Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Աղցան մանդարինի տեսքով. ամանորյա սեղանի համար

24.12.2024

Ամանորյա սեղանի ոսկե մանդարիններով ոչ ոքի չես զարմացնի... Իսկ եթե դրանք մրգեր չլինե՞ն, այլ հյութեղ, վառ, յուրօրինակ աղցան՝ հավի ֆիլեով և պանիրով։

Բաղադրիչները

– Եփած գազար՝ 3 հատ
– Եփած հավի ֆիլե՝ 1 հատ
– Կոշտ պանիր՝ 60 գ
– Ընկույզի միջուկներ՝ 60 գ
– Մայոնեզ՝ 3 ճ.գ.
– Աղ՝ 4 պտղունց
– Աղացած սև պղպեղ՝ 2 պտղունց
– Մեխակ՝ 4-6 հատ (չորացրած)։

Պատրաստման եղանակը

Նախապատրաստեք անհրաժեշտ բաղադրիչները։ Գազարն ու հավի ֆիլեն նախապես խաշեք, ապա սառեցրեք։

600x400

Եփած գազարը մաքրեք, լվացեք և անցկացրեք մանր քերիչով։ Մի օգտագործեք խոշոր քերիչ, հակառակ դեպքում աղցանը բավարար ախորժելի տեսք չի ունենա: Գազարի մեջ լցրեք 1,5 ճ/գ ցանկացած յուղայնությամբ մայոնեզ, ավելացրեք 2 պտղունց աղ և խառնեք ամբողջ զանգվածը։ Ցանկության դեպքում կարող եք դրա մեջ գցել մի պճեղ մաքրած սխտոր, եթե սիրում եք վերջինիս բույրով ուտեստներ:

600x400

Եփած հավի ֆիլեն կտրատեք խորանարդիկների և լցրեք բլենդերի մեջ։

600x400

Այդտեղ լցրեք նաև ընկույզի միջուկը։

600x400

Մանրացրեք ամբողջը՝ մինչև մանր փշրանքների (մոտ 3 րոպե):

600x400

Մանրացված զանգվածը լսրեք խորը տարայի մեջ, վրան ավելացրեք մայոնեզ, աղ և աղացած սև պղպեղ։ Խնամքով ամենը խառնեք:

600x400

Ցանկացած տեսակի պինդ պանիրը կտրատեք 1X1 սմ չափսի խորանարդիների, ֆիլեի և ընկույզի խառնուրդի մի մասը տափակացրեք՝ ձևավորելոց փոքրիկ «լավաշ» և դրա մեջտեղը դրեք պանրի խորանարդիկ: Կլորացրեք այնպես, որ միջուկը լինի գնդի ներսում։ Աշխատեք մեծ գնդեր չստանալ, հակառակ դեպքում գազարի զանգվածը չի հերիքի:

600x400

Այժմ գազարի զանգվածից «լավաշ» ստացեք և դրեք ափսեի մեջ։ Գազարից «լավաշի» վրա դրեք մի գունդ պանիր և կլորացնել՝ «մանդարին» ստանալու համար:

600x400

Այս կերպ ձևավորեք աղցանի մի քանի չափաբաժին, մինչև բաղադրիչները սպառվեն։ Մանդարինի տեսքով աղցանը պահեք սառնարանում։

 600x400

Մատուցելիս յուրաքանչյուր «մանդարինի» գլխիկին չորացրած մեխակ ամրացրեք, որպեսզի այն նմանվի մրգին, և ճաշատեսակը զարդարեք թարմ կանաչեղենով:

600x400

Մանդարինի տեսքով աղցանը պատրաստ է։ Կտրելու դեպքում աղցանը գեղեցիկ և ախորժելի տեսք ունի:

600x400

Բարի ախորժակ:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1701 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Վրացական աղցանների 3 պարզ բաղադրատոմս, որոնք հեշտ է պատրաստել տանը

23.01.2025
Այս ուտեստները թույլ կտան ծանոթանալ վրացական խոհանոցի ավանդույթներին և հետաքրքիր համադրություններով բազմազանություն մտցնել ճաշացանկում։

Աղցան մանդարինի տեսքով. ամանորյա սեղանի համար

24.12.2024
Ամանորյա սեղանի ոսկե մանդարիններով ոչ ոքի չես զարմացնի... Իսկ եթե դրանք մրգեր չլինե՞ն, այլ հյութեղ, վառ, յուրօրինակ աղցան՝ հավի ֆիլեով և պանիրով։

Աղցան «Գեներալ»

05.12.2024
«Գեներալ»-ը տոնական ամենապարզ աղցաններից է։ Շատերն այս աղցանն առնական են համարում, քանի որ այն բավականին հագեցնող է և մսի լավ շերտ է պարունակում, բայց կարծում ենք, կանայք ևս չեն հրաժարվի նման աղցանից։

Դդմի խավիար

24.10.2024
Այս բաղադրատոմսը դուր կգա պատրաստուկների սիրահարներին, ովքեր հոգնել են սովորական դդմիկի կամ սմբուկի խավիարից:

Աղցան «Աշուն» (հավով, սնկով և թթու վարունգով)

16.10.2024
Բազմաշերտ աղցան հավի մսով, պահածոյացված եգիպտացորենով, թթու վարունգով, գազարով, ձվով և սնկով։ Յուրաքանչյուր շերտը պատում ենք խոտաբույսեր և սխտոր խառնած մայոնեզով։

Ժուլիեն հավով և սնկով

18.09.2024
Շատ սիրված նախուտեստը՝ հավի մսով և սնկով ժուլիենը, կարելի է պատրաստել թավայի մեջ մոտ կես ժամվա ընթացքում՝ ընդհանրապես չանհանգստացնելով ձեզ՝ գնելով հատուկ տարաներ և օգտագործելով ջեռոցը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-01-2025 11:32
Ռուս կինը ծննդաբերել է Գրենլանդիայի երկնքում թռչող ինքնաթիռում։ Սկզբում անձնակազմը սկսել է խուճապի մատնվել, սակայն հետո նրանց հաջողվել է բժիշկների գտնել ուղևորների մեջ և օգնել մորն ու երեխային։ Այս մասին հայտնում է Life.ru-ն։ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի վրայով Նյու Յորք թռչող ինքնաթիռում հղի կնոջ մոտ երկունքի ցավեր են սկսվում։ Բորտուղեկցորդուհիները սկսում են բժիշկներ փնտրել ուղևորների մեջ և գտնում եմ միանգամից երկուսին՝ մանկաբարձուհու և վիրաբույժի։
29-01-2025 11:09
Կանայք, ինչպես տղամարդիկ, նախընտրում են ավելի երիտասարդ զուգընկերներին։ Տղամարդկանց և կանանց գրավում են ավելի երիտասարդ սեռական զուգընկերները, անկախ նրանից՝ նրանք դա գիտակցում են, թե ոչ: Այս եզրակացությանն է հանգել 4500 կույր ժամադրություն անցկացրած ամերիկյան ուսումնասիրությունը: 
29-01-2025 11:07
Արյան փորձարարական հետազոտությունը կարող է արդյունավետ եւ ճշգրիտ հայտնաբերել հաստ աղիի քաղցկեղը միջին տարիքի եւ տարեց մարդկանց մոտ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Clinical Oncology ամսագրում:
29-01-2025 03:22
Տիկտոկեր Դանյա Միլոխինը «Ճշմարտություն՝ փողի դիմաց» շոուի ժամանակ պատմել է, որ մտերիմ հարաբերություններ է ունեցել «Սառցե դարաշրջան» շոուի իր զուգընկերոուհու՝ Եվգենիա Մեդվեդևայի հետ, ում հետ իրեն կասկածում էին սիրավեպի մեջ։ Նախագծում նրանց «զույգը» ևս երկար կյանք չունեցավ։ Բլոգերը հանկարծ հայտարարեց, որ հոգնել է և լքեց նախագիծը, ինչը քննադատությունների փոթորիկ առաջացրեց՝ ուղղված իր հասցեին։ Մեդվեդևան պետք է շտապ նոր զուգընկեր գտներ, իսկ ավելի ուշ ասաց, որ վիրավորված է Դանիայից։
29-01-2025 01:19
Փարիզում Բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Armani Prive կուտյուրի հավաքածուն։ Շոուի աստղային հյուրերի թվում էին Լետիտիա Կաստան, Քրիստինա Ռոմանովան, Մերի Լիստը, դերասանուհիներ Դիանա Ագրոնը, Վալերիա Գոլինոն ու Ալբա Ռորվախերը, Քեյթ Մոսի նախկին սիրեցյալ Նիկոլայ ֆոն Բիսմարկը և այլք:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2025 թ․

01.01.2025
Սա այն ամիսն է, երբ դուք կարող եք սկսել ամենահավակնոտ նախագծերը և ձգտել ձեր նվիրական նպատակներին: 

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.01.2025
Դիտվել է 758 անգամ
24.01.2025
Դիտվել է 740 անգամ
23.01.2025
Դիտվել է 730 անգամ
25.01.2025
Դիտվել է 611 անգամ
28.01.2025
Դիտվել է 272 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster