Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-03-2023 02:34
Hermes-ի ստեղծագործական տնօրեն Նադեժ Վանխի-Ցիբուլսկին հասարակ, բայց հզոր աշնանային նորաձեւ հայտարարություն է արել` ստեղծելով միաերանգ կերպար: «Ինչպես ծառի մակերեսի տակ կա երկրորդ մաշկ՝ նման կեղեւանման գործվածքի, այնպես էլ մշտական երկխոսություն կա նյութերի, գույների, դետալների միջեւ»,-հայտարարել է նորաձևության տունը։
06-03-2023 10:30
15-ամյա ռուսաստանցի Ադելյա Պետրոսյանը նվաճել է Սանկտ Պետերբուրգում անցկացվող գեղասահքի Ռուսաստանի Մեծ մրցանակի եզրափակիչի հաղթողի կոչումը։ Երկու ծրագրերի արդյունքում նա վաստակեց 255,01 միավոր։
06-03-2023 10:25
Տղամարդը, ով բռնաբարության մեղադրանքով ավելի քան 16 տարի անցկացրել է ճաղերի հետեւում՝ 4 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել անարդարացիորեն ազատազրկման համար: Քրիստոֆեր Միլլերի եւ Քլիվլենդ Հայթսի միջեւ համաձայնագիրը հրապարակվել է այս շաբաթ: 2002 թվականին Միլլերը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման՝ Քլիվլենդ Հայթսի բնակչուհուն բռնաբարելու մեղադրանքով։
04-03-2023 10:56
Հհնդկացորենի շիլայում կա մագնեզիումի, կալիումի, բորի, պղնձի, ցինկի բարձր պարունակություն, ինչն ապահովում է օրգանիզմի կողմից հորմոնների ճիշտ կարգավորումը, ազդում հենաշարժական համակարգի և սիրտ-անոթային համակարգի առողջության վրա: Հնդկաձավարի կանոնավոր օգտագործումը նպաստում է մազերի, եղունգների և մաշկի վիճակի բարելավմանը՝ շնորհիվ այս շիլայում A, B, C, D, E վիտամինների, ինչպես նաև օգտակար սպիտակուցների պարունակության:
04-03-2023 10:45
Պատճառը, թե ինչու է զուգընկերը շփվում այլ աղջիկների հետ, կարող է տարբեր լինել․ տղամարդը կարող է սիրուհի փնտրել, ինքնահաստատվել, ճգնաժամային տարիքում լինել կամ հավատալ ընկերությանը։ Ըստ հոգեբանների՝ այս բոլոր պատճառները կապված են նրա հետ, որ տղամարդը հարաբերություններում ինչ-որ բանի պակաս է զգում։
04-03-2023 10:35
ԵՄ-ի կողմից որոշ միջատներ ուտելու թույլտվությունից հետո Գերմանիայի սրճարաններից մեկն իր հաճախորդներին ծղրիդների համով պաղպաղակ է առաջարկել՝ վրան չորացած ծղրիդներով:
04-03-2023 01:15
Փարիզում ցուցադրվել է իսպանական Loewe նորաձեւության տան աշուն-ձմեռ հավաքածուն, որի առաջին շարքը համալրվել է հայտնիներով։ Նրանցից շատերը եկել են բրենդի կրեատիվ տնօրեն Ջոնաթան Անդերսոնի իրենց սիրելի ստեղծագործություններով՝ անցյալ հավաքածուներից։
04-03-2023 00:29
Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան մոտ 400 հազար ռուբլի է պարտք բնակարանային և կոմունալ ծառայությունների համար։ Վոլոչկովայի բնակելի տարածքների և կոմունալ ծառայությունների պահպանման համար վճարելու պարտքի չափը կազմում է 399,503 ռուբլի 76 կոպեկ:
03-03-2023 10:46
Եկամտի ցածր մակարդակը կարող է կապված լինել վաղաժամ մահվան ռիսկի հետ: Նման եզրակացության են եկել Կոլումբիայի համալսարանի ամերիկացի փորձագետները։
03-03-2023 10:42
Մարտի 2-ին, լույս աշխարհ է եկել դերասանուհի Հասմիկ Խոջյանի առաջնեկը։ Դերասանուհին դուստր է ունեցել։
02-03-2023 10:20
Գիտնականները պարզել են, որ ոչ բարձրահասակ մարդիկ, բարձրահասակների համեմատ, ավելի երկար են ապրում: Կարծիք կա, որ յուրաքանչյուր յոթ տարին մեկ մեր մարմիններում տեղի է ունենում «ռեւիզիա»՝ թարմացված բջիջներով։ Մի շարք փորձագետներ կարծում են, որ բարձրահասակ մարդիկ ստիպված են այդ ռեակցիաների վրա ավելի շատ էներգիա ծախսել։ Մինչդեռ ցածրահասակները պահպանում են ուժերի մի մասն ավելի երկար կյանքի համար։
02-03-2023 07:32
Մաունթ Սինայ բժշկական կենտրոնի Իկանա բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ նախաճաշը բաց թողնելը ուղեղում ռեակցիա է առաջացնում, որը հանգեցնում է իմունային ֆունկցիայի նվազմանը:
02-03-2023 06:51
Ընդամենը մի քանի օր է անցել այն պահից, երբ ցանցում հայտնվեց տեղեկություն, որ 64-ամյա փոփ թագուհի Մադոննան բաժանվել է 23-ամյա մոդելավորող Էնդրյու Դարնելից։ Պարզվում է՝ երգչուհին գրեթե անմիջապես մխիթարություն է գտել մեկ այլ երիտասարդի գրկում։ Աստղն այժմ հանդիպում է բռնցքամարտիկ Ջոշ Պոպերի հետ: Նա 35 տարեկան է և ղեկավարում է Մանհեթենի Bredwinners մարզասրահը։
02-03-2023 05:28
Լոնդոնի Christie`s աճուրդների տունը փետրվարի 28-ին, վաճառքի է հանել գերմանացի գեղանկարիչ եւ քանդակագործ Գեորգ Բազելիցի երկու գործերը։ Լոտերից մեկը «Էլկե I»-ն է (1975թ.), որտեղ նկարիչը պատկերել է իր կնոջը։ Շրջված կոմպոզիցիան Բազելիցի ֆիրմային ոճի նմուշ է։ Կտավն աճուրդում վաճառվել է 2,5 մլն ֆունտ սթեռլինգով (ավելի քան 2,8 մլն եվրո)։
02-03-2023 02:44
Մեգան Մարքլը հայտնվել է Clevr Blends էթիկական ապրանքանիշի նոր տեսահոլովակում, որը վաճառում է մաչայի, թեյի և սուրճի համով լատտե փոշի։ «Մենք շատ բանով ենք պարտական Մեգանին: Երեք տարի առաջ ամեն ինչ փոխվեց։ Նույն ինքը՝ Սասեքսոնիայի դքսուհի Մեգանը, սկսեց խմել մեր լատտեն: Նա ոչ միայն սիրում էր մեր արտադրանքը, այլև հետաքրքրվում էր կանանց բիզնեսի և արտադրության կայունության թեմաներով: Արդյունքում նա դարձավ ոչ միայն ներդրող, այլեւ ընկերության խորհրդական»,- ասում է ընկերության հիմնադիր Հաննա Մենդոզան։
01-03-2023 10:17
Կան որոշակի հիվանդություններ կամ բժշկական իրավիճակներ, որոնց դեպքում կինը չի կարող կրել հղիություն և ծննդաբերել։ Նման դեպքերում զույգն օգտվում է փոխնակ մոր ծառայությունից։ Փոխնակ մայր կարող են լինել 20-35 տարեկան կանայք, ովքեր ունեն առնվազն մեկ երեխա, չունեն այնպիսի առողջական խնդիրներ, որոնց հետեւանքով հղիությունն ու ծննդաբերությունը հակացուցված են։
01-03-2023 10:15
Քիմ Քարդաշյանը 48,7 միլիոն դոլարի հիփոթեք է վերցրել՝ Մալիբուում 70,4 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն գնելու համար։
01-03-2023 10:00
Վահանաձև գեղձի և այլ էնդոկրին համակարգի հիվանդությունները հաճախ սկսում են աննկատ զարգանալ: Հետևյալ նշանների դեպքում պետք է շտապ դիմել էնդոկրինոլոգի․ կոկորդում խեղդոցի կամ քորի զգացում, անկայուն հուզական ֆոն, քաշի հետ կապված խնդիրներ, մազաթափություն, մաշկի ցան, անքնություն, ուժեղ այտուցվածություն։
01-03-2023 05:37
Երգչուհի Շակիրան խոսել է իր սիրելիից՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ բաժանության մասին։ Երգչուհու խոսքով՝ 35-ամյա Պիկեի հետ բաժանվելուց հետո նա ավելի ուժեղ է դարձել՝ դադարել է կախված լինել տղամարդուց, ինչպես որ եղել է իր ողջ կյանքի ընթացքում։ «Ես տարված էի այն պատմությամբ, որ կնոջը պետք է տղամարդ, որպեսզի լիարժեք լինի: Ես նաև երազում էի մի ընտանիքի մասին, որտեղ մայրիկն ու հայրիկը ապրում են երեխաների համար մեկ հարկի տակ», - ասել է 45-ամյա Շակիրան: Նա նշել է, որ թեև նախկինում «էմոցիոնալ կախվածության մեջ էր տղամարդկանցից», սակայն այժմ ինքնաբավ է դարձել։
01-03-2023 02:45
Նիկոլա Պելցի և Բրուքլին Բեքհեմի հարսանիքի մոտալուտ տարեդարձի ֆոնին հայտնի է դարձել, որ զույգը պատրաստվում է կրկնակի ամուսնության արարողություն կազմակերպել։ Նիկոլայի հարսանեկան փորձը փչացել էր Պելց ընտանիքի և տոնի կազմակերպիչների միջև բազմաթիվ դատական գործընթացներով, ուղեկցվող սկանդալներով։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 434 անգամ
20.10.2026
Դիտվել է 397 անգամ
22.10.2026
Դիտվել է 294 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster