Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-03-2023 09:36
Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմի անդամ Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում: Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող կանանց աշխարհի առաջնության մեկնարկում 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը մենամարտեց Կորեան ներկայացնող Չորոնգ Բակի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթանակի հասավ 5:2 հաշվով: Ավելի վաղ աշխարհի առաջնության մեկնարկում հաղթանակ էր տոնել նաև Էլիդա Քոչարյանը: Առաջին մենամարտից դուրս էին մնացել Գայանե Տեր-Բարսեղյանը և Եկատերինա Սիչևան:
17-03-2023 10:57
Երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը դարձել է կոշիկի գովազդային արշավի աստղը, որը նա ստեղծել է Revolve-ի հետ միասին: 53-ամյա աստղն իր միկրոբլոգում հրապարակել է լուսանկարներ գովազդային արշավից՝ մակագրելով. «Սիրում եմ կոշիկներ»։
17-03-2023 07:23
Ատամների թեթև կորությունը խոչընդոտ չէ վինիրների տեղադրման համար։ Բայց եթե կան կծվածքի արատներ և ծնոտ-ծնոտային հոդի վրա ծանրաբեռնվածություն, ապա միկրոպրոթեզավորում չի կատարվում։ Ատամների ոչ պատշաճ փակումը և ծնոտների ձևի ու չափի խախտումը հանգեցնում է նրան, որ վինիրները ճնշման տակ ընկնում և փշրվում են:
17-03-2023 05:35
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը՝ 55-ամյա թոփ մոդել և երգչուհի Կարլա Բրունին անկողնում կեցվածք է ընդունել Behind The Blinds Magazine նորաձեւության ամսագրի շապիկի համար։
17-03-2023 05:32
2023 թվականի գարնան գլխավոր թրենդ է ճանաչվել «cherry cola» կոչվող գունավորումը։ Խոսքը շագանակագույն մազերի գույնի մասին է՝ մանուշակագույն երանգով, որը նման է բալի Coca-Cola-ի բանկայի գույնին:
17-03-2023 05:17
Dior ֆրանսիական նորաձեւության տունը Մումբայում առաջին անգամ կներկայացնի Pre-Fall հավաքածուն։ Մարտի 30-ին Dior-ը, ստեղծագործական տնօրեն Մարիա Գրացիա Չիուրիի գլխավորությամբ, կանցկացնի իր Pre-Fall 2023 ցուցադրությունը Մումբայի պատմական India Gate-ում։ Հուշարձանը կծառայի որպես ֆոն այս երկրում եվրոպական խոշոր նորաձեւության տան առաջին ցուցադրության համար:
16-03-2023 11:15
Կիանու Ռիվզի երկրպագուհին նրան ամուսնության առաջարկ է արել Տեխասում «Ջոն Ուիք 4» մարտաֆիլմի նոր մասի պրեմիերայից հետո։ Միջոցառման ընթացքում դերասանը ներկաներին պատմել է ժապավենի ստեղծման ընթացքի և դրանից ստացած իր տպավորությունների մասին։ «Ես կամուսնանամ քեզ հետ»,-դահլիճից բղավել է երկրպագուհին։ «Այո, պարզապես զգույշ եղեք, ձեր ցանկություններում», - կատակել է Կիանու Ռիվզը:
16-03-2023 10:51
Վերածննդի դարաշրջանի խորհրդանիշ Լեոնարդո դա Վինչին միայն կիսով չափ էր իտալացի, քանի որ նրա մայրը, ինչպես պարզել է գիտնականներից մեկը, Կովկասի լեռներից բերված ստրուկ էր. այս են վկայում նոր հետազոտության արդյունքները:
16-03-2023 10:37
Մտավոր հոգնածությունը վատթարացնում է ֆիզիկական աշխատունակությունը: Այս եզրակացություններին են հանգել Բիրմինգհեմի համալսարանի գիտնականները: Պարզվել է, որ մտավոր առաջադրանքները լուծելուց հետո կամավորներն ավելի շատ են լարվել եւ ավելի վատ են կատարել ֆիզիկական վարժությունները։
16-03-2023 10:33
Պլյուս չափի մոդել Էշլի Գրեմը կանանց սովորեցնում է սիրել իրենց եւ իրենց կազմվածքը։ Նա իր օրինակով ապացուցում է, որ յուրաքանչյուր մարմին յուրովի գեղեցիկ է։ Աստղը նախօրեին կիսվել է անկեղծ լուսանկարով, որն առաջացրել է պայթող ռումբի էֆեկտ:
16-03-2023 09:12
91-ամյա Կարմեն Դել Օրեֆիսը, ով գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաերկար կարիերա ունեցող մոդել, դարձել է չեխոսլովակյան Vogue ամսագրի ապրիլյան համարի հերոսուհին։
15-03-2023 09:52
Սոնա Ռուբենյանը երաժշտասերներին է ներկայացրել «4 երազանք» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:
15-03-2023 09:38
Ամերիկացի հետազոտող Բրենդոն Էնդրյու Ռոբինսոնը պարզել է, որ տղամարդկանց, որոնք բացասական էմոցիաներ են ունենում կանանց նկատմամբ, հաճախ գրավում են տրանսգենդեր կանանք՝ իրենց «գերկանացիության» պատճառով։
15-03-2023 07:02
48-ամյա Լեոնարդո Դի Կապրիոյին կրկին նկատել են 27-ամյա Ջիջի Հադիդի ընկերակցությամբ, ում հետ, ըստ լուրերի, անցյալ տարի նա փորձել է հարաբերություններ հաստատել։ Աստղերին «բռնացրել են» «Օսկար» մրցանակաբաշխության նախօրեին, և, ըստ ինսայդերների, նրանք ամբողջ գիշեր անցկացրել են միասին։
15-03-2023 05:55
Բլոգեր և գործարար Քլոե Քարդաշյանը մարտի 14-ի առավոտյան իր անձնական բլոգում շնորհավորել է իր նախկին սիրելիին՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնին ծննդյան օրվա առթիվ։ Նա մի շարք լուսանկարներ է հրապարակել իր բոլոր երեխաների հետ և առաջին անգամ ցուցադրել իր 7 ամսական որդու դեմքը։ Սակայն բլոգերի բաժանորդները շփոթված են եղել նրա գրած գրառումից։ Մասնավորապես, որ նա նակինին անվանել է «լավագույն հայր»։
15-03-2023 02:40
Ոչ ավանդական սեռական կողմնորոշման անձանց իրավունքները պաշտպանող ակտիվիստները Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի կառավարությանը մեղադրել են հոմոֆոբիայի մեջ՝ կենսաբանական ծնողի կողմից ծնողական իրավունքների ճանաչումը միասեռ ծնողների դեպքում սահմանափակելու համար: Միլանի քաղաքապետարանին կարգադրվել է դադարեցնել միասեռ զույգերի երկու ծնողների պաշտոնական գրանցումը քաղաքային գրանցամատյաններում:
14-03-2023 09:49
Հետդաշտանադադարում գտնվող կանայք ավելորդ քաշ են հավաքում էստրոգենի մակարդակի նվազման պատճառով: Նման եզրահանգման են եկել Բեյքերի սրտի եւ դիաբետի ինստիտուտի գիտնականները։ Հայտնի է, որ էստրոգենն օգնում է պաշտպանել կանանց սրտանոթային համակարգը, սակայն դաշտանադադարից հետո, երբ օրգանիզմում հորմոնի մակարդակը նվազում է, նրանք մի շարք հիվանդությունների առաջացման վտանգի են ենթարկվում:
14-03-2023 08:58
Շաբաթական 175 միլիլիտր ծավալով վեց բաժակ գինի խմելուց հրաժարվելը կօգնի նիհարել, քանի որ կխնայի մոտ 960 կալորիա: Ալկոհոլը, մի կողմից, դանդաղեցնում է նյութափոխանակությունը, իսկ մյուս կողմից՝ հրահրում շատակերություն՝ խթանելով հատուկ AGRP սպիտակուցի արտադրությունը, որը կոչվում է «գիրության սպիտակուց»։ Ուստի սթափությունը նաև խնայված կալորիա է: 
14-03-2023 07:11
Մոսկվայում քոլեջի ուսանողուհին անծանոթից օծանելիք է նվեր ստացել, հոտ քաշել դրանից և հայտնվել հոգեբուժարանում։ Աղջկա հարազատները պատմել են, որ օծանելիքը նա ստացել է մարտի 8-ին։ Մինչ ռուս կինը խցանման մեջ էր, անհայտ անձը մոտեցել է նրա մեքենային։ Տղամարդն առաջարկել է ծանոթանալ ու հեռախոսահամարներով փոխանակվել, իսկ մերժումից հետո աղջկան տվել է օծանելիքի փոքրիկ շիշ։
14-03-2023 02:52
Մինչ արքայազն Հարրիին հանդիպելը, Մեգան Մարքլը ոչ միայն նկարահանվել է ֆիլմերում եւ հեռուստաշոուներում, այլեւ հոդվածներ է գրել իր The Tig բլոգի համար։ Երեք տարի անց Մեգան Մարքլը «լքեց» իր հոբբին։ Սակայն դքսուհին մտադիր է վերադառնալ։ Ինչպես նշում է The Mirror-ը, նա ստացել է հարթակը վերականգնելու պաշտոնական թույլտվություն։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 434 անգամ
20.10.2026
Դիտվել է 397 անգամ
22.10.2026
Դիտվել է 294 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster