Վիլնյովի «Դյուն» ֆիլմը, որի գլխավոր դերակատարն է Տիմոթե Շալամեն: Նկարը նշվել է այնպիսի անվանակարգերում, ինչպիսիք են՝ «Լավագույն մոնտաժ», «Լավագույն օրիգինալ սաունդթրեք», «Լավագույն պրոդյուսերական դիզայն», «Լավագույն ձայն», «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն օպերատորական աշխատանք»։ Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջեսիկա Չեսթեյնը «Թեմմի Ֆեյի աչքերը» ֆիլմի համար:
28-03-2022 08:15 Մարտի 27-ը՝ Թատրոնի միջազգային օրը, Երեւանում նշանավորվեց «Արտավազդ» մրցանակաբաշխությամբ։ Ամենաինտրիգային` «Լավագուն դերասանուհի» անվանակարգում հաղթողներ ճանաչվեցին Մարիամ Ղազանչյանը («Երեք քույր» (Մաշա), Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թ.), Ելենա Վարդանյանը («Գարդենիա» (I կին)։ Լավագույն երիտասարդ դերասանուհին Էվա Խաչատրյանն է («Հինգ պատմություն սիրո մասին» (կին), Կամերային թ.): Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում, հաղթողները Արմինե Անդրեասյանը («…եւ նորից գարուն» (միսս Մարթա), Համազգային թ.) եւ Հասմիկ Սուվարյանն են («Մաուգլի» (Բագիրա), Վ. Աճեմյանի թ.):
28-03-2022 08:11 Առաջին 19 մարդիկ իրենց վրա փորձել են երիկամների քարերից ազատվելու նոր ոչ ինվազիվ մեթոդը՝ դրանք ձայնային ալիքներով կոտրելու միջոցով։ Պայթյունաալիքային լիտոտրիպսիայի (ՊԱԼ) տեխնոլոգիան հաջողությամբ լուծել է քարերի մեծ մասի խնդիրը, եւ սա լավ նորություն է այս տարածված հիվանդությամբ տառապող մարդկանց համար։
25-03-2022 13:43 Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը (Սքարլեթ Յոհանսոն) վերջապես վաճառել է Մանհեթենի պենտհաուսը, որից երկու տարի չէր կարողանում ազատվել։ Գործարքը կազմել է 1,9 մլն դոլար։ 37-ամյա Սքարլեթը վնասներ է կրել՝ պենտհաուսի սկզբնական արժեքը կազմել է 2,1 մլն դոլար։ «Վրիժառուների» աստղը տունը գնել է 2008 թվականին, նա ցանկանում էր ստանալ 2,5 միլիոն դոլար։
25-03-2022 13:29 WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը և նրա փաստաբան Ստելլա Մորիսն ամուսնացել են Լոնդոնի Բելմարշ խիստ ռեժիմի բանտում։ Զույգը հարսանիքի թույլտվություն էր ստացել անցած աշնանը, իսկ նշանադրության մասին նրանք հայտարարել էին 2016թ։ Արարողությանը ներկա են եղել զույգի որդիները՝ Մաքսը և Գաբրիելը։
25-03-2022 13:16 Հելսինկիի համալսարանի գիտնականները հայտնաբերել են միգրենի զարգացման նոր ժառանգական գործոններ: Այս հետազոտության արդյունքները 3 անգամ ավելացրել են այս վիճակի հայտնի ժառանգական գործոնների թիվը։
25-03-2022 13:15 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Անգելինան 48 տարեկանում կրկին մայրացավ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեպրոդուկտոլոգ Անուշ Աբրահամյանը:
25-03-2022 03:49 Գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Լինա Աշրամը որոշել է ավարտել կարիերան։ 22-ամյա իսրայելուհին ամբողջ աշխարհում հայտնի դարձավ վերջին Օլիմպիական խաղերում, երբ հայտնվեց անարդար մրցավարության մասին սկանդալի կենտրոնում։ Ելույթի ժամանակ մարզուհին մի քանի անգամ վայր գցեց առարկան, սակայն ավելի բարձր գնահատական ստացավ, քան ռուս Ավերինան, ով գրեթե անթերի կատարեց իր համարը։
24-03-2022 09:19 «Եվ հենց այնպես» սերիալը, որը դարձավ «Սեքսը մեծ քաղաքում»-ի շարունակությունը, կունենա իր երկրորդ եթերաշրջանը։ Նոր սեզոնի սեղծումը դարձյալ կղեկավարի Մայքլ Պատրիկ Քինգը, ով աշխատել է առաջին եթերաշրջանի և բնօրինակ սերիալի վրա։
24-03-2022 09:10 Դերասանուհի Քրիստինա Ռիչին, ով մարմնավորել է Ադամսին «Ադամսների ընտանիքը» և «Ադամսների ընտանիքի արժեքները» կուլտային ֆիլմերում, նկարահանվելու է Թիմ Բարթոնի Netflix-ի «Չորեքշաբթի» սերիալում։ Այս անգամ Ռիչին կմարմնավորի նոր կերպար, ինչի մասին մանրամասներ դեռ չեն բացահայտվում։
24-03-2022 08:55 Տիմատիի նախկին սիրելին՝ Անաստասիա Ռեշետովան, հետեւորդներին ներկայացրել է իր կոսմետիկայի նոր հավաքածուն՝ «69 Body Atelier Sixty Nine», ինչի մասին հայտնել է սոցիալական ցանցերում։ Նրա կոսմետիկայի հավաքածուում ներառված են խոնավեցնող քսուքներ, հանգստացնող յուղ լոգանքի համար եւ սկրաբ մարմնի համար։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27 Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։ 26-10-2026 12:24 Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։ 26-10-2026 12:20 Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին: 22-10-2026 09:48 29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։ 22-10-2026 09:47 40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026 Դիտվել է 483 անգամ 20.10.2026 Դիտվել է 429 անգամ 26.10.2026 Դիտվել է 367 անգամ 22.10.2026 Դիտվել է 328 անգամ