Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-02-2023 11:11
Շերը զավակների հետ հարաբերությունները խզելու շեմին է։ Այս ամենի պատճառը Ալեքսանդր Էդվարդսի հետ սիրավեպն է։ Ի դեպ Էդվարսը լեգենդար երգչուհուց փոքր է 40 տարով։ Շերի՝ երիտասարդ երկրպագուի հետ ամուսնության մասին լուրերը հայտնվեցին այն բանից հետո, երբ նա հրապարակեց Էդվարդսի նվիրած ադամանդե մատանու լուսանկարը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մոտ ապագայում զույգը չի պատրաստվում ամուսնանալ։
22-02-2023 05:22
Դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան խոստովանել է, որ հարաբերությունների մեջ է նոր տղամարդու հետ։ Աստղը չի բացահայտել ընտրյալի ինքնությունը: Նա հերքել է երաժիշտ Դմիտրի Նեստերովի հետ սիրավեպի մասին լուրերը, ում հետ վերջերս հայտնվել է հանրության առաջ։ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան Արմեն Ջիգարխանյանի հետ ամուսնացած է եղել 2016-ից 2017 թվականներին։ Մինչև պաշտոնական ամուսնության մեջ մտնելը նրանք երկար ժամանակ հարաբերությունների մեջ էին։

22-02-2023 01:14
Կանադայում Բուռլինգթոն քաղաքի տարրական դպրոցի նախկին ուսուցչուհուն 40 տարի անց մեղադրել են երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ: Ոստիկանություն է դիմել 85-ամյա կնոջ նախկին աշակերտը։ Նա հայտարարել է, որ բազմիցս սեռական բռնության է ենթարկվել ուսուցչուհի Բարբարա Բաքսթերի կողմից 1982-1983 թվականներին, երբ սովորում էր երրորդ դասարանում:
22-02-2023 00:18
Գեղարքունիքի մարզի Լեւոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը եւ ֆրանսիական «Սաթէ – Աթղը» թատերական միությունը համատեղ բեմադրում են ժամանակակից ֆրանսիացի դրամատուրգ Ժոել Պոմրայի «Երկու Կորեաների վերամիավորումը» եւ «Այդ երեխան» պիեսների հիման վրա բեմադրված «Ուրիշները» ներկայացումը։ 
21-02-2023 10:32
Մրսածության և գրիպի դեպքում թեյն ու սուրճը կարող են վնասակար լինել, քանի որ մեծացնում են օրգանիզմի ծանրաբեռնվածությունը։ Հիվանդության ժամանակ անհրաժեշտ է ավելի շատ հեղուկներ խմել, քանի որ դրա շնորհիվ օրգանիզմից արտազատվում են տոքսինները։ «Բայց ըմպելիքները տարբեր են: Կան ըմպելիքներ, որոնք ավելի շատ վնաս են տալիս, քան օգուտ: Դրանք թունդ ըմպելիքներն են, ինչպիսիք են սուրճը, թեյը, քանի որ պարունակում են կոֆեին և խթանում են սրտի աշխատանքը՝ մեծացնելով ծանրաբեռնվածությունը»,- զգուշացրել է բժիշկը։
21-02-2023 10:17
Դափնու տերևը կարող է ամրապնդել իմունային համակարգը, ունի հակաբորբոքային հատկություն, սակայն կարող է վնասել հղիների առողջությանը։ «Ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի պեպտիկ խոցը դափնու տերև օգտագործելու հակացուցում է, քանի որ այս համեմունքը կարող է գրգռել լորձաթաղանթները։ Հղիության ընթացքում դափնու տերևները չի կարելի մեծ քանակությամբ օգտագործել»,- զգուշացրել է մասնագետը։
21-02-2023 09:54
Մեծ Բրիտանիայի բնակչուհին նշել է իր 100-ամյա հոբելյանը եւ բացահայտել իր երկարակեցության գաղտնիքը։ Կինը թեյը երկարակեցության համար լավագույն ըմպելիքը։ «Ավելի շատ թեյ եւ ծիծաղ»,- անվանել է հոբելյարը երկար ու երջանիկ կյանքի հիմնական բաղադրիչները:
21-02-2023 07:48
Դերասանուհի Ֆլորենս Պյուին նկատել են Վալենտինի օրը Չարլի Գուչի հետ զբոսնելիս։ Բրիտանացի երգիչներ Ադելը և Էդ Շիրանը հրաժարվել են ելույթ ունենալ Չարլզ III թագավորի թագադրման արարողությանը։ Թագավորը «հիասթափվել է» նրանց մերժումից։ Թագադրումը տեղի կունենա այս տարվա մայիսի 6-ին։ Այն արտիստների ցանկը, ովքեր կարող են ելույթ ունենալ գալա համերգին, որը տեղի կունենա եռօրյա տոնակատարության շրջանակներում, կազմել է հենց թագավորը։ 
20-02-2023 09:36
Մասնագետները պնդում են, որ առավոտյան շատ օգտակար է ուտել հետեւյալ մրգերը․ բանան, թուրինջ, խնձոր։
20-02-2023 09:23
Առցանց կարճաժամկետ վարձակալության Airbnb հարթակը հարգանքի տուրք է մատուցում Բրոդվեյի ամենաերկարատև «Օպերայի ուրվականը» շոուին, երկու հյուրի հրավիրելով գիշերելու Փարիզի պատմական Գառնիե պալատում, որից ոգեշնչվել է ստեղծագործության հեղինակը: Նշվում է, որ ապրիլի 16-ին մյուզիքլը 35 տարվա շարունակական ցուցադրություններից հետո վերջին անգամ կներկայացվի Նյու Յորքում։
20-02-2023 07:41
Մասնագետները նշել են, որ այս կարմիր լոբին վտանգավոր է այն մարդկանց համար, ովքեր տառապում են աղեստամոքսային տրակտի հիվանդություններով և ալերգիաներով։ Լոբու այս տեսակը կարող է հիվանդությունների սրման պատճառ դառնալ։
20-02-2023 03:56
Բուքինգհեմյան պալատը Չարլզ III-ի և նրա կնոջ՝ Կամիլայի թագադրման նախօրեին աստիճանաբար բացահայտում է առաջիկա արարողության մանրամասները։ Ինչպես պարզվել է, թագավորական զույգը պատրաստ է հրաժարվել դարավոր ավանդույթներից։ Դարերի ընթացքում առաջին անգամ թագուհու համար նոր թագ չի ստեղծվի։ Արարողությանը Չարլզ III-ի կինը կրելու է հանգուցյալ Եղիսաբեթ II-ի տատիկի՝ Մարիամ Տեկի գլխազարդը, որը միայն փոքր-ինչ կփոխվի։
20-02-2023 02:00
Մադոննայի նախկին տունը Հոլիվուդ Հիլզում, որը նրան պատկանում էր 1993-ից 1996 թվականներին, վաճառքի է հանվել: Երգչուհին 1993 թվականին 1920-ականների իսպանական ոճի կալվածքը գնել է մոտ 5 միլիոն դոլարով և երեք տարի անց վաճառել այն։ Տան ներկայիս սեփականատերը համարվում է մոդելավորող Լեոն Մաքսը, ով հույս ունի այն վաճառել 21 մլն դոլարով։
18-02-2023 14:47
Հատիկաընդեղենը՝ ոսպը, լոբին, սիսեռը և այլն, հիանալի է քաշի կորստի համար՝ ցածր կալորիականության պատճառով: Բացի այդ, ըստ սննդաբանների՝ այս մթերքները մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր ունեն։
18-02-2023 14:42
The Vampire Diaries-ի աստղ Փոլ Ուեսլին պաշտոնապես ամուսնալուծության հայց է ներկայացրել ֆիթնեսի մարզիչ և ոսկերչական իրերի դիզայներ Ինես դե Ռամոնից: Us Weekly-ի լրագրողների ձեռքն ընկած փաստաթղթերում դերասանը վկայակոչում է դասական «անհաշտ տարբերությունները»։
18-02-2023 14:38
Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան նոր տեսահոլովակ է հրապարակել, որում հայտնվել է շքեղ կիպ զգեստով՝ համարձակ դեկոլտեով, որը մերկացնում է ուսերը։ Երկրպագուները որոշել են, որ մարզուհին իսկական femme fatale տեսք ունի։
18-02-2023 13:06
Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ տարվա ցուրտ ամիսներին ավելի շատ քնելու կարիք են ունենում: Հետազոտությունը ցույց է տվել, որ անգամ քաղաքների բնակիչների արագ քնի փուլը, որոնք քնի հետ կապված խնդիրներ ունեն, ավելի երկար է ձմռանը, քան ամռանը եւ պակաս խորն է աշնանը։
18-02-2023 13:03
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շների տերերի բնավորությունը նման է իրենց ընտանի կենդանիների խառնվածքին: Պարզվել է, որ ընտանի կենդանիների հանդեպ անկեղծ հոգատարությունը դրական է ազդում նրանց վրա: Նման կենդանիները լի են էներգիայով, ունեն բարձր ինտելեկտ, ավելի շփվող են, հնազանդ եւ ընկալունակ սովորելու համար։
18-02-2023 12:58
հի
18-02-2023 12:16
հի
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 445 անգամ
20.10.2026
Դիտվել է 414 անգամ
22.10.2026
Դիտվել է 305 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster