Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Տապակած դդմիկ՝ պանրամածնային խմորում

15.06.2024

Եթե ցանկանում եք դդմիկ տապակել, ապա դա արեք խմորի մեջ: Այս կերպ նախուտեստը կստանա ախորժելի դարչնաոսկեգույն ծածկույթ, դդմիկը կստացվի շատ նուրբ և հյութալի: 

Բացի այդ, մածունը և քերած պանիրը՝ խմորի հիմքը, չեզոք դդմիկին կհաղորդեն վառ համ։



Բաղադրիչները (4 չափաբաժնի համար)

– Երիտասարդ դդմիկ՝ 240 գ (1 հատ)
– Պանիր՝ 120 գ
– Մածուն՝ 200 մլ
– Ալյուր՝ 50 գ (մոտ 3 ճաշի գդալ)
– Ձեթ՝ 45 մլ (3 ճաշի գդալ)
– Աղ՝ 1/5 թեյի գդալ (ըստ ճաշակի)
– Չորացրած սխտոր՝ 1/2 թեյի գդալ։

Պատրաստման եղանակը

Նախպատրաստում ենք բաղադրիչները՝ ըստ ցանկի։

600x400

Կտրում ենք դդմիկի պոչերը։ Դդմիկը կտրատում եք մոտավորապես 0,3-0,5 սմ հաստությամբ շերտերով:

Պանիրն անցկացնում ենք խոշոր քերիչով։

600x400

Մածունը լցնում ենք ամանի մեջ։ Ավելացնում աղը և սխտորը: Խառնում։

600x400

Քերած պանիրը լցնում ենք մածունի մեջ։

600x400

Ավելացնում ենք ալյուրը և լավ խառնում։

600x400

Ստացվում է խիտ խմոր:

600x400

Դդմիկի կտորները թաթախում ենք խմորի մեջ:

600x400

Խմորը լավ է պինդ կպնում է և չի կաթում դդմիկից:

600x400

Տապակի մեջ տաքացնում ենք ձեթը։ Խմորով պատված դդմիկը դնում ենք տապակի մեջ և 2-3 րոպե տապակում միջին ջերմության վրա՝ մինչև դարչնաոսկեգույն դառնալը:

600x400

Շրջում ենք և տապակում ևս 2-3 րոպե։ Այնուհետեւ դդմիկը տեղափոխում ենք ափսեի մեջ։ Նույն կերպ տապակում ենք դդմիկի հաջորդ խմբաքանակը։

 600x400

Տապակած դդմիկը՝ պանրամածնային խմորում պատրաստ է։ Բարի ախորժակ։

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1516 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ժուլիեն հավով և սնկով

18.09.2024
Շատ սիրված նախուտեստը՝ հավի մսով և սնկով ժուլիենը, կարելի է պատրաստել թավայի մեջ մոտ կես ժամվա ընթացքում՝ ընդհանրապես չանհանգստացնելով ձեզ՝ գնելով հատուկ տարաներ և օգտագործելով ջեռոցը։

Ամառային թեթեւ աղցան «Ավել»

19.07.2024
«Ավել»–ը, որը հայտնի է նաև որպես «Խոզանակ», թեթև, դիետիկ, վիտամինային աղցան է, որն իր անվանումն ստացել է օրգանիզմը տոքսիններից և թափոններից արդյունավետ մաքրելու ունակության համար՝ դրանով իսկ նպաստելով քաշի կորստին և վերականգնելով մարմնի բնականոն գործունեությունը:

Տապակած դդմիկ՝ պանրամածնային խմորում

15.06.2024
Եթե ցանկանում եք դդմիկ տապակել, ապա դա արեք խմորի մեջ: Այս կերպ նախուտեստը կստանա ախորժելի դարչնաոսկեգույն ծածկույթ, դդմիկը կստացվի շատ նուրբ և հյութալի:

Լազանյա նրբերշիկով և շամպինիոնով

04.05.2024
Նրբերշիկով և շամպինիոնով լազանան հանրաճանաչ ուտեստի հաջող, բյուջետային տարբերակ է:

Նամակներ սնկով

23.02.2024
Եթե ցանկանում եք, որ սիրելին առավել ուշադիր լինի ձեր «նամակների» նկատմամբ, լցոնեք այն շամպինյոններով։

Սթեյք ծաղկակաղամբից

30.01.2024
Ծաղկակաղամբը համեղ և առողջարար բանջարեղեն է, որն անպայման պետք է ներառվի ձեր սննդակարգում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-10-2024 13:39
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կպայքարի Netflix-ի սերիալի հերոսուհի Էմիլիի համար, որպեսզի նա Հռոմից վերադառնա Ֆրանսիայի մայրաքաղաք։ «Մենք պայքարելու ենք մեր ուժերի ներածին չափով։ Եվ մենք նրանց կխնդրենք մնալ Փարիզում։ «Էմիլին Փարիզում»-ը Հռոմում իմաստ չունի»,- Variety-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը։
10-10-2024 03:42
Ասիայի ամենահարուստ մարդու` Մուկեշ Ամբանիի աղջիկը` Իշա Ամբանիn ոճափոխել է 450 000 դոլար արժողությամբ Hermès Mini Kelly պայուսակը՝ դրան ինը շարք ադամանդներ ավելացնելով: 
10-10-2024 01:45
54-ամյա սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը նկարահանվել է Հեյլի Բիբերի Rhode ապրանքանիշի գովազդային արշավում։ 1990-ականների պոդիումի աստղը ներկայացրել է բրենդի նոր արտադրանքը՝ դեմքի պատնեշային յուղը:
09-10-2024 11:35
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը։ Սա` ըստ Forbes-ի տվյալների։ Երգչուհու կարողությունը գնահատվում է 1,6 միլիարդ դոլար։ Նշվում է, որ սա 200 մլն դոլարով ավելի է բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի ունեցվածքի համեմատ։
09-10-2024 11:28
Նյու Յորքում կայացել է Glamour ամսագրի «Տարվա կին» մրցանակաբաշխությունը։ Ամենամյա Glamour մրցանակը շնորհում է տարբեր ոլորտներում գերազանց առաջադիմած կանանց: Այս տարի արձանիկներ ստացան Թինա Նոուլզը, Պամելա Անդերսոնը, բնապահպան Մեգգի Բերդը, ինչպես նաև Սերենա Ուիլյամսը, Սիդնի Սվինին և այլք։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2024 թ․

 

01.10.2024
Այս ամիս Կենդանակերպը լուրջ ճնշման տակ է նահանջող Նեպտունի, Ուրանի և Սատուրնի կողմից: Եվ, ի տարբերություն փոքրիկ չարաճճի Մերկուրիի, այս հսկաները կարող են լրջորեն փչացնել ձեր կյանքը: Ո՞վ է կանգնած սպառնալիքի առաջ և ո՞ւմ բախտը կբերի, կարդացե՛ք մեր հորոսկոպում։

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
07.10.2024
Դիտվել է 738 անգամ
05.10.2024
Դիտվել է 375 անգամ
08.10.2024
Դիտվել է 256 անգամ
09.10.2024
Դիտվել է 212 անգամ
10.10.2024
Դիտվել է 147 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster