Դիետան կարող է կարևոր դեր խաղալ հոդերի առողջության բարելավման գործում: Իսկ նման թեթեւ նախաճաշը նաև չի վնասի ձեր կազմվածքին։
Հոդերի առողջության վրա հաճախ ազդում են ձեր վերահսկողությունից դուրս գործոնները, ինչպիսիք են տարիքը և հին վնասվածքները: Այնուամենայնիվ, այն սնունդը, որը դուք ուտում եք առավոտյան և ամբողջ օրվա ընթացքում, նույնպես կարևոր է։ «Իմ հիվանդներից շատերը հայտնել են բորբոքման զգալի կրճատման մասին՝ առողջ սննդակարգին հետևելիս», - Parade-ին տված հարցազրույցում նշել է ռևմատոլոգ Ջեյմս Թոպիլովը նա:
Բժիշկն առաջարկել է բաղադրատոմս, որը հաճախ ինքն է օգտագործում։ «Բաղադրիչներն են՝ հունական յոգուրտ, հատապտուղներ, չիայի սերմեր և թակած ընկույզ: Օմեգա-3 ճարպաթթուներով, հակաօքսիդանտներով և մանրաթելերով հարուստ այս նախաճաշն օգնում է նվազեցնել բորբոքումները և աջակցում է առողջ աճառներին»,- բացատրել է Տոպիլովը:
Մասնագետը նաև խորհուրդ է տալիս նախաճաշին վարսակի շիլա ուտել՝ ոսկորներն ամրացնելու համար։ Դուք կարող եք ճաշատեսակն ավելի նուրբ և առողջարար դարձնել նուշի կաթի, չիայի և կտավատի սերմերի, ինչպես նաև դարչինի օգնությամբ։ «Այս վարսակի շիլան հարուստ է կալցիումով, բջջանյութով և օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք նպաստում են ոսկրերի առողջությանը և նվազեցնում հոդացավերը»,- ասում է փորձագետը։
30-06-2025 10:48 Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27 Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12 Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը:
30-06-2025 09:56 Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50 Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց: