Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026

Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։ Բայց արդյո՞ք դա իսկապես այդքան կարևոր է։

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ մարդկանց մեծամասնությունը (67%) նորմալ է համարում, երբ տղամարդը կնոջից մեծ է ոչ ավելի, քան 10 տարի։ Հարցվածների միայն 20%-ն է կարծում, որ տարիքը կապ չունի։

Վիճակագրության համաձայն, այսօր զույգերի մեծ մասը նույն սերնդից է. միությունների մոտավորապես 80-90%-ի տարիքային տարբերությունը 10 տարուց պակաս է։ Սա արտացոլում է ինչպես գործնական նկատառումները՝ կյանքի համընկնող փուլերը, այնպես էլ մշակութային նախասիրությունները։

Ինչո՞ւ են մարդիկ հաճախ ընտրում տարիքով ավելի մոտ զուգընկերներ

300x400

Դրա համար կան մի քանի շատ կարևոր պատճառներ.

1. Կյանքի նմանատիպ հանգամանքներ։ Նույն սերնդի մարդիկ ունեն նմանատիպ նպատակներ՝ կրթություն, կարիերա, երեխաներ ունենալ, թոշակի անցնել. շատ ավելի հեշտ է համատեղ կյանքը պլանավորել, երբ նրանց հետագծերը նման են։

2. Մշակութային ընդհանուր կոդեր և հետաքրքրություններ։ Երաժշտական ճաշակը, լրատվական և առօրյա սովորությունները համընկնում են, ինչը հասակակիցների համար հեշտացնում է շփումը և հանգստի կազմակերպումը։

3. Սոցիալական կապեր և ծանոթության վայրեր։ Դպրոցը, համալսարանը, աշխատանքը և հոբբիները հնարավորություն են տալիս հանդիպելու տարիքով մոտ մարդկանց հետ։

4. Ֆիզիոլոգիա և սեքսուալություն։ Նման հորմոնալ մակարդակները, լիբիդոն և վերարտադրողական պլանները նպաստում են ինտիմ համատեղելիությանը։

5. Հասարակական կարծիք։ Տարիքային մեծ տարբերությունը կապված է կարծրատիպերի հետ և հաճախ հանգեցնում է ուրիշների կողմից հարցերի, հարազատների ճնշման և այլնի։ Սա կարող է մեծապես բարդացնել զուգընկերների միջև հարաբերությունները, քանի որ ծնողների հավանությունը շատերի համար չափազանց կարևոր է։

Կա՞ արդյոք բարենպաստ տարիքային տարբերություն

300x400

Ամուսնական զույգերի համատեղելիությունը պետք է գնահատվի երեք տեսանկյունով՝ ֆիզիոլոգիական, հոգեբանական և սոցիալական։

• Ֆիզիոլոգիա. երբ խոսքը վերաբերում է երեխաների պլանավորմանը, բեղմնավորման արդյունավետությունը կանանց մոտ, միջինում, ավելի բարձր է 20-30 տարեկանում և սկսում է նվազել 35 տարեկանից հետո: Տղամարդկանց մոտ բեղմնավորուման շրջանն ավելի երկար է տևում, բայց գենետիկ անոմալիաների ռիսկը տարիքի հետ մեծանում է: Վերարտադրողական տեսանկյունից, ամենացանկալին փոքր տարբերությունն է (մի փոքր ավելի երիտասարդ կամ նույն տարիքի կին):

• Սոցիոլոգիա. հասարակությունը հակված է տարիքային համատեղելիության (նման զուգընկերների որոնում): Մինչև 10 տարվա տարբերությունը սովորաբար  շրջապատի կողմից ընդունվում է, ավելի մեծ տարբերությունները կարող են հանդիպել մշակութային խոչընդոտների:

• Հոգեբանություն. մոտ տարիքային տարբերությունները նպաստում են նմանատիպ հուզական և ճանաչողական վերաբերմունքի ձևավորմանը: Մինչև հինգ տարվա տարբերությունը սովորաբար հանգեցնում է կյանքի հիմնական սցենարների վերաբերյալ նվազագույն կոնֆլիկտների, 5-10 տարին՝ ավելի հաճախ է փոխզիջումներ պահանջում, իսկ 10 տարուց ավելիի դեպքում՝ հարաբերությունները պահպանելու համար սովորաբար զգալի ջանքեր են պահանջվում:

Այդուհանդերձ, հարկ է նշել, որ շատ բան կախված է անհատական առանձնահատկություններից: Որոշ մարդիկ ավելի հեշտ են համաձայնության գալիս տարիքով մեծ զուգընկերոջ հետ՝ մեկի հետ, ում հանդեպ որոշակի հարգանք են տածում, որը բխում է մեծերի նկատմամբ ենթագիտակցական հարգանքից:

Ինչո՞ւ է դժվար հարաբերություններ կառուցել տարիքային մեծ տարբերության դեպքում

300x400

• Արժեքներ։ Մեծահասակ մարդիկ հաճախ կարևորում են կայունությունը, կանխատեսելիությունը, ժամանակի և ռեսուրսների խնայողությունն ու առաջնահերթություն են տալիս անվտանգությանը և երկարաժամկետ պլանավորմանը։ Երիտասարդներն ավելի շատ կենտրոնացած են անձնական աճի, փորձարկումների և սոցիալական փորձի ընդլայնման վրա։ Արդյունքում, կարող են կոնֆլիկտներ առաջանալ ծախսերի, արձակուրդի պլանավորման, երեխաների դաստիարակության և ընտանեկան դերերի նկատմամբ վերաբերմունքի շուրջ։

• Հաղորդակցման ոճ։ Ավագ սերունդը կարող է ավելի քիչ զգացմունքային լինել և հույզերն ավելի զուսպ արտահայտել, երիտասարդ սերունդն ավելի հաճախ դրսևորում է անմիջական հաղորդակցություն և հույզեր։ Ավագ սերունդն ավելի հակված է փոխզիջումների գնալու և հակամարտություններից խուսափելու, մինչդեռ երիտասարդներն ավելի ձգտում են քննարկել և լուծումներ փնտրել։

• Կյանքի էներգիան և ռիթմը։ Տարբեր սերունդները տարբեր կարիքներ ունեն ակտիվության, նոր փորձառությունների ցանկության, արկածախնդրության և ռիսկի պատրաստակամության նկատմամբ։

• Առողջական վիճակը։ Հաճախ տարեց մարդիկ սահմանափակումներ ունեն իրենց ֆիզիկական վիճակի պատճառով, ինչը հետք է թողնում նրանց կենսակերպի վրա։

Այն փաստը, որ այս բոլոր խնդիրներն իսկապես լուրջ են, հաստատվում է վիճակագրությամբ. այսպես՝ Էմորի համալսարանի (ԱՄՆ) հետազոտողները պարզել են, որ նույն կամ նման տարիքի ամուսինների համար ամուսնալուծության հավանականությունը մոտավորապես կիսով չափ ցածր է, քան 20 տարվա տարիքային տարբերություն ունեցող մարդկանց մոտ։

Գործնական առաջարկություններ տարբեր տարիքի զույգերի համար

300x400

1. Նախևառաջ, ընդունեք, որ ձեր վերաբերմունքի տարբերությունը տարիքի և փորձի բնական հետևանք է, այլ ոչ թե ձեր զուգընկերոջ կողմից թույլ տրված «սխալ»։

2. Անկեղծորեն քննարկեք կյանքի ծրագրերը՝ երեխաներ, կարիերա, ապրելու վայր, դերերի բաշխում առօրյա կյանքում: Որքան հստակ լինեն նպատակները, այնքան քիչ թյուրըմբռնումներ կլինեն:

3. Քննարկեք սեքսուալության և առողջության վերաբերյալ սպասումները. լիբիդոյի տարբեր մակարդակները կարելի է համաձայնեցնել անկեղծ երկխոսության և, անհրաժեշտության դեպքում, սեքսապաթոլոգի օգնության միջոցով:

4. Պլանավորեք ֆինանսները և պաշտպանությունը. հաշվի առեք եկամտի տարբերությունները, կենսաթոշակի անցնելու հեռանկարները, ապահովագրությունը և իրավական տեսակետները:

5. Հաշվի առեք առողջության և խնամքի հեռանկարները. ձեր տարեց զուգընկերը կարող է ավելի շուտ աջակցության կարիք ունենալ՝ քննարկեք սա նախապես:

6. Զարգացրեք ընդհանուր հետաքրքրություններ և սոցիալական կապեր. սա նվազեցնում է «սերնդային» հեռավորությունը և ամրապնդում զույգին։

Կարոր է

Զուգընկերների միջև տարիքային տարբերությունը որոշակի խնդիրներ է ստեղծում, բայց դա դատավճիռ չէ: Փոքր տարբերությունները (0-5 տարի) համարվում են հոգեբանորեն և ֆիզիոլոգիապես ամենահարթ և կանխատեսելի, մինչև 10 տարվա տարբերությունը նույնպես կարող է բավականին հարմարավետ լինել: Ամեն դեպքում, երկարատև երջանկության հիմքը անկեղծությունն է, հավասարությունը, նպատակների համաձայնեցումը և տարբեր սպասումներով աշխատելու պատրաստակամությունը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 561 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

2026 թվականի աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

04.01.2026
Ի տարբերություն նախորդ տարիների, որոնք փոխկապակցված էին և միմյանց էին փոխանցում մարտահրավերների և հնարավորությունների էստաֆետը, 2026 թվականը մեծամասնության համար կսկսվի մաքուր էջից։ 

Ուզում եք վերամիավորվել նախկինի հե՞տ․ նախ պատասխանեք այս հարցերին

05.12.2025
Հոգեբանները նրանց, ովքեր ցանկանում են վերականգնել հարաբերությունները, առաջարկում են նախ անկեղծորեն պատասխանել հիմնարար հարցերի՝ հասկանալու համար, թե ինչ է պետք փոխել, որպեսզի այս անգամ ամեն ինչ ստացվի։

Ինչպես դառնալ հաջողակ կին

06.11.2025
Երբևէ նայե՞լ եք ուժեղ, համարձակ կնոջ և մտածել, թե ինչպես է նա հասել այդ ամենին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-02-2026 11:57
Նռան տերևներում և ճյուղերում հայտնաբերված բնական միացությունը կարող է քայքայել տրանսթիրետինի (TTR) ամիլոիդոզին առնչվող վնասակար սպիտակուցային ագրեգատները, որը նյարդային համակարգի և սրտի վրա ազդող հիվանդություն է: Հայտնագործությունը կատարել են Կումամոտոյի համալսարանի գիտնականները:
26-02-2026 11:24
Դեպրեսիան, անքնությունը, հիպերտոնիան և շաքարային դիաբետը կարող են նախորդել Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը՝ ախտորոշումից տարիներ առաջ: Նման եզրակացության են եկել Վանդերբիլտի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները:
25-02-2026 11:23
Պելմենների գլխավոր վտանգը աղացած մսի մեջ հագեցած ճարպերի և աղի բարձր պարունակությունն է, որը մեծացնում է մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկը: Բժիշկները նշել են, որ դրանք մի շարք պաթոլոգիաների զարգացման ռիսկի գործոններ են, որոնք հանգեցնում են կյանքի որակի և տևողության նվազմանը։
25-02-2026 11:18
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը բացահայտ խոստովանել է, որ երկու սիրային կապ է ունեցել ռուս կանանց հետ, որոնք Ջեֆրի Էպշտեյնը հետագայում բացահայտել է, բայց որոնցում Էպշտեյնի զոհերը չեն եղել, հաղորդում է The Wall Street Journal-ը։
25-02-2026 11:11
Սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել հայտնի կանադացի դերասան և կատակերգու Մարտին Շորթի ընտանիքում. նրա դուստրը՝ Քեթրին Հարթլի Շորթը, մահացել է 42 տարեկանում: Ենթադրվում է, որ դա ինքնասպանություն է: 75-ամյա դերասանի ներկայացուցիչները հաստատել են տխուր լուրը Daily Mail-ին ուղղված պաշտոնական հայտարարությամբ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.02.2026
Դիտվել է 763 անգամ
25.02.2026
Դիտվել է 176 անգամ
26.02.2026
Դիտվել է 64 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster