Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-05-2022 11:55
Մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել խմելու համար ձողիկներից. հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք վնասակար են ոչ միայն շրջակա միջավայրի, այլեւ մարդու առողջության համար։ Սննդի հայտնի ընկերություններ կրճատում կամ ամբողջությամբ հրաժարվում ենք ձողիկներից իրենց ըմպելիքների համար:
24-05-2022 05:26
Սաուդյան Արաբիայի flyadeal ավիաընկերությունն իրականացրել է պատմության մեջ առաջին չվերթը, որի ողջ  անձնակազմը կազմված է կին օդաչուներից:
24-05-2022 02:20
Երգչուհի Սրբուհի Սարգսյանը' Սրբուկը, երաժշտասերների դատին է հանձնել «Սիրո ռիթմ» երգը, որն արդեն համացանցում է: Երգի երաժշտության հեղինակը ինքը՝ Սրբուհի Սարգսյանն է, խոսքերը գրել է Ռիմա Հարությունյանը, գործիքավորումն իրականացրել է Վահրամ Յանիկյանը:
24-05-2022 01:22
Նաոմի Քեմփբելն իր ծննդյան օրը նշել է Կաննում, որտեղ այժմ ընթանում է միջազգային կինոփառատոնը. մայիսի 22-ին սուպերմոդելը դարձավ 52 տարեկան։
23-05-2022 11:08
Գիտնական-դիետոլոգներն պնդում են, որ համեմունքներով ուտեստները ավելի արագ են հագեցնում քաղցը, ինչը օգնում է ազատվել ավելորդ քաշից։ Բացի այդ, համեմունքները արագացնում են նյութափոխանակությունը և հաջողությամբ պայքարում ճարպային կուտակումների դեմ։ Մասնավորապես՝ գերադասելի են դարչինը, կայենեյան պղպեղը, քրքումը, կոճապղպեղը, սև պղպեղը։ 
23-05-2022 11:04
Ըստ աստղաբանների՝ ամուսնանալ պլանավորողների համար ամենաանհաջող օրերը կլինեն, երբ Նորալուսինը լինի Խեցգետնում՝ հունիսի 30-ից հուլիսի 1-ը։ Այդ օրը կնքված դաշինքները ապագա չեն ունենա:
23-05-2022 10:54
Ամբողջահատիկ վարսակը կատարյալ մթերք է 50-ից հետո կազմվածքը պահպանելու համար։ Գիտնականները նաեւ խորհուրդ են տալիս այդ նպատակով օգտագործել ամբողջահատիկ այլ հատիկեղեն։ Ասվածը հատկապես վերաբերում է կանանց։
23-05-2022 10:48
Երգչուհի Ռիհաննան, որը վերջերս առաջին անգամ մայր է դարձել, չի ցանկանում, որ որդին մեծանա ԱՄՆ-ում եւ ծրագրում է ASAP Rocky-ի եւ նորածին փոքրիկի հետ Բարբադոս կղզի տեղափոխվել:
23-05-2022 03:15
Ռեժիսոր Ջեյմս Լուկասը, ով առավել հայտնի է իր «Հեռախոսազանգ» ֆիլմով, կնկարահանի «Մոսն ու Ֆրեյդը» կենսագրական ֆիլմը` սուպերմոդել Քեյթ Մոսի և հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի թոռան՝ նկարիչ Լյուսիան Ֆրոյդի հարաբերությունների մասին։
20-05-2022 09:48
Մաշկաբանները նշում են, որ մինչեւ մասնագետներին դիմելն անհրաժեշտ է հասկանալ կնճիռների ժամանակից շուտ հայտնվելու, այտուցվածության եւ մաշկի թառամելու պատճառը։ Ըստ նրանց՝ ծերացումն ամենից առաջ կապված է հորմոնալ վայրիվերումների հետ՝ կլիմաքսի շրջանում վահանաձեւ գեղձի աշխատանքի խախտման պատճառով։
20-05-2022 09:05
Մանկության տարիներին կյանքի հանգամանքները, այդ թվում՝ ավելի քիչ ընկերներ, քույրեր ու եղբայրներ ունենալը, վատ հարաբերությունները ծնողների հետ, վատ առողջությունը եւ աղքատ ընտանիքում մեծանալը, կապակցված են հետագա կյանքում մենակության բարձր մակարդակի հետ, համաձայն Վիեննայի տնտեսագիտության եւ բիզնեսի համալսարանի հետազոտող Սոֆի Գուտմյուլերի հետազոտության:
20-05-2022 07:18
Ռիհաննան և A$AP Rocky-ն առաջին անգամ ծնողներ են դարձել։ Զույգը տղա է ունեցել:
20-05-2022 07:09
Որքան ուժեղ է իմունային համակարգը, այնքան փոքր է հիվանդանալու հավանականությունը: Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն բարձրացնել իմունային համակարգը. 1. Սննդակարգում վիտամիններ ավելացրեք, 2. Մի մոռացեք սպորտի մասին, 3. Զբոսնեք արևի լույսի ներքո:
20-05-2022 02:22
Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի դատավարությունը շարունակում է մնալ մամուլի և հանրության ուշադրության կենտրոնում։ Սակայն հոլիվուդյան դերասաններն այլեւս գործընթացի գլխավոր աստղերը չեն։ Բոլորին տպավորել է Դեփի փաստաբան Կամիլա Վասկեսը. նա ակտիվորեն քննարկվում է համացանցում, և շատ օգտատերեր նույնիսկ վստահ են, որ նա և Դեփը սիրավեպ ունեն։
19-05-2022 12:17
Սթենֆորդի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները հետազոտություն են անցկացրել՝ ձևավորելով երեք ունիվերսալ կանոններ, որոնք կբարձրացնեն ցանկացած դիետայի արդյունավետությունը. 1. Ընտրեք սննդարար մթերքներ, 2. Խուսափեք սպիտակ ալյուրից պատրաստված սննդամթերքներից, 3. Բանջարեղենի վրա հիմնված սննդակարգ։
19-05-2022 12:11
Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի (1881 – 1973) «Պառկած մերկ կինը»(Femme nue couchռe) նկարը 67,54 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքի Sotheby`s-ի աճուրդում:
19-05-2022 11:49
Գիտնականները պարզել են, որ քունքա-ստորին ծնոտային հոդի խանգարման հետ կապված ցավը եւ դաշտանադադարի ախտանիշները հիմնականում կապված են ուշ դաշտանադադարի հետ, իսկ տարիքի եւ հետդաշտանադադարի հետ թեթեւանում են:
19-05-2022 11:33
«Us Weekly» պարբերականը հայտնում է դերասանուհի Շարլիզ Թերոնի եւ մոդել, Քիմ Քարդաշյանի նախկին ընկեր Գաբրիել Օբրիի սիրավեպի մասին։ Պարբերականի ինսայդերը հայտնել է, որ դերասանուհին ու մոդելը հանդիպման են գնացել։
19-05-2022 02:21
Սիդնի Սուինիին, ով առավել հայտնի է Էյֆորիայի մասին Քեսսիի դերով, դատի են տվել: Դերասանուհին հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ LA Collective լողազգեստների ապրանքանիշի հետ պայմանագրի խախտման պատճառով։ Դերասանուհին ապրանքանիշից անվճար լողազգեստ է ստացել, որից հետո խզել է ընկերության հետ պայմանագիրը։
18-05-2022 08:24
Ելակը համարվում է սուպեր-մթերք. դրա օգտագործումն ազդում է մաշկի, մազերի, կազմվածքի և օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա։ Անտոցիանինների կանոնավոր օգտագործումը նվազեցնում է սրտի կաթվածի ռիսկը կանանց 32%-ի մոտ: Դրական արդյունքի համար հարկավոր է շաբաթական առնվազն 3 անգամ ելակ ուտել՝ որպես բնական հակաբորբոքային միջոց, որը պաշտպանում է արյան անոթների պատերը խոլեստերինի հետևանքով առաջացած վնասներից։ Պոլիֆենոլների բարձր պարունակությունը կանխում է թրոմբների առաջացումը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 477 անգամ
20.10.2026
Դիտվել է 428 անգամ
22.10.2026
Դիտվել է 327 անգամ
26.10.2026
Դիտվել է 267 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster