Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-03-2023 11:29
Հնդկաստանում աղջիկը փրկել է մորը, ում կծել էր կոբրան: Կինը  դուրս է եկել փողոց՝ պոմպը միացնելու եւ պատահաբար ոտքը դրել կոբրայի վրա, որը կծել է նրան։ Վերջինս կծած տեղից վերեւ խոտով կապել է, որպեսզի թույնը չտարածվի մարմնով եւ հասել տուն։  Ուսանողուհի դուստրը իմացել է կատարվածի մասին եւ համարել, որ մոր մեթոդները չեն կարող փրկել նրա կյանքը։ Նա ծծել է թույնը վերքից եւ կնոջը տեղափոխել հիվանդանոց։
23-03-2023 10:45
Երեխաների ավելորդ քաշը կապված է հիպերտոնիայի զարգացման ռիսկի հետ: Ինչպես պարզվել է, միջին քաշ ունեցող դեռահասների հետ համեմատ, 5 տարվա ընթացքում հիպերտոնիայի զարգացման վտանգը 26%-ով ավելի բարձր է եղել ծանր քաշային խմբի երիտասարդների մոտ։ Այսպիսով, մեկ տարվա ընթացքում մարմնի զանգվածի ինդեքսի յուրաքանչյուր միավոր բարձրացնում է հիպերտոնիայի ռիսկը 4%-ով։
23-03-2023 10:37
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են 5-րդ տուրի պարտիաները: Այս տուրում հաղթել են միայն Մարիամ Մկրտչյանը և Պոլինա Կոբակը: Էլինա Դանիելյանի, Լիլիթ Մկրտչյանի և Աննա Սարգսյանի խաղերը ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը 5 հնարավորից վաստակել են 4 միավոր: Առաջատարները' Լեհաստանի և Ռումինիայի ներկայացուցիչները, ունեն 4,5 միավոր:
23-03-2023 10:24
Չորս մթերք, որոնք բարելավում են հիշողությունը եւ մտավոր գործունեությունը․ ընկույզ, սոյա, դդմի սերմեր, հատապտուղներ։
23-03-2023 10:14
Ֆրանսիայից երիտասարդ ծնողները դատական պայքար են մղում՝ իրենց որդուն Աիդ՝ հին հունական Աստծո պատվին անվանելու իրավունքի համար։ Քրիստինա Դեգրեն եւ Ռոդրիգո Վելասկեսը իրենց առաջնեկին ունեցել են անցյալ տարվա սեպտեմբերին, սակայն մինչեւ հիմա չկա պարտադիր փաստաթուղթ, որը տրվում է երեխայի ծնունդից հետո։ Ֆրանսիայում ծնողները չեն կարող երեխային ցանկացած անուն տալ։ Եթե իշխանությունները կարծում են, որ անունը հակասում է երեխայի շահերին, նրանք իրավունք ունեն խնդրել հորն ու մորը փոխելու այն։
23-03-2023 08:50
Աստղային աշխարհի ամենահմայիչ զույգերից մեկը՝ Բարբարա Փալվինը և Դիլան Սփրուզը նշանադրվել են հինգ տարվա հարաբերություններից հետո։
22-03-2023 08:51
Daily Mail-ը աղմկոտ նորություն է հրապարակել սուպերմոդել Ժիզել Բունդխենի անձնական կյանքի մասին։ Victoria's Secret-ի նախկին հրեշտակը մի քանի ամիս հանդիպում է 55-ամյա Ջեֆրի Սոֆերի հետ։ Մոդելի նոր ընտրյալը միլիարդատեր է, հյուրանոցային մագնատ և համատեղությամբ՝ նրա նախկին ամուսնու՝ Թոմ Բրեդիի  ընկերը։
22-03-2023 08:46
Երգչուհի Լոլիտա Միլյավսկայան յութուբյան Вопрос Ребром շոուում պատմել է, թե ինչպես է խաղատանը կորցրել 1,7 մլն դոլար։ Երգչուհին պարզաբանել է, որ այդ ամբողջ գումարը մեկ օրում չի կորցրել։ Մի անգամ խաղատան տերը մոտեցել է երգչուհուն և ասել ընդհանուր կորցրած գումարի մասին։
22-03-2023 08:43
Կայացել է հայրենադարձ Մարիաննա Շահպարոնյանի «Դեպի Հայաստան» գրքի շնորհանդեսը: Բանաստեղծությունների ժողովածուն արտացոլում է հեղինակի մեծ սերն ու կարոտը հայրենիքի հանդեպ:
22-03-2023 00:52
Vogue-ը գալիք աշնան համար նախատեսված թրենչ-վերարկուների ընտրանիում ներառել է Made in Armenia հեշթեգը։ Jaquette բրենդի հիմնադիրն Արեւիկ Ալավերդյանն է։ Ապրանքանիշը մասնագիտացած է դասական տրենչ բաճկոնների, ստրուկտուրային վերարկուների եւ բլեյզերի արտադրության մեջ։
22-03-2023 00:43
Չեռնոգորիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը հաղթանակներ տարան եւ կեսական միավոր են հետ չորս հաղթանակ տարած միանձնյա առաջատար ռումինացի Իրինա Բուլմագայից։ Լիլիթ Մկրտչյանը պարտության մատնեց ադրբեջանցի Գյունայ Մամաձադային, Էլինա Դանիելյանը՝ հույն Ստավրուլա Ցոլակիդուին եւ ունեն 3,5-ական միավոր՝ բաժանելով 2-9-րդ տեղերը։
21-03-2023 10:17
Ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Ժնևի Մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնում և ֆորումում (FIFDH) արժանացել է գլխավոր մրցանակի։
21-03-2023 10:16
«ԻԲԲԻ Արմենիա»-ն՝ International Board on Books For Young People կազմակերպության հայկական ազգային մասնաճյուղը, մանկական գրականության ամենակարևոր՝ Հանս Քրիստիան Անդերսենի անվան միջազգային մրցանակ 2024-ի համար Հայաստանի կողմից առաջադրել է Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի տիկնոջ՝ մանկագիր Նունե Սարգսյանի թեկնածությունը:
21-03-2023 10:13
Ամերիկացի 92-ամյա մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը հայտարարել է քանթրի երաժիշտ եւ գործարար Չեստեր Սմիթի 66-ամյա այրու՝ Էն-Լեսլի Սմիթի հետ իր նշանադրության մասին. սա կլինի մեդիատիտանի հինգերորդ ամուսնությունը:
21-03-2023 10:05
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնության երրորդ տուրում Հայաստանի 6 ներկայացուցիչներից հաղթանակներ են տարել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Պոլինա Կոբակը, Աննա Սարգսյանը ոչ ոքի է խաղացել, Մարիամ Մկրտչյանը՝ պարտություն կրել։
21-03-2023 02:25
Երգչուհի ՄակՍիմը (իսկական անունը՝ Մարինա Աբրոսիմովա) ներողություն է խնդրել Սոչիի Ռոզա Խուտոր հանգստավայրում սեփական համերգը խափանելու համար։ Այս մասին նա հայտնել է իր Instagram-ում։ Երգչուհին նշել է, որ միջադեպի պատճառն իր վատառողջությունն է եղել։ Աստղի ճնշումը բարձրացել է, գլուխը պտտվել, և ձայնն անհետացել։
20-03-2023 10:30
Որպեսզի կինը առողջ լինի, նրան երկաթ է պետք: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծ մասն ապրում է այս տարրի պակասով։ Երկաթի պակասը արագացնում է կնոջ ծերացումը, զրկում նրան երիտասարդությունից, առողջությունից և գեղեցկությունից։ Այդ իսկ պատճառով, կանանց համար կարևոր է կանոնավոր կերպով իրենց ֆերիտինի թեստավորումը: Բժիշկները կարող են նաև առաջարկել ստուգել շիճուկի երկաթը:
20-03-2023 10:27
«Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլի երաժիշտ և մի շարք միջազգային մրցանակների դափնեկիր, քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը օրերս մենահամերգով է հանդես եկել Հնդկաստանի Տրիվանդրում քաղաքում՝ հնդիկ երաժիշտների նվագակցությամբ՝ ներկայացնելով Սայաթ-Նովայի, Խաչատուր Ավետիսյանի, այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ ու մշակումներ:
20-03-2023 10:09
Թոփ 5 մթերքներ, որոնք չի կարելի ուտել ընթրիքին. երշիկներ և ապխտած միս, կարմիր միս, կոֆեինով մթերքներ, խաչածաղկավոր բանջարեղեն, մարինացված ու աղի բանջարեղեն:
20-03-2023 10:02
Մի քանի ամիս առաջ Քայլի Ջենները վերջապես աշխարհին ցույց տվեց իր որդուն եւ բացահայտեց նրա անունը։ Սկզբում 25-ամյա միլիարդատերը եւ նրա զուգընկերը՝ ռեփեր Թրեւիս Սքոթը, երեխային անվանակոչել էին Վոլֆ։ Բայց որոշ ժամանակ անց նրանք հասկացան, որ նման անունը երեխային չի սազում, եւ Վոլֆին փոխարինեց Էյրը։ Այժմ նրանք որոշել են փաստաթղթավորել իրենց որոշումը եւ դիմել են անվանափոխության համար: Ըստ TMZ պորտալի՝ երեխան Վոլֆ Ժակա Վեբսթերից կդառնա պարզապես Էյր Վեբսթեր։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 434 անգամ
20.10.2026
Դիտվել է 397 անգամ
22.10.2026
Դիտվել է 293 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster